Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխան տալ»

Հունվար 24,2015 15:38

Վահան Շիրխանյանի կարծիքով՝ դեպքերը շարունակություն են ունենալու

«90-ական թվականներին ոչ մեկի մոտ ռազմաբազայի հանելու անհրաժեշտության մասին հարց չէր առաջանա»,- այսօր՝ հունվարի 24-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա համարում է, որ ռազմաբազան կոչված է ապահովել անվտանգությունը եւ լրացնել անվտանգության խնդիրները. «Ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրը ազգային անվտանգությունն է: Մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որին ոչ թե օգնում էր, այլ մասնակցում էր Թուրքիան: Մենք պետք է ունենայինք մշտական, հավատարիմ դաշնակից, եւ մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով: Ապագայում երեւաց, որ մենք միակ ճիշտ ուղղին ենք ընտրել, որովհետեւ 1992-1994 թվականների ընթացքում Թուրքիան 3 անգամ որոշել էր մտնել Հայաստան, մենք մեր ջոկատներով էինք դիմակայելու Թուրքիային, միայն Մոսկվայից խիստ եւ կոպիտ նախազգուշացումները Թուրքիային հետ պահեցին: Հիմա բազան մեզ օգո՞ւտ, թե՞ վնաս է տվել»:

Հարցին, թե պարոն Շիրխանյանը կապ տեսնում է Գյումրիի դեպքերի եւ շփման գծում լարվածության միջեւ, նա պատասխանեց, որ այդտեղ կապ կա. «Եթե մենք հաշվի առնենք, որ Հայաստանը գտնվում է տեղեկատվական պատերազմի դաշտում, եւ Հայաստանն այդտեղ ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, պետական հնարավորությունները, դաշնակցային հարաբերությունները: Եվ նրանք օգտագործում են այդ ռազմաբազայի առկայությունը` որոշ զանգվածի տրամադրելով դրա դեմ»:

Նա հավանական է համարում, որ շփման գծում լարվածությունը, Գյումրիի դեպքերը եւ Ալիեւ-Մերկել հանդիպումը իրար հետ կապված են: Ըստ նրա՝ դեպքերը շարունակություն են ունենալու, եւ հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխան տալ. «Եթե դու պատերազմում ես, քո դեմ պատերազմում են բոլոր միջոցներով, մենք դրան պետք է պատրաստ լինենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031