Օրվա լրահոսը
Ֆրանսիական ողբերգություն եւ մղձավանջ
Փարիզի «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա կատարած դառը եւ անախորժ ահաբեկչությունը կրկին ի տես աշխարհի բացահայտեց ահաբեկչության դեմքն ու վտանգավորությունը: Այդ միջադեպը ցույց տվեց, որ ահաբեկչությունը սահման եւ աշխարհագրություն չունի: Վկայությունների համաձայն, այդ հարձակումը տեղի է ունեցել գաղափարական վրեժխնդրության ներքո՝ այն կատարողների գաղափարներին հակառակ պարբերականում տպագրված նյութերի պատրվակով: Անկախ ահաբեկիչների կողմից ներկայացված պատրվակներից, այդ
Փոստանջյանը՝ Կոստանյանին. «Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին»
ԱԺ-ում շարունակվում են լսումները՝ Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե եթե ՀՀ տարածքում է եղել, ինչու են ՌԴ Սահմանադրությունը մեջբերում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Զորամասի տարածքը ՌԴ տարածք չի, բայց այնտեղ գործում է Ռուսաստանի իրավազորությունը: Անկախ նրանից՝ դա ՀՀ տարածք է, թե
«Կամ դուք կպատժեք, կամ մենք ձեւը կգտնենք պատժելու»
Կասկած չկա, որ աշխարհի յուրաքանչյուր սրտացավ, ազգասեր հայ ուշիուշով հետեւելու է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին դաժանորեն սպանդի ենթարկման մեղավորների ու պատճառների բացահայտմանը: Գյումիրի ոճրագործության բացահայտման հանրային պահանջն ավելին է, քան արդարության հաստատումը, այն ազգային արժանապատվության, ազգային ինքնուրույնությունն ապացուցելու պահանջ է: Նշենք, որ այժմ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք եւ սպանության մեջ կասկածվող, մեղադրյալ
Արծրուն Հովհաննիսյան. «Նման բան չկա»
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հերքեց, թե երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչ թե մեկ, այլ 5 զոհ ենք ունեցել: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի` Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, այսօր նախագահական նստավայրի դիմաց պատմում էր, որ երեկ 5 զոհ ենք ունեցել: «Նման բան չկա»,- զինվորի մոր տեղեկություններին Aravot.am-ի հետ
Ջազմենի գործով հարցաքննություն.նա տեսել է դանակահարողներից մեկին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է երաժիշտ Արտյոմ Լալայանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը, դատարան ներկայացավ նոր թարգմանը՝ ռուսերենի: Նա թարգմանում էր ամբաստանյալին: Հարցեր էին տալիս մեղադրողը, դատավոր Արշակ Վարդանյանը: Երաժշտին պաշտպանում է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Հայտնի երաժշտին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 31-ին Պուշկինի փողոցի
«Հյուսիսային Իրաքի եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, մինչդեռ արեւմտյան երկրների կողմից արձագանք չկա»
Ազիզ Թամոյանի խոսքով` Հյուսիսային Իրաքի տարածքը շուտով քրդերը իրենցը կհամարեն
Ճշմարիտյանը` մեր տնտեսության 0% աճի կանխատեսման մասին
«Տարբեր կառույցներ գնահատման տարբեր մեթոդներ ունեն»
Պոլիտեխնիկում փոփոխություններ են կատարվում
Վերջին շրջանում մամուլում որոշ հրապարակումներ եղան, թե Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գալով փակման վտանգի տակ է սպորտային համալիրը, եւ իբր Թոքմաջյանը վարձակալից ետ է վերցրել բուհի լողավազանը՝ անձնական նպատակներով օգտագործելու համար: Հունվարի 20-ին մեր այցելության պահին այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: «Երեւան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Երվանդ Ավագյանն «Առավոտին» հայտնեց, որ
ՓՄՁ ներկայացուցիչները նորից բողոքի ալիք կբարձրացնեն, եթե… (Տեսանյութ)
ՓՄՁ-ները միավորվել են եւ պահանջում են վերացնել փաստաթղթավորումը
Դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Աղավաղվում են տղամարդկային հատկության վերաբերյալ պատկերացումները»
Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ Գյումրիում տված իր տղամարդկային խոստմանը եւ այսպիսի հայտարարություն արեց. «Ես պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին, դա իմ պարտականությունն է: Իհարկե, դա կատարելու եմ: Բայց ես ասացի՝ դիմելը, միջնորդություններ ներկայացնելը չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք լինում են համապատասխան փուլում:
«Վերնիսաժի գործով» դատը հետաձգվեց
«Վերնիսաժի» կրակոցների գործով ամբաստանյալ Երեմ Սարգսյանը խնդրել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին տասնհինգ րոպե ժամանակ՝ դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելու համար: Քառասուն րոպե ուշացումով նիստը սկսվեց, սակայն պաշտպանը չներկայացավ: Գոռ Առաքելյանը դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ պաշտպանից հրաժարվելու, նոր պաշտպան ունենալու մասին, պատասխանեց, թե չի հրաժարվում նրանից: Դատական նիստը հետաձգվեց: Այն
Ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. քրեական գործն ընդունվել է վարույթ
Քաղաքացի Աղունիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը իր որդու` Սիմոն Կ.-ի` մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերով, առանց բժշկական կենտրոն այցելելու, կազմել է վերջինիցս բացատրություն վերցնելու մասին արձանագրություն` թվագրելով այն 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ամսաթվով այն պարագայում, երբ իր որդին 2014 թվականի դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել
ԵՀՄՖ Նախագահությունը դիմում է բոլոր առաջադեմ երկրների ղեկավարներին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը դիմում է բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ հաղթանակի շուրջ, հայտարարելով, որ այն հակամարդկային է և նպատակադրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության
Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում՝ սրտի թրթիռների ու կսկիծների մասին
Գյումրիի ողբերգական դեպքերի իրավական գործընթացների մասին այսօր ԱԺ-ում սկսվեցին լսումներ, որոնց մասնակցում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Օրակարգով նախատեսված էր, որ նա նախ կզեկուցի, հետո հարցեր կուղղեն պատգամավորները: Գեւորգ Կոստանյանը զեկուցելու փոխարեն մոտ 20 րոպե խոսեց հայի զգացմունքների, ապրումների, հույզերի մասին, տարբեր ձեւակերպումներով նշեց, որ բոլորս նույն ցավն ենք ապրում եւ այլն: Նրա խոսքերով՝ «Միջազգային
Ահաբեկչության գենեզիս
Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ, Էս պատճառն էլ՝ ուրիշ պատճառ… էսպես անվերջ, անդադար, Մինչև պատճառն սկզբնական… Յովհ.Թումանյան հատված «Հազարան բըլբում» պոեմից Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետմիության փլուզումից և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից հետո երկրագնդի վրա հաստատվեց մեկ գերտերության քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիան: Այդ իրավիճակը որքան աներկբա էր, նույնքան էլ
Կառավարությունը արտահանումը խթանելու աննախադեպ քայլի է դիմում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում
Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն: Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց բռնության ենթարկված վկաների գործով վերաքննիչ բողոքը
2015 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ա. Պետրոսյանի, հրապարակեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացված որոշումը: Մասնավորապես, դատարանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտը: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ N
«Խնդիրը մեր թե՛ իշխանության, թե՛ առհասարակ հասարակության դաշտում է»
Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ վստահեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ՀՅԴ ԳՄ անդամ, թարգմանիչ եւ բանասեր Լիլիթ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, այդ առիթով սգո օր չհայտարարելուն: Պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես, նրան, որ Գյումրու դեպքերի հետ կապված արդեն մեկ շաբաթ է՝ մտավորականների ձայնը դուրս չի գալիս, չնայած,
Թեժ կրքեր՝ ԱԺ-ում Գյումրիի դեպքերի քննարկման ժամանակ. պատգամավորները բորբոքված են. (Տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեցին խորհրդարանական լսումները Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացի մասին: Ընդ որում, ինչպես սպասելի էր՝ սկսեց շատ թեժ: Կրքերը բորբոքված էին: Նախ` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Ավետիսյանների հիշատակը: Հետո «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրեց լսումներն անցկացնել աշխատանքային նորմալ պայմաններում: Բանն այն է, որ ԱԺ 334 սենյակում
Պերմյակովի սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է բացառվի. «Հայոց աշխարհ»
Հանուն ոճրագործի արարքից զոհված ընտանիքի հիշատակի, հանուն հայ ժողովրդի եւ նրա անվտանգության, առաջնայինը ճշմարտությունը պարզելն է: Հենց դրա համար էլ Պերմյակովը դեռեւս, մինչեւ հանցագործության կատարման պատճառը պարզելը, կարծում ենք, պետք է պահվի ռուսական ռազմակայանում խստագույն եւ ավելի հուսալի հսկողության ներքո, քան հնարավոր է մեր քրեակատարողական որեւէ հիմնարկում: Այսինքն` քանի դեռ ճշմարտությունը չի պարզվել, նրա սպանությունը
Անահիտ Բախշյանը՝ Գյումրիի սպանդի մասին. «ՀՀԿ-ն կուռկուռի ձագ է դարձել»
Բա որ հանկարծ այդ ճիվաղին տան մեզ ու այդ տղայի սիրտը ճաքի, մեզ վրա է ընկնելու պատասխանատվությունը:
Մեր հպարտության մասին դրսից են հիշեցնում. «Չորրորդ իշխանություն»
Եթե այդ անասունը 7 հոգու փոխարեն 700 հոգու սպաներ՝ դարձյալ պիտի լուռ մնայինք, որովհետեւ զոհերի քանակից Հայաստանի աշխարհագրական դիրքն ու թշնամական շրջապատը չեն փոխվում՝ ռուսական բազան այսպես թե այնպես անհրաժեշտ է
Մեկնարկել է Էդգար Հովհաննիսյանին նվիրված փառատոնը
Միջոցառման հրավիրյալ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը՝ կոմպոզիտորի մասին Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից 6-րդ անգամ անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Այս տարի այն նվիրված է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին: Առաջին օրը հնչեցին կոմպոզիտորի կամերային գործիքային ստեղծագործությունները, հունվարի 30-ին, դարձյալ Խաչատրյանի տուն- թանգարանում, կներկայացվեն հովհաննիսյանական դաշնամուրային ստեղծագործությունները,
Մի՞թե մեծ խորաթափանցություն է պետք՝ հասկանալու, թե ում է խանգարում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում. «Հայոց աշխարհ»
Պարզ չէ՞, որ մեր ոխերիմ հարեւանների՝ Թուրքիայի եւ առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում եւս մեկ անգամ պտտել Գյումրիի ռազմակայանը հանելու մասին փչացած ձայնասկավառակը։
Մանվել Բադեյանն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում. «Չորրորդ իշխանություն»
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե «այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երեւույթն ունենում է քաղաքական նշանակություն»։ «ՉԻ» – Գալուստ Սահակյանը պիտի զգույշ լինի, որովհետեւ Մանվել Բադեյանն ակնհայտորեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում։ Ըստ նրա՝ ստացվում է, որ Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետն, օրինակ, քաղաքական էր (դրանից հետո Հայաստանում սուգ հայտարարվեց), իսկ ահա
Սահմանային չմարող տագնապները. «Ժամանակ»
Կարո՞ղ եք պատկերացնել մի պահ, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր ոտնձգության կամ սպառնալիքների ենթարկվեր ոչ անդամ որևէ երկրի կողմից, և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը որևէ խոսքով չանդրադառնար և չհայտներ ուղղակի սատարումը դաշինքի անդամին: Եվ այս առումով հայ-ադրբեջանական շփման գծում ցանկացած միջադեպ, առավել ևս հայկական կողմից կորստով, ուղղակիորեն վկայում է, որ ՀԱՊԿ կոչված կառույցը բացարձակապես
«Գագկաշեն եկեղեցի» ֆիլմը ներկայացված է հանրության դատին (Տեսանյութ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Գագաշեն եկեղեցու պատմության մասին: Ժապավենում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսորը՝ Տիրան Կարապետյանը: Մամլո հաղորդագրություն
Տոնական ոչ աշխատանքային օրերին մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են հերթապահության հստակ ժամանակացույցով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով: Արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը: Առանձին դեպքերում առաջացած տեղային վթարների հետևանքները ժամանակին վերացվել են: Ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման համակարգերում տոնական ոչ աշխատանքային օրերին խոշոր վթարներ չեն


















































