Օրվա լրահոսը
Ամերիկացի փորձագետ․ Ռուսաստանն այլ տիեզերքում է ապրում. «Ամերիկայի Ձայն»
«Մենք գործ ունենք միապետական մի համակարգի հետ, որի և ոչ մի արժեք համահունչ չէ մեր արժեքներին», – ասում է Դեյվիդ Քրեյմերը:
«Իրանք ղալլաթ են արել, ղալլաթ արածները էշ-էշ խոսում են». Գեներալ Մանվել
Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, թե իրենք լրջորեն մտադրված են Հայաստանի օկուպացրած տարածքները հետ վերադարձնելով: Նա պատասխանեց. «Բայց Հայաստանը տարածքներ օկուպացրե՞լ ա: Իրանք ղալլաթ են արել: Որ կհարցնեն, դու էլ ասա՝ ղալլաթ արածները էշ-էշ խոսում են: Հայաստանը հլը լիքը հող ունի, Հայաստանի հողերն են օկուպացրել»:
«Եթե մարզիկը մաքուր է, ոչ ոք նրան չի կարող որակազրկել»
Խթանիչների (դոպինգի) դեմ պայքարը տարեցտարի խստանում է ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում արդեն առաջարկվում է խթանիչ օգտագործած մարզիկներից ետ վերցնել ոչ միայն մեդալները, այլեւ բոլոր պարգեւները՝ ընդհուպ մինչեւ բնակարաններն ու ավտոմեքենաները: «Առավոտը» զրուցել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի հետ: – Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կասեք դոպինգի դեմ պատժամիջոցների նման խստացման մասին: – 2015 թվականից ուժի
Հայ հաքերները ադրբեջանական կայքեր են կոտրել. banman.am
Այսօր հայ հաքերները ադրբեջանական կայքեր են կոտրել. այս մասին հայտնում է banman.am կայքը. ցանկը՝ ստորեւ Monte Melkonian Cyber Army Data base hacked https://web.cebim.net/ User mails and password hashes – https://persianupload.com/kleeja/do.php?filename=142239949080581.rar 1)https://eservices.tqdk.gov.az/default.html THE STATE STUDENTS ADMISSION COMMISSION Electronic services OF THE REPUBLIC OF AZERBAIJAN – SSAC https://zone-h.org/mirror/id/23604281 2)https://lawreform.az/ Azerbaijan Law Reform Centre web-site https://www.zone-h.org/mirror/id/23604045 3)https://www.belc.az/ Belc educational complex
Կաթողիկոս. «Համարժեք գործողությունները պիտի կարողանան զսպվածության առաջնորդել ադրբեջանական կողմին»
Այսօր Եռաբլուր էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Հայոց բանակի տոնը եւ ասաց, որ խաղաղությունը տրվում է մեզ մեծ, ծանր գնով՝ մեր զինվորների կյանքի. «Մենք հայցում ենք Երկնավորից, որ իր օրհնության ներքո պահի հայրենի մեր երկիրը՝ անվրդով եւ ապահով, եւ երկնքի լուսեղեն օթեւաններում ընդունի մեր նահատակ զավակների լույս
Լարված իրավիճակ` ՄԻԵԴ դիմաց. Մեկնարկում է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումը. «Փաստինֆո»
Րոպեներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կմեկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը Մեծ պալատում: Մինչ լսումների մեկնարկը, «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ, բավականին լարված իրավիճակ է դատարանի դիմաց: Դատարանի դիմաց են հավաքվել և հայեր և թուրքեր, կողմերի աջակիցներ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Վախեցողը չի՛ կարող ազգի մտավոր պոտենցիալի կրողը լինել
Բոլորիս հայտնի է, որ այսօր Հայաստանը պարալիզացված է: Տեղի է ունեցել երկրի կյանքում մեծագույն ողբերգություն՝ գլխատվել է մի անմեղ հայ ընտանիք: Երեւույթի ճշմարիտ էությունը հայտնի չէ, չկան հստակ մեկնաբանություններ, պարզված չէ կատարվածի ճակատագրական սկզբնապատճառը: Տարաբնույթ կարծիքներ կան՝ ինչպես հանցագործի միայնակ գործելու հանգամանքի, այնպես էլ նրա նկատմամբ ռուսական կողմից դրսեւորվող վերաբերմունքի շուրջ: Այսուհանդերձ՝ ռուսական քարոզչության մեքենան
Գեներալ Մանվել. «Նախահարձակը էս ա՝ ինքը հարձակվում ա, մենք էլ իրա վրա ենք հարձակվում» (Տեսանյութ)
Այսօր Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորելով Հայոց բանակի տոնը, ուշագրավ հայտարարություն արեց եւ յուրովի մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը: Նրա խոսքերով՝ «2015-ը, քանի որ Ցեղասպանության 100-ամյակն է, աշխատում են մեր պահանջատիրությունը խառնել, աղավաղել, դրա համար լարվածությունը մի քիչ շատացել է: Իսկ եթե պատերազմ անեն, երբ էլ ուզում են անեն՝ 24 ժամ,
Մոսկվայից պահանջել են հայ գրողների տվյալները
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) մի խումբ անդամներ «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն էին հայտնել, որ ՀԳՄ-ից խնդրել են իրենց անձնագրային տվյալներն ու ասել, որ Մոսկվայից են պահանջում: Գրողները կատարվածը կապում էին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ ու նեղսրտում էին, որ իրենց ցանկանում են վերահսկել բոլոր ձեւերով: «Առավոտի» հետ զրույցում ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը հաստատեց, որ իսկապես իրենք
Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը. «Հիմա էսքանի մեջ ի՞նչ ես ուզում» (Տեսանյութ)
ՀՀ նախագահը հրահանգեց, որ կնոջ հեռախոսահամարը վերցնեն:
Հովհաննես Հարությունյան. «Մենք լավ գիտենք մեր զոհերն էլ, իրենց զոհերն էլ». «Չորրորդ իշխանություն»
Մեր երեխեն մեր համար ավելի թանկ է, քան նրանց ամբողջ բանակը։
Ինչպես փոխել համաշխարհային լիդերներին
21-րդ դարում անհրաժեշտ են նոր տիպի քաղաքական գործիչներ Սկզբի համար մեջբերումներ անենք համաշխարհային երկու լիդերների վերջին ելույթներից: Բարաք Օբամա, ուղերձ Կոնգրեսին, 20 հունվարի. «Ես հավատում եմ ամերիկյան առաջատար դերի ավելի խելամիտ բնույթին: Մենք ավելի լավ ենք տանում այդ դերը, երբ զուգակցում ենք ռազմական միջոցները ուժեղ դիվանագիտության հետ… Մենք թույլ չենք տալիս, որ մեր վախերը մեզ
ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը Թուրքիայի քաղաքականության մասին
Մենք բոլորս ցնցված էինք «Շաղլի Էբդո» ամսագրի դեմ իրականացված սարսափազդու հարձակումից, որ իրականացվեց Փարիզում: Սա ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատության դեմ ուղղակի բռնարարք էր: Այսօրինակ բարբարոսական ոճրագործությունները անընդունելի են, և մենք այն խստագույնս դատապարտում ենք: Մեզ համար շատ ցավալի է, որ բարբարոսության այսպիսի դրսևորումները դարձել են կրկնվող: Ութ տարի առաջ՝ հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Բակո Սահակյան. Հայկական բանակը ժողովրդական բանակ է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է
«100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ». Հերմինե Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում արդեն 3-րդ օրն է իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Թեև նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, այդուամենայնիվ, մեր պատվիրակները ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և օգտագործում յուրաքանչյուր առիթ` բարձրացնելու Հայաստանի համար օրակարգային խնդիրներ: Հունվարի 27-ին, հայկական պատվիրակության անդամներ` Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն`օգտվելով ազատ քննարկման
Մարդկային եղեռնին հաջորդել է մշակութային եղեռնը. «Հայոց աշխարհ»
Հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցեցինք հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախագծերի վերաբերյալ -Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի պատմությունը, պատմական հուշարձանները ներկայացնող գրքաշարի հրատարակումն է, որի աշխատանքները տարիներ կտեւեն: Իսկ գործի սկիզբը դրվեց երկու տարի առաջ` «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ լույս տեսան շարքի առաջին երկու գրքերը։
Զորի Բալայանը Պուտինին նամակ կգրի՞ Գյումրիի մասին. «Ժողովուրդ»
Զորի Բալայանը հայտարարեց, որ այդ թեման նախ պետք է ուսումնասիրի։
Սերժ Սարգսյանի արձագանքը հիշեցմանը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր վաղ առավոտվանից Եռաբլուրը մարդաշատ է: Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԵԿՄ անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Լրագրողներին հաջողվեց մեկ-երկու բառ փոխանակել ՀՀ նախագահի հետ: Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիվ կեցվածքը՝ նա պատասխանեց. «Հիմա
«Ներքեւում» փոքր բիզնեսն ու կառավարությունն իրար դեմ կենաց-մահու պայքարի են ելել. «Չորրորդ իշխանություն»
Փաստորեն պրոբլեմն այն է, որ խոշոր ներկրողները ստվերում են գործում, եւ իրենց բիզնեսների իրական ծավալները թաքցնելու նպատակով հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել «մանրերին»։ Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է «խոշորներին» այդպիսի արտոնություններ տվել։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում «արտոնյալների ցուցակը» որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ որեւէ մեկը չի կարող ինչ-որ ոլորտում մենաշնորհ ունենալ ու խոշոր ծավալների
Արմեն Հարությունյանի համար նախկին պաշտոններն օգտակար են եղել. «Հայկական ժամանակ»
Երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանի պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որից կարելի է կռահել, որ գեներալ-մայոր Հարությունյանի համար նախկին պաշտոններն օգտակար են եղել։ Հայտարարագրում նշված է, որ Արմեն Հարությունյանն ունի 3 հողամաս, 2 բնակարան, 1 առանձնատուն եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Հարությունյանի բանկային հաշիվներում 56,7 միլիոն
Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ, որ ՀԱԿ-ն իրենց կողքին չէ. «Ժողովուրդ»
Իսկ թե ինչու չի մասնակցում կոնկրետ այս միջոցառմանը, դա մտածելու տեղիք չի տալիս:
«Դեմ առ դեմ». Վիլեն Խաչատրյան եւ Ստեփան Գրիգորյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Թեման՝ Եվրամիությունը՝ Հունաստանի ընտրություններից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հետաքրքիր է հետեւել, թե տարիների ընթացքում ինչպես է զարգանում վերաբերմունքը սեփական բանակի նկատմամբ. «Հայոց աշխարհ»
Այսօր, իհարկե, առաջին հերթին ընդունված է շնորհավորել զինվորականներին: Եվ բնականաբար շնորհավորում ենք՝ սրտանց ու խաղաղ, բարի ծառայության մաղթանքով: Բայց Հունվարի 28-ը միայն զինվորականության տոնը չէ, քանզի որպես այդպիսին՝ այն համաժողովրդական նշանակություն ու հնչեղություն ունի: Ճիշտ այնպես, ինչպես մեր զինված ուժերն են պաշտպանում ամբողջ Հայրենիքը, սահմանների ներսում գտնվող բոլորիս՝ սկսած խաղաղասերներից, վերջացրած վիրտուալ «ֆիդայիներով»: Ճիշտ այնպես,
Առայժմ չի երեւում, թե ինչպես են պատրաստվում եռյակի ներկայացուցիչներն իրականացնել իրենց պահանջը. «Հայկական ժամանակ»
Շատ հետաքրքիր է, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովում ոչ իշխանական ուժերը կկայացնե՞ն ԱԺ նիստերը բոյկոտելու որոշում։ Եթե գնում եւ գրանցվում են ԱԺ նիստերին, նշանակում է՝ իրենք էլ լուրջ չեն վերաբերվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին։ Բայց կա նաեւ հակառակ պրոբլեմը եթե չմասնակցեն ԱԺ նիստերին, ՀՀԿ-ն ինքնուրույն էլ կարող է քվորում ապահովել։ Այնպես որ, առայժմ չի
ՄԻՊ-ը գնահատական կտա Գյումրիում եւ Երեւանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին. «Ժամանակ»
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առ այսօր պնդում է, որ Գյումրիի սպանության գործը պետք է քննվի մեր իրավապահ մարմինների կողմից եւ արդարադատությունն իրականացնի մեր դատարանը։ Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչ օրս որեւէ գնահատական չի հնչեցրել սպանությանը հաջորդած օրերին Գյումրիում եւ Երեւանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք անմիջականորեն դիտարկել ենք Գյումրիում եւ Երեւանում
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /114 արկ/ և ՌՊԳ-7 /5/, ՍՊԳ /1/ ու ԱԳՍ /37/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան
ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. «Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրն ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին հարցին անդրադառնալով՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթներն իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի
Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացուն չի տալիս ոչ մի պատասխան. «Ժամանակ»
Ավելի շուտ՝ տալիս է, պարզապես ոչ թե ելույթի տեքստերով, այլ հրամանագրերի, որոշումների, որ կայացվում են իշխանության տարբեր մարմիններում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում


















































