Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին պաշտոնյան դատարանում՝ Հրանտ Դինքի սպանության գործով. Anadolu

Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, որը ձերբակալվել էր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով՝ հայտնվել է դատարանում: Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Աքյուրեքը հինգշաբթի օրը ձերբակալվել էր աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: Ձերբակալելու հրամանը տվել էր Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակը: Աքյուրեքը ուղարկվել է Ստամբուլի Չագլայան դատարան հարցաքննվելու համար այն բանից հետո, երբ նրա պաշտպանը

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման

Աշխատանքներ են տարվում տեղական արտադրողների կողմից օրգանական մեղրի արտադրության սերտիֆիկացման ուղղությամբ

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 444-Ն որոշմամբ՝ «Բիպինի» ազդող նյութ հանդիսացող ամիտրազի

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր

Սպասված բարեփոխումների մեկնարկը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ: Նիստի  ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը ստորագրել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման

Համանման վիճակ թե Հայաստանում, թե Թուրքիայում

Ինտերնետի անվտանգության եւ սոցիալական մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ Ստամբուլում կայացած քննարկման ընթացքում անդրադարձավ Հայաստանում ինտերնետի ազատության, կառավարություն-ինտերնետ հարաբերությունների եւ կիբերպատերազմների հարցերին: Քննարկման վարողը՝ Էմին Օկուտանը, հետաքրքրվեց, թե այն թուրքերի համար, որոնք ուզում են հասկանալ հայկական տեսակետը, ո՞րը կլինի վստահելի աղբյուրը՝ պատմության, մշակույթի մասին: «Հայերն էլ չգիտեն»,- պատասխանեց Սամվել Մարտիրոսյանը: Իսկ Հանրային լրագրության ակումբի ղեկավար

Խորհրդակցություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա

Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից

Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր  հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով: Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող ծրագրերը: Ողջույնի խոսքին հաջորդեց

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության Երևանի և ԱՄՆ քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ

«Կստեղծվի 2-րդ հարկային մարմինը» (Տեսանյութ)

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ բացասական երեւույթներ կլինեն

Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո Փարիզում

Փետրվարի 26-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի` Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելիցին: Հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էին Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միությունը և Բանակի հրեական րաբունապետությունը, որպես պատվո հրավիրյալ ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Արարողությանը

ՀՀԿ-ում ծպտյալ նախախորհրդարանականներ կան

«Այդ դաշտը երբեք լրացված չի էլ եղել: Եթե համարում են, որ արհեստածին, վերահսկողության տակ գտնվող ընդդիմությունը լրացնում էր այդ բացը, ապա նման բան չէր էլ եղել»,-Aravot.am-ի հարցին տպավորություն կա, թե վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտը կարծես թե բաց է մնացել, Հիմնադիր խորհրդարանը չի՞ հավակնում լրացնել այդ բացը, այսպիսի կարծիք հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ

Ո՞ր տերմիններն է պետք թարգմանել հայերեն

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում խնդիրը քննարկում են ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Արամ Աբրահամյան.– Մենք այսօր որոշել ենք կտրվել հայտնի քաղաքական թեմաներից եւ չքննարկել, թե ով է ավելի լավը՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, եւ խոսել ավելի ռազմավարական խնդիրների մասին: Ի դեպ, ռազմավարության մասին: Ես կարդում եմ մի

«Ի՞նչ տանք ձեզ, որ պրծնենք, շնչել ենք ուզում…» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց՝ Վարդանանց հրապարակում այսօր բողոքի ցույցի դուրս եկած տաքսու վարորդները փորձում էին  փակել հրապարակը եւ  իրենց դժգոհությունն այս կերպ ներկայացնել իշխանությանը: Նրանք դեմ են ելել  ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված  նոր պահանջներին:  «Գյումրիում աշխատատեղ կա՞, որ  հետեւներիցս 

Արձանագրվել են բոտուլիզմի նոր  դեպքեր

ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով: ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի  պահածոներ: Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին

478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478 դրամ:   NASDAQ OMX Armenia  

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

27 փետրվարի 2015թ., Երեւան:  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների

ՀՀ սփյուռքի նախարարի կոչն ուղղված հայ երիտասարդությանը

Սիրելի հայ երիտասարդներ, Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում,  մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն. և դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր

«Թոփալ» ընդդիմությունն ու մարտի 1-ի հուժկու հանրահավաքը

«Բնականաբար, ինչ-որ բան փոխել է, եւ դա տեսանելի է: Ես չեմ ակնկալում, որ մարտի 1-ին ԲՀԿ-ի ընտրազանգվածը պարտադիր այնտեղ կլինի: Բայց ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, ովքեր մարտի 1-ի սպանդի վկաներն են եղել, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին են մասնակցել, ձերբակալվել են, տարբեր փորձությունների են ենթարկվել՝ այնտեղ կլինեն»,- «Առավոտի»

Սուրեն Քրմոյանը մասնակցել է Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 22-25-ը մասնակցել է Լոնդոնում կայացած Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին: Միջոցառումը նախաձեռնել էր Արդարադատության պետքարտուղար և Լորդերի պալատի նախագահ Քրիս Գրեյլինգը: Այն նշանավորվել է Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակով: Համաշխարհային գագաթաժողովին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած  պատվիրակություններ` կառավարությունների ղեկավարներ, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,

Ամփոփվել են ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության  պետ Մուշեղ Ղազարյանը: ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալն ու տարածքային ստորաբաժանումների պետերը հանդես են եկել 2014 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով

Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի հետագա

Բերտրան Դեսպլան ուկրաինացի ֆուտբոլասերներին կատաղած շներ է անվանել

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի Կիեւի «Դինամոյի» եւ ֆրանսիական «Գենգամի» միջեւ Ուկրաինայում կայացած հանդիպումից հետո, որում դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով, հյուրընկալվող ակումբի նախագահ Բերտրան Դեսպլան հայտարարել է, թե խաղն ընթացել է «աղետային» պայմաններում, իսկ կիեւցիների երկրպագուներն իրենց պահել են կատաղած շների պես: «Ես ստադիոնը տեսա պատերազմական վիճակում: Այն լցված էր կատաղած շներով, որոնք ցանկանում էին

Հնդկաստանը բանակցելու է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ. RT

Հնդկաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում սկսելու է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի  գոտի ստեղծելու նպատակով բանակցությունների գործընթաց: Այս մասին, ըստ Rt.com-ի, ասել է, Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ռաջիեւ Կհերը: Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ռուս-հնդկական խումբը, որը ձեւավորվել է 2014 թվականի նոյեմբերին, առաջարկներ կներկայացնի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բանակցությունները գործընթացը կսկսվի դրանից անմիջապես հետո:

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի  հերթական նիստը: Օրակարգի համաձայն` համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը ներկայացրեց հաշվետվություն սփյուռքի կրթօջախներին  2014 թ. ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման  ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ,

Անկարան ու Բաքուն` ընդդեմ հայկական դիվանագիտության

ԼՂ խնդիրը` Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ երկրի իշխանությունների հետ քննարկվում էին թուրք-ադրբեջանական կապերի հետագա ընդլայնումը, TANAP գազատարի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծերի իրագործման, ռազմատեխնիկական համագործակցության եւ այլ ոլորտներում երկկողմ կապերի զարգացման հարցերը: Ինչպես թուրք-ադրբեջանական յուրաքանչյուր հանդիպում, այս մեկի ընթացքում եւս չի շրջանցվել ղարաբաղյան կարգավորման թեման: ԼՂ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը

Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին ` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը:

 «Ես չեմ հավատում` Գագիկ Ծառուկյանը չի զբաղվի քաղաքականությամբ»

ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայաստանի համար դժվար օրեր է կանխատեսում:

Առնվազն 2 բրոնզե մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարում Հայաստանից ռինգում մնացել են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշված երկու բռնցքամարտիկները մտել են կիսաեզրափակիչ եւ իրենց համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Ընդորում, Սամվելը քառորդ եզրափակչում հաղթել է Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող իր

«Դրամը եւս մեկ անգամ կարժեզրկվի». տնտեսագետ (Տեսանյութ) 

Բանկերը վարկեր չեն տալիս, որովհետեւ բացասական սպասումներ ունեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930