Օրվա լրահոսը

Շեկոյի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է . «Փաստինֆո»

Ըստ «Փաստինֆո»– ի,  Գյումրիում «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի  տան մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով մահացել է Արտյոմ Կարապետյանը, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով: Իսկ քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանը: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը  2013թ ապրիլի 23-ի առավոտյան,

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը նորմալ չի աշխատում. «Ժողովուրդ»

Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկումների եւ մտահոգությունների ալիք է բարձրացել։ Բանն այն է, որ ըստ տարածված տեղեկությունների՝ հարյուրավոր մարդկանց անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքին։ Իսկ թե որտեղ է թաքնված շան գլուխը եւ ովքեր են պատասխանատու այս իրավիճակի համար, դեռ հարց է։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիները խաբում

Դեղերն էլ կթանկանան. «Հայկական ժամանակ»

ՄՄ անդամ դառնալուց հետո Հայաստան ներմուծվող դեղորայքի 96 տոկոսի վրա կիրառվելու է մաքսատուրք։ Իսկ դրանք իրոք բավականին բարձր են։

Դատարանի վճիռը որեւէ նշանակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի երբեմնի մտերմագույն գործարարի համար. «Ժողովուրդ»

«Արմավիա» ավիաընկերության հուսահատված աշխատակիցները, որոնք շուրջ մեկ տարի է՝ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը, երեկ կրկին բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին։ Նրանք նախ հիշեցնում են, որ արդեն երեք անգամ դիմել են ՀՀ նախագահի նստավայր՝ իհարկե, մինչ այդ սպառելով բոլոր ատյանները, սակայն նրանց աշխատավարձերի վճարման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Նամակագիրները նաեւ հիշեցնում են, որ

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային: Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում: Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելն ավելի ռեալ է, գուցե կենտրոնանաք ա՞յս հարցի վրա. «Հայկական ժամանակ»

Ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց մինչ օրս չեն հնչել պատասխաններ։ Հարց 1. Ո՞վքեր են նախաձեռնության հեղինակների՝ վարչապետի եւ կառավարության անդամների թեկնածուները։ Սա չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ նախաձեռնության հեղինակները չեն առաջարկում, չէ՞, որ Հայաստանում կառավարություն չլինի։ Եթե գործող կառավարությունը հրաժարական տա, պետք է նոր կառավարություն ձեւավորվի։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանից կտեղափոխվի՞ Գյումրի

  Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունները Երեւանից Գյումրի տեղափոխելու ծրագիր կա, վաղուց են շրջանառվում: Aravot.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե այդ լուրերը իրականությանը համապատասխանո՞ւմ են: «Այդ հարցն ԱԺ-ում էլ են տվել: Խոսակցություն, իրոք, եղել է եւ բարձր մակարդակով: Անձամբ ես վարչապետից հանձնարարություն եմ ստացել՝ ուսումնասիրել հարցը, որպեսզի տեսնենք,

Տուժողի ներկայացուցիչը կատարեց Վարդան Պետրոսյանի խնդրանքը

 Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող, «Նիվա» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը  Aravot.am-ին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի խնդրանքը կատարել է: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել տուժողների, տուժողների իրավահաջորդների  հետ եւ նրանք տվել են համաձայնություն՝ հանդիպել Վարդան Պետրոսյանի կնոջ եւ քրոջ հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի տրամադրել Երեմ Ղուկասյանին հասանելիք բնակարանը

Միայնակ տարեց Երեմ Ղուկասյանը դեռևս 2012թ.-ին հաշվառված էր Մարալիկ քաղաքի սոցիալական բնակարանային համալիրից բնակարան ստացողների հերթացուցակում: Նրան վաղուց պետք է հատկացնեին իրեն հասանելիք բնակարանը, սակայն նախատեսված հերթականությամբ բնակարանների բաշխման ժամանակ, նրան չէին տեղեկացրել այդ մասին, ինչի արդյունքում նա չէր ստացել բնակարան և ստիպված էր եղել հերթագրվել նոր համարով: Բնակարանը չհանձնելու վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի

ՀԷՑ-ի աշխատակիցներին ժամը 16-ին հրավիրել են հանդիպման ղեկավարության հետ (Տեսանյութ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մոտ ավելի ուշ, այնուամենայնիվ, հավաքվեցին կուտակային կենսաթոշակայինից դժգոհ աշխատակիցներ, ասացին, որ ժամը 4-ին ղեկավարությունը հրավիրել է ժողով՝ պարզաբանումներ տալու համար, սակայն իրենք շարունակում են դեմ լինել:

Գաղափարի վախճանը. «168 ժամ»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին միացողների թիվը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Անցած շաբաթ այդ համակարգի կիրառման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները, այս շաբաթվա սկզբին նրանց միացան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները՝ բոյկոտելով «Անուշ» օպերան, երեկ արդեն «Ետ տվե՛ք մեր փողերը» կարգախոսով փողոց էին դուրս եկել Երևանի

Զինծառայողի մահվան պատճառը հիվանդության ագրեսիվությունն էր, հարուցվել է քրեական գործ. NEWS.am

Զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողի մոտ առկա է սուր թոքաբորբ, մահացության պատճառը՝ հիվանդության ագրեսիվությունն է, «ինֆեկցիան շատ արագ է զարգացել, հնարավոր չեղավ փրկել

«ԲՀԿ-ն չունի ընդդիմության միավորման ոչ միայն գաղափարական, այլեւ բարոյական ռեսուրսներ». «Հրապարակ»

Հայաստանյան ընդդիմության միավորման հարցն առաջին հայացքից դյուրին, բայց իրականում շատ բարդ խնդիր է։ Պատճառն այն է, որ ընդդիմության լոկոմոտիվի դերակատարությունը փորձում է ստանձնել ԲՀԿ-ն, իր առանցքի շուրջ միավորելով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը», սակայն ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել «քաղաքական այլընտրանք» ձեւակերպումից եւ իրեն ընդդիմություն հռչակել։ ԲՀԿ նպատակը պարզ է. դեմ չգնալով նախագահին՝ անխնա քննադատել

Ոստիկանությունում Անի Գևորգյանից առգրավված չիպերը դատարկ են վերադարձրել. epress.am

Ոստիկանության կենտրոնի բաժնում երեկ բերման ենթարկված լրագրող Անի Գևորգյանից առգրավել են ոչ միայն տեսախցիկը, այլև հիշողության երեք քարտերը (չիփեր)։ Դրանք վերադարձնելուց հետո լրագրողը պարզել է, որ քարտերը դատարկ են։ Այս մասին Գևորգյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ փորձում է վերականգնել քարետերում եղած տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, ոստիկաններն

Կարեն Հարությունյան. «Ուկրաինայում կատարվողը մեծապես ազդում է այլ երկրների եւ մեր երկրի վրա». «Հրապարակ»

Եթե Ուկրաինայում ժողովուրդը հաղթեց, դա մեծ ազդակ կլինի մյուսներին, կթուլացնի Ռուսաստանին, եւ կկոտրվի այն միֆը, թե Ռուսաստանն է ամեն ինչ թելադրում։

Սոչիում այսօր տրնդեզ է լինելու

Aravot.am-ն այսօր հեռախոսով Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե մեր պատվիրակությունն այսօր նշելո՞ւ է տրնդեզը: «Այո, երեկոյան 17:00-ին՝ Հայկական եկեղեցու բակում, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ», – ասաց պարոն Ռոստոմյանը: Հարցին, թե մարզիկներն է՞լ են մասնակցելու, գլխավոր հանձնակատարը պատասխանեց. «Դժվար թե: Նրանք ապրում են օլիմպիական մարզումային ռեժիմով

ՇՈՒՏՈՎ

«Գրիբոյեդով» ակումբում կներկայացվի «Խելքից պատուհասը»՝ միանգամայն նոր ու թարմ մեկնաբանությամբ:

Երեւանի կենտրոնում երկու օր գազ չի լինի

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է՝ Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Այգեստանի 9,10,11, 11/1, Չարենցի, Չարենցի 1-ին նրբ., Նար-Դոսի, Տիգրան Մեծի, Կորի, Եր. Քոչարի,

Սպառնալիք ազգային անվտանգությանը. «Ժամանակ»

Հայաստանում շարունակվում է Սահմանադրական դատարանի առաջացրած շիլաշփոթը, ընկերությունների հաշվապահներն ու ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ի վերջո ինչ է պետք անել պարտադիր կուտակային փոխանցումների հետ: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ ՍԴ աշխատակազմի ղեկավարը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ոչ ոք չի կարող վճարված աշխատավարձից հետին թվով պահումներ իրականացնել, ոչ ոք

Հրդեհ՝ «SAS» սուպերմարկետի պահեստում

Փետրվարի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան 58 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետի պահեստում : Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   ԱԻՆ

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Յուրի Վարդանյանը մտադիր է Գյումրիում իր անունով տուն թանգարան ստեղծել

Aravot.am-ի տեղեկություններով ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկանում է իր ծննդավայր Գյումրիում տուն-թանգարան ստեղծել, որտեղ կցուցադրվեն նրա անցած մարզական ուղու մասին պատմող մեդալները, գավաթները, պատվոգրերը, հուշանվերները: «Այո, այդպիսի երազանք ունեմ եւ այն բավականին հետաքրքիր ձեւով ծնվել է դեռ 70-ական թվականների վերջին, – ասաց Յուրի Վարդանյանը: – Ես ցանկանում էի Գյումրիում

Վահան Բադասյանը նախաձեռնում է ստորագրահավաք՝ Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեև թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Արմեն Մարտիրոսյան

Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Որքանո՞վ են անհույս Հայաստանի եվրոպական հեռանկարները:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Յուլյա Լիպնիցկայան ստիպված փախել է Սոչիից

15-ամյա ռուս գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայան, որ Սոչիում նվաճել է թիմային ոսկե մեդալը, համառ լրագրողների պատճառով ստիպված է եղել «փախչել» օլիմպիական խաղերի մայրաքաղաքից, որպեսզի լիարժեք՝ օրական երկու անգամ, սառցի վրա մարզվելու հնարավորություն ունենա: Նա մեկնել է Մոսկվա եւ մարզվում է մերձմոսկովյան գաղտնի պահվող մարզաբազաներից մեկում: «Հիմա Յուլյային անհրաժեշտ է հեռու մնալ մամուլի ավելորդ հետաքրքրասիրությունից եւ նախապատրաստվել

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու. «Խուլիգանության կասկածանք կա, բայց դեռ տեղեկությունները նախնական են»

«Իրավական գնահատականը, թե ինչ մեղադրանքի կասկածանքով են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվել մենք կճշտենք իրավիճակը հասկանալուց հետո: Այդ մասին հանդես կգանք հայտարարությունով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին: Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին տվյալները կցկտուր են

Կնոջը դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանը աֆեկտի տակ չի եղել, գիտակցությունը տեղն է եղել․ (Տեսանյութ)

Դիանա Նահապետյանի սպանությունից արդեն 1 տարի է անցել, սակայն նրա 2 դուստրերը ոչ մի կերպ ուշքի չեն գալիս. անընդհատ մտածում են ինքնասպանության կամ էլ` իրենց մորը սպանած մարդուց վրեժ լուծելու մասին: Այսօր Դիանայի Նահապետյանի սպանության գործով դատական նիստից հետո երեխաների ապրումների մասին մեզ հետ զրույցում պատմեց երեխաների տատիկը` տիկին Վալյան: 35 ամյա Դիանա Նահապետյանին Վոլոդյան

Կարեն Ավագյանը՝ ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպի մասին. «Այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին: Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ  «ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթեւի անդամներ են»: Aravot.am-ի հետ զրույցում էլ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031