Օրվա լրահոսը
Հայկական գյուղերում գտել են առանց գազի տները ջեռուցելու տարբերակ. «Չորրորդ իշխանություն»
Օրերս Ճամբարակի գյուղերից մեկում մենք տան այլընտրանքային ջեռուցման բավական հետաքրքիր լուծում տեսանք։ Տեղի բնակիչներից մեկը տանը գազաջեռուցման ամբողջ համակարգը քաշել է եւ այն միացրել փայտի վառարանին։ Հատուկ պատրաստված այդ վառարանում կա ջրի կաթսա, որին միացրել են գազաջեռուցման խողովակները։ Մի փոքրիկ շարժիչի միջոցով ապահովվում է ջրի շրջանառությունը (ցիրկուլյացիան): Նույնիսկ չափիչ սարք են տեղադրել համակարգին, որը ջրի
«Դեմ առ դեմ». Հարություն Կարապետյան եւ Արեգ Միքայելյան
Աստղագետ Արեգ Միքայելյանի եւ Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի միջեւ բանավեճը: Թեման՝ գիտնականին գնահատելու չափանիշը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականում խաղացող 13 ֆուտբոլիստի ազատեցին բանակից
Դրսից հրավիրված ֆուտբոլիստները պետք է բանակ գնան
ՀՀԿ-ական պատգամավորը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Ենթադրենք մեկը մեկի դռան դիմաց հայհոյում է, դրա ի՞նչն է կրիմինալ» (Տեսանյութ)
Հարցին՝ կրիմինալ խնդիրներում ինչո՞ւ են ավելի շատ հայտնվում ՀՀԿ-ական գործիչների հարազատները, պարոն Մինասյանն արձագանքեց. «Մի հանրապետական էլ ես եմ, ունեմ և որդիներ, և թոռներ: Կա՞ն իմ որդիներն ու թոռները այդ ցուցակում:
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի վերաբերյալ
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված ս.թ. հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը: Միաժամանակ գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ եղել է առաջարկ դիմել
Կառավարությունը մերժեց ՀԱԿ պատգամավորների՝ արտակարգ դրության ժամանակ բանակը չհանելու առաջարկը
Ըստ Հրայր Թովմասյանի՝ զինված ուժերը երկրի ներքին անվտանգություն էլ պիտի ապահովեն
Պաշտոնական այց Վրաստանի Հանրապետություն
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի
Սերգեյ Մովսիսյանը «ասպետություն չարեց»
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի երկրորդ տուրում հաշվի չառնելով, որ մրցակիցը կին է՝ Վրաստանը ներկայացնող Լելա Ջավախիշվիլին, 40-րդ քայլում պարտության մատնեց նրան: Հայ շախմատիստը հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է առաջատարների խմբում: Այսօր Մովսիսյանը սեւերով հանդիպելու է անգլիացի գրոսմայստեր Ստեֆեն Գորդոնի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին: ՀՀ ոստիկանություն
Շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Արցախի Հանրապետության Նախագահ
Տնտեսական ոչ բավարար աճի պատճառները սուբյեկտիվ են. «Չորրորդ իշխանություն»
Կառավարությունն ամփոփել է 2013թ. տնտեսական տարին, եւ պարզվել է, որ տնտեսական աճը կազմել է ընդամենը 3,5 տոկոս, թեեւ տարեսկզբին նախատեսվում էր, որ աճը կլինի 6,2 տոկոս։ Մի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կատարելապես ձախողվել է։ Բայց եկեք միանգամից չհարձակվենք տարաբախտ վարչապետի վրա ու փորձենք հասկանալ. գուցե նա ոչ մի մեղք չունի՞, գուցե օբյեկտիվ պատճառնե՞ր կան։ Սկսենք
Ըստ քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն իրենից կաշառք են պահանջել
Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ս. Ու.-ի հաղորդման` իր բնակարանից «մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր
Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը Ցյուրիխում բաժանեցին 1-ին տեղը
Երեկ Ցյուրիխում արագ շախմատի մրցաշարի արդյունքներով կատարվեց նաեւ «Zurich Chess Challenge 2014» գերմրցաշարի վիճակահանությունը: Մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը: Արագ շախմատում Կարլսենն ու Արոնյանը վաստակեցին 3,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ բաժանեցին առաջին տեղը: Այսօր երեկոյան դասական շախմատի հիմնական մրցաշարի առաջին տուրում խաղում են Արոնյանն ու
Երվանդ Վարոսյան. «Իր ասածից էլ ենթադրվում է, որ եթե վտանգ զգանք մեր իշխանության համար, և կկրակենք էլ» «168 ժամ»
Ես վաղուց չեմ լսել, որ մարդկանց եղունգները պլասկագուբցիով սեղմեն, այն, ինչ որ Վլադիմիր Գասպարյանի Ռազմական ոստիկանության պետ եղած ժամանակ Ռազմական ոստիկանությունը կիրառում էր:
Մեքենաների մաքսատուրքերի բարձրացումը Մաքսային միությանն անդամակցելու բացասական հետեւանքներից մեկն է. «Ժողովուրդ»
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքատեսակների թանկացմանը, նշեց, թե Հայաստանը կարող է այդ ապրանքները ներկրել ՄՄ անդամ երկրներից, այն էլ՝ առանց մաքսատուրքի։ Այլ կերպ ասած՝ ստիպված ենք լինելու սպառել ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից ներկրված ապրանք։ Թե որքանով կարող
Ըստ Բագրատյանի՝ Քոչարյանը փորձում է վերադառնալ ընդդիմադիրի կեցվածքով. «168 ժամ»
Հատված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցից: – Պարոն Բագրատյան, միտք էիք արտահայտել, որ Ռոբերտ Քոչարյան–ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում։ Ձեր կարծիքով՝ Քոչարյանը կհանդգնի՞ ընդդիմադիրի կեցվածքով վերադառնալ քաղաքական դաշտ։ – Իսկ ուրիշ ի՞նչ պետք է անի։ Հնարավոր է դա, և արդեն անում է այդ փորձը։ Երկրորդ ճանապարհը Սերժ Սարգսյանի հետ համաձայնության գալն
Պուտինյան ակումբում՝ Հայաստանի խորհրդարանում. «Ժողովուրդ»
Բանն այնտեղ հասավ, որ հայ պատգամավորները սկսեցին ռուսերեն շփվել:
Քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ
Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ
Ստրասբուրգում կայացել է Գ. Կոստանյանի և Դ. Շպիլմանի հանդիպումը
Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը: ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև
ՀՀ ոստիկանապետը զգուշացնում է Բալասանյանին. «Օրենքն էլ կպատժի իրեն». «Հայկական ժամանակ»
Հատված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցից: – Պարոն Գասպարյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել է, որ իր տան վրա հարձակումը կրկնվելու դեպքում, ինքը, իր մեթոդներով կպատժի հարձակվողին։ – Իր միջոցներով կպատժի, օրենքն էլ կպատժի իրեն։ – Իսկ ինչու՞ Բալասանյանի նկատմամբ «չոր» վերաբերմունք դրսևորեցիք։ – Ես «չոր» եմ բոլոր էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գործունեության մեջ
Մատաղի սեղանը՝ զոհասեղան. «Հրապարակ»
Երեկ առավոտը սկսեցինք բոթով՝ սահմանի վրա կրկին զինվոր է զոհվել: 1994թ. ծնված Կարեն Գալստյանը, ում մի քանի ամիս էր մնում ծառայելու, դիպուկահարի դավադիր կրակոցից զոհվել է դիրքերում: 20-ամյա տղան սիսիանցի է, անապահով ընտանիքի չորս զավակներից մեկը: Սիսիանցիները երեկ մղկտում էին, ասում էին՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Պատմում էին, որ նախօրեին Կարենի հայրը՝ Գագիկը, որ
Որոտանի կասկադը վաճառվել է իր իրական գնի 25 տոկոսով. «Հայկական ժամանակ»
ՀԷԿ-երի մեր մյուս կասկադը՝ Սեւան-Հրազդանը ռուսներին վաճառվեց ընդամենը 40 միլիոն դոլարով։ Այն էլ ոչ թե վաճառվեց, այլ նվիրաբերվեց ատոմակայանի միջուկային վառելիքի պարտքի դիմաց։
«Ռուսական արջուկ 2013» միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփված են
2013թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանում արդեն չորրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի 305 և Ստեփանակերտի 12 դպրոցների 2-12-րդ դասարանների 8755 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 425 մրցանակակիր, որոնցից 130-ն արձանագրել են լավագույն արդյունք: Նշենք, որ «Ռուսական
«Եկեք կանխենք գազի սակագինը» նախաձեռնող խումբը դիմել է վերաքննիչ դատարան. «Հրապարակ»
«Դեկտեմբերի 17-ին վարչական դատարանը մերժեց մեր հայցը։ Իմ բնորոշմամբ, մի կենտրոնից է ղեկավարվում համակարգը, եւ դատավորները՝ նախագահող Կարինե Բաղդասարյանի ղեկավարությամբ, հրահանգ էին ստացել եւ եկան, գրավոր ընթերցեցին մերժման վճիռը։ Դատարանը հստակ կերպով կատարում էր պատվեր, քանի որ մեր կողմից ներկայացված որեւէ հանգամանք հաշվի չառնվեց։ Ես նստած եմ լսել, քանի որ անօրինական վճռի դեպքում իրավունք ունեմ
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ը և Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ Մեծավան գյուղի սկզբնամասում, բախվել են Մեծավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիշա Մխոյանի վարած BMW մակնիշի 31 ՏԼ 670 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ահարոն Սուքիասյանի վարած Opel Vectra մակնիշի 28 ՏՏ 269 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com– ի, վթարի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է: Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով
«Դեմ առ դեմ». Հարություն Կարապետյան եւ Արեգ Միքայելյան
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք աստղագետ Արեգ Միքայելյանի եւ Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի միջեւ բանավեճը: Թեման՝ գիտնականին գնահատելու չափանիշը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ
«Մոսկվայի տանը» նշվեց Վլադիմիր Վիսոցկու 76-ամյակը
Այսօր՝ հունվարի 29-ին, Երեւանում «Մոսկվայի տանը» «Վիսոցկին եւ Հայաստանը» միջոցառմամբ նշվում էր ռուս երգահան, պոետ Վլադիմիր Վիսոցկու 76-ամյակը: Վիսոցկու կյանքի Հայաստանի հետ կապված հատվածները ներկայացնում էր դերասան Ռոբերտ Հակոբյանը, իսկ երգչի հայտնի ստեղծագործությունները կատարեցին Նարեկ Բաղդասարյանը, Ռուբեն Եղոյանն եւ Դավիթ Խաչատրյանը: Երեւանում «Մոսկվայի տան» ղեկավար Արմինե Թութունջյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մոսկվայի տունը» արդեն
ԱԺ-ում պատգամավորները կրկին ռուսերեն էին խոսում․ Yerkir.am
Լեզվի մասին օրենքը չի խախտվում: «Ես խախտում չեմ տեսնում, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և Եվրասիական միության շրջանակներում, որի անդամն ենք շուտով դառնալու, աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- այսօր մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք չի խախտվել լեզվի մասին օրենքը, երբ ԱԺ-ում` հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում,