Օրվա լրահոսը

3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել… yerkir.am 

Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը: Մեր տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող

Հանձնել է հանգուցյալ հարազատի զենքը

Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին,  ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի  ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:

Հայաստանում ձմեռային տուրիզմի լիարժեք զարգացման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու

Մեր երկրում ձմեռային հանգիստը ասոցացվում է միայն Ծաղկաձորի հետ

Նիկոլայ Բաղդասարյան. «Արդյոք օբյեկտի՞վ էր ձերբակալել Վարդան Պետրոսյանին, երբ նա գտնվում էր վերակենդանացման բաժնում» (Ֆոտոշարք)

Ժամը 12.45-ից Կոտայքի մարզի դատարանում սկսվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպանական ճառը: Այն դեռ շարունակվում է: Սպասվում են նաեւ պաշտպաններ Սամվել Ջաղինյանի, ֆրանսիացի փաստաբանի ճառերը. Վերջինս, ի դեպ, դատարանում է գտնվում թարգմանի հետ: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ մեծ հնչեղություն ունեցող այս գործը կարող էր հնարավորություն տալ ապացուցելու մեր արդարադատությանը, որ մեր պետությունում գործում է

Գառնիկ Իսագուլյան. «Թող Կոստանյանը հրաժարական տա, երբ ես իմացա, որ ես չեմ որոշում՝ հրաժարական տվեցի»

«Իրավիճակը կանխատեսելի է: Հասկանալի է, որ 2015-ը յուրահատուկ կարեւորություն ունի, եւ բնականաբար, Ադրբեջանը պետք է ինչ-որ չափով օգներ իրենց գործընկեր Թուրքիային: Բացի այդ, հաշվի առնելով, որ նավթի գների անկում էլ կա եւ որոշակի լարվածություն, ՀՀ-ն պետք է գիտակցեր ու կանխատեսեր, որ սահմանում էլ կլիներ լարված»,- այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց

Տաղանդավոր գերմանուհին Հայաստանում է

Ջութակահար Լառա Բոշկորը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա այլ հարկի ներքո Գերմանացի 13-ամյա ջութակահար Լառա Բոշկորը հայ հանդիսատեսին ներկայացավ 2013թ.: Այդ տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավերով գերմանացի ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Քոհ Գաբրիել Քամեդան Հայաստան էր ժամանել իր սան Լառայի հետ եւ մեր կոնսերվատորիայում անցկացնում էր վարպետության դասընթացներ: Հիշեցնենք, որ մաեստրո Քամեդան հիացած էր

Ստավրոպոլում ձերբակալել են ՆԳՆ ծառայողի սպանության գլխավոր կասկածյալ Միխայիլ Գրիգորյանին. Блокнот

ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող Միխայիլ Գրիգորյանը հունվարի 22-ին ձերբակալվել է, հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը: 23-ամյա Գրիգորյանը կասկածվում է Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին կռվի ժամանակ Սիդորենկոյին դանակով սպանելու մեջ: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ նա խոստովանել է իր մեղքը: Սպանության մյուս կասկածյալը՝ Գրիգորյանի ընկեր Կարեն Թովմասյանը, դեռևս փախուստի մեջ է:

Արտգործնախարարն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին

Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:  ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերն աճում են

«Չեմ տեսնում, որ պետական մարմիններն իրոք գիտակցում և ուզում են լուծել այս խնդիրը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման հավանականությունը և խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը: Նշենք, որ 2007-ին մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրենքի նախագիծը, բայց մինչ այժմ այն չի

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը

Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):   Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին

Պրոդյուսերը պատմեց, թե ինչպես է Ավրաամ Ռուսսոն ուրացել իր ծագումը

Եվ ինչպես են իրենց պահում մյուս աստղերը Forpostart prodaction ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Զառա Մխեյանը ոռւսական շոու-բիզնեսի աստղերի հետ աշխատելու մեծ փորձ ունի, շատերին քաջ գիտի նաեւ իբրեւ մարդ: «Առավոտի» հետ զրույցում, որպես մարդկային լավագույն որակների կրող, նա առանձնացրեց հատկապես Սոսո Պավլիաշվիլիին, որն առաջիկայում համերգ է ունենալու Հայաստանում: Ասաց, որ համագործակցելիս էլ է տղամարդավարի հանդես գալիս:

Անհանգստություններ Թուրքիայում. «Ամերիկայի Ձայն»

Թուրքիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելքում բռնության դեպքեր են գրանցվել իսլամիստների և քուրդ ազգայնականների միջև: Պայքարը հատկապես խորացել է Դիարբեքիրում: Հոկտեմբերին Դիարբեքիրը ցնցվեց այստեղ տեղի ունեցած աննախադեպ բռնությունից: Բախումների սկիզբ դրեց քուրդ ազգայնականների զայրույթը: Նրանց կարծիքով՝ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է օգնություն ցուցաբերել սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարող քուրդ զինյալներին: Զայրույթը հիմնականում ուղղված է

Քաջարանի հիվանդանոցում 2 տարի առաջ էլ հակահիգիենիկ վիճակ են հայտնաբերել

Քաջարանի հիվանդանոցում փնթի, անփույթ, մեղմ ասած՝ կեղտոտ վիճակը, դատելով ոլորտի պատասխանատուների՝ մեզ տրամադրած տեղեկություններից, միշտ է եղել: Եվ եթե առողջապահության նախարարությունը միայն 2014 թվականի նոյեմբերին է բացահայտել, որ այս հիվանդանոցում անցյալ տարվա հոկտեմբերին իրականացրած բուժսպասարկման արդյունքում 8 անձ է վարակվել հեպատիտ C-ով, ապա չի բացառվում, որ նախկինում էլ նմանատիպ ուսումնասիրություններ եթե կատարվեին, ապա նույնպես հայտնաբերվեին

Հովիկ Աբրահամյան. «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն  անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը,

Դրամաշնորհներ ստացան 30 գիտական խմբեր

Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Ի լրումն նշված դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2 լրացուցիչ դրամաշնորհ հատկացվեց

«Զարգացումներն ավելին են, քան դիվերսիոն գործողությունները». «Ա1+»

Սահմանի  տարբեր հատվածներում լարված իրավիճակը պահպանվում է: Միայն այս գիշեր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակման արդյունքում հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ. Ադրբեջանական կողմը եւս ունի երեք զոհ։ Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ «Վերջին զարգացումներն ավելին են, քան դիվերսիոն-հետախուզական գործողությունները: Դժվարանում եմ ասել` ինչ ծրագիր կա: Սակայն

Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 70-րդ առաջնությունները, որոնցում հաղթողներն առաջին անգամ նվաճեցին այդ պատվավոր տիտղոսները: Տղամարդկանց պայքարում հանրապետության չեմպիոն դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր: Մաքուր երկրորդ տեղն զբաղեցրեց Արման Միքայելյանը՝ 5,5, որը դարձավ առաջնության հայտնությունը: Միանգամից երեք գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը,

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է. «Փաստինֆո»

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ԱԱԾ-ից` հավելելով, որ քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել: Հիշեցնենք, որ  նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն

Հոգեբանի գնահատականը՝ Պերմյակովի պահվածքի մասին

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որտեղ վերջինս շատ հանգիստ վարքագիծ էր դրսևորում: Սա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, շատերը շտապեցին իրենց ենթադրությունները հայտնել, որ վերջինս օգտագործվել է որպես գործիք, իրական ոճրագործները կարող են այլ մարդիկ լինել : Aravot.am-ն այս թեմայով զրուցեց Շիրակի մարզում ճանաչված հոգեբան Աշոտ Հակոբյանի (լուսանկարում)

25 միլիոն եվրո՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու համար

Գումարը տրվել է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման» եռամյա ծրագրի շրջանակներում

Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն, որը 2014 թ. օգոստոսի 1-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լեռնիկ Ալեքսանյանը տվյալներ ունի՝ այսօր ռուսներին խանութներում չեն սպասարկում

Այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության հետ կապված ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իսկապես մտահոգություններ կան. «Հասարակական տրամադրվածություններ են ստեղծված»: Ըստ նրա, դա մեր խնդիրն է, թե ինչքանով ՀԱՊԿ-ը ռազմական միջամտություն կցուցաբերվի: Իսկ քաղաքական առումով քայլեր արվում են. «Պարտադիր չի, որ ՀԱՊԿ-ը հատուկ Ադրբեջանի համար ինչ-որ հայտարարություններ անի»: Արշակ Սադոյանն, անդրադառնալով Գյումրիի ոճրագործությանը, ասաց, որ

Սգո օր չհայտարարվեց, բայց ժողովուրդն ավելի ուժեղ սգաց

Հունվարի 20-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բնակարանների պատշգամբներից սեւ պաստառներ էին կախված՝ ի նշան Գյումրիում սպանված Ավետիսյանների՝ հայ ընտանիքի սպանդի, սգի, ցավակցության: Սգո oր չհայտարարվեց, բայց հանրապետության տարբեր հատվածներում մարդիկ սգալու իրենց ձեւերը գտան, եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին, մոմավառություններ եղան տարբեր քաղաքներում՝ ժողովուրդն ավելի ուժեղ սգաց: Սեւ պաստառներով սուգ հայտարարելը մի երիտասարդի նախաձեռնություն էր, որը ֆեյսբուքյան իր

Դանիել Իոաննիսյան. «Ռուս սահմանապահների համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ առաջին անգամը չէ, որ սահմանապահները պայմանագիր են խախտում

Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք»

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»:

Արա Աբրահամյանի բազում «մեղքերը». «Ազգ»

Ամեն անգամ, երբ Հայաստանում կամ համահայկական տարածքում որեւէ դժբախտ, կրկնում եմՙ դժբախտ դեպք կամ իրադարձություն է տեղի ունենում, որոշակի անձանց մի խումբ եւ է՛լ ավելի որոշակի մի շարք լրատվամիջոցներ տեղի ու մանավանդ անտեղի հարձակումներ են գործում պատրաստի մի քանի թիրախների վրա- Հանրապետության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոս, Ռուսաստանի հայերի միության նախագահ: Սվինամարտի մարզումների մասնակցող նորակոչիկների նման

«Ազդակ»-ի խմբագրական. Շեղելու փորձեր

Ընթացիկ տարուան առաջին ամիսը յատկանշած իրադարձութիւնները մտածել կու տան, որ բազմաթիւ ուղղութիւններով մեր թշնամիները ձեռնարկած են պետական մակարդակներու վրայ շատ աշխուժ պայքարի` հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետութիւններու ուշադրութիւնը շեղելու քաղաքականութեան: Փորձենք ամփոփ կէտերու մէջ նշել այն ուղղութիւնները, որոնք ցարդ կ՛երեւին Անգարայի եւ Պաքուի միացեալ, միջպետական շտապին կողմէ հայկական հարցերուն գծով ուշադրութիւն շեղելու քաղաքական ընդհանուր

Ընթացքի մեջ են հատուկ կարիքներով մարդկանց համար ներկրված տրանսպորտային վերելակների տեղադրման և փորձարկման աշխատանքները

Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևարափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում: Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ

Ռազմակայանի տարածքից դուրս գալու պահին հայ իրավապահները իրավասու են կալանավորելու հանցագործին. «Ազգ»

Ռուսական դատարանը Վալերի Պերմյակովին կդատի միայն զորամասից ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության համար: Այն չունի ավելի մեծ իրավազորություն: Ռուսաստանյան իրավադատությունը նրան թույլ չի տալիս դատել ուրիշ պետությունում կատարված հանցագործության համար, որտեղ Ռուսաստանի քննչական մարմինները չեն կարող անցկացնել պաշտոնական եւ օրինական քննչական արարողակարգեր: Իհարկե, ռուսաստանցի քննիչները կիմանան այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռազմակայանից դուրս, բայց

Սուքիաս Ավետիսյան. «Այսօր ռուս զինվորականների մեջ էլ վախ կա». «Հայոց աշխարհ»

Հարբած ռուս սպաների ներկայությունը քաղաքում, այն էլ՝ ողբերգությունից 2 օր անց, կա՛մ սադրանք էր, կա՛մ սա վկայում է, որ ռուսական կողմը չի կարողանում համապատասխան կարգուկանոն հաստատել իր զորամասերում, որը չափազանց կարեւոր է:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031