Օրվա լրահոսը
Վանաձորի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը չկար
Այսօր Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ամենևին չէր վերաբերվում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուն: Մինչ օրակարգում եղած խնդրին անդրադառնալը քաղաքապետի նախաձեռնությամբ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Օրակարգում ներկայացված հարցի քննարկումից հետո Ս. Դարբինյանը նիստը համարեց ավարտված, սակայն նախ ավագանու
Գոռ Առաքելյան. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելը արժանապատվության խնդիր է. (Ֆոտոշարք)
Գոռ Առաքելյանը համարում է, որ Գյումրու ողբերգությունն արդեն դուրս է եկել հուզական մակարդակից
Փաստաբանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ կասեցնելու լիցենզիան
ՀՀ առողջապահության նախարարին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուրադ Ասրյանը: Նա խնդրում է դադարեցնել բուժհիմնարկներից մեկի լիցենզիան: Փաստաբանը վկայակոչում է «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» հոդվածը, համաձայն որի «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ 2-րդ հոդվածի՝ Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են` ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես
Պայքար, պայքար՝ առանց հանգստանալու
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Հոլանդիայում «Tata Steel Chess» շախմատային փառատոնում անհաջող հանդես գալուց անմիջապես հետո մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու մեկ այլ գերմրցաշարի՝ Բադեն Բադենում փետրվարի 2-ից 9-ը կայանալիք «GRENKE Chess Classic» գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էտյեն Բաքրոն, Արկադի Նայդիչը եւ Դավիթ Բարամիձեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դատական դեպարտամենտի աշխատակիցների գործով վիճարկվեց երրորդ մեղադրողին ներգրավելու հարցը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր բացարկ հայտնեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Վիճարկվեց նաև մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանին որպես երրորդ մեղադրող ներգրավելու իրավաչափությունը,որը կայանում է նրանում,որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ խոսք անգամ չկա երրորդ մեղադրող ներգրավելու բացառիկության մասին,որը «Դատախասության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի պահանջն է:Նույն հոդվածի
«Երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը». Գևորգ Հայրապետյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014 թվականին տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում: Կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2013-ի համեմատ, ժամանակին ստացված լիարժեք պատասխանների թիվը 2014-ին աճել է 16%-ով, իսկ ուշացածներինը նույնն է մնացել: Իրավաբանի խոսքով՝ երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը, երբեմն
Միքայել Աջապահյան. «Ուրիշներն ապուր եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»
Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն, անդրադառնալով ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջով գյումրեցիների փողոց դուրս գալուն, ասաց. «Մարդկանց փողոց դուրս գալը շատ բնական է, շատ անբնական կլիներ, եթե մարդիկ փողոց դուրս չգային, այ, դա կլիներ անբնական, ուղղակի ինչպես ես ուրիշ անգամներ արտահայտվել եմ, ճիշտ ժամանակ չէր ընտրված, որովհետեւ նախ եւ առաջ պետք է ննջեցյալները հողին
Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին: Հ. Նաղդալյան
Այսօր` հունվարի 26-ին, մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում, թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն, մեր պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձեց Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և այդ բարձր ամբիոնից հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար , ԱԺ փոխնախագահ Հերմինե
Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում. «Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ խլելով կյանքեր»
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ ելույթների ժամանակ ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, մասնավորապես այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Հայ պատվիրակը մտահոգություն հայտնեց. «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ (սադրիչ, պատերազմ հրահրող)
Սուրիկ Խաչատրյանի մասին 90-ականներին մամուլում հայտնված հրապարակումները դատարանում են
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր Սամվել Հարությունյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց: Նա նախ անդրադարձավ այն հանգամանքին, որ Սուրիկ Խաչատրյանը հերիք չէ թույլատրված ժամկետից ուշ է ներկայացրել իր դեմ հայցադիմումը, ուշացումից բացի ոչ իր անձնագրային տվյալներով է ներկայացրել: «Հայցը ուշացումով ներկայացնելն էլ պատճառաբանված էր իր՝ շատ
Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները
Միքայել Սրբազան. «Եթե 10-15 տարին մեկ մենք այսպիսի ողբերգություն պետք է ապրենք, ուրեմն իրավունք ունենք բարձրաձայնել ռազմաբազայի տեղահանման հարցը».(Տեսանյութ)
Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգն անցկացնելիս, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր՝ եթե մի կառույց կա, որ վտանգ է ներկայացնում քաղաքի բնակիչների համար, պիտի քննարկվի այն տեղահանելու հարցը: Այսօր Aravot.am-ը Սրբազանին հիշեցնելով իր այս խոսքը՝ հետաքրքրվեց, թե ռուսական ռազմաբազան ի վերջո պե՞տք է գյումրեցիներին, թե՞ ոչ: «Դրա համար ասել եմ, եթե
Բաքուն հրաժարվել է նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրից. «Ազատություն»
Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ավելի վաղ ստորագրած պայմանագրից: Դա տեղի է ունեցել 2013 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունից անմիջապես հետո: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագետը: Դրանից հետո՝ 2014 թվականի փետրվարին, պետքարտուղար Ջոն Քերին Իլհամ Ալիևին նամակ էր հղել և համագործակցության կոչ արել:
Երթ. Պահանջում են Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Կասկադ համալիրից քիչ առաջ մեկնարկեց «Միանում եմ պահանջին» նախաձեռնության երթը: Այժմ նախաձեռնության անդամները շարժվում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին», «Գյումրի դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» պաստառներով: Նախաձեռնության անդամներն իրենց երթով կոչ են անում ռուսական կողմին իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները եւ Գյումրիում Ավետիսյանների
ԵԽԽՎ-ի սառը պատասխանը Ադրբեջանին
Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրվա լիագումար նիստը: Ելույթով հանդես եկավ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: Նա դատապարտեց փարիզյան իրադարձությունները և ՌԴ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ: Հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, օգտագործելով ԵԽԽՎ ամբիոնը, ինչպես և սպասվում էր, բարձրացրեց այս տարվա ամռանը դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ
ՀՀ Պնախարար. «Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի»
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը
Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանն առաջարկում է գրավ կիրառել՝ լուծելով տուժողի հարցերը. (Տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր ավարտվեց Վարդան Պետրոսյանի դատավարությունը, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, իր ռեպլիկի իրավունքից օգտվելով հանդես եկավ պաշտպան Սամվել Ջաղինյանը: Նա ասաց, որ քրեական գործի նյութերում որեւէ տեղ չկա այն մասին, թե քննիչը լրացուցիչ գնացել է վթարի վայր՝ զննության: Պաշտպանն ասաց, թե վերցրել է գործի առաջին հատորը, որում առկա
Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը թաքցրեց Արեւիկ Միրզոյանի դիմումը
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստին այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արեւիկ Միրզոյանի դիմումը: Արեւիկ Միրզոյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին սիրուհին էր, ում վրա, կրկին ըստ Սամվել Հարությունյանի, տարիներ առաջ կրակել էր Սուրիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հենց կրակելու մասին այդ տեղեկության համար էլ Սուրիկ
ՊՆ մամուլի խոսնակն ադրբեջանցի 15 զինծառայողների ճակատագրի հարց է բարձրացնում
Քիչ առաջ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել. «Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամկազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր
Էդուարդ Շարմազանով. «ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, թե ԼՂ-ի միջազգային ճանաչման հարցում»
Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել
Հայաստանի լավագույն հետաքննիչը գործի համար օրական 46 կմ ճանապարհ է կտրում
30-ամյա Անին մայորի կոչում ունի
Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման խնդիրները
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները: Դեսպանների կողմից բարձրացված անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը
Ցողունային բջիջները լայն կիրառություն ունեն
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրեց ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրեց, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվող մարդու սեփական ցողունային բջիջները կիրառում են որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման և
Քրեական գործ Իջևանի անտառահատումների հետքերով
2014թ․ նոյեմբերի 13-ի մեր ներկայացրած «Ոչնչացվող անտառի հետքերով» տեսանյութ-ահազանգի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի անտառտնտեսությունում բազմաթիվ ծառահատումների հեղինակներին և կազմակերպիչների պարզելու նպատակով։ Հիշեցնենք, որ այս դեպքի հանրային մեծ արձագանք ստանալուց հետո, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հատվել է ընդամենը 12 ծառ, իսկ ապօրինի ծառահատում իրականացնողները գտնվել են՝ դրանք հարակից տարածքում գործող «Խաչաղբյուր-2» փոքր
Արթիկի տարածաշրջանում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հունվարի 29-ի գիշերը սպասվում են տեղումներ
Հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: 27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: 28-ին, 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին սպասվում
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 09.00-ից մինչև հունվարի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների
Վարդան Պետրոսյան. «Ինձ զարմացրեց տիկին Նաիրային դատական ստի մեջ ներքաշելը» (Տեսանյութ)
Վարդան Պետրոսյանի դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին: Այդ մասին հայտնեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, որը մտավ խորհրդակցական սենյակ: Մինչ այդ ռեպլիկով հանդես եկան տուժող, «Նիվա» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը, Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Սամվել Ջաղինյանը,. Նիկոլայ Բաղդասարյանն ու Վարդան Պետրոսյանը: Արթուր Հակոբյանն ասաց, թե սիրված դերասանը երկու տասնվեցամյա տղաների մահվան պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի օրվա առթիվ
Յոթանասուն տարի առաջ այս օրը դաշնակից ուժերն ազատագրեցին Աուշվից-Բիրկենաուն՝ գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը: Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն և համակարգային կերպով սպանվեցին այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի կոչեցին «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը: Այլ զոհերի շարքում էին նաև հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ և Եհովայի վկաներ:


















































