Օրվա լրահոսը

Անզգույշ վարորդը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, երկու օր առաջ բեկանեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 21-ի դատավճիռը եւ մեկ տարվա ազատազրկման դատապարտված Գեորգի Խոջոյանին դատապարտեց երեք տարվա ազատազրկման: Օրեր առաջ՝ «Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել էր սույն քրեական գործին, դատավարությանը: Անցյալ տարվա հունիսի 14-ին

Դեղին լույսը հանելը կնվազեցնի վթարների թիվը

Նոր փոփոխությամբ լուսացույցից դեղին լույսը հանվել է, կարմիրից կանաչ փոխվելու ընթացքում դեղին լույսն այլեւս չի լինի, սակայն այն կմնա կանաչից կարմիր փոխվելու ժամանակ: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով այս հարցին՝ կարծիք հայտնեց, որ այդ փոփոխության շնորհիվ վթարները կրճատվել են: Չնայած վարորդների բողոքներին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ

Էրդողանը դժգոհել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի դեռ Ղարաբաղի հարցում որեւէ քայլ չի ձեռնարկվել: Թուրքական sondakika.com-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահը ասել է Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին` ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե Ցեղասպանության 100-րդ տարում կլինե՞ն ինչ-որ նախաձեռնություններ կամ քայլեր Հայաստանի և հայերի հետ կապված, ինչպես,

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ է ձերբակալվել

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։ Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի

Սմբատ Լպուտյանը եւ Էդիկ Մինասյանը՝ Հանրային խորհրդի անդամներ

Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվեց. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի և Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ նշանակվեցին Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը: Հանրային խորհրդի մյուս 3 թափուր տեղերն առաջիկայում

«Երեքնուկն» ընդդեմ տնտեսական մրցակցության հանձնաժողովի

2013թ. մարտի 1-ին փոստային առաքմամբ վարչական դատարանում ստացվել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցադիմումն ընդդեմ «Երեքնուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 8.797.997 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի վերաբերյալ։ Մինչեւ վերջերս այդ վեճը շարունակվում էր: Հայցադիմումով ներկայացվել էր մի միջնորդություն՝ հայցի ապահովման, այն է՝ «Երեքնուկին» պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին։ Վարչական

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց Ադրբեջանի մտադրությունը՝ օր օրի հողերը ետ վերադարձնելու ժամանակը մոտենում է

«Վերհիշենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի մի քանի օր առաջ արած հայտարարությունը զինվորական ստորաբաժանում բացելու կապակցությամբ, որ օր օրի մեր հողերը ետ վերադարձնելու ժամանակը անընդհատ մոտենում է: Այսինքն, ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ ինքը չի հրաժարվել իր ապակայունացնող ռազմավարությունից: Հայկական կողմն էլ չի կարողացել որեւէ կերպ ապահովել Ադրբեջանին զսպման քաղաքականություն: Հետեւաբար ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվել

Գեղանկարիչը մտահոգված է. «Մեզ չեն ասել Ցեղասպանության թեմայով նկարներ արեք»

Հաղթանակ Շահումյանը հույս չունի, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով լուրջ ցուցահանդես կարվի

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ. «Ի՞նչ անենք` մենք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն ծաղրենք»

«Ըմբռնումով ենք վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` հաշվի առնելով հոգեբանական և մի շարք այլ գործոններ ու հանգամանքներ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այսպես պատասխանեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հնչեցրած ելույթում, իր բնորոշմամբ, «գաղտնազերծել էր» ընդդիմադիր ուժերի «կոդավորված պլանը», և, ըստ էության, ծաղրել այդ ուժերին,

Արամ Սաթյանը՝ 100-րդ տարելիցի միջոցառումների մասին. «Կոմպոզիտորների միության հետ ոչինչ չի քննարկվել»

Կոմպոզիտորը պնդում է, որ իրենց մեկ տարի արված առաջարկները մնացել են «օդում»:

«Արմենտելի» ֆինանսական նախկին տնօրենին արտահանձնել են Հայաստան. By24.org

Վլադիմիր Սաչկովը ձերբակալվել է Մինսկի Ազգային օդանավակայանում, երբ փորձում է փախչել Ավստրիա:

Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մարտի 2-8-ը Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի կունենա հրաձգության  Եվրոպայի առաջնությունը` 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայաստանից:  Հայ մարզիկները կմասնակցեն հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Այսօր մարտի 2-ին մրցաշարին մասնակցելու է մեկնել Հայաստանի հրաձգության հավաքական թիմը: Հայաստանը նման

Առաջին սրբապատկերը՝ Հայոց ցեղասպանության թեմայով

Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը՝  Գեւորգ Եղիազարյանի «Եփրատ. գետերի տիրակալ» կտավի մասին Ավելի քան 8 դար Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նոր սրբերի անուն չի հայտարարել, հետեւաբար չեն ստեղծվել նոր սրբապատկերներ: Ցեղասպանության զոհերի խնդիրը, սակայն, այնքան է սուր հայ ժողովրդի համար, որ եկեղեցին այդ առիթով անդրադառնում է սրբադասման կարգին: «Մայր աթոռի Եղեռնի նահատակների սրբադասման հանձնաժողովը համապատասխան քայլեր իրականացրել

ՀՀԿ-ական պատգամավոր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տրյուկներում փորձված մարդ է» (Տեսանյութ) 

«Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար»,- մարտի 1-ի հանրահավաքում, իր ելույթում նման առաջարկ հնչեցրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում

Սահմանում լարված իրավիճակ է

Թե վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդի կողմից քանի՞ դիվերսիոն գործողություն է եղել՝ նա հստակ թիվ չկարողացավ նշել՝ մի քանի:

«Ընդդիմադիր ըլնեմ». Լեւոն Տեր Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ծաղրում են ընդդիմությանը

Եռյակում ամենաֆինանսական կուսակցությունը, ըստ հարցումների, համարվել է ԲՀԿ-ն եւ ավելի քիչ թվով մարդիկ են այն գաղափարական կուսակցություն համարել:

«Հաջողության բանաձեւը». «Թե՛ ռինգում, թե՛ կյանքում ես փորձում եմ ազնիվ լինել»

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկը ներկայացնում է հաջողության իր բանաձեւը Ուղիղ մեկ շաբաթ առաջ այս օրն աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մրցամարտում տապալեց Փոլ Սմիթին եւ պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այսօր «Առավոտը» իր նոր՝ ամենշաբաթյա «Հաջողության բանաձեւը» շարքում խոսել է Արթուր Աբրահամի հետ, բացահայտել աշխարհահռչակ բռնցքամարտիկի անցած ճանապարհի դժվարությունները եւ հաջողության ճանապարհին նրա կազմած բանաձեւերը:

Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն

Աշոտ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծել էր միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Աշոտ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն այդպես էլ չշարունակվեց, քանի որ մեղադրող Փանոսյանը դատարան չէր ներկայացել: Դատական նիստը

Մկրտիչ Մինասյան. ԲՀԿ-ի կյանքում լուրջ խնդիրներ կան (Տեսանյութ) 

«Դա քաղաքական քայլ էր, ամսի 5-ին կլինի համագումարը, իրենք կորոշեն եւ կհստակեցնեն հետագա անելիքները: Քաղաքական ուժ է, որոշակի խնդիրներ, լուրջ խնդիրներ կան իրենց կյանքում`սպասելի էր»,- այսօր «Ազդակ» ակումբում ամփոփելով անցած խորհրդարանական քառօրյան, խոսելով, մասնավորաբար, քառօրյան բոյկոտելու ԲՀԿ-ի որոշման մասին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նկատե՞լ եք, որ այդ խնդիրները ԲՀԿ-ի կյանքում առաջացան այն բանից հետո,

Շատ նիհար դեմքով աղջիկները չպետք է երկար մազ ունենան

Շատ կանայք որեւէ տեղ գնալուց առաջ խնամքով հարդարում են մազերը, հետեւում սանրվածքին, բայց տանը հաճախ գզգզված են ման գալիս եւ անտարբեր են սանրվածքի նկատմամբ: Մասնագետների վստահեցմամբ, սա վատ սովորություն է եւ բացասական օրինակ՝ երեխաների համար: Կնոջ ամենօրյա սանրվածքը պետք է լինի պարզ եւ առանց ավելորդությունների: Ձեւավոր սանրվածք` խոպոպիկներ, գանգուրներ, պետք է ունենալ միայն տոնական հանդիսություններին:

Սերժ Սարգսյանը արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել Ալեքսան Հարությունյանին եւ Արա Սահակյանին

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհել Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ եւ Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ:

Գողացված երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի բաց նամակը հասարակությանը

Հիշում եմ այդ օրը, այդ չարաբաստիկ օրը, երբ բաժանեցին ինձ իմ երեխայից. 2013թ-ն էր՝ հունիսի 15-ը, երեխայիս ծնվելուց 3 օր հետո: Եթե միայն իմանայի, թե ինչ է արժենալու ինձ և իմ երեխայի համար իմ միամտությունը, վստահությունը մի մարդու, ում պետք չէր վստահել: Ամեն առավոտ արթնանում եմ և տեսնում եմ երեխայիս անկողինը դատարկ․․․ Հայրս մահացել է,

Տիգրան Չոբանյան. «Հայը չի սիրում իր առողջությունով զբաղվել»

Թեեւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի բյուջեն մյուսների պես խիստ սահմանափակ է, սակայն ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը համոզված է, որ այսօր պետության հնարավորություններն են սահմանափակ, իսկ ուշադրության առումով պետական կառույցից վերաբերմունքի պակաս չկա: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Չոբանյանն անդրադարձավ ֆեդերացիայի աշխատանքներին` խնդիրներին եւ ձեռքբերումներին: – Պարոն Չոբանյան: Դուք տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ եք կազմակերպում, ընդհուպ մինչեւ

Նիկոլ Փաշինյան. Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը

Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից: Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ

Պարույր Հայրիկյան. «Մարտի 1-ը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակություն կունենար փողոց դուրս գա՞լ»

«Իրար պիտի սիրենք և միշտ առաջին նախագահ ասելուց պետք է ասենք առաջին ապօրինի նախագահ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթին, որտեղ նա, ըստ էության, ՀՀ-ում մի շարք ընդդիմադիր ուժերի ծաղրում է, այդ թվում նաև անդրադարձ է կատարում ԱԻՄ-ին, այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում

Մեր կախյալ անկախությունը-2

Երեւի աշխարհում ոչ մի ժողովուրդ հայերի չափ չի երազել անկախություն, ընդ որում՝ լիարժեք ու բացարձակ անկախություն: Ուրիշները երեւի էն գլխից հասկացել ու գիտակցել են, որ բացարձակ անկախություն գոյություն չունի, եւ ընդամենը երազել են պետություն ու պետականություն ունենալ, ընդ որում՝ ուժեղ եւ ամուր պետություն ու պետականություն: Եվ ունեն: Հավատացել ու ձգտել են, դրա համար էլ ունեն:

Իմունիտետը կբարձրացնեն ընկույզը, ջրիմուռն ու սպանախը

Որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր իմունային համակարգը գրիպից եւ մրսածությունից, պետք է հետեւեք ձեր սննդակարգին եւ անհրաժեշտ քանակի վիտամիններ ընդունեք: Անընդհատ դեղատուն վազելու եւ տարատեսակ դեղեր գնելու փոխարեն՝ մասնագետները խորհուրդ են տալիս վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել: Վիտամին C-ն եւ A-ն հիմնականում պարունակում են բանջարեղենը, մրգերը եւ կարմիր հատապտուղները: Վիտամին B 6 մեծ չափով պարունակում է ընկույզը,

ԲՆ. Առգրավվել է 126 հատ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ

Առգրավված 22.8կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Ծնողը երեխային պետք է հասկանա եւ օգնի

Մեր իրականության մեջ շատ ծնողներ դեռ առաջնորդվում են տերթոդիկյան մեթոդներով եւ երեխային դաստիարակում ծեծի եւ արհամարհանքի միջոցով: Ոմանք բղավում են եւ խնդիրը բացատրելու փոխարեն՝ սկսում են վիրավորել փոքրիկին՝ չգիտակցելով, որ դրանով նա ավելի վատ վարքագիծ է ունենալու: Հոգեբան Սոնա Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ծնողները ոչ մի դեպքում չպետք է փոքրիկին ասեն՝ տխմար,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930