Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը զարմացած է Գեւորգ Կոստանյանի արածից  (Տեսանյութ)

Փետրվար 21,2015 18:33

Ավետիսյանների քառասունքին  «Շիրակ»  գերեզմանատուն այցելած ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը  լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սպանության բացահայտման  ուղղությամբ ավել բան չի տեսնում, ինչ կա, դա է:скачанные файлы

Այն հարցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում գլխավոր դատախազ Գեւորգ  Կոստանյանի՝ ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի կեղծ լինելու  տեղեկությանը, համենայնդեպս ՌԴ գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են, որ նման նամակ չեն ստացել,  գյումրեցի պատգամավորն ասաց.«Ճիշտն ասած ես երեկ եմ հետեւել լրատվությամբ , որ ինչ-որ հարցումներ են արվում,  եւ հարցումը տեղ չի հասել մեր դատախազի: Ճիշտն  ասած զարմացած եմ:  Որպես գյումրեցի, ինչպես եւ  դուք, որպես պատգամավոր, սպասում եմ մեկնաբանությունների»:

Պատգամավորը մեկ անգամ եւս հավաստեց, որ ինքը պահանջատեր գյումրեցիների կողքին է: Հիշեցնենք, որ այս պատգամավորը մեծ դերակատարություն ունեցավ Գյումրիում Ավետիսյանների սպանությունից հետո տեղի ունեցող  հանրահավաքների ժամանակ, կանխեց բախումները  ժողովրդի ու ոստիկանների միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս.Դ. says:

    Հերիք չեղավ էս մարտունին հերոս սարքեք? ամոթ է վշտի վրա “հերոս” դառնալ, իսկ իրա ընտանիքի ձեռքով կյանքից զրկվածների համար ինչի չի խոսվում, սաղ մոռացվել է?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728