Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց Ադրբեջանի մտադրությունը՝ օր օրի հողերը ետ վերադարձնելու ժամանակը մոտենում է

Մարտ 02,2015 13:58

«Վերհիշենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի մի քանի օր առաջ արած հայտարարությունը զինվորական ստորաբաժանում բացելու կապակցությամբ, որ օր օրի մեր հողերը ետ վերադարձնելու ժամանակը անընդհատ մոտենում է: Այսինքն, ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ ինքը չի հրաժարվել իր ապակայունացնող ռազմավարությունից: Հայկական կողմն էլ չի կարողացել որեւէ կերպ ապահովել Ադրբեջանին զսպման քաղաքականություն: Հետեւաբար ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր մտադրություններից»,- «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ ո՞րն է հատկապես վերջին երկու օրերին սահմանային լարված իրավիճակի պատճառը:

Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Կարծում եմ, որ սա թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է՝ ապրիլի 24-ի նախաշեմին՝ Հայաստանի համար պայքարի եւ ջանքերի դեմ ճակատ ստեղծելու: Կարծում եմ, Ադրբեջանն ինքը մեծ եղբոր խնդրանք ունի՝ հայկական կողմի գործողությունները, ջանքերը, ռեսուրսները այլ ուղղությամբ ուղղորդելու: Եվ դա անում է ապրիլի 24-ի նախաշեմին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031