Օրվա լրահոսը

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է ավելի քան 6 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Փորձեցինք մի շատ գործնական հարցով պարզել, թե արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվելու է միեւնույն տնտեսական տարածքում։ «Հայ գործարարը կարո՞ղ է Բելառուսում գնել լեհական արտադրության խնձոր եւ Ռուսաստանի տարածքով այն ներմուծել Հայաստան,- հարցրեցինք էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին։ «Ոչ։ Լեհական արտադրության խնձորների մուտքը Ռուսաստան արգելված է»,- հնչեց պատասխանը։ Իսկ սա ենթադրում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը

Միայն բարի լուրեր կարդալ հոգեբանը խորհուրդ չի տալիս. «Ա1+»  (տեսանյութ)

21-րդ դարում ինֆորմացիա ստանալը չափազանց հեշտ է։ Ցանկացած տխուր կամ ուրախ լուր վայրկյանների ընթացքում հայտնվում է համացանցում՝ հասանելի դառնալով բոլորին՝ մեծից փոքր։ Ինֆորմացիայի նման չափաբաժինը, իհարկե, չի կարող հոգեբանական ազդեցություն չունենալ մարդկանց վրա։ «Շատ տեղեկացված մարդը կարող է հոգեբանորեն ընկճված լինել։ Կարող է ցրված լինել, քանի որ երբ տեղեկատվական դաշտում խառնաշփոթ է լինում, մարդ կորցնում

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնների խախտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ

Նարինե Մկրտչյանը՝ ԱԺ պատգամավորներին. «Կոչ եմ անում գնահատել ձեր քվեարկության պատմական արժեքը և հպարտորեն մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրը»

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Հազարամյակներ գոյատևած մեր ժողովուրդը և նրա վերականգնված 23-ամյա անկախ պետությունը կրկին կանգնած են պատմական բախտորոշ ընտրության առջև: Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը: Հիրավի

Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու  ուղղությամբ, ինչի արդյունքում

Առաջիկայում մեզ մեծ ճակատամարտ է սպասվում տոլմայի մասով. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանը ջանքեր է գործադրում դա որպես ադրբեջանական ժառանգության մաս գրանցելու համար, եւ խոհարարական տարբեր հեոուստաալիքներով այդ կերակուրը լայնորեն ներկայացվում է որպես ադրբեջանական:

100-ամյակը առանց ռեժիմի շարժման հայտարարությունը

Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին: Նախախորհրդարան

Վաճառքի են հանել Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը. «Հրապարակ» 

Գործարար Փայլակ Հայրապետյանի ողջ գույքը գրավադրվել է «Ամերիաբանկում», բանկը սկսել է գործընթաց՝ վաճառքի է հանել գործարարի ունեցվածքը:  Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ վաճառած տարածքների գումարը մոտավորապես կազմում է 29 մլն դոլար: «Բանկը չսպասելով հարուցված քրեական գործի ավարտին, վաճառել է Ջերմուկում գտնվող մարզամշակութային համալիրը, Ծովազարդի «Հայրապետ» հանգստյան տունը, Քոչարի 1 եւ 4 շենքերը, Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող

Իմպիչմենտի այս նախաձեռնությունը հուշում է, որ սա «քննական թեսթ» է գերազանցապես ԲՀԿ-ի համար. «Հայոց աշխարհ»

Իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նիկոլ Փաշինյանը, առաջին հերթին, աշխատում է իր քաղաքական կապիտալի վրա: Չմոռանանք, որ չնայած նա անվանապես ՀԱԿ խմբակցության կազմում է, բայց փաստորեն արդեն այդ խմբակցության անդամ նրան չես համարի: Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն է գործում, բացի դրանից, նախաձեռնել ու ձեւավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը, որը, որոշակի առումով, առանձին քաղաքական ուժ դառնալու ճանապարհին է:

Գումարի մեծ մասը փոխանցվելու է խոցված ուղղաթիռի հրամանատարի ընտանիքին. «Հրապարակ» 

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են հանգանակություն խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար։ Նախաձեռնության անդամները Ֆեյսբուքում բացել են «Հանգանակություն խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար» էջը եւ իրենց տարածած հայտարարության մեջ նշել, որ յուրաքանչյուրիս պարտքն է սատար կանգնել մեր անվտանգությունն ապահովող զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ «Հեռու ենք այն մտքից, թե որեւէ բան կարող է ամոքել վերջիններիս վիշտը, բայցեւ

Նարեկացի արվեստի միությունում ներկայացվեց «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմը

Նոյեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում հավաքվել էին արվեստագետներ, կինոգետներ, մասնակցելու ՕՐԴֆիլմ ընկերության կողմից ներկայացվող «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի դիտմանն ու քննարկմանը` նվիրված սիրված արվեստագետ, գիտնական ,երաժիշտ Էդուարդ Ղազարյանի հիշատակին: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը, օպերատորն ու սցենարիստը Հարություն Տոլանյանը: Թարգմանվել է 2 լեզուներով`անգլերեն ու ռուսերեն: Մասնակցել է երկու հեղինակավոր մրցանակաբաշխության`Տեֆի ու Քունակի`արժանանալով առաջին մրցանակների: Ֆիլմի

Անորոշության եւ վտանգի արանքում. ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի` «կտրվելով աշխարհից, ընկնելու ենք ճահճի մեջ». «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: -Պարոն Եղիազարյան,  օրերս խորհրդարանական լսումներ անցկացվեցին Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համաձայնագրի շուրջ, որոնք, պետք է ասել, այնքան էլ բուռն չէին քաղաքական ուժերի մասնակցության առումով: Իշխող կուսակցությունն այս ընտրությունը ներկայացրեց դրական զարգացումների հեռանկարով: Իսկապե՞ս մեր երկրի տնտեսությունը կշահի եվրասիականացումից: -Գիտեք, իրականությունն այն է, որ տնտեսական հեռանկարի առումով Հայաստանը չի կարող ապագա

Սևան-Դիլիջան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

«Տղերք, դուք ո՞ւմ եք ծառայում, էսօր ռուսին, վաղը թուրքին, մյուս օրը՝ մյուսին, ով սապոգով տվեց գլխիդ». Էդուարդ Զորիկյան. «Մեդիալաբ»

Ներկայացնում ենք երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ «Մեդիալաբի» հարցազրույցի երկրորդ մասը:  Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ: -Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշմանը: -Չկա նման միություն ու չի կարող լինել, որովհետև այսօր ստեղծված ցանկացած միություն իր բոլոր ռեսուրսներով Սովետական միության 10 տոկոսը չարժե: Եթե Սովետը փլվեց, դա էլ է փլվելու: Ինչքան ուզենան

Հայաստանը՝ երկաթե ծուղակի առաջ. «Ժամանակ»

Ռուսաստանի և Աբխազիայի միջև օրերս կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Պուտինը անսպասելի կերպով հայտարարել էր, որ կախված Աբխազիայի դիրքորոշումից, Ռուսաստանը պատրաստ է երկաթուղային հաղորդակցության ծրագիր իրականացնել դեպի Վրաստան և Հայաստան: Այլ կերպ ասած՝ խոսքը, բնականաբար, աբխազական երկաթուղու վերագործարկման պատրաստակամության մասին է: Այս երկաթուղին շատ կարևոր է Հայաստանի համար, որը հնարավորություն կտա

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:

«Զապի» կուսակցականներ

Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ՝ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի: Մինչդեռ օրենքով կուսակցությունները պետք է ունենան առնվազն 5000 անդամ եւ մարզային կառույցներ: Եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա Հայաստանում «գործող» մոտ 50

Ռուս աշխարհահռչակ բալետմեյստերը՝ Գյումրու «էսկադա» պարի թատրոնի 20-ամյակի պարերի բեմադրիչ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Էսկադա» պարի թատրոնի սաները Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի հետ համատեղ համերգ-ներկայացում ցուցադրեցին՝ նվիրված «էսկադայի» 20-ամյակին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրանց ուսանելու նպատակով Գյումրի էր ժամանել  Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի»  գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Համերգի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ այսօրվա համերգային ծրագիրը

Տաթեւիկ Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը

Լիմասոլում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայաստանցի Տաթեւիկ Հակոբյանը, հանդես գալով 20 տարեկանների 75 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում ցույց տվեց 93 կգ (չորրորդ արդյունք), հրումում՝ 108 կգ (հինգերորդ արդյունք) ու երկամարտի 201 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ տեղը: Վաղը պայքարի մեջ ներգրավվելու են 94 կգ քաշայիններ Կարուշ Ղուկասյանն ու Մկրտիչ Մկրտչյանը: Նրանք

Փորձել են հրկիզել Շահեն Պողոսյանի ավտոմեքենան. Նախախորհրդարան

Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան

Նույն սեփականատիրոջ 2 բուժհիմնարկները՝ Դիլիջանում

Լուծարման գործընթացը շարունակվում է

«Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և իմ կառավարությանը վստահեն». Հովիկ Աբրահամյանը՝ եռյակին. 1in.am

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ եռյակի կողմից իրենց առաջարկությունը մերժելուն: Հարցին՝ ինչո՞ւ եռյակը մերժեց իր առաջարկը, վարչապետը պատասխանեց, որ ավելի կոռեկտ կլինի այդ հարցը եռյակին ուղղել: Դիտարկմանը, թե գուցե իրենց չե՞ն վստահում, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ես անում եմ ամեն ինչ, որ ինձ և իմ կառավարությանը վստահեն»։ Մանրամասները կարող

Ինչո՞ւ Հոլոքոստի ենթարկված հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի պաշտոնյայի պարզաբանումները (Տեսանյութ)

«Վիկտորիա պատմաբանների ակումբի» նախագահ Լիլիթ Ասոյանի հրավերով այսօր Գյումրի էր ժամանել Իսրայելի Կնեսետի խոսնակի՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով խորհրդական, քաղաքագետ Իլյա Վասիլևը: Գյումրու ռուսական գրքերի տանը տեղի ունեցավ  «Ալեքսանդր Պեչերսկի. Ճեղքում դեպի անմահություն» գրքի շնորհանդեսը: Իլյա Վասիլևը Պեչերսկուն նվիրված նախագծի պատասխանատուն է: Գիրքը նվիրված է խորհրդային սպա Ալեքսանդր Պեչերսկու հիշատակին, որի շնորհիվ 200 հրեաներ

«Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական հիմքեր չկան». ՀՅԴ պատգամավոր

«Ուղղակի հայտարարության անդրադառնալը ճիշտ չէ: Տվյալ դեպքում խոսքը գնում է իմպիչմենտի մասին: Իմպիչմենտի ընթացակարգը ենթադրում է որոշում,որտեղ պետք է շարադրված լինի քրեական այն հանցակազմը, որով մեղադրվում է երկրի գլուխը: Պատկերացնո՞ւմ եք առանց որեւէ նման տեքստի հայտարարությունների սկսենք պատասխանել: Կլինի փաստաթուղթ, կնայենք ու մեր տեսակետը կհայտնենք»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սերժ

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եռյակի մասին Ռուբեն Հակոբյանի համար անակնկալ չի եղել

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո եռյակի մասին ասված դիտարկումները քննարկումների տեղիք տվեցին: Aravot.am-ը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ այդ հայտարարությունները, որ ոչ միացյալ հարթակ է, որ եռյակում գաղտնիություն կա, սա նշանակում է, որ «Ժառանգությունը» դո՞ւրս է գալիս եռյակից, որ պառակտվո՞ւմ է եռյակը: Նա պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ եռյակը դա փոքր խորհրդարանական համագործակցություն

Վախճանվել է Տ. Տաթև արքեպս. Ղարիբյանը

Ի Տեր հանգչեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև  արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից: 1980 թվականից սկսյալ լինելով Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը՝ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական

«Բանդայի գործով» «պարագլուխը» դիմել է Սերժ Սարգսյանին՝ գրելով նրա խորհրդական Ալիկ Սարգսյանի մասին

Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Բանդայի գործով» որպես պարագլուխ մեղադրվող Արտուշ Հակոբյանը 31 ձեռագիր էջից բաղկացած նամակ է ուղարկել հանրապետության նախագահին: Նամակում պատմվում է այս գործի «սցենարիստ», նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ նախաքննությունն իրականացրած մարմնի մասին: «Եթե ոստիկանությանը հաջողվեր ինձանից կորզել իրենց պահանջած ցուցմունքերը, որից ես որեւէ գաղափար չունեի, ապա Արման Դալլաքային ոչ կբռնեին,

Վահագն Հովնանյանը՝ Սերժ Սարգսյանից գոհ կամ դժգոհ լինելու և «իր թեկնածուի» մասին

«Մենք լիովին դեռ չենք փորձել մեր՝ նախագահ ընտրելու հնարավորությունները, պետք է առանց ներկայիս համակարգը փոխելու այս համակարգը աշխատացնենք, ճիշտ թեկնածու գտնենք: Ինչո՞ւ փոխենք, ինչն ունենք, պետք է ավելի լավացնենք, քան նոր «այբ-բեն-գիմ» սկսենք»,-Aravot.am-ի հարցին՝ կառավարման ո՞ր համակարգին է կողմնակից՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական,այսպես պատասխանեց ամերիկահայ գործարար, բարերար, «Հովնանյան գրուպ» ընկերության նախագահ, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031