Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ նիհար դեմքով աղջիկները չպետք է երկար մազ ունենան

Մարտ 02,2015 12:45

Շատ կանայք որեւէ տեղ գնալուց առաջ խնամքով հարդարում են մազերը, հետեւում սանրվածքին, բայց տանը հաճախ գզգզված են ման գալիս եւ անտարբեր են սանրվածքի նկատմամբ: Մասնագետների վստահեցմամբ, սա վատ սովորություն է եւ բացասական օրինակ՝ երեխաների համար: Կնոջ ամենօրյա սանրվածքը պետք է լինի պարզ եւ առանց ավելորդությունների: Ձեւավոր սանրվածք` խոպոպիկներ, գանգուրներ, պետք է ունենալ միայն տոնական հանդիսություններին:

Տղամարդիկ եւս պետք է հետեւեն իրենց արտաքինին` մազերը միշտ կտրված, խնամքով հարդարված լինեն: Նրանց համար, ըստ ոճաբանների, հարգի են դեպի կողք կամ հետ սանրված մազերը: Մեջտեղից բացված մազերով սովորաբար լինում են դերասաններն ու արվեստի գործիչները: Երկար մազեր նույնպես պահում են արվեստի բնագավառի մարդիկ, բայց ոչ երբեք գործարարները, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները:
Սանրվածք ընտրելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ` սազո՞ւմ է, արդյոք, այն ձեր դեմքին, հարմա՞ր է ձեր մասնագիտությանը կամ այն վայրին, ուր պատրաստվում եք գնալ:

Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու մազերը երբեք չպետք է թափթփված ու անլվա լինեն:
Ոճաբանները` ըստ դեմքի կառուցվածքի, խորհուրդ են տալիս ընտրել սանրվածք:
Կլոր դեմք ունեցողները պետք է մազերը հավաքեն գլխի գագաթին այնպես, որ դրանք սահուն փնջերով ընկնեն այտերին, բացի այդ, պետք է մեծ բացվածքով զգեստ կրեն:
Շատ նիհար դեմքին երկար, թափթփված մազերը չեն սազում: Առավելագույն երկարությունը պետք է լինի ուսերին հասնող: Սանրվածքը պետք է լինի սահուն, այտերի մոտ` քիչ ուռուցիկ կամ ծայրերը թեթեւակիորեն թեքված դեպի դուրս: Զգեստի բացվածքը պետք է լայնանա պարանոցի մոտ:

Ընդգծված ձվաձեւ դեմքով մարդկանց խորհուրդ է տրվում մազերը սանրել այտերի վրա: Ճակատի մազափունջը պետք է լինի անկանոն, ինչը կխախտի չափից ավելի ընդգծված ձվաձեւությունը: Զգեստի բացվածքը եւս պետք է անկանոն լինի:
Քառակուսի դեմքով մարդկանց խորհուրդ չի տրվում դեմքը պարուրել մազերի լայն շրջանակով եւ բացել ճակատը: Սանրվածքը պետք է լինի կարճ, գագաթի եւ ծոծրակի վրա թեթեւակիորեն գանգրացած, կողքից մազերը պետք է սանրել այտերի վրա:
Գործարար կանանց համար ամենաընդունվածը կարճ եւ միջին չափի մազերն են եւ պետք է հիշել, որ սանրվածքը չպետք է անհանգստություն պատճառի մարդուն եւ խանգարի նրան աշխատելիս:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031