Օրվա լրահոսը

Արա Երնջակյանը՝ Կամերայինի 40-ամյակի մասին.«Դեռ ցանկություն կա աշխատելու, ոչ թե նստել բեմի վրա, որ մեզ մեծարեն»

«Անկեղծ ասած` կոնկրետ նախագծերի մասին դեռ չենք խոսել ու պայմանավորվել, մտադրություն ժամանակին կար, բայց դա հնարավորությունների և միջոցների հետ է կապված»,-Aravot.am-ի հարցին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկությունը՝ Կամերային թատրոնի 40-ամյակը նշելու կապակցությամբ, այսպես պատասխանեց Երևանի Կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանը: Նշենք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել այսպիսի նախաձեռնությամբ. ««Երեկ անցնում

Ադրբեջանի իշխանությունները մանաթի արժեզրկման հետ կապված քայլեր են ձեռնարկել. «Ինտերֆաքս»

Ադրբեջանի հակամենաշնորհային քաղաքականության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը Էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարության հսկողության ներքո խստացրել է գների արհեստական աճի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, հղում կատարելով նախարարության հաղորդագրությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Կենտրոնական բանկի որոշմամբ փետրվարի 21-ից մանաթի պաշտոնական փոխարժեքը փոխվել է համեմատած մնացած արտարժույթների հետ: «Այս կապակցությամբ ծառայությունը ուժեղացրել է

Մարտուն Գրիգորյանը զարմացած է Գեւորգ Կոստանյանի արածից  (Տեսանյութ)

Ավետիսյանների քառասունքին  «Շիրակ»  գերեզմանատուն այցելած ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը  լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սպանության բացահայտման  ուղղությամբ ավել բան չի տեսնում, ինչ կա, դա է: Այն հարցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում գլխավոր դատախազ Գեւորգ  Կոստանյանի՝ ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի կեղծ լինելու  տեղեկությանը, համենայնդեպս ՌԴ գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են, որ նման նամակ չեն

Ազատ Արշակյան. «ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը»

Ազատ Արշակյանի կարծիքով՝  եթե ՀՀԿ-ն հաղթեց, ուրեմն՝ ինքն է տնօրինելու իրավիճակը «Այս պատմական շրջանի համար հատուկ է ունեցվածքի վերաբաշխումը»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին: Նրա խոսքերով՝ հասարակությունը մոտակա ամիսների կամ տարիների ընթացքում կտեսնի, թե ինչպես են վերաբաշխում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը եւ քաղաքական դաշտը. «Մենք կտեսնենք

«Դա եղել է գրագետ, հայեցի, գրավոր, բարձրակարգ խոսք». Սերգո Երիցյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Մայրենի լեզվի հետ կապված դժվարությունները պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով ենք մենք աջակցում մայրենիի զարգացմանը, որքանով ենք օգնում նրան, որ կարողանա ինքնապաշտպանվել, կարողանա իր առաքելությունը կատարել, ինչպես դա արել է դարեր շարունակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Ըստ նրա՝

ՕԵԿ. Քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն  բացասական ազդեցությունն է ունենալու

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի: Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող

«Համաշխարհային բանկի փորձագետները եթե անգամ դրական եզրակացություն տան, միեւնույն է, «Նաիրիտը» չի վերագործարկվի»

Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Փորձաքննության համար Համաշխարհային բանկը տրամադրելու է  110.000 դոլար: «Նաիրիտի» աշխատակիցները թերահավատությամբ են լցված: Նաիրիտցիները, երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ընթացքում կառավարությունից պահանջում էին իրենց 18 ամսվա չմարված 5 միլիարդ դրամի աշխատավարձերը,  վստահությամբ

Սամվել Մարությանի դիմանկարները ուշաթափություն առաջացրեցին Ավետիսյանների հարազատների մոտ (ֆոտոշարք, տեսանյութ)

Գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքին  «Շիրակ» գերեզմանատանը հանգչող նրանց  շիրիմներին  այցելել էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  գլխավորությամբ, ԱԺ Գյումրիից ընտրված պատգամավորներ. Մարտուն Գրիգորյանը իր թիմով, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ու Արման Սահակյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Կառավարությունից եւ  ոչ մեկը չկար: Այստեղ հոգեհանգստի արարողակարգ

Եզդիները տոնել են իրենց սիրո տոնը՝ Խդր Նավին

«Եթե եզդին եզդու հետ գժտված է լինում, ազգային տոների ժամանակ պարտադիր է, որ նրանք հաշտվեն. փոքրը գնում է մեծի տուն, և հաշտվում են»,- ասում է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզի Թամոյանը: Երեկ եզդիները տոնել են իրենց չորս ազգային տոներից մեկը՝ Խդր Նավին, որը համապատասխանում է մեր Սուրբ Սարգսի տոնին: Ա. Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման

Ազատ Արշակյան. «Վերեւից «պերեստրոյկա» է սկսվել» (Տեսանյութ)

Ազատ Արշակյանի կարծիքով՝ քաղաքական դաշտը փակուղի է մտել եւ այլեւս ինքն իրեն չի կարող մաքրել «Դեռեւս 10 տարի առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը կարող էր հավասարակշռվել եւ կարող էր ինքնամաքրման գործընթաց տեղի ունենալ»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Սակայն, այժմ, ըստ նրա, քաղաքական

Կարեն Ավագյան. «Իմ գնահատականները բացառապես քաղաքական են լինում»

«Ես ինքս ինձ քաղաքական գործիչ եմ համարում, և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների շրջանակներում»,-Aravot.am-ի հարցին՝ ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո, մասնավորապես, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ գնաց հաշտեցման չի՞ զղջում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր՝ մեղմ ասած խիստ գնահատականների համար, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն

Ով ումից առաջ կընկնի

Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու

Մայրենիի օրը Օշականում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները` նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ին այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և

Մարդիկ աշխարհում ավելի ու ավելի քիչ առողջարար ուտելիք են ուտում. հետազոտություն

Թեեւ այժմ ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ առողջարար ուտելիք է հասանելի մարդկանց, քան երբեւէ, բայց, համաձայն 190 երկրներում անցկացված հետազոտության, աշխարհը ավելի շատ անառողջ ուտելիք է ցանկանում: 7online.com-ի տեղեկացմամբ՝ միջազգային հետազոտողները 1990-2010 թվականների ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 320 դիետաների մասին կարծիքներ եւ ուշադրություն են դարձրել, թե մարդիկ քանի անգամ են ասում, որ նրանք օգտագործել

Դավիթ Շահնազարյան. «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց». 1in.am

2014 թվականի դեկտեմբերի 12-ին տարածաշրջանում առաջատար քաղաքական հանդես` Turkish Policy Quarterly-ը հրապարակել է Դավիթ Շահնազարյանի «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց» հոդվածը, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ Կրճատված տեսքով հոդվածը հրապարակել է նաև ամենաընթերցվող անգլիալեզու թուրքական թերթերից մեկը՝ Hurriyet Daily News-ը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ անգլերենից թարգմանությամբ։ Հայաստանի

Երկիրը պահող խարիսխը

Վերջերս, թեեւ, անկեղծ ասած՝ վաղուց, ես կարդացել ու, ցավոք, նաեւ տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում եւ իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշեւիկներով` որպես

Վահան Արծրունի. «Այստեղ չկա քաղաքականություն»

Վահան Արծրունու խոսքերով՝ այստեղ անհասկանալի խայտաբղետ մի պատկեր է , որտեղ ինքը տեսնում է միայն շահի գերակայության հանգամանքը «Անկիրթ մեծամասնությունը ձեւավորում է անկիրթ իրականություն»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին: Նրա խոսքերով՝ այդ իրավիճակում խորտակվում է քաղաքականությունը, մշակույթը, միջանձնային հարաբերությունները: Այդ իրավիճակը ձեւավորում է նաեւ բարքեր եւ հարաբերությունների

Ավետիսյանների տանը միակ կենդանություն հաղորդողը դեռ աշխատող ժամացույցն էր   (ֆոտոշարք)  

Այսօր գյումրեցիները Ավետիսյանների հարազատների հետ մտան նրանց տան բակ. տան  ներսից պիտի դուրս բերեին լուսանկարները գերեզմանոց տանելու  համար: Տան բակում դեռ  փռված էր լվացքը՝  հիմնականում մանկական շորերով ու դրված էր այն երկաթյա դուռը, որ Ավետիսյանները գնել էին իրենց սպանությունից մի քանի օր առաջ  տան փայտյա դուռը փոխելու նպատակով:  Հերթով դուրս  էին բերում լուսանկարները: Լուսանկարները, ըստ

Գագիկ Ծառուկյանը փող ունի, բայց հարուստ չէ

Այս համոզմանն է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Այն, ինչ վերջին տասնօրյակում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտում` Գագիկ Ծառուկյանին նվիրված Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո, աննախադեպ էր թերեւս մի առումով` իրադարձությունները շատ արագ զարգացան` մինչեւ տրամաբանական ավարտին հասնելը: Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ

«Պերմյակովին Հայաստանից տարել են». Ավետիսյանների հարազատներ (տեսանյութ)

Ավետիսյանների հարազատներն առավել քան համոզված են, որ ռուս զինվորականը չէր կարող միայնակ սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: Հասմիկ Ավետիսյանի քույրն  ասաց, որ ոչ մի նախաքննական գործողություն չի կատարվում: «Ես էլ կարող եմ թուղթ ու գրիչ վերցնել ու գրել, բայց արդյո՞ւնք,  ոչ մի էֆեկտ չկա…Արդեն անցել է  քառասուն օր :Ջուր  խմելու  է եկել, ու ընտանիքի սպանել,

Ազատ Արշակյան. «Կուսակցությունները պետք է թափանցիկ ֆինանսավորում ունենան»

Քանի որ «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում» «Քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից, այսինքն՝ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունենան»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքերով՝ քաղաքական կյանքում այդ հավասարությունը չկա, քանի որ

«Հիմա պոմիդորի քոլերի տակից երեխա են ման գալիս, որ համոզեն՝ քիմիական ֆակուլտետում սովորեն»

«Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը՝ «Նաիրիտի» աշխատել-չաշխատելու մասին Երեկ Համաշխարհային բանկը (ՀԲ) պատրաստակամություն հայտնեց «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար միջազգային փորձագետներ հրավիրել, որոնք ֆինանսական վերլուծություն կանեն եւ կասեն՝ «Նաիրիտը» կարո՞ղ է վերագործարկվել, թե՞ ոչ: Այդ նպատակի համար ՀԲ-ն մտադիր է որպես դրամաշնորհ հատկացնել 110 հազար դոլար: Համաշխարհային բանկի մասնագետների համոզմամբ՝

Ավետիսյանների հարազատները սպառնում են շրջափակել ռուսական ռազմաբազան (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր  լրացավ  դաժանաբար սպանված  Ավետիսյանների  քառասունքը: Այն, ինչ կատարվում էր  Մյասնիկյան 188 հասցեում գտնվող նրանց տան դիմաց, բառերով  նկարագրել անհնարին է: Տան ներսից  լսվում էր միայն հարազատների ողբը, որոնք դուրս գալով  դարպասներից ու տեսնելով  իրենց մոտեցող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ սկսեցին աղերսել. «Գտեք իրական մարդասպանին»: «Գոնե  իմանանք ո՞վ է, խնդրում

Արդարության համատեքստը

Ինչու է արդիական «Ես Ծառուկյան եմ» կարգախոսը «Երբ նրանք եկան կոմունիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների ետեւից, ես լռեցի, որովհետեւ սոցիալ-դեմոկրատ չէի: Երբ նրանք եկան արհմիությունների ակտիվիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան հրեաների ետեւից, ես լռեցի, որովհետեւ հրեա չէի: Երբ նրանք եկան իմ ետեւից, այլեւս

Փաստաբանի սպանության գործով երրորդ դատաբժշկական փորձաքննությունը երկարաձգվում է

2013 թվականի սեպտեմբերից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն եւ Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին

Սկսվել են ԵԿՄ սերժանտական կոչումների քննությունները

«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է 1997 թվականից։ Այս կառույցով անցած տղաներն ու աղջիկները միշտ էլ ՀՀ լիարժեք քաղաքացի են դարձել՝ տիրապետելով տարբեր հմտությունների։ Այս կառույցի սաները նաեւ բանակի օրինակելի զինվորներ եւ սպաներ են դարձել։ Միշտ էլ ՊՆ ստորաբաժանումները շնորհակալագրեր են հանձնել ԵԿՄ-ին՝ բանակի համար օրինակելի կադրեր պատրաստելու համար։ Սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ ստորագրվեց

Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ: Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ

Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է

 Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։ Հիվանդության վարման ընթացքին մասնագիտական գնահատական տալու նպատակով հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել

Մհեր Մկրտչյանը «վերադառնում» է

Դերասանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը հանրության սեփականությունը կդարձնի բազմաթիվ «փակ» էջեր Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ ստեղծագործելուց հետո՝ 2013թ. ընդմիշտ վերադարձավ հայրենիք: Նա հայտարարեց, թե հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա իր սցենարով ու ռեժիսուրայով բեմադրված «Վերջին կանգառը» պիեսով եւ առաջին անգամ գիրք-ալբոմի տեսքով անձնական արխիվից կներկայացնի ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի բեմական գործունեությանն առնչվող շուրջ

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031