Օրվա լրահոսը
Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում
«Հայաստան» հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 12 399 550 ԱՄՆ դոլար
Երեւան, 28 նոյեմբերի, 2014թ.: Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: Հասարակայնության հետ կապերի բաժին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն
Փոխանակ Նիկոլի նախաձեռնությունը ողջունելու, ԲՀԿ-ն փշերն է ցույց տալիս. «Հրապարակ»
Դատելով այն հանգամանքից, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցներում արդեն մի քանի օր է՝ օդը լիքն է Նիկոլով (սրանց բոլոր լրագրողներն ու ֆեյսբուքյան թղթակիցները միայն Նիկոլի մասին են գրում), կարելի է վստահ ասել, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ, այն է՝ ստորագրահավաք Սերժ Սարգսյանի իմպիչմենթի համար՝ հարցն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ բերելու նպատակով, եռյակին եւ հատկապես ԲՀԿ-ին
Երեսի զոռով
Հայերենում կան արտահայտություններ, որոնք կապված են մարդու դեմքի (երեսի) հետ` պարզ է, թե ինչու. դեմքը homo sapiens-ի կարեւորագույն մասն է, որն արտահայտում է նրա էմոցիաներն ու ինտելեկտը: Համենայնդեպս, պետք է արտահայտի: Եվ եթե դեմքի հետ խնդիրներ կան, դա այդ մարդուն բացասաբար է բնութագրում` մենք ասում ենք, որ այդ մարդը երես չունի: Օրինակ, մենք, կարծես թե,
Անուշ Նավասարդյան. «Ազատամարտիկը երեխաների եւ զինվորների ներկայությամբ հարբեցողությամբ զբաղվող, խայտառակ պահվածք դրսեւորողը չէ»
Հայրենիքի պաշտպանությունը ոչ մի դեպքում չի կարող ամենաթողության գրավական դառնալ, հատկապես երբ քեզ վրա են նայում երեխաները
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մարգարյանը, զբաղեցնելով «Բյուրեղավանի
«Մի թանկացրեք, փող տվող չկա». Շիրակի մարզպետի հորդորը՝ իրենց բնակարանները վաճառողներին
Ինչպես հայտնի է՝ կառավարությունը մոտ 444 գյումրեցի անօթևանների հարցերը որոշել է լուծել նրանց համար ոչ թե նոր բնակարաններ կառուցելով, այլ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելով: Այսօր մեկնարկեց ԲԳՎ ծրագիրը. Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը 10 ընտանիքի տրամադրեց բնակարանների գնման վկայագրեր: Aravot.am-ը Շիրակի մարզպետից հետաքրքրվեց, եթե Մուշ 2/2 նորակառույց թաղամասի բնակարանները դեռ սեփականաշնորհված չեն, ինչպե՞ս է ԲԳՎ ծրագիրը
«Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն». կեղծ ահազանգի հեղինակը`«Զվարթնոց»-ի պայթուցիկի մասին. shamshyan.com
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ պարզել են կեղծ ահազանգ տվողին, ում հայտնաբերել են նաև: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: ԱԻՆ
Բետոնե կեղտոտ նկուղից՝ դեպի մեծ բեմ (Տեսանյութ)
Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը, խոսելով Գյումրու «Էսկադա» պարի թատրոնի մասին, մեկ անգամ ևս բարձրաձայնեց, որ երեխաները պարապում են բետոնե կեղտոտ հատակների վրա և նրանց անհրաժեշտ են համապատասխան պայմաններ ու կառույց: «Երեխաները, որոնք ընդհանրապես զուրկ են պայմաններից, պարապում են ինչ-որ անհաջող նկուղում, դրանից հետո մեծ բեմ բարձրանալը,
Նախկին ազատամարտիկ ուսուցչին ալկոհոլ օգտագործելու համար ազատել են աշխատանքից
Երեւանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ազատամարտի մասնակից Սերգեյ Աբրահամյանը նախօրեին ազատվել է աշխատանքից քաղաքից դուրս էքսկուրսիայի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար: Նա իր դժգոհությունը բաց նամակով հայտնել է նաեւ ՊՆ եւ ԿԳ նախարարներին: Ազատամարտիկը նշված դպրոցում աշխատում էր 25 տարի: «Շատ ոգևորվեցի, երբ իմացա, որ պաշտպանության նախարարության հովանավորությամբ մեր դպրոցը կազմակերպում է
Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են
Նոյեմբերի 27-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սեպուհ Գալբաքյանը: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ
Ռուս բալետմեյստերի յուրօրինակ դասը՝ ռուսերեն լեզուն չիմացողներին (Տեսանյութ)
«Նա, ով չգիտի ռուսերեն լեզուն և Լև Տոլստոյին, նա ինչ-որ բան կորցնում է, հասկանում եք», – երեկ Գյումրիում հայտարարեց Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Կարևորելով իր մայրենի լեզվի իմացությունը՝ աշխարհահռչակ բալետմեյստերը դա բացատրեց միմյանց հասկանալու, սիրելու, միասին լինելու ու բարիություն գործելու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ նա իր խմբով
Նոր մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի եւ քրեական հետապնդման մեջ գտնվող նախկին քաղաքապետի համագործակցության մասին
Գորիսի բնակիչ Մարտին Մայսուրյանը քրեական հետապնդման մեջ գտնվող Գորիսի (2000-2014 թթ) քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից տուժածներից է: Նա Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է նախկին քաղաքապետը իրենից խլել, վաճառել իր գույքը: « 1953-1958թթ. ընկած ժամանակաշրջանում հորս և իմ նախաձեռնությամբ, ֆիզիկական ահռելի աշխատանքի և զգալի նյութական միջոցների ներդրմամբ, շուրջ 7 մ խորությամբ ձորի հողալցման, բարեկարգման միջոցով ստեղծել ենք
«Նելսոն Ոսկանյանը ճկռած Սուրիկ Խաչատրյանի հանձնարարություններն է արել». Անժելա Բուդաղյան
Ավետիք Բուդաղյանի հորաքույր, Գորիսի բնակիչ Անժելա Բուդաղյանը պատմում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն ինչ արել է՝ Գորիսի (2000-2014 թթ) քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին իր տեղակալ նշանակելու համար: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատախազությունը, արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («asekose.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի
Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց
Նոյեմբերի 27-ին, ժամը` 12:00-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա: «Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն ուղղեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցների՝ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել: Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված
Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով
Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ևս 95 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Կարևորելով վերջին տարիների ընթացքում
«Չի կարող պատահի, որ Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ի հասցեին այդպիսի բան ասած լինի». Միքայել Մելքումյան
Այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում էր, որ եռյակը շենք է կառուցում եւ չի շեղվի իր այդ գործից: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսից այնպիսի տպավորություն էր, որ եռյակը ոչ թե շենք է կառուցում, այլ կազմաքանդվում է, պառակտվում է, նա ասում է, որ եռյակում գաղտնիություն կա, հարթակը միացյալ չէ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Միքայել
Պայթուցիկ սարք «Զվարթնոց» օդանավակայանում
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
«Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոցում չէ, իր ընտանիքի գրկում հանգստանում է». Մարզպետի խորհրդական
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է, թե մարզպետը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ news.am-ի Սուրիկ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիր ունի ու վիրահատվում է: Մարզպետի խորհրդականը, Aravot.am-ի հետ զրույցում ցինիզմ համարեց նման տեղեկատվությունը.«Հենց նոր խոսեցի մարզպետի հետ, այդ լուր ի ուրախություն մեզ՝ բոլորիս, չի համապատասխանում իրականությանը: Սուրիկ Սերգեյիչը հիվանդանոցում չէ, շատ
Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը կարող ենք որակել որպես մահափորձ. Նախախորհրդարան
Այս պահին մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ հարվածել են Գևորգ Սաֆարյանին: Մայթին հստակ երևում են արյան հետքերը: Ժամանել է Ոստիկանությունը: Բոլոր լրագրողներին կոչ ենք անում գալ դեպքի վայր և լուսաբանել կատարվածը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել
Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն
Նոյեմբերի 27-ին Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխպետքարտուղար Օրլովսկին դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության: Փոխպետքարտուղարը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես
Հանդիսավորությամբ բացվել է «Կայարանի շուկան»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցի և պաշտոնատար այլ անձանց հետ ներկա է գտնվել «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը: Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երևանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և
Մաքսային միություն մտնելու դեպքում Վրաստանի և Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ունենալը բացառվում է. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամների հետ հանդիպելիս, խոսք բացեց Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին: «Եթե 1999 թվականից իմ գործունեությունը հիշում եք, միայն մի խնդիր եմ առաջ քաշել. դառնալ ազատ տնտեսական գոտի: Ճիշտ է՝ «Ազատ տնտեսական գոտու մասին» օրենքը մենք ընդունեցինք, բայց դա շատ սահմանափակ
Սուրեն Սահակյան. «Մեքենաներն այրելը հենց այդ բանդաների ձեռքի գործն է»
«Պայքարի ամեն տեսակ փորձում են կիրառել անարդարությունների դեմ պայքարողների նկատմամբ, բայց սա արդեն կրիմինալ հատվածի ձեռքի գործ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ օր առաջ քաղաքացիական մի շարք ակտիվիստների, մասնավորապես Կարեն Հարությունյանի մեքենայի այրելու փաստին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանը: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 6-ի
Կոշտ առարկայով հարվածել են Գևորգ Սաֆարյանին. Նախախորհրդարան
Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում նա այժմ ունի վնասվածք և տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա: Այս միջադեպը ևս մեկ
Դատարանը Սուրեն Սահակյանին 50.000 դրամով տուգանելու վճիռ կայացրեց
Այսօր ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի: Նա կենթարկվի 50.000 դրամ վարչական պատասխանատվության: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հայց էր ներկայացրել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի՝ Երևանի քաղաքապետարանի առաջ տեղի ունեցող նստացույցի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը՝ դադարեցնել բարձրախոսով հայտարարություններ անելը չկատարելու հիմքով: Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանի ներկայացուցիչ,
Հրկիզվել են մեքենաներ. Մենք ընդունում ենք մարտահրավերը. Նախախորհրդարան
Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, նաև Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը


















































