Օրվա լրահոսը
Գանձապետարա՞նն է ճանապարհային ոստիկանության գումարները «տակով» անում
Թե՞ վարորդների վճարած տուգանքների գումարները շրջանառության մեջ են դնում ու եկամուտներ ստանում Ճանապարհային ոստիկանությունն արդեն քանի ամիս է՝ նոր պետ ունի: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանության պետի փոփոխությունը բացատրեց ոլորտում կատարվող բարեփոխումներով: Թե այս ամիսների ընթացքում ոստիկանության այս համակարգում ինչպիսի փոփոխություններ են եղել՝ դժվար է ասել, բայց ճանապարհային ոստիկանության բաժանմունքներում անվերջ հերթերն այն մասին են
Սամվել Մարտիրոսյան. Ադրբեջանի ՊՆ-ի մամլո հաղորդագրությունը երկու տարբեր մարդ էր գրել
«Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նման «Ակնհայտ է՝ հայկական ուղղաթիռին հարվածելը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրավորված քայլ էր»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կատարվածից երեւաց, որ ադրբեջանական տարբեր կառույցներ տարբեր ձեւ էին պատրաստվել, իսկ լրատվամիջոցներն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչության վարչությունը պատրաստ չէին դեպքերի նման ընթացքին.
ԵՏՄ անդամակցումը չի ազդի քաղաքական իրավունքների պաշտպանության վրա
ՀՀԿ խորհրդի անդամ Գրիգոր Մինասյանը չի կիսում մտահոգությունները, որ ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար խոսքի ազատության առումով տխուր հետեւանքներ կլինեն: – Վերջերս «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում էիք արել. «2009 թվականին ընդունված եւ մինչ օրս գործող Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 6 հոդվածին»: Նկատել
Կնոջը դաժան ծեծի է ենթարկել հարեւանին բարեւելու համար
51-ամյա Մարինե Խաչատրյանի (անուն-ազգանունը փոխված է) երբեմնի բնականոն ռիթմը կորցրած կյանքը հիմնովին փոխվեց այն բանից հետո, երբ մի գեղեցիկ օր կինն իր մեջ բավականաչափ ուժ գտավ հեռանալու իրեն եւ երեխաներին պարբերաբար բռնության ենթարկող ամուսնուց: Մարինեի մայրը աղջկա համար բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով 18 տարեկանում աղջկան ստիպողաբար ամուսնացնում է նրանից 10 տարով մեծ տղամարդու հետ: Բայց
Ներխուժումը չի կանխվել
Ոստիկանությունը իրավասու չէ Թ. Աղաթելյանին դուրս բերել անշարժ գույքի տարածքից կամ արգելել նրան մտնել անշարժ գույքի տարածք Այս տարվա մայիսի 26-ին Սյունիքի մարզի Կապանի նստավայրում ավարտվեց եւ հրապարակվեց դատավոր Հ. Հովհաննիսյանի նախագահությամբ վարչական գործով դատական նիստը եւ վճիռը: Հայցվորն էր Սոս Միրզոյանը, պատասխանողը՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը: Հայցվորը պահանջել էր վերացնել ՀՀ
Սա ոչ թե ագրեսիա է, այլ զինադադարի կոպիտ խախտում.Վաղարշակ Հարությունյան
«Ադրբեջանն անընդհատ փորձում է մեր սահմանները լարված վիճակում պահել. սա իրենց մեթոդն է: Նրանց զինված ուժերն ու կառավարությունը միջազգային նորմերը չեն պահպանում: Կատարվել է ռազմական հանցագործություն, ու մենք պարտավոր ենք հետաքննություն անցկացնել»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ «Մի-24»
Վերջապես լուծվել է Գյումրվա թնջուկը
Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանն «Առավոտը» հետեւողականորեն անդրադարձել էր 2009-2013թթ. տարբեր հրապարակումներում: Մեր ընթերցողներին հիշեցնենք սույն գործի նախապատմությունը. Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքը ժամանակին պատկանել է Խորհրդային Հայաստանի կապի նախարարությանը, ուր 1978 թվականից մինչեւ օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով: ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի հ. 81-րդ որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանի
Քաղաքացիական ծառայողները վերապատրաստվել են՝ քաղաքացիների հետ բարեհամբույր վարվելակերպի հմտություններ ձեռք բերելու համար
Աղվերանում այսօր տեղի ունեցավ «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված կոնֆերանս, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ։ Նշենք, որ «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի շրջանակներում «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ-ի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված
Թմրանյութ է ներարկվել ոտքի աճուկային հատվածից
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին: Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել
Նշանակված պաշտոնակատարը չի համապատասխանում տվյալ պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչներին. Բաց նամակ
Բաց նամակ ՀՀ Տավուշի մարզից. Նոյեմբերյանի պետական քոլեջի ներքո ստորագրյալ դասախոսներից և այլ աշխատակիցների անունից` կրթօջախին վերահաս պատուհասի և դրա նկատմամբ պետական մարմինների անտարբերության մասին: 2014թ. հունիսից քոլեջի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թոշակի անցնելուց հետո թափուր պաշտոնի համար, առանց մրցույթ հայտարարելու, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Բերդավան գյուղի բնակիչ Ա. Ղազարյանը: Անակնկալ նշանակումը կոլեկտիվին ներկայացվեց Կրթության և
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Հայացքի մեջ իմ անբիծ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. -Դու դեռ չունե՞ս տրանսպորտի գիծ:
«Ռուբեն Ջաղինյանի գալուց հետո Հ1-ի նպատակները փոխվեցին»
Ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի, Հ1-ն այսօր պահպանում է վարկանիշը, բայց ո՛չ որակի հաշվին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի «Հայաստանի առեղծվածներ» ինքնատիպ հաղորդաշարը, որը 2013-ից Հանրայինի եթերում է, համացանցում էլ ամենափնտրվածներից է: «Առավոտը» պարոն Զաքարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ծնվեց Հայաստանի առեղծվածները բացահայտելու նախաձեռնությունը: «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի գալուց հետո Հ1-ի նպատակները
Անգամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանագրերին պետք է Մոսկվայի «դաբրոն»
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն այլեւս ինքնիշխան պետություն չէ Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց ԵՏՄ պայմանագրով ստանձնվելիք պարտավորությունները: Մինչդեռ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը hղում անելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին նշում է, որ միայն մի քանի պարզ օրինակով կարելի է ապացուցել, որ ԵՏՄ պայմանագիրը հակասահմանադրական է: Այսօր «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների համար կազմակերպված՝
Սերգեյ Առաքելյանը կրկին անմահացրեց «Ծիծաղի թագուհուն»
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի կողմից 2002թ. հիմնադրած եւ իրականացրած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի յուրաքանչյուր թողարկում լայն արձագանք է ունենում արվեստագետների ու արվեստասերների շրջանում: Օրինակ, վերջերս անվանի խմբավար Հովհաննես Չեքիջյանին նվիրված շքեղ գիրք-ալբոմը շատերն անվանեցին իսկական հուշարձան՝ մաեստրոյի կենդանության օրոք: Արդեն հրատարակվել է մատենաշարի 14-րդ գիրքը՝ նվիրված սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա
Գառզուն վերադառնում է 17 տարի անց
«Գառզուի արվեստին վաղուց եմ ծանոթ. այն ինձ վրա բարերար ազդեցություն է թողնում»,- ի պատասխան մեր հարցի, թե որքանո՞վ է ֆրանսիահայ գեղանկարիչը հայտնի հայ հասարակությանը, ասաց արվեստասեր տիկին Անահիտը: Տեղեկացնենք, որ այսօրվանից մինչ նոյեմբերի 25-ը «Արամե» պատկերասրահում կցուցադրվեն նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) աշխատանքները: «Վերջին ցուցահանդեսից ի վեր՝ շուրջ 17 տարի, Գառզուի արվեստը Հայաստանում մոռացված է
Փոխհատուցում կստանան սահմանամերձ համայնքների բնակիչները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական
ԿԲ-ն հերքում է, մեդիափորձագետը՝ հավաստիացնում
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նոյեմբերի տասնմեկին տեղեկատվություն տարածեց ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած հերթական հարձակման մասին, այս անգամ թիրախը ՀՀ Կենտրոնական բանկն էր: Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ ադրբեջանական հաքերները ԿԲ-ի տվյալներ են հրապարակել՝ արխիվ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր եւ այլն: Հաքերներն արխիվը տեղադրել են իրենց կայքի վրա, ֆայլերը ստուգված չեն ու ըստ մեդիափորձագետի՝ ամենայն հավանականությամբ, վիրուս են
Քրեական գործ՝ Գյումրիում հյուրընկալված, սակայն փորձանքի մեջ հայտնված 17-ամյա աղջկա դեպքի առթիվ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք` հոկտեմբերի 26- ին, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի 17-ամյա բնակչուհի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Շահբազյանը համակուրսեցիների հետ Գյումրու թատրոնի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքում (այն ծայրաստիճան վթարային է) նկարահանումներ կատարելիս, մոտ 8 մետր բարձրությունից վայր էր ընկել: Նա փորձել է լուսանկարել շենքը, բարձրացել էր վերև, սակայն կտուրից
Նորից բռնություն. «Հրապարակ»
Ինչքան նոսր են ակցիաների մասնակիցների շարքերը, այնքան ագրեսիվ են ոստիկանները: Չնայած թվում է՝ պետք է հակառակը լիներ. մի 10-20 մարդուց ի՞նչ վտանգ կարող է լինել, որ մեր քաջարի ոստիկանները գործի են դնում իրենց բռունցքները եւ վարժանքների ժամանակ ուսանած գիտելիքների ողջ զինանոցը: Ինչո՞ւ է մեր իշխանությունն իր պատժիչ ջոկատներով այդքան ծանր տանում հանրային բողոքի ակցիաները եւ
Ով երես տվեց Ալիեւին
Ո՞ւմ են ձեռնտու սադրանքները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի կործանումը եւս մեկ անգամ փաստեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ալիեւի ռեժիմը: Իր երկրի ներսում բռնատիրության հաստատմանը զուգահեռ՝ Ալիեւը «հերոս» ձեւանալու փորձեր է անում: Նրա գերհարստացած ռեժիմը իշխանությունը
2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք. «Հրապարակ»
Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի դեպքում այս թիվը 2014-ին 454 է, Վրաստանում՝ 804, իսկ Ռուսաստանում՝ 4103 ընտանիք: Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Բրայզան չի դավաճանում իրեն. «168 ժամ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, «168 Ժամի» հարցմանն ի պատասխան, անդրադարձավ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելը պետք է հետաքննվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Նկատենք, որ Բրայզայի մեկնաբանությունում ուշագրավ է ոչ միայն նրա այդ հայտարարությունը, այլև այն ձևակերպումները, որոնք նա օգտագործել
Քոչարյանին կամ Ծառուկյանին իշխանության բերելը ոչ թե շարժում է, այլ մարմնաշարժում. 1in.am
«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը: – Սահմանադրական դատարանում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի սահմանադրականությունն էր վիճարկվում, և այն այլևս ճանաչվեց սահմանադրական, իսկ առաջիկա օրերին արտահերթ կարգով մտնելու է Ազգային ժողով: – Երկրորդ կուրսի ցանկացած իրավաբան ուսանող կասի, որ
ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը կեղծված ընտրությունների և իշխանության յուրացման արդյունք է եղել. «Ժամանակ»
ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը, ըստ էության, հենց այս կեղծված ընտրությունների և իշխանության յուրացման արդյունք է եղել: Հայաստանում կեղծված ընտրություններն են հանգեցրել պետության թուլացման, ընտրական մեխանիզմի խափանումը, պետական իշխանության մարդկանց մի խմբի կողմից յուրացումն է եղել Հայաստանի պետականությունը դե ֆակտո վերացնելու պատճառը, որի արդյունքում Հայաստանը պատերազմ հաղթած պետությունից վերածվել է մուրացիկ պետության, որի արդյունքում Հայաստանում ահռելի
Ծառուկյանին պետք էր, որպեսզի հասարակությունն իմանա իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա տարաձայնությունների մասին. «Ազգ»
Մեր համեստ հաշվարկներով, որպեսզի հիմնադրվեն «Համազգային շարժման» տարածքային կազմակերպությունները Հանրապետության բոլոր մարզերում առնվազն մեկական հատ, մեկ ամիս ժամանակ է պետք: Այսինքն, դեկտեմբերի կեսերին նոր միայն այդ կազմակերպությունները կհիմնադրվեն: Այնուհետեւ եւս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի այդ կազմակերպություններն իրենց կոչմանը համաձայն իրագործեն «ժողովրդին մոբիլիզացումը», ընդ որում, որոշ մարզերում կապված տեղի բնակչության առանձնահատկությունների հետ, այդ
Նախկին պատգամավորը մեղադրվում է անօրինականության մեջ. «Ժողովուրդ»
Աղմկահարույց պատմություններով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մեղադրվում է անօրինականության մեջ: Նրա կողմից ձեռք բերված գույքը վերադարձնելու համար դատարանում հայց է ներկայացվել: Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին «Բետարտշին» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը դիմել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից, անօրինական գործողությունների արդյունքում ձեռք
Ադրբեջանն ակնկալում էր, որ ԵԱՀԿ-ն «կդապարտի հայ սադրիչներին». «Ազգ»
Ըստ երեւույթին, նոյեմբերի 12-ի միջադեպը, երբ ադրբեջանական զինուժը ՄԻ-24 ուղղաթիռը խոցեց ԼՂՀ օդային տարածքում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ուշադրությունը «պատերազմի անխուսափելիությանը» հրավիրելու հերթական փորձն էր: Եւ պատահական չէ, որ Բաքվի մամուլը գրեթե անթաքույց ատելությամբ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` պատահարի վերաբերյալ չափազանց զուսպ արձագանքը: «Եթե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է մի մարդ, որ հայ սադրիչներին դատապարտելու փոխարեն
Հայաստանում 27 հազար հեկտար ոռոգելի հող չի մշակվում. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` այս տարվա հոկտեմբերի 23-ի ստորագրած աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումից: Աշխատանքային խումբը ստեղծվել է «ՀՀ շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»: Խմբի ղեկավարին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«…Ուրեմն խմել են հրեաները»
Երեկ ինձ հոգեկան խնդիրներ ունեցող մի անծանոթ կին մոտեցավ եւ վստահություն հայտնեց, որ ես նրա հետ կատարվածին ծանոթ եմ եւ, բաց թողնելով այն «մասը», թե ինչ է իր հետ կատարվել, միանգամից անցավ բուն «պահանջատիրությանը»՝ «ո՞վ է դրա համար պատասխան տալու»: Իմ հարցին, թե ինչ է իր հետ պատահել, նա այդպես էլ չկարողացավ պատասխանել եւ իր


















































