Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատները» Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել. 1in.am

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել. այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը։ «Նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հայրիկյանի միջև, սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման ֆորմատով

Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանում հայկական ջարդերի կազմակերպման գործն սկսվել է ավելի վաղ, քան ԼՂԻՄ Մարզխորհրդի որոշումը»

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի մամուլի ասուլիսը՝ Սումգայիթի ողբերգության եւ ադրբեջանական քարոզչության խեղաթյուրումների թեմայով: Ներածական խոսքում նա ընդգծել է, որ Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանում պաշտոնապես ձեւավորվել է վարկած, որ դրանք «սադրանք էին Ադրբեջանի դեմ եւ կազմակերպվել էին հայկական կողմից»: Որպես

Նոր անասնագողություն Ջուջեւանում

Նախկինում գողացվել էր մի կով

«Պաշտոնական Երեւանը մեզ նման մամուլից է տեղեկանում՝ Պերմյակովի հետ կապված ինչ են ուզում անել»

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ռուսական կողմն արդեն քաղաքական որոշում ունի՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոգեկան խնդիրներ ունեցող անձ ճանաչել: «Իսկ դրա հիման վրա, նրա պատիժը այն չի լինելու, ինչ սպասում ենք: Առավել եւս նրան դատելու է ռուսական տրիբունալը: Փաստորեն,  ռուսական կողմը հմտորեն ազատեց նրան պատասխանատվությունից եւ փախցնում է Ռուսաստան»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա

Ավետիսյաններին աջակցելու նախաձեռնությունը չի իրականացել

«Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաների ու գյումրեցիների խնդիրը չէ»,- այսօր այս պաստառով ՀՀ գլխավոր դատախազության դիմաց խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները թուլ չեն տվել իր նախընտրած ձեւով անցկացնել: Նրան դատախազության շենքի մայթից ոստիկանները նախ հորդորել են հեռանալ, հետո հրել են, ապա ոտք ու ձեռքից բռնած՝ տեղափոխել դիմացի մայթ: Վարդգես Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն Սոֆիայում

Փետրվարի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և Կովկասագիտություն» ուղղությունը: Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության

Երևանի բնակչուհուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է   ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։ 2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի  Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է

Սամվել Ֆարմանյանից ու Մարտուն Գրիգորյանից բացի մյուսներն անտեսեցին Սամվել Բալասանյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի երկրորդ քաղաքի կարգավիճակի փոփոխության շուրջ քննարկում էր կազմակերպել՝ դեռ մեկ ամիս առաջ հրավիրելով Ազգային ժողովի մի շարք պատգամավորների, մեծամասամբ նրանց, ովքեր ծագումով շիրակցի են: Նրանց ցանկում էին Հեղինե Բիշարյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը (նա Շիրակի մարզից ընտրված պատգամավոր է), Նաիրա Կարապետյանը,Մուշեղ Պետոյանը, Հովhաննես Մարգարյանը, Սամվել Ֆարմանյանը, Հրանտ

Արթուր Աբրահամ. «Կենտրոնանում եմ իմ նպատակի վրա և գնում հաղթելու»

«Բայց կյանքն էլ ինչ-որ տեղ ռինգ է… Թե՛ ռինգում, թե՛ կյանքում ես փորձում եմ ազնիվ լինել, երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, նրանց հնարավորությունները, բայց նաև չեմ գերագնահատում: Կենտրոնանում եմ իմ նպատակի վրա և գնում հաղթելու»,-«Առավոտի» հետ զրույցում իր հաջողության բանաձեւն է բացահայտել  աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը բացահայտվա՞ծ է. կասկածելի հանգամանքներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկություններ ունի այն  մասին, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործը, որում կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, բացահայտվել է: Այս առիթով պարոն Բարսեղյանը հայտարարել էր. «Շատ մասնագետներ ասում են, թե սա երկու-երեք շաբաթվա բացահայտվելիք գործ է: Կամ էլ իրոք, բացահայտել են և տեսել, թե

«Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առաջին խոչընդոտը «Հայկական երկաթուղու կոնցեսիոներն է»

Իրան-Հայաստանը ոչ ձեռնտու տարբերակ է «Հարավկովկասյան երկաթուղիների» համար

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը` նաև հայերեն

Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի և Ժան Վարուժան Սիրապյանի «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքն ընթերցողին արդեն հասանելի է նաև հայերենով ու ռուսերենով (400-ական օրինակ): Գրքի համահեղինակ Ժան Վարուժան Սիրապյանի խոսքով` գրքի ֆրանսերեն, անգլերեն, հունարեն տարբերակներն ավելի վաղ են լույս տեսել: Ֆրանսիայում, օրինակ, արդեն 2000 օրինակ սպառվել է: Նախատեսվում է գիրքը հրատարակել նաև թուրքերեն ու գերմաներեն, որից

Գյումրիի սպանդի գործը կարող է քննվել Ռոստովում. News.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակության հետ

Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար: Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շնորհակալություն

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարքային քաղաքացին իր պայքարը չպետք է զիջի»

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ շուտով միասնականություն կլինի

Խուլիգանությունն ավարտվել է սպանության փորձով

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը

Հիփոթեքի այսօրվա պայմաններով, անհնար է ապահովել շինարարության զարգացում. (Տեսանյութ)

Կառավարության նախագծի մասին տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի դիտարկումները

Բակո Սահակյանը ԼՂ ոստիկանապետի հետ քննարկել է Բերձորի միջադեպը

Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Բակո Սահակյանի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնել և հանրությանն արդյունքների

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի անհետ կորելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի

Րաֆֆի Հովհաննիսյան. «ԵՄ դեսպանները մտահոգված են Հայաստանի կացությամբ»

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ եղել է անկեղծ զրույց

Զարուհի Փոստանջյան. «2015-ին Ազատության հրապարակը պետք է ականատես լինի ժողովրդի պահանջի իրացմանը»

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ Ազատության հրապարակը պետք է տեսնի, որ հարթակին կանգնածները ենթարկվում են ժողովրդի պահանջին

ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես

Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք: ‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, – նշել է

Գրքի մայրաքաղաքի տպավորիչ ցուցանակը

Երիտասարդական մետրոյի գետնանցումի հարեւանությամբ գտնվող՝ գրքերի տոնավաճառի մասին ազդարարող «ինքնաշեն» ցուցանակն ասես շիրմաքար լինի: Այն տիպիկ խորհրդանշում է Հայաստանում գրքի ու գրահրատարակության ոլորտի հանդեպ այսօրվա վերաբերմունքը: Ու բնավ կարեւոր չէ, որ Երեւանը մի ժամանակ գրքի մայրաքաղաք էր հռչակվել, իսկ Հայաստանում է գտնվում ձեռագրերի եւ միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր գրապահոցը՝ Մատենադարանը: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Պետք է ամաչել հայ ժողովրդից». (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ Ժառանգությունը մարտի 1-ի զոհերի առջեւ կխոնարհվի հենց սահմանից «Մի սուրբ մարդ ինձ զանգեց մի օր եւ ասաց, որ հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես՝ դու ունակ ես ցանկացած բռնության եւ այլանդակության»,-փետրվարի 27-ին Ազատության հրապարակում իր ասուլիս-հավաքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այդ խոսքերն ուղղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Պետք

Ռուսական կողմը գործողություններ է ձեռնարկում Պերմյակովին չփոխանցելո՞ւ

Ռուսական լրատվամիջոցները այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նորություն են հրապարակել: Ինչպես տեղեկացնում են Rosbalt-ը եւ «Զաբմեդիա»-ն Չիտայում ` Պերմյակովի ծննդավայրում, ավելի քան 50 զինվորական և պաշտոնյա, որոնք թույլ են տվել Գյումրիում 7 հոգու սպանած Վալերի Պերմյակովին ծառայել ռուսական բանակում, պատասխանատվության կենթարկվեն: Չիտայում արդեն քրեական գործ է հարուցվել 321-րդ հոսպիտալի բժիշկների նկատմամբ,

Ոստիկանության նախկին պաշտոնյան դատարանում՝ Հրանտ Դինքի սպանության գործով. Anadolu

Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, որը ձերբակալվել էր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով՝ հայտնվել է դատարանում: Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Աքյուրեքը հինգշաբթի օրը ձերբակալվել էր աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: Ձերբակալելու հրամանը տվել էր Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակը: Աքյուրեքը ուղարկվել է Ստամբուլի Չագլայան դատարան հարցաքննվելու համար այն բանից հետո, երբ նրա պաշտպանը

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման

Աշխատանքներ են տարվում տեղական արտադրողների կողմից օրգանական մեղրի արտադրության սերտիֆիկացման ուղղությամբ

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 444-Ն որոշմամբ՝ «Բիպինի» ազդող նյութ հանդիսացող ամիտրազի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031