Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Ստավրոպոլում ձերբակալել են ՆԳՆ ծառայողի սպանության գլխավոր կասկածյալ Միխայիլ Գրիգորյանին. Блокнот

Հունվար 23,2015 14:23 Share
Աջակցեք aravot.am-ին

ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող Միխայիլ Գրիգորյանը հունվարի 22-ին ձերբակալվել է, հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը:

23-ամյա Գրիգորյանը կասկածվում է Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին կռվի ժամանակ Սիդորենկոյին դանակով սպանելու մեջ: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ նա խոստովանել է իր մեղքը:

Սպանության մյուս կասկածյալը՝ Գրիգորյանի ընկեր Կարեն Թովմասյանը, դեռևս փախուստի մեջ է:

Ականատեսների պատմելով՝ կռիվը սկսվել է Գյումրու ողբերգության շուրջ խոսակցություններից:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: