Օրվա լրահոսը

15 տարի անց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը խոստանում է վեր հանել ողջ ճշմարտությունը. armlur.am 

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին: Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ. «Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ

«Բրա՛վո, Երեւանի կոնսերվատորիա, բրա՛վո, Ասատրյան»

Լիբանանահայ խմբավար, դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի անունն առաջին անգամ լայն հնչեղություն ունեցավ 2010թ. աշխարհահռչակ իտալացի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի ժամանակ, երբ Դոմինգոյին «նվագակցեց» նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը: Րաֆֆի Միքայելյանը Լիբանանում սովորել է ճանաչված երաժիշտ Զաքար Քեշիշյանի դասարանում, ապա 2003թ. ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյանի դասարանում եւ որպես խմբավար՝

Դանակահարություն Արթիկում

Նոյեմբերի 15-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին  Սամվել Պ.-ի մայրը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք:

Ժիրայր Սեֆիլյանը հարցեր ունի՝ կապված խոցված ուղղաթիռի հետ. «Ա1+» (տեսանյութ)

6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել և հողին հանձնել նրանց: Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների և զինվորների, արժանապատվությունը: Նման ամոթալի երևույթը վկայում է հետևյալի մասին. Իմ դիտարկմամբ՝

Համատեղ ասուլիս Արցախում. «100-ամյակը առանց ռեժիմի»

2014 թ. նոյեմբերի 15-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Նախախորհրդարանի և «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան նոյեմբերի 12-ին հայկական ռազմական ուղղաթիռի խոցման դեպքի խորքային պատճառներին` առաջին հերթին նշելով Հայաստանի քաղաքական ղեկավարության ապազգային գործելակերպը, որը մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամակցության գործընթացի մեջ ներքաշելով՝ փաստորեն հանձնում է Արցախն ու Հայաստանի

Կին բռնաբարած ոստիկանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց

Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց տասնհինգ տարվա ազատազրկման: Վճիռը հրապարակվեց առանց տուժող կողմի մասնակցության: Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 175 հոդվածի երրորդ մասի 1-ին կետով , 131 հոդվածի երկրորդ մասի երկու, երեք, չորրորդ կետերով, 139 հոդվածի առաջին մասի չորրորդ կետով,

Աշխարհի չեմպիոնները նաեւ կինոյի դերասաններ են

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ստվերները դրախտում» նոր ֆիլմի շնորհանդեսը, որի պրոդյուսերը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Գոռ Վարդանյանն է: Գոռ Վարդանյանի ֆիլմերում բացասական կերպարների պակաս չկա: Այդպիսի կերպարներ, ինչպես նոր, այնպես էլ` նախորդ ֆիլմերում բավականին հաջող ու համոզիչ մարմնավորել են երկու երիտասարդներ, որոնք, սակայն, դերասանական կրթություն չունեն: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: «Առավոտը» ֆիլմի շնորհանդեսից առաջ

ԱԺ-ում դրական մթնոլորտ է. կառավարությունը հաշվի է առել Փաշինյանի եւ մյուս ընդդիմադիրների կարծիքները

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Բայց այս անգամ, ի տարբերություն Սահմանամերձ համայնքների հարկային արտոնություն տալու մասին օրինագծի, քննարկումն ընթանում է բավականին դրական մթնոլորտում: Պատճառն այն է, որ կառավարությունը հաշվի է առել ընդդիմադիր պատգամավորների առաջարկները եւ առանձին օրինագիծ է բերել, որը լուծում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գազի, ջրի,

Ընտանիքով ձուկ են կերել և թունավորվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում` հարցականով» ախտորոշմամբ  բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի 6  բնակիչներ, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ նոյեմբերի 15-ին տանն ընտանիքով ձուկ են կերել:  Հանգամանքները պարզվում են: ՀՀ ոստիկանություն  

ԵՏՄ-ին անդամակցելով բանկային համակարգը, ազգային դրամն ու դեմոգրաֆիան վտանգի տա՞կ են

Պետք է հայկական ապրանքների մրցունակությունը բարձրացնենք, որ ԵՏՄ անդամ երկրների արտադրանքը մեր ապրանքներին շուկայից դուրս չմղի

Երևանում առևանգել են ազգությամբ եզդի ՌԴ քաղաքացուն ու 4 մլն ռուբլի փրկագին պահանջել. pastinfo.am

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ օրերս Երևանում առևանգել են ՌԴ քաղաքացի, ազգությամբ եզդի 53- ամյա Ռուստամ Իբոյանին՝ որպես փրկագին պահանջելով մոտ 4 մլն ռուբլի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ Դավիթաշենում գտնվող «Բադեն Բադեն» հյուրանոցային համալիրի մոտ։ Իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների, քննիչների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է շատ արագ

Ծառուկյանի բիզնեսը մինուսներ է գրանցել, Տիգրան Կարապետյանն էլ միացել է՝ օգնի

«Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօր հայտարարեց, որ միանում է եռյակին: «Հենարան» ակումբում պատմեց, որ սկզբում մտածում էր, թե եռյակն արտախորհրդարանական ուժերի չի ընդունի, բայց դիմեց ու եռյակն «իր մեկնած ձեռքն ընդունեց»: Չնայած միանալու նրա հայտարարությանը, ասաց որ եռյակի մաս կազմող քաղաքական ուժերից ոչ մեկի առաջնորդի հետ դեռ չի հանդիպել, չունի պայմանավորվածություններ, ապա եռյակի մասին

Վահան Շիրխանյան. «Համոզված եմ, որ Սեյրան Օհանյանն անպայման կհետաքննի դեպքի պատճառները»

«Միջազգային հանրությունը ոչ համարժեք գնահատական տվեց, քանի որ տեղի ունեցածը շատ ավելի ցնցող էր ու ակնհայտ զինադադարի խախտում էր»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված լարվածությանը և հայկական ուղղաթիռի պայթեցման հետ կապված դեպքին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա նկատեց, որ դեռևս չճշտված հարցեր կան և ամեն բան պարզ

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 34.0 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 10-14.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34.0 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0

Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելու և պահելու, վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ  

Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների

Թեժ աշուն, ջան աշուն-3

Մինչ աշունն անցնում է, տասներկու կետանոց հեղափոխությունն ավելի ու ավելի է ընթացքի մեջ մտնում: Եթե ընդդիմության տասներկու կետանոց պահանջը չլիներ, նույնիսկ ԲՀԿ-ի անառարկելի լիդերի միջոցով անհնարին կլիներ հեղափոխական տրամադրություններ առաջացնել: Համաձայնվեք, որ հեղափոխություն իրականացնելու համար սահմանադրության փոփոխությունների և սահմանադրության անփոփոխության թեման բավարար չէր լինելու: Ի վերջո, իշխանություններն ու անձամբ Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր կարող

ԵՏՄ պայմանագրի շուրջ ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը: Ինչպես ցանկացած այլ, այնպես էլ այս միջազգային պայմանագրի հաջորդ հանգրվանը ՀՀ Ազգային Ժողովն է: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» գրավոր կերպով փորձեց պարզել ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ խմբակցությունների կարծիքը: ՀՀԿ և ՀՅԴ Սկսենք առավել հստակ դիրքորոշում ունեցողներից: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կուսակցությունների դիրքորոշումները ԵՏՄ անդամակցության

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին` ծննդյան 90-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: «Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում: Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ

Սիրելի’ ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր: Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են  ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ լինելով պետության հզորության և առաջընթացի գրավականը: Հայ

Տուգանք ֆուտբոլիստին՝ մորուք աճեցնելու համար

Թուրքական «Գենչլերբիրիլիգի» ֆուտբոլային ակումբի նախագահ Իլհան Ջավադովը պլանավորում է պայքարել իր թիմում ֆուտբոլիստների մորուք աճեցնելու դեմ՝ ամեն մի մորուքի համար 8,9 հազար եվրո տուգանք սահմանելով: «Ես 80 տարեկան եմ եւ ամեն օր սափրվում եմ: Ակումբը իմամ-խատիբնեերի դպրոց չէ: Դուք մարզիկ եք: Դուք երիտասարդների համար օրինակ պետք է լինեք», – ասել է նա իր ֆուտբոլիստներին: Ջավադովը

Հանրապետության ավտոճանապարհներին մառախուղ է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին մառախուղ է: Մեղրու տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

ՈՒԵՖԱ-ն սպառնում է դո՞ւրս գալ ՖԻՖԱ-ի կազմից

Գերմանիայի ֆուտբոլային լիգայի ղեկավար, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին նախագահ Ռայնհարդ Ռաուբալը չի բացառում, որ ՈՒԵՖԱ-ն կարող է մտածել ՖԻՖԱ-ի կազմից դուրս գալու մասին, եթե վերջինն ամբողջությամբ չհրապարակի աշխարհի 2018 եւ 2022 թվականների առաջնություններն ընդունող երկրների որոշման առնչությամբ իրականացված հետաքննության՝ ՖԻՖԱ-ի քննչական պալատի ղեկավար Մայքլ Գարսիայի հաշվետվության բոլոր մանրամասները: Միջազգային ֆեդերացիան հրապարակել է միայն ընդհանուր եզրակացությունները, որոնք

Հեթանոսական աստվածը՝ եռագույն դրոշակը գլխին

Ոստիկանությունը կբացահայտի՞ չարագործներին Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւան քաղաքում պղծվել է Վահագն Վիշապաքաղի արձանը: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ոստիկանութունը հուշարձանի վնասները վերականգնելու համար ներդրումներ կատարելու իրավասություն չունի: Նոյեմբերի 16-ին կրկին պղծվել է Վահագն Վիշապաքաղի արձանը, հեթանոսական աստծո գլխին հայկական եռագույն դրոշ է

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել

Բարաք Օբամա. Ռուսաստանը կմնա մեկուսացված, եթե շարունակի խախտել միջազգային իրավունքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանը կմնա մեկուսացված միջազգային համագործակցությունից, եթե նրա նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի խախտել միջազգային իրավունքը եւ պայմանագրերը եւ չկենտրոնանա Ուկրաինայի հետ կոնֆլիկտը դադարեցնելու վրա: Գրում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Ելույթ ունենալով Ավստրալիայի Բրիսբենում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի փակման արարողությանը՝ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը բավական

Անգելա Մերկել. Պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն Մոսկվայի հետ երկխոսելու համար

Ուկրաինայի ճգնաժամի եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վատացող հարաբերությունների պայմաններում պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն Մոսկվայի հետ երկխոսելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավստրալիական Բրիսբեն քաղաքում տեղի ունեցող «քսանյակի» գագաթաժողովի ժամանակ: «Պետք է կառչել ցանկացած հնարավորությունի եւ օգտագործել այն»,- ասել է նա: Գրում է Tass.ru-ն: Անգելա Մերկելը շաբաթ օրը Բրիսբենում հանդիպել

Ռուբեն Ալեքսանյանը տհաճ անակնկալ մատուցեց

Ղազախստանում այսօր ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկանց պայքարում հայաստանցի Ռուբեն Ալեքսանյանը տհաճ անակնկալ մատուցեց: Ռուբենը, որ մեդալի հավակնորդներից մեկն էր, պոկում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կիլոգրամ: Սակայն այդ քաշը երեք մոտեցումներում էլ չենթարկվեց նրան: Զրո վաստակելով՝ 24-ամյա մարզիկը ոչ միայն դուրս մնաց ընդհանուր պայքարից, այլեւ մեր հավաքականին օլիմպիական վարկանիշային անչափ

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու. «Հայաստանում Մայդան չի լինի» (Ֆոտոշարք)

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու ինքնաառաջադրած Հայկ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում նախատեսված էր հանրային քննարկում, որը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել է մյուս շաբաթ օրը: Չնայած հետաձգմանը, քննարկումը մասնակիորեն կայացավ, Հայկ Գրիգորյանը եւ շարժման այլ երիտասարդներ ներկայացրին «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ռազմավարությունը, քայլերը, անելիքները եւ հիմնադիր այլընտրանքային խորհրդարանի ձևավորման

«ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում»

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը ՍԴ որոշման եւ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ 2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ Նոյեմբերի 14֊-ին ընդամենը 15 րոպե տևած նիստում այդ ծավալուն փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Սահմանադրական Դատարանի կայացրած հապճեպ որոշումը խորացնում է հանրության անվստահությունը դատական այդ ատյանի նկատմամբ եւ ընկալվում որպես ՀՀ ղեկավարության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031