Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը բանակցելու է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ. RT

Փետրվար 27,2015 16:08

Հնդկաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում սկսելու է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի  գոտի ստեղծելու նպատակով բանակցությունների գործընթաց: Այս մասին, ըստ Rt.com-ի, ասել է, Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ռաջիեւ Կհերը:

Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ռուս-հնդկական խումբը, որը ձեւավորվել է 2014 թվականի նոյեմբերին, առաջարկներ կներկայացնի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բանակցությունները գործընթացը կսկսվի դրանից անմիջապես հետո:

Քանի որ Արեւմուտքի զարգացած երկրների մեծ մասը տառապում է տնտեսական անկումից, զարգացող աշխարհը ջանքեր է գործադրում տնտեսությունները իրար մոտեցնելու նպատակով: Նշվում է նաեւ, որ վերջերս Չինաստանն էլ էր ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն հայտնել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728