Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ Իջևանի անտառահատումների հետքերով

Հունվար 26,2015 17:52

2014թ․ նոյեմբերի 13-ի մեր ներկայացրած «Ոչնչացվող անտառի հետքերով»  տեսանյութ-ահազանգի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի անտառտնտեսությունում բազմաթիվ ծառահատումների հեղինակներին և կազմակերպիչների պարզելու նպատակով։ Հիշեցնենք, որ այս դեպքի հանրային մեծ արձագանք ստանալուց հետո, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հատվել է ընդամենը 12 ծառ, իսկ ապօրինի ծառահատում իրականացնողները գտնվել են՝ դրանք հարակից տարածքում գործող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի աշխատակիցներն են։

Հարուցված քրեական գործի շրջանականերում 2015թ․ հունվարի 14-ին գնացել էինք դեպքի վայրի տեղազննման։ Երեք ժամն էլ բավական եղավ, որպեսզի քննիչը, «Հայանտառ»-ի և բնապահպանական տեսչության ներկայացուցիչները համոզվեն, որ խայտառակ և անվերահսկելի վիճակ է։ Բացի վերը նշված 12 ծառից, հայտնաբերվեցին և չափագրվեցին ևս 25 անօրինական հատված թարմ ծառերի կոճղեր, բազմաթիվ ճյուղեր և փայտանյութ։ Տարածքում առկա էին նաև բազմաթիվ ավելի հին (3 և ավել տարվա) հատված ծառեր, որոնց վրա նույնպես բացակայում էին օրինականությունը հաստատող համապատասխան կնիքները։

Համոզված լինելով, որ նմանատիպ ապօրինի ծառահատումները համատարած բնույթ են կրում, և այսպիսի պատկերներ ցանկության դեպքում կարելի է ու անհրաժեշտ է հայտնաբերել նաև այլ վայրերում, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել անտառապատ տարածքներ և անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի կանխվի Հայաստանի անտառների ոչնչացումը։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն քննիչ Մովսես Թամազյանին հստակ և արհեստավարժ աշխատանքի համար՝ ինչը հազվադեպ երևույթ է մեր իրավապահ համակարգում։ Հուսով ենք, որ այս դեպքի քննության արդյունքներն էլ կլինեն այդպիսին։

Դիտեք նաև տեղազննության մասին պատմող  տեսանյութը՝

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Այդ ՀԷԿ-ը սովորական քաղաքցու չի պատկանում և հասկանալի է , որ սերժահովանավորյալ է, էլ ինչ ձևեր են և ի*նչ նպատակով:Պղծված բնությունը պղծվածների գոյության արդյունքն է:Սերժոյապետության դերասաններ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031