Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանին Ուկրաինայի ճակատագիրն է սպասում. Իրինա Խակամադա. Haqqin.az

Հունվար 24,2015 15:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի ճակատագրին  կարժանանա, այսպես է կարծում Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ, գրող Իրինա Խակամադան:

 «Հաքքին.ազ»-ի հետ զրույցում, նա նշել է, որ Ղարաբաղի հակամարտությունը աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում. «Համաշխարհային քաղաքականությունը ամբողջությամբ տրվել է ուկրաինական խնդրին: Այս տարածաշրջանում աշխարհի բոլոր քաղաքական գործիչների ցանկությունն այն է, որ նոր պատերազմ չսկսվի, այսինքն, ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Եվ այժմյան ստատուս-քվոյի ցանկացած խախտում վատ կանդրադառնա և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա», – ասել է Խակամադան:

Պատասխանելով լրատվականի հարցին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա նրան սպասում է Ուկրաինայի ճակատագիրը՝ նա ասել է. «Ցավոք, այո»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արեգ says:

    Կարեւորը, որ հայերին ա հետաքրքրում…Ղարաբաղ-Ղարաբաղ խաղալը ու ինքներս մեզ խաբենք, թե Ղաչաբաղը ԱՅԼ պետություն ա…. բա չէ………..
    Ու չենք կարողանում հասկանալ, որ եթե իրոք ԱՅԼ պետություն լինի Ղարաբաղը, ապա օրերից մի օր էլ Ռուսաստան-Ուկրաինա կռիվը կլինի ձեր սիրելի Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ….
    Ուշքի եկեք, հայեր…Ղարաբաղը Հայաստանի մասը պիտի լինի ձեր բոլորի ուղեղներում, խոսքերում..հասկացեք…

Պատասխանել