Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոս. «Համարժեք գործողությունները պիտի կարողանան զսպվածության առաջնորդել ադրբեջանական կողմին»

Հունվար 28,2015 12:48

Այսօր Եռաբլուր էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Հայոց բանակի տոնը եւ ասաց, որ խաղաղությունը տրվում է մեզ մեծ, ծանր գնով՝ մեր զինվորների կյանքի. «Մենք հայցում ենք Երկնավորից, որ իր օրհնության ներքո պահի հայրենի մեր երկիրը՝ անվրդով եւ ապահով, եւ երկնքի լուսեղեն օթեւաններում ընդունի մեր նահատակ զավակների լույս հոգիները: Թող Տերը միշտ զորեղ եւ հաղթական պահի Հայոց բանակը, որպեսզի մեր ժողովրդի կյանքն ընթանա ստեղծագործ ուղիով, խաղաղության եւ բարօրության մեջ»:

Լրագրողները հարցրեցին, թե չի՞ պատրաստվում Գյումրիի դեպքերի հետ կապված ինքն էլ դիմել ռուս հոգեւոր խավին, որ Պերմյակովին Հայաստանին հանձնեն՝ նա պատասխանեց, որ այսօր այդ հարցով չեն խոսում, կարող ենք այլ առիթով խոսել:

Թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի վերջին շրջանում ավելի ագրեսիվ կեցվածքը՝ կաթողիկոսը պատասխանեց. «Ադրբեջանը մշտապես պիտի փորձի նման սադրիչ գործողություններ իրականացնել եւ լարվածության մեջ պահել մեր ժողովրդին, մեր երկիրը: Ցավալի են այն կորուստները, որ լինում են սադրիչ գործողությունների արդյունքում երկուստեք: Մենք վստահ ենք, որ համարժեք գործողությունները մեր Հայոց բանակի կողմից տրվող պիտի կարողանան զսպվածության առաջնորդել ադրբեջանական կողմին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031