Օրվա լրահոսը
Հունահռոմեական ըմբիշները Վանաձորում որոշում են Հայաստանի չեմպիոններին
Վանաձորում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 110 ըմբիշ: Առաջին օրը մեդալների համար պայքարին ներգրավվեցին 59, 71, 80 եւ 98 կգ քաշայինները: Քիչ առաջ ավարտվել են եզրափակիչ գոտեմարտերը եւ հայտնի են հանրապետության 2015 թվականի չեմպիոնները: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է մեր ամենափորձառու ըմբիշը՝ Ռոման Ամոյանը (նկարում): Հայաստանի
Ադրբեջանը ինֆորմացիոն շրջափակման մեջ է վերցրել իր քաղաքացիներին, որ հայոց բանակից կրած կորուստները չիմանան
Այսօր ժամը 12-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն էր ձեռնարկել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն
Իսկ ե՞րբ է Պուտինը ցավակցել Գյումրիի համար, որ մի հատ էլ կրկնում է
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ուշադրություն հրավիրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ցավակցության» վրա՝ Գյումրիի դեպքերի հետ կապված: Իր պաշտոնական կայքէջում ցավակցությունները վերնագրվում են «Ցավակցություն», իսկ Գյումրիի հետ կապված չկա նման պաշտոնական որեւէ բան: Կա հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի հետ: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ կայքում Պուտինն Օլանդին ցավակցում է՝ «Շառլի Էբդոյի» ահաբեկչության համար, ցավակցում է
Դանիել Իոաննիսյան. «Թուրքիան, իհարկե՛, չի անդամակցի ԵՏՄ-ին»
Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ Անկարայում Ղազախստանի դեսպանը կարող էր հայտարարել մի բան, որն ընդհանրապես իրականության հետ աղերս չունի Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թումեբաեւը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ողջունելի է: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: Նա նշեց, որ Թուրքիային այդ անդամակցությունը պետք չէ. «Թուրքիան
Վարդան Բոստանջյան. «Եթե մեր կառավարման համակարգը այսպիսին լինի, ապա տնտեսական աճը 0-ից ցածր կլինի»
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) կանխատեսել էր, որ Հայաստանը այս տարի կունենա 0 տոկոս տնտեսական աճ: Այս կանխատեսումը մեկնաբանելով, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսման հիմնական պատճառ է հանդիսացել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը եւ Ռուսաստանի տնտեսությունից չափազանց մեծ կախվածությունը: Ըստ պատգամավորի՝ անգամ եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ անդամ, Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունը կարտացոլվեր մեզ
Կեղծ ժամանակի սահմանին
Մեր կյանքի վերջին անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին բարեկամաբար խորհուրդ տվեցի` մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ, բայց նա չլսեց ինձ` բերելով բազմաթիվ պատճառաբանություններ: Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել: Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են, անսպասելին էլ է տանելի`
Եվրասիական տնտեսական միությունը կողջունի Թուրքիայի անդամակցությունը. Hurriyet Daily News
Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թումեբաեւը ասել է, որ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ողջունելի է, թեեւ Թուրքիան դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել: Նա լրագրողներին հայտնել է, որ հունվարի 22-ին Անկարայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի դեսպանների համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մինչեւ միության ստեղծումը իրենք Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել
Սեյրան Օհանյան. «Հակառակորդը եռակի անգամ ավելի կորուստներ է կրել»
Պաշտպանության նախարարն այցելել էր սահմանագոտի Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանագոտի: Նախարարը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց սահմանամերձ Կոթի գյուղ, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանին ցավակցության հայտնեց նրա մոր մահվան կապակցությամբ: Նախարարը Կոթիում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարներին հարցրեց, թե ինչպես է սահմանագոտու բնակչության ոգին: Գյուղապետերն ասացին, որ
Հայ գրոսմայստերը Բրազիլիայի առաջնությունում եզրափակում է առաջատարների եռյակը
Բրազիլիայի Ժուան-Պեսոա քաղաքում մեկնարկած շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 81-րդ անհատական առաջնությունում հայ գրոսմայստեր Կրիկոր Սեւագ Մխիթարյանը ինը տուրից հետո վաստակել է 6,0 միավոր եւ տասնմեկ մասնակիցների պայքարում եզրափակում է առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-db.com-ի
«Մենք չմտանք ԵՏՄ, Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումով մեզ տարավ այնտեղ»
Հայաստանի դերը Եվրասիական Տնտեսական Միությունում թեմայի շուրջ քննարկման ժամանակ այսօր «Դեբատ» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին մեծ այլընտրանքային հնարավորություններ ընձեռնված չեն եղել ի սկզբանե. «Տնտեսական այս միությունը շատ բան չի կարող տալ ՀՀ-ին: Ես հասկանում եմ, որ դա այդպես է: Սակայն նաեւ հասկանում եմ, որ Հայաստանը մեկուսացված չէր կարող գործել, եւ բնականաբար
«ՀՀԿ-ի անդամները սատանանե՞ր են, ի՞նչ են, մնացածն ի՞նչ են անում, որ ՀՀԿ-ն չի անում»
«Ի՞նչ ասի ՀՀԿ-ն, որ չլռի: Ի՞նչ պիտի ասի: ՀՀԿ-ի անդամները սատանանե՞ր են, ինչ են, ի՞նչ պիտի ասի, որ չլռի: Մնացածն ի՞նչ են անում, որ ՀՀԿ-ն չի անում: Կամ՝ դա ի՞նչ պետության հարցն է: Պետությունն այդ երեխուն օգնելու հարցերն արեց, կատարվածը պարզ չէր, ոճրագործություն էլ չէր, մի անմարդկային փաստ էր, բացառիկ երեւույթ էր: Այդտեղ ասելու բան
«Դինքի ընկերները» դատապարտել են իշխանություններին սպանությունը գյուլենական շարժմանը կապելու համար. Todays Zaman
«Հրանտ Դինքի ընկերներ» խումբը խստորեն դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի սպանությունը գյուլենական շարժման հետ կապելու փորձ անելու համար՝ կոչ անելով բացահայտել հանցանքի իրական մեղավորներին, փոխանցում է «Թըդեյս Զաման»-ը: Խումբը հունվարի 23-ին մամուլի ասուլիս է տվել Չաղլայան դատարանի դիմաց՝ Դինքի դատական գործի վերանայման 8-րդ նիստից առաջ: Վերլուծաբան Այդըն Էնգինը նշել է, որ փորձ է արվում սպանությունը
Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն
Այս ծեծված արտահայտությունն է ամենաճիշտը բնորոշում մեր երկրում ակտիվիստների հանդեպ ծեծի դինամիկան Քաղաքացիական ակտիվիստների, սոցիալական ցանցերում ոչ իշխանահաճո գրառումներ կատարողների, տարբեր ակցիաներին մասնակցողների հանդեպ ֆիզիկական բռնությունների թիվը եւ կատարման տեխնիկան գնալով զարգանում են: Նման դեպքերի հաշիվն արդեն կորել է, սակայն բացահայտումներ գրեթե չկան: Վերջին դեպքը Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ ճոճողի» ծեծն էր: Հունվարի 17-ի երեկոյան նրան
Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները,
Տիգրան Քոչարյան. «Տեղեկատվական դաշտում սադրանքների միջոցով փորձ է արվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բախում առաջացնել»
Տիգրան Քոչարյանի խոսքերով՝ հակառուսական կողմը շատ լավ աշխատում է
«Անհրաժեշտ է այնպես անել, որ ռազմական գործողությունները տեղի ունենան հակառակորդի տարածքում»
Արման Մելիքյանը՝ հայ-ադրբեջանական սահմանում եւ Գյումրիում տեղի ունեցածի միջեւ կապի մասին Գյումրին պատուհասած ոճրագործությանը եւ նաեւ դրա հետեւանքով Հայաստանում բարձրացած տրամադրություններին զուգահեռվում են հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդ կողմի հարձակումները, հայկական կողմն ունի կորուստներ: Կարո՞ղ ենք կապ նկատել այս երկուսի միջեւ. արդյոք Ադրբեջանը փորձում է օգտվե՞լ Հայաստանում տեղի ունեցողից: Այս եւ հայ-ադրբեջանական գծում ու հարաբերություններում տեղի ունեցողի
Վահան Շիրխանյան. «Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխան տալ»
Վահան Շիրխանյանի կարծիքով՝ դեպքերը շարունակություն են ունենալու «90-ական թվականներին ոչ մեկի մոտ ռազմաբազայի հանելու անհրաժեշտության մասին հարց չէր առաջանա»,- այսօր՝ հունվարի 24-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նա համարում է, որ ռազմաբազան կոչված է ապահովել անվտանգությունը եւ լրացնել անվտանգության խնդիրները. «Ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրը ազգային անվտանգությունն է:
«Առհասարակ ծաղրանկարում են հայտնիությանը»
Ընթացիկ տարվա սկզբից աշխարհը վերլուծում է Charlie Hebdo-ի թեման: Այս առիթով «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (ծաղրանկարում) «Առավոտին» հայտնեց. «Առհասարակ ծաղրանկարում են հայտնիությանը, հարեւանի ծաղրանկարը չես տեսնի թերթում, եթե նա, իհարկե, Էյնշտեյնը չէ: Մարդ, որ ընտրում է հայտնիության ճանապարհը, պետք է պատրաստ լինի ե՛ւ ծաղրանկարի, ե՛ւ հայհոյանքի, ե՛ւ իրեն ուղղված ձվերի կամ լոլիկների տարափի: Մյուս
Կուրթան գյուղի 18-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալը կալանավորվել է
Կուրթան գյուղի բնակիչ, 18-ամյա Առաքելյանին ծանր մարմնական վնասվ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռում մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են դեպքի մանրամասները եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։ 2015 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին
Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանին Ուկրաինայի ճակատագիրն է սպասում. Իրինա Խակամադա. Haqqin.az
Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի ճակատագրին կարժանանա, այսպես է կարծում Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ, գրող Իրինա Խակամադան: «Հաքքին.ազ»-ի հետ զրույցում, նա նշել է, որ Ղարաբաղի հակամարտությունը աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում. «Համաշխարհային քաղաքականությունը ամբողջությամբ տրվել է ուկրաինական խնդրին: Այս տարածաշրջանում աշխարհի բոլոր քաղաքական գործիչների ցանկությունն այն է,
Ճի՞շտ է արդյոք, որ ոտնահարվում են ՀՀ թոշակառուի իրավունքները
Իմ հայրը՝ Գառնուշ Կարապետի Մանուկյանը, թոշակառու է, 87 տարեկան, 62 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժով, 2-րդ կարգի հաշմանդամ, զրկված տեղաշարժվելու հնարավորությունից: Նա իր թոշակը ստանում է «Արդշինինվեստբանկ»-ի Կոմիտաս փողոցում գտնվող մասնաճյուղից՝ VISA քարտով: Պարզվում է՝ որպեսզի թոշակառուն ապացուցի, որ ինքը ողջ եւ առողջ է, ամեն տարի՝ հունվար ամսին, պետք է անձամբ ներկայանա բանկ՝ հաստատելու համար այդ
«Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»
Ե՞րբ թուրքերը սկսեցին շարժվել դեպի Հայկական լեռնաշխարհ, ի՞նչ տեղ էին գրավում հայերն Օսմանյան կայսրությունում եւ երբվանի՞ց թուրքերի կողմից ընտիր, հավատարիմ ազգ համարվող հայերը կայսրությունում դարձան անցանկալի տարր, ինչպե՞ս է ընթացել հայերի թրքացումը կայսրությունում ու հանրապետական Թուրքիայում, ովքե՞ր են ալեվիներն ու զազաները, ի՞նչ առնչություն ունեն հայերի հետ, թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված
Ստավրոպոլում մահվան ելքով կռվին մասնակցած Ալեքսանդր Մանուչարյանը ներկայացել է ոստիկանություն. Блокнот
Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին մահվան ելքով զանգվածային կռվին մասնակցած Ալեքսանդր Մանուչարյանը ներկայացել է ոստիկանություն, հայտնում է «Բլոկնոտ»-ը: Դատարանը խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանքը: Նույնքան ժամանակ կալանավայրում կանցկացնի Միխայիլ Գրիգորյանը, որը կռվի արդյունքում ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալն է: Սպանության մյուս կասկածյալը՝ Կարեն Թովմասյանը, դեռ հետախուզման մեջ է:
«Մարդիկ չէին նեղանում Բաբաջանյանից՝ ասածների տակ չարություն չկար»
Մտերիմները՝ կոմպոզիտորի մասին Հունվարի 22-ին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը դարձավ 94 տարեկան: «Առավոտի» հետ զրույցում՝ կոմպոզիտորի հետ շփված մարդիկ, հետաքրքիր դրվագներ պատմեցին նրանից: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը Բաբաջանյանին եւ իբրեւ երաժիշտ, եւ որպես մարդ բացառիկ երեւույթ որակեց: Ասաց, որ որպես անձնավորություն, ժողովրդի լեզվով ասած՝ հասնող էր: «Առնո Բաբաջանյանն ամեն տարի գալիս էր Դիլիջան: Նա մեկնելուց առաջ հավաքում
Վանաձորի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջ` Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու հարցով
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը գրում է՝ ինչպես արդեն տեղեկացրել էինք Քաղաքացիական նախաձեռնող խմբի ակտիվիստները Վանաձորում իրականացնել են ստորագրահավաք, որով ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և
«Ո՞վ է պատրաստ «դրսի» բարեկեցիկ կյանքը փոխարինել հայրենասիրությամբ»
Կոմիտասի անվան կվարտետի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի դիտարկումները 90 տարին բոլորած Կոմիտասի անվան կվարտետն այս տարի առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա հունվարի 29-ին՝ Կոմիտասի թանգարանի բացմանը: Գործունեության ընթացքում կվարտետը բազում համերգներ է ունեցել արտերկրում, ինչը հասկանալի պատճառով չես ասի վերջին 20 տարիների մասին. 2014թ. վերջին՝ Ամանորի շեմին, քառյակը 20-օրյա համերգային աշխարհագրական ընդարձակ տուրնե կատարեց: Կոլեկտիվը ելույթներ
Հակառակորդը ունեցել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ
Լեւոն Ջուլֆալակյան. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ»
Նախորդ օրը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Ծաղկաձորում հանգստանալիս ճոպանուղու մոտակայքում իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել է Հրազդանի շտապ օգնության հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երեւանի «Էրեբեւնի» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ստենտավորել են: Երեկ «Առավոտը» այցելեց ճանաչված մասնագետին: – Պարոն Ջուլֆալակյան: Հավաքականի հե՞տ էիք Ծաղկաձորում: – Ոչ: Միայն ես էի:
Ահարոն Ադիբեկյան. «Պետք է ամեն ինչ անել, որ ռուսաֆոբիան չծաղկի»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ դեպքը չքաղաքականացնելու կոչերը չի կարելի համարել ստացված. « Դրա մասին են վկայում Ռուսաստանի նախագահի արձագանքը, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության արձագանքը, ինչպես նաեւ ռուս պատգամավորների այցը Գյումրի»: Պրն Ադիբեկյանի համոզմամբ՝ այդ դաժան սպանությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն, դրանք պետք է շարունակեն
Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել: Նույն օրը, ժամը 03.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ


















































