Օրվա լրահոսը
Վերջը ոստիկանապետը լուծեց սեփականաշնորհված շքամուտքի հարցը (Տեսանյութ)
Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է բացել Սայաթ-Նովա 23 եւ 25 շենքերի սեփականաշնորհված շքամուտքը, որը սեփականացնելուց հետո շքամուտքի տերը վարձակալությամբ էր տալիս: Պարոն Գասպարյանին բնակիչները բողոքել են, որ տասը տարուց ավելի չեն կարողանում օգտվել իրենց սեփականաշնորհված մուտքից, եւ որ բոլոր կառույցներին՝ քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, դատարաններ, բողոքներ են ներկայացրել, սակայն խնդիրը ոչ մի կերպ չի
Սեքսապաթոլոգին հիմնականում այցելում են այն զույգերը, ովքեր մինչ ամուսնությունը փորձել են զբաղվել սեքսով
«Ապագա ամուսնական զույգերը միասին են այցելում սեքսապաթոլոգի եւ հարցնում՝ արդյո՞ք ավելի լավ եւ հանգիստ չէ, որ առաջին սեռական հարաբերությունը լինի ալկոհոլի ազդեցության ներքո: Տղան կասկածելով, որ միգուցե ընկերուհու մոտ վախեր լինեն, նրա հետ միասին դիմում է մասնագիտական խորհրդատվության»,- ասում է սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը: Նա հավելում է, որ մինչ մասնագետին դիմելը՝ զույգերը միասին քննարկում են իրենց
Փաստաթղթերը կեղծել է եւ հարազատ որդուն թողել անտուն
Երկու տարի առաջ (13.03.2012) «Առավոտի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը եւ հայտնել, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող տան՝ Հ. Էմին 52 հասցեի փաստաթղթերը կադաստրային գործի միջից անհետացել են եւ կեղծվել: Եվ քննչական մարմինը դեռ մի բան էլ Գուրգեն Միրզոյանին է մեղադրել կեղծիքի ու խարդախության մեջ: Գ. Միրզոյանը դժգոհություն էր ներկայացրել, որ 1997թ.-ին որպես նվիրատվություն
Սուրբ Նիկողայոսի վանքը՝ ինչպես որ կա
Իսրայելի Հոպպե (ներկայումս՝ Յաֆֆա) հին քաղաքում է գտնվում Սուրբ Նիկողայոսի հայոց վանքը: Այն Թել-Ավիվի հին մասում է: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ: Ինչ ասես, կարող էր նրանց պատուհասել: Ուխտավորները գիշերում էին Սուրբ Նիկողայոսի վանքում, հետո շարունակում ճանապարհը: Այս վանքը իբրեւ հիվանդանոց է ծառայել նաեւ Նապոլեոնի հիվանդ զինվորների համար: Ըստ Երուսաղեմի
Ուզբեկական փլավ
Իսկական ուզբեկական փլավն անկրկնելի համ ունի եւ պատրաստման բազմաթիվ նրբություններ: Այս բաղադրատոմսը դրա թեթեւացրած՝ արագ եւ հեշտ պատրաստվող տարբերակն է: Ուզբեկական փլավի պատրաստման կարեւորագույն պայմաններից մեկը «չորս մեկերի» 1:1:1:1 հարաբերակցությունն է՝ 1-ական բաժին (կիլոգրամ) բրինձ, գազար, սոխ եւ գառան միս: Բնականաբար՝ շատ կամ քիչ պատրաստելու դեպքում այս նույն մթերքները հավասարաչափ բազմապատկվում կամ հակառակը՝ պակասում են:
Վիճելի եւ անվիճելի հարցեր
2008-ի մարտի 2-ի ցերեկը «Առավոտի» խմբագրություն եկավ ազգային անվտանգության մի սպա եւ շատ սիրալիր ձեւով բացատրեց, որ ես չեմ կարողանա իրականացնել իմ մտադրությունը: Ո՞րն էր այն: Բանն այն է, որ արտակարգ իրավիճակի մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում էր, որ ներքին կյանքի մասին լրատվամիջոցները պարտավոր են հաղորդել միայն պաշտոնական տեսակետ: Այդ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Անօթևան ընտանիքներ, որոնց բնակարաններով ապահովելու խոստում անգամ չեն տվել
Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից միայն 430-ի համար պետության կողմից կա բնակարաններով ապահովելու ծրագիր: Իսկ ավելի քան 3500 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր գոյություն չունի և անգամ անհայտ է, թե նրանք երբևէ բնարանաններ կունենա՞ն, թե` ոչ: Նրանց շարքում շատ են մանկահասակ երեխաներ ունեցող այնպիսի ընտանիքները, որոնք երբեք քարաշեն ու հարմարավետ բնակարանի երես
Հայտնաբերվել է դի
Meteo.am.Մարտի 1-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին:
«Հարց լուծողի» հարցերը լուծեցին ոստիկանները
Police.am. Փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. օգոստոսին, չարաշահելով իր ծանոթ Արմեն Ա.-ի վստահությունը` վերջինիս որդու դատական հարցերը կարգավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել
Նաիրա Զոհրաբյանը «փոքր բժշկական անհետաձգելի միջամտության է ենթարկվել», բայց կմասնակցի հանրահավաքին. News.am
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ մարտի 1-ին, թեթեւ վիրահատություն է տարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ փոքր բժշկական անհետաձգելի միջամտություն էր՝ ընդհանուր անզգայացմամբ, արդեն գտնվում է տանը, վիճակը լավ է: Ավելին՝ պատգամավորտ ժամը 15.00-ին կլինի Ազատության հրապարակում եւ իր գործընկերների հետ կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Հրապարակումն ամբողջությամբ կարող
Կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ների համար հարկային բեռի իջեցման հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում: Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած
Եղանակը գարնան առաջին օրերին
Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 1-ին ու 2-ին ցերեկը կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, հարավային շրջաններում և Արցախում հնարավոր են թույլ տեղումներ: Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ` արևային եղանակ: Հնարավոր է մառախուղ, քամի 13-15մ/վրկ: Ուշադրություն. ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը, գարնանը վայել, կսկսի բարձրանալ, առայժմ` 1-3աստ: Առաջիկա օրերին ևս տաքանալու է: Երեւանում մարտի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1–ին` ժամը 11.00–ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում, Եղեգնաձրում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Թունավորվածի վիճակը գնահատել են բավարար
Meteo.am. Մարտի 1-ին, ժամը 00.37-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Արևիկ Գրիգորյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ Սփյուռք»
Աթենք, «Հայաստան» լրատու ցանց, 28.02.2014 Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց «Հայ–հույն բարեկամության միության» կողմից կազմակերպված, «Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար» միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ «Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի» նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
«Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար». «168 ժամ»
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը: Տևական դադարից հետո սա առաջին հանրահավաքն է, որը, հաշվի առնելով վերջին ամիսներին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված բողոքի ալիքը, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, կարող է բավական բազմամարդ լինել: Սակայն հանրահավաքի բազմամարդությունը, որքան էլ տարօրինակ հնչի, մի կողմից`
Գարնան մեկնարկը. «Հրապարակ»
Այսօր մարտի 1-ն է: 2008-ից ի վեր այն կորցրել է գարնան մեկնարկի իր նշանակությունը եւ նույնացվել ցավի, կորստի, անիմաստ մահերի, ողբերգության հետ: Անշուշտ, մարդն իր հիշողությամբ է տարբերվում կենդանուց, եւ մեր անցավորներին հիշելով ու սգալով՝ մենք ազնվանում ենք, բայց ողբն ու անցյալի դեպքերը հիշելը չպետք է դառնա ազգի գլխավոր արժանիքը: Ողբերգական դեպքերի կրկնության հանդեպ վախը
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Խոսեց զանազան բաների մասին, Վերջում խորամանկ ժպտալով ասաց. – Յանուկովիչի տեղը չեմ ասի:
«Որպես քաղաքական էջ՝ ժամանակն է շրջել այդ էջը». Աղվան Վարդանյանը՝ Մարտի 1-ի մասին («Հայոց աշխարհ»)
ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ, խորհրդարանական անցած քառօրյան եզակի էր այն առումով, որ ամբողջությամբ «նվիրված էր ներխորհրդարանական հարցերին՝ կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել»։ Ա.Վարդանյանը դրական է վերաբերվում այն փաստին, որ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, ընդառաջ գնաց «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու փոքրամասնության նախաձեռնությանը՝ այն դարձնելով «իրենը». «Ի վերջո, իշխանությունն էլ տեսավ, գիտակցեց, որ
Մարտի 1-ը մարդկության դեմ հանցագործություն է
Ipetitions.com. Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը: Սույն հայտարարությամբ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը, • կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին վճռական և պահանջատեր լինել հանցագործությունը կատարողներին, աջակցողներին և կոծկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում • պահանջում
Ծեծը՝ Ալեքս Ֆերգյուսոնի հաջողությունների գրավական
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը մինչեւ հիմա պահում է այն գոտին, որով իրեն դպրոցահասակ տարիքում ծեծել է սիրելի ուսուցչուհին: 72-ամյա մասնագետը համոզված է, որ կյանքում հասած հաջողությունների համար պարտական է իր ուսուցչուհուն՝ տիկին Էլիզաբեթ Թոմսոնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ thesun-ի
Վախթանգ Դարչինյանի կինը տղա է բերել
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ Օլյան Ավստրալիայում փետրվարի 23-ի գիշերը երկրորդ որդին են ունեցել: Նրանց կնքահայրը՝ Մուրադ Սարգսյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ ծնողները երեխայի անունը կորոշեն մոտ օրերս: Հարցին, թե Վախթանգը հետագայի ի՞նչ ծրագրեր ունի եւ ե՞րբ է մտադիր կրկին գալ Հայաստան, Մուրադ Սարգսյան ասաց, որ իր տեղեկություններով Վիկը մտադիր է ուժերը փորձել առանց
«Զոհված ազատամարտիկի» առեղծվածը
Ո՞վ է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը և ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել նրա անվան շուրջ «Թե՛ Շուշիի առանձնակի գումարտակում, թե՛ ազատամարտիկների շրջանակներում Սուրենին անվանում են զոհված ազատամարտիկ: Արցախյան թեժ մարտերի ժամանակ զոհվում է Սուրենի ընկերներից մեկը և թյուրիմացության պատճառով բոլորը կարծում են, թե դա Սուրենն է, և անգամ դին ուղարկում են տուն: Դագաղը տուն բերելուց մեկ
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունեցավ
ՀՖՖ պաշտոնական կայքէջը մոտ մեկ ժամ առաջ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը: «Քիչ առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Մեր ընտրանին կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa-ի
Գարրի Կասպարովը խորվաթ է դարձել
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը իր կայքէջում գրել է, թե երեկ ինքը Խորվաթիայի քաղաքացիություն եւ անձնագիր է ստացել, ինչը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռում: «Ինձ համար շատ կարեւոր էր, որ Խորվաթիայի օրենսդրությունը երկքաղաքացիությունը չի արգելում», – գրել է նա «kasparov.ru»-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ novostimira-ի
Տեղի ունեցավ «Մասնագիտությունների դիմակահանդես» նախաձեռնության եզրափակիչ փուլը. (Ֆոտոշարք)
Ոստիկանի մասնագիտությունը պատասխանատու է, կաշառք վերցնելն՝ անպատվաբեր, էլեկտրիկ դառնալու համար պետք են ֆիզիկայի լուրջ գիտելիքներ, հոգեբույժի համար լավագույն պարգեւն հիվանդների առողջությունն է. դպրոցական երեխաները մասնագիտությունների իրենց ընկալումները ներկայացրին կարճ ներկայացումների միջոցով, Հայաստանի մանուկներ հիմնադրամի ութ շահառու համայնքների ինը դպրոցների 55 8-րդ և 9-րդ դասարանցիներն էին մասնակցում Մասնագիտական կողմնորոշման ծրագրի «Մասնագիտությունների դիմակահանդես» նախաձեռնության եզրափակիչ փուլին: Միջոցառումն
Ռուսաստանից եւ Վրաստանից Դիլիջան կբերվի 14 եղջերու
Այս տարի Ռուսաստանից եւ Վրաստանից «Դիլիջան» ազգային պարկ կտեղափոխվի 14 եղջերու: Դրանք իրենց չափերով զգալիորեն գերազանցում են ազգային պարկի տարածքում առկա կխտարներին: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հայտնեց, որ եղջերուներին պահպանելու համար 10 հա տարածք կցանկապատվի, արդեն ազգային պարկ է տեղափոխվել ցանկապատման համար պահանջվող ցանցը: Ազգային պարկի աշխատակիցներն ուշադիր եւ հոգատար կլինեն եղջերուների նկատմամբ:
Պոլիկլինիկաներում համավճարների կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը. «Ազատություն» ռ/կ
Պոլիկլինիկաներում մարտի 1-ից ծրագրվող համավճարների կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը: Այդ մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ով առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի հետ միասին ընդունեց նախարարության շենքի դիմաց համավճարների կիրառման դեմ բողոքող ցուցարարների ներկայացուցիչներին: Նախօրեին էլ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով որոշվել էր չկիրառել ախտաբանություն ունեցող հղիներին վերաբերող համավճարը, որը նույնպես նախատեսվում
Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Փետրվարի 28-ին Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ: Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց. «26 տարի