Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Միասնություն 2014» զորավարժությունների արդյունքները

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ: Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես

Հրդեհից սահմանագոտու այգիների վնասները հաշվել են, բայց չեն հայտնում

Քրեական գործի քննությունը շարունակվում է

«Նաիրիտ»-ում բարձր աշխատավարձեր ստացել են արտադրության պետերը, տնօրենները

«Նաիրիտ»-ը պարտքեր է կուտակել, քանի որ խոստացված ներդրումները չեն կատարել

Պոչամբարներ՝ ինչու իրավիճակը չի փոխվում

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում թեման քննարկում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Արամ Աբրահամյան.– Օրերս մի պաշտոնյա հարցազրույց տվեց, որտեղ ասաց հետեւյալը` «Հայաստանում գործող բոլոր պոչամբարները շահագործվում են բաց, բաց պոչերի տեխնոլոգիայով, որի պարագայում չի կարող ապահովվել շրջակա միջավայրի անվտանգությունը: Հայաստանում այսօր կան 2

Վարդան Մինասյան. «Ոստիկանական պահպանության պահանջարկը բարձրացել է»

Վարդան Մինասյանը նշեց, որ տեղի է ունեցել պայմանագրերի եւ պայմանագրային գումարների աճ

Ազատ արձակեք «անմեղ և հիվանդ» Յունուսին. Եվրոխորհրդարանի նախագահը՝ Ադրբեջանին

Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքները խախտելու համար և պահանջել ազատ արձակել «անմեղ և հիվանդ» Լեյլա Յունուսին,  հայտնում է «Հաքքին.ազ»-ը: «Լեյլա Յունուսը առաջադրվել էր Սախարովի անվան մրցանակի, որովհետև նա պայքարում էր մարդու իրավունքների համար և պաշտպանում էր այդ իրավունքներն Ադրբեջանում: Եվրոխորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է

ԵՏՄ կազմում հայտնվելու է եւս մեկ երկիր՝ Աբխազիան

Ընդ որում, հայտնվելու է հետնադռնից՝ առանց դիմելու Նոյեմբերի 24-ին Սոչիում հանդիպեցին խորհրդային ԿԳԲ-ի երկու նախկին աշխատակիցներ՝ ներկայում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրանք իրենց երկու երկրների միջեւ «Համագործակցության եւ ինտեգրման մասին» պայմանագիր կնքեցին: Ստորագրված պայմանագրի տեքստը դեռ հասանելի չէ համացանցում, բայց պայմանագրի նախագծին կարելի է ծանոթանալ Աբխազիայի պետական լրատվական գործակալության

Արսեն Խոջոյանի ընտանիքը՝ վարկերի տակ

Մարզպետը ֆինանսապես օգնել է

Երվանդ Վարոսյան. «Կոլեկտիվ պատասխանատվությունը վաղուց իրեն սպառել է»

Վազգեն Խաչիկյանի եւ տասներկու ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործով Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ իր պաշտպանյալն անկեղծորեն զղջացել է: Նա անընդունելի համարեց իր պաշտպանյալին մեղսագրվածը, մի բան, որը չի կատարել, եւ կողմ էր անհատական պատասխանատվության պատժի կիրառմանը: Ըստ նրա, իր պաշտպանյալը հանձնարարություն է կատարել, նրան որեւէ մեկը չի ասել, թե

Լյարդը մեծացած, երիկամներում ավազ ունեցող հիվանդ տղային բանակ են տանում (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզում էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամները: Վերջիններս, խմբերի բաժանվելով, այցելեցին այս մարզի երեք քաղաքներ՝ Գյումրիի, Արթիկի ու Մարալիկի բնակիչների խախտված իրավունքների մասին բողոքները լսելու ու արձանագրելու: Հանձնաժողովի անդամներ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Զարուհի Փոստանջյանը, Մարտին Թադևոսյանը նախ հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Էլինար Վարդանյանն ասաց, որ մարդու

Կայարանից գողացել են ռելսեր

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ   նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են  8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ: Մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է

Գուցե առաջարկեն հրճվե՞լ ռուսական զենիթահրթիռային զինատեսակի հարվածներից

Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության պաշտպաններն ավելի շատ են, քան ՀՀ շահը գնահատողները Նոյեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովում Եվրասիական միության պայմանագրին միանալու մասին խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Դրանք կայացան բավական ուշագրավ պահի: Նույն օրը ռուսական «Իգլա», թե «Ստրելա» զենիթահրթիռային զինատեսակով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգիստն էր: Եվ քանի որ ուղղաթիռի խոցումից օրեր անց, ի պատիվ

Այսուհետև մեր հանդիպումները՝ միայն տնակային ավաններում. «Շիրակ կենտրոն»

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկը գնալով ավելի լայն արձագանք է գտնում: Ի տարբերություն նախորդ տարիների, դրան արդեն միացել են ոչ միայն արտերկում բնակվող մեր հայրենակիցներն ու բարեգործական կազմակերպությունները, այլ նաև տեղական իշխանությունները: Ձմռան վառելափայտի սուղ կարիք ունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող մոտ 1500 ընտանիքների ցուցակ կա մեր ձեռքին: Անցած մեկ

Երվանդ Զախարյանի հավաստմամբ, մոտ օրերս «Նաիրիտի» աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչև դեկտեմբեր՝ ևս 1 ամսվա

Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

Աշոտ Ահարոնյանը հրկիզված մեքենաների մասին. «Ոստիկանությունը շահագրգռված է, որ կատարվածը շուտ բացահայտվի»

Աշոտ Ահարոնյանը կոչ է անում ավտոմեքենաների տերերին աջակցել ոստիկանությանը

Թուրքիայի հայերը թաքցնում են իրենց խաչերը. «BBC»-ն՝ Հռոմի Պապի Թուրքիա մեկնելու մասին

Հռոմի Պապը նոյեմբերի 30-ին կմեկնի Թուրքիա: Մի երկիր, որտեղ կրոնական փոքրամասնությունների համար հեշտ չէ ապրելը, «Բի Բի Սի»-ն անդրադարձել է Ֆրանցիսկոս Առաջինի այցին՝ բացահայտելով Թուրքիայի քրիստոնյաների խնդիրները: «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշը պատմել է, որ Թուրքիայի հայերը հիմնականում թաքցնում են իրենց կրոնական հայացքները՝ վախենալով ազգայնականների արձագանքներից. «Հայերը վախենում են իրենց կրոնական ինքնությունն արտահայտելուց», – ասում

434 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 434 դրամ:   NASDAQ OMX Armenia

Վարդան Հակոբյան. «Կազմակերպված ահաբեկչություն է իրականացվում ընդդեմ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության (Տեսանյութ)

Վարդան Հակոբյանի խոսքերով՝ այդպիսի դեպքերը պետք է առիթ հանդիսանան, որպեսզի ժողովուրդը համախմբվի

Վազգեն Խաչիկյան. Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանն իրենք ծանոթ չեն եղել մեղադրանքին, սա անզգուշաբար է տեղ գտել

Վազգեն Խաչիկյանը հարցրեց՝ «Ո՞ւմ եմ խաբել, ո՞ւմ վստահությունն եմ չարաշահել, ո՞րն էր շահադիտական իմ շարժառիթը»:

Նիկոլը փորձում է պատռե՞լ եռյակի «դեմքը»

Պայքար ընդդիմադիրի դափնիների համար Նոյեմբերի 22-ին «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկության (իմպիչմենտի) հարցը։ Պատգամավորը հույս ունի, որ նախագիծը կարժանանա նվազագույնը 44 պատգամավորի աջակցությանը՝ այն արտահերթ կարգով խորհրդարանում քննարկման առարկա դարձնելու համար։ Ոչ իշխանական պատգամավորների թիվը 44-ից ավելին

Ավարտվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն

Թովմաս Պողոսյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարեւորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Պրահայում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` նոյեմբերի 26-ին, բարձրակարգ “Փարիզ” հյուրանոցի ոսկեզօծ սրահում տեղի ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից համատեղ կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սիմպոզիում, որը նախագահում էին ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և Դիվանագիտական Ակադեմիայի ռեկտոր Ցիրիլ Սվոբոդան: Մասնակիցները ներկայացնում էին Չեխիայի, Սլովակիայի քաղաքական-պետական շրջանակներ: Սիմպոզիումի բացմանը Չեխիայի, Սլովակիայի և

Դատարանը հրապարակել է 2007 թվականին դիվերսանտի կողմից Շահումյանի շրջանում նկարահանված տեսանյութերը. artsakhpress.am

Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

Հայաստանի հավաքականը 77-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում. ՀՖՖ

Նոյեմբերի 27-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է: 1. Գերմանիա – 1725 միավոր 2. Արգենտինա – 1538 3. Կոլումբիա – 1450 4. Բելգիա – 1417 5. Հոլանդիա – 1374 6.

Հիմնվում է երիտասարդական նոր ակումբ

Սիրելի՛ երիտասարդներ: Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ծրագրերին և գաղափարներին, քաղաքական խորհրդի վերջին նիստից հետո որոշել է հիմնել երիտասարդական մեծ ակումբ: Յուրաքանչյուր զարգացած, հզոր հասարակություններում երկրի շարժիչ ուժը երիտասարդներն են: Իսկ մեր երկրի այսպիսի պայմաններում մեզ մնում է միայն գործել միասնական: Ունենալով միասնական երիտասարդություն՝ մենք հնարավորություն կունենանք իրականացնել այն ամենը, ինչը անհրաժեշտ է մեր երկրի զարգացման համար: Այդ իսկ պատճառով Լիբերալ ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ երիտասարդական ակումբը պետք է ծառայի իր ժողովրդին, այն պետք

Կարեն Գրիգորյանը կմասնակցի վեց գրոսմայստերների մրցաշարին

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաղը Իսպանիայի Բարսելոն քաղաքում մասնակցելու է վեց գրոսմայստերների շրջանային մրցակարգով մրցաշարին: Նրա մրցակիցներն են չինացի Լի Չաոն, հունգարացի Բալոգ Չաբան, իսպանացիներ Միգուել Իլեսկասը, Ալվար Ալոնսոն եւ Մարկ Նարցիսոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` armchess.am-ի

Մայրության նպաստի առաջարկվող փոփոխությունները՝ խտրական վերաբերմունքի ու բիզնես միջավայրի վատթարացման առիթ

«Մեդիա կենտրոն»,  նոյեմբեր 27,  2014թ.: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները բացասականորեն կազդեն և´ բարձր վարձատրվող կանանց և´ ընդհանուր բիզնես միջավայրի վրա, գտնում են շատ մասնագետներ: «Մենք միշտ ասում ենք, որ բիզնես միջավայրը լավացնում ենք, բայց ամեն նախագծով մենք բիզնես միջավայրի վրա սկսում ենք պարտավորություններ ավելացնել», – ասաց փաստաբան, Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն

Դրամի արժեզրկումը՝ սպեկուլյացիա՞, թե՞ բնական գործընթաց

Օրերս դրամի կտրուկ արժեզրկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել. 1 դոլարը Հայաստանի ֆոնդային բորսայում վաճառվել է 435 դրամով՝ այն դեպքում, երբ ուրբաթ օրը Կենտրոնական բանկը (ԿԲ) սահմանել էր 1 դոլարի դիմաց 418 դրամ: Կարծես թե այդ խուճապը մեղմելու համար ԿԲ-ն նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ, որով փորձեց հանգստացնել հանրությանը ու մի բան էլ նշել, որ դրամի

Բեռնար Շալանդը հանդիպել է հայկական ակումբների մարզիչների հետ. ՀՖՖ

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջև: Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիան: Նյութի առաջին մասում ներկայացվեց Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031