Օրվա լրահոսը
Հարյուրավոր ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակի
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ուսանողների միջազգային օրվա առթիվ բազմաթիվ ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի: Այս տարի շահառուների քանակը մի քանի անգամ ավելացել է: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի արժանացան թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի ուսանողներ՝ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից: Ուսանողության միջազգային օրը միլիոնավոր երիտասարդների է միավորում ամբողջ աշխարհում:
Ջհանգիրյանը՝ պատգամավորներին. «Եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում ՝լրիվ ուրիշ առաջարկություններ կանեիք»
ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած օրինագիծը՝ սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին: Այդ օրինագծով առաջարկվում է փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարները, հողի հարկն ու գույքահարկը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դիտարկմամբ՝ սահմանամերձ համայնքներում բազում խնդիրներ կան, որոնց հետ կապված նախագծում լուծում չկա եւ դրանք ուշադրությունից դուրս են մնացել: Նա նշեց նախ ճանապարհների
Հայը եւ հայը. Երկու կողմնորոշում
Երկու մասի կիսված տունը կանգուն չի մնա փոթորկին: Աբրահամ Լինկոլն Եթե Մամիկոնյանները հայ խաչելության և սրի շողշողուն քարերն են, Բագրատունիք հայ խոհականության քարե սյուներն են: Նիկողայոս Ադոնց Շատերի համար պարզ է և տեսանելի, որ ժամանակակից հայ ժողովրդի մեջ գոյություն ունի երկու կողմնորոշում՝ արևելյան և արևմտյան: Մեր հասարակության ներկայիս բարձր քաղաքականացվածության պատճառով դա ընկալվում է
Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը՝ «իրական ճնշման լծակ» ունենալու համար. Haqqin.az
Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիգեզը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը, այդ մասին նա գրել է «Հուրիեթ» թերթում հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացնում է «Հաքքին.ազ»-ը: Դիվանագետի կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի փակուղում հայտնված հարաբերությունների բարելավման գործընթացին նոր զարկ կարող է հաղորդվել միայն թուրքական կողմի նախաձեռնությամբ: «Կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա և
«Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ի գովքն էր անում՝ շրջանցելով հակասահմանադրական դրույթները»
Երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014-ի մայիսի 29-ին Մինսկում ստորագրված պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանը ոչ միայն սահմանադրական ճանաչեց այն, ինչն ակնհայտ հակասահմանադրական է, այլեւ Եվրասիական տնտեսական միության օգտին ակնհայտ քարոզչություն արեց»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Տարոն Մարգարյան. «Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետևողական լինել»
Մայրաքաղաքում ավարտվել են 2014թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շուրջ 1440 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 74700 քմ հարթ և 46700 քմ թեք տանիք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ընդլայնել այս մասով 2015թ. նախատեսված աշխատանքների ծավալներն ու գույքագրում իրականացնելուց հետո ծրագրում
ԼՂՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու համար
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր: ԼՂՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել,
Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին: Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու
Արմեն Ռուստամյան. «Մենք իմիտացիաների կողմնակից երբեք չենք եղել»
Արմեն Ռուստամյանը նաև դժգոհեց, որ ՀՅԴ-ի քայլերը մշտապես քննադատության են արժանանում, բայց արդյունքում քննադատողներն օգտվում են ՀՅԴ-ի պայքարի պտուղներից, ինչպես հիմա են օգտվում:
Ավագ Հարությունյան. «Հայկական գինին անհավասար մրցակցության պայմաններում է վրացական գինու հետ»
Ավագ Հարությունյանի խոսքերով` պետք է փորձել այլընտրանքային շուկաներ գտնել
Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել
Այս պահին, 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման Սա միայն Պն-ի անելիքը չէ: Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամեն օրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ
«Գյումրիում հյուրանոցային բիզնեսը լճացած վիճակում է»
Փաստում է մասնագետը Վերջերս Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Գյումրիում այնքան սահմանափակ է էլիտար հյուրանոցների թվաքանակը, որ մշակութային լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ մոլորվում են, թե հյուրերին ինչպես տեղավորեն: Նա որպես օրինակ մեջբերեց Չինաստանի Սիան քաղաքից Գյումրի գալու ու համերգ տալու ցանկությունը, որը, սակայն, հենց Գյումրու քաղաքային իշխանություններն են մերժել: Եվ պատճառը եղել է մեկը. չինացիները
Բողոքի ցույց՝ վերաքննիչի մոտ
Մինչ դատարանը կսկսի պաշտպանական կողմի բողոքի քննությունը, Վերաքննիչ դատարանի մուտքի մոտ ի պաշտպանություն Աշոտ Առուշանյանի եւ Էդուարդ Կարաքեշիշյանի հավաք է: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 56 մլն դրամի գողության եւ օժանդակության համար: Գումարի հասցեատերը «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությունն է: Աշոտ Առուշանյանը հացադուլի մեջ է:
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում
Քննարկման ժամանակ մասնակիցների արած առաջարկություններից ոչ մեկը չի ներառվել Վանաձորի 2015 թվականի տարեկան բյուջեի նախագծում:
Ուկրաինայի հակամարտությունը կարող է և «տոտալ պատերազմի» վերաճել. Պորոշենկո. РИА Новости
Ես չեմ վախենում ռուսական զորքերի դեմ պատերազմից ու մենք նախապատրաստվել ենք տոտալ պատերազմի սցենարին:
Սամվել Խուդոյան. «Մերոնք մեր հերոսներին ոչ այնքան բարձր են գնահատում, որքան ադրբեջանցիք իրենց սրիկաներին»
Մերոնցից շատերին կարելի է հերոսի կոչում տալ, մի հատ մեդալ են տալիս, օրինակ` այն տղային, որն անզեն դիմակայեց ադրբեջանցիներին, իսկական հերոսությունը դա է, բայց մեզ մոտ մարդկանց շքանշան են տալիս, որոնք բան չեն անում:
Դատական նիստը կարող է ընթանալ առանց պաշտպանի
Բաց նամակ ներկա եւ ապագա քաղբանտարկյալներին Բարեւ, Հայկ: Անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք 2014թ. հունիսի 12-ի քո արարքի մասին՝ դրական, թե բացասական, դու այն իրականացրել եւ հրապարակավ պարզաբանել ես: Քո՝ բարիկադում հայտնվելու պահին քեզանից մի քանի քայլ հեռավորության վրա էինք, եւ երբ բարձրաձայնեցիր՝ այստեղ ոստիկաններ չկա՛ն, մի պահ տպավորություն ստացա, որ գործողություններդ ռեժիմի
Լյուդմիլա Սարգսյան. «Մեր թիրախն այլեւս չի կարող կառավարությունը լինել»
Այն, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումները բավական հանդարտ մթնոլորտում անցան`թե հանձնաժողովներում, թե խորհրդարանի լիագումար նիստում, բացառությամբ առանձին անձնավորված սուր ելույթների, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի համարում կառավարության, մասնավորաբար, վարչապետի հետ լիակատար կոնսենսուսի արդյունք: Ավելին, նա եկել է այն եզրահանգման, որ երկրում լրջագույն գործընթացներ են տեղի ունենում եւ կառավարությունն իր դերակատարությամբ, ըստ էության, դրանց
Ավագ Հարությունյան. «Գինու եւ կոնյակի արտադրությունը նվազել է 9 տոկոսով»
Ավագ Հարությունյանի կարծիքով` եթե առաջիկա օրերի ընթացքում ռուբլին չկայունանա, ապա շատ լուրջ հետեւանքներ կունենա արտահանման համար
Վահան Շիրխանյանը՝ ԵՏՄ պայմանագրի հակասահմանադրականության մասին. «Դա մանկապարտեզ է»
«Բոլոր տիպի երկկողմ միջազգային պայմանագրերում էլ ինչ-որ իրավունքներ տալիս ես, բայց դրա դեմ ձեռք ես բերում այլ իրավունք»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը հակասահմանադրական չէ՞, մասնավորապես, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին՝ ինքնիշխանության մասին դրույթին, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա որպես օրինակ բերեց, թե Եվրախորհրդին
Որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան չհայտարարի՝ «մեռնող երկիր ենք»
Մեզանում վաղուց ամրագրված կարգ է՝ խոսել մի երեւույթի մասին եւ անել ճիշտ հակառակը: Մերկապարանոց չերեւալու համար փաստեմ մի քանի օրինակ: Տարիներ շարունակ խոսվում է մանր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու մասին եւ արվում է ճիշտ հակառակը՝ մանր կրպակները կուլ են գնում անընդմեջ բացվող նոր «սուպերմարկետներին»: Անցյալ դարի 80-ականի վերջերին հետամնաց Թուրքիան, ունենալով Եվրոպայում տնտեսագիտական կրթություն
Օդապարուկների օր Սևանում
Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը: Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ
«Երաժշտությունն անիվների վրա». տոնական միջոցառում՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջեցին Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ, քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդներին նվիրել են
Նոյեմբերի 17-22-ը Երեւանը կլինի թատրոնի մայրաքաղաք
Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա Հայաստանում, քանի որ այստեղ կա խոսքի ազատություն
Վագոն-տնակների բնակիչները ձմռան վառելիքի սուղ կարիքի մեջ են. «Շիրակ կենտրոն»
Գյումրու վագոն-տնակներում, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված, «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել , գրեթե բոլոր մայրցամաքների, մի շարք երկրներում բնակվող, մեր տասնյակ հայրենակիցներ՝ բացառությամբ Ռուսաստանի դաշնությունում բնակվողների: Բարեբախտաբար օրերս, այդ՝ այսպես ասած «ավանդույթը» խախտեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արամը: Նրա կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված
Առավոտցիներ. «Նորագույն հայկական մամուլի պատմության ամբողջ ընթացքի վկան է «Առավոտը»
Արմեն Զաքարյանը հիշում է «Առավոտում» աշխատած տարիները Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը համարում է, որ «Առավոտ» օրաթերթն իր համար ժամանակին երկրորդ տուն է եղել, այստեղ աշխատել է մեծ սիրով ու նվիրումով, արել է ամեն ինչ՝ թերթի կայացմանն օգնելու համար, լրատվամիջոցն էլ իրեն տվել է ճանաչում եւ մասնագիտական կյանքում կայանալու
Առաջարկում են արտոնություն տալ ոչ միայն վիրավորներին, այլեւ սթրեսի ենթարկվածներին
Այսօր ԱԺ-ում սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց բնակիչների բուժօգնությունից: Նախագծում նշված է, որ ադրբեջանցիների գնդակոծության հետեւանքով վիրավորված քաղաքացիներին բուժօգնություն կտրամադրվի: Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ «Այն քաղաքացիները, որոնք չեն վիրավորվել, բայց սթրեսի մեջ են այդ կրակոցներից եւ տարբեր հիվանդություններ են ձեռք բերել, ճիշտ չի՞ լինի բոլորին նույնանման տեղամասային
Ֆիլիպ Պոլկն անցկացրեց վարպետության դաս հայ դաունհիլլերների համար
Արագ վայրէջք Ֆիլիպ Պոլկի հետ Առաջին անգամ Հայաստանում էր դաուհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակ Ֆիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ: Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝
Ամփոփվել են ապօրինաշինությունների հայտնաբերման և արձանագրման` նախորդ շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների համար
Պետական նմուշի դիպլոմ՝ ոչ պետական բուհերի շրջանավարտներին
2014 թվականի մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնց շնորհիվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը: 2010 թվականին Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրական փոփոխություն ու հնարավորություն տրվեց ոչ պետական բուհերի շրջանավարտներին 2013 թվականը ներառյալ պետական նմուշի


















































