Օրվա լրահոսը

Պարզվել է սպանության շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կատարված քննչական գործողությունների արդյունքում, մասնավորապես պարզվել է, որ դեպքի օրը նշված տնակում տեղի է ունեցել հավաքույթ, որի ժամանակ մի

Հայաստանը մերժել է, Ադրբեջանն` ընդունել

Ընտանեկան բռնության մասին օրենքը Հայաստանը մերժել է. գենդերային անհավասարությամբ եւ սելեկտիվ աբորտներով Ադրբեջանից առաջ ենք

Էդուարդ Շարմազանով. «Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն»

«Եռյակի առաջարկներին կամ պահանջներին ես անդրադարձել եմ և ավելացնելու բան չունենք: Այդ առումով մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով և պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում քննարկվե՞լ են եռյակի պահանջները, քանի որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ ժամանակ են տալիս իշխանություններին, հակառակ դեպքում իրենք պահանջելու են արտահերթ ընտրություններ, ՀՀԿ

Դավիթ Սարգսյանի կնոջ «դեկրետնիից» Հովիկ Աբրահամյանը տեղյա՞կ չէ

Մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակում է ՀՀԿ վերնախավը: Մինչ ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմավորեցին տարբեր խնդիրներից դժգոհություններ ունեցող մի շարք քաղաքացիներ: Նա կարճ զրույց ունեցավ քաղաքացիների հետ: Անընդհատ միջամտում էր նաև ՀՀԿ տատիկը, որը վերջին շրջանում ներկայանում է որպես ԲՀԿ տատիկ: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանեց

Ծագումով հայ բանաստեղծուհու մահից հետո ամուսինը ինքնասպան է եղել

Նախիջեւանագետ Արգամ Այվազյանի, Վիկտորիա Աղանուրը հայկական արմատներ ունի

Լուսինե Մարգարյան. «Փոփոխություններ են սպասվում «Առավոտի» թղթակցի և ֆինանսների նախարարի կյանքում» վերնագրով հոդված տպագրեցի»

«Արամ Աբրահամյանը ինձ ինչ-որ բախտագուշակի մասին հայտարարություն տվեց ու հանձնարարեց հոդված գրել: Աստված իմ, մտածում էի՝ ի՞նչ գրեմ, որ հետաքրքիր լինի, մտածեցի ու գտա: Ես մի տևական ժամանակ հարցազրույց էի խնդրում ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանից ու անընդհատ հետաձգվում էր: Ես էլ որոշեցի Էդվարդ Սանդոյանի լուսանկարով գնալ բախտագուշակի մոտ՝ պարզելու, թե երբ ֆինանսների նախարարը ինձ հարցազրույց

«Առավոտի» հրապարակումից հետո Վահագն Ամիրխանյանը հայհոյանքներ եւ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել

Անդրանիկ Սեդրակյանը սպառնացել է Ղարաբաղից գալ եւ հաշվեհարդար տեսնել

Ոստիկանության իրավաբանը ոստիկանապետի հրամանով Գյումրի է գնացել

Ակտիվիստ Կարեն Հարությունյանը ընդդեմ ոստիկանության հայց է ներկայացրել Վարչական դատարան: Ակտիվիստը դատարան է դիմել՝ կարծիքն ազատ արտահայտելու,խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատություն,ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներով: Այսօր դատական նիստին, ոչ ակտիվիստը ոչ էլ պատասխանող կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչը չէին

Սուրիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ոչ մեքենա, ոչ էլ հողամաս. նա հայտարարագրել է միայն փող

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա: Նրա ունեցած-չունեցածը չոր աշխատավարձն է եւ դրամական միջոցներ՝ 2.5 մլրդ դրամի եւ 1 մլն դոլարի չափով: Համենայնդեպս, այդպես է նա ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» իր վերջին՝2012-ի հայտարարագրում: Անշարժ գույք չունեն նաեւ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը եւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Տիկին

«Մենք այսօր այլ որակի Եվրոպա ունենք». Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպաններ

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը և Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Ռայներ Մորելը 1-ին աշխարհամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները սկսեցին Գյումրիից: Նրանք այցելեցին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20-րդ դպրոց, որտեղ և աշակերտների հետ համատեղ արհեստական կակաչներին տնկեցին զոհերի հիշատակին, խոսեցին պատերազմից, Եվրոպայի զարգացման ընթացքից: Մեծ Բրիտանիայի դեսպանը պարզաբանեց, որ կակաչը այն

Ինչո՞ւ է Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ազատվել պաշտոնից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստի ժամանակ որոշվել է բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից: Եվ այսօր առավոտյան լրատվամիջոցներին հաղորդագրություն էր ուղարկվել այն մասին, որ ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները դժգոհ են այդ որոշումից և իրենց վրդովմունքն արտահայտելու համար մամուլի ասուլիս են հրավիրում: Սակայն երբ լրագրողները ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)

Տաթևի վանքում Նիկոլայ Ռիժկովը հիշեց իր հանդիպումը ապագա կնոջ հետ ու իրենց հարսանիքը. (Տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին  Գորիսի տարածաշրջանում էր ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը` Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Այդ այցը նախատեսված չէր  Հայաստան գալու ծրագրի մեջ:  Սակայն Մոսկվայում ընդառաջեցին  Ն.  Ռիժկովին:  «Տաթևեր» ճոպանուղու հարակից  թռիչքադաշտում վայրէջք է կատարում  ուղղաթիռը: Այստեղ ռուս խորհրդարանականներին դիմավորում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:   Հյուրերը Տաթև են  մեկնում ճոպանուղով և  բարձրությունից դիտում  ու հիանում աշնանային հանդերձով  Հալիձորով,

Վարդան Հակոբյան. «Այդ 50.000 դրամ տուգանքներից վախեցող չկա»

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում հրապարակվեց ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի գործով վճիռը (նախագահող դատավոր Ա. Միրզոյան): Դատավոր Ա. Միրզոյանը ընթերցեց վճիռը՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության հայցը բավարարվել է, իսկ Վարդան Հակոբյանի ներկայացուցիչների ներկայացրած հակընդդեմ հայցը՝ մերժվել: Վարդան Հակոբյանը կենթարկվի վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դատարանում պահանջում է Վարդան Հակոբյանին

Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը

Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ

Բերդի տարածաշրջանից շատ լրագրող կա, սակայն նրանք Երեւանում են

Այդ տարածաշրջանը Տավուշում ամենահոգսաշատն է

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերը կկազմեն 385 մլրդ

Աշխատանքային այց` ՀՀ Կոտայքի մարզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփվել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Նախարարի առաջին կանգառը Աբովյանի կրթահամալիրում էր, որի կազմում

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը

Հոկտեմբերի 31¬ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը: ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշել է, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության:   Ըստ պարոն Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի

«Նիկոլայ Ռիժկովը փորձել է անհաջող փաստարկներ բերել»

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի` Ղրիմ-ԼՂՀ համեմատությունները համարում է անհամաչափ: Հիշեցնենք, որ Ռիժկովը չէր ցանկացել համեմատել ԼՂՀ-ն ու Ղրիմը` պնդելով, որ էական տարբերություն կա. «Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք,

Տաճատ Վարդապետյանի ձոնը Վահե Հակոբյանին

«Վահե ջան, Վահե, ջրերն անկորուստ պահե»,- ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանին բանաստեղծություն ձոնեց ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը: Վահե Հակոբյանը տեղեկացրել էր, որ 2015 բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ երեսունութ միլիարդ դրամ: Դրանք հիմնականում ուղղվելու են կոմիտեի պահպանմանը՝ մոտ 241 միլիոն, խմելու ու ոռոգման

Մաքսային միության միակ օգուտը` ըստ Անուշավան գյուղի բնակիչների (Տեսանյութ)

Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղում թեև բազմաթիվ խնդիրներ կան, սակայն գյուղի տղամարդիկ չեն բողոքում: Ըստ նրանց, իրենք թասիբով ժողովուրդ են, կստեղծեն, մի կերպ կապրեն, միայն թե մի հակակարկտային կայան լինի. այս գյուղը շատ է տուժել վերջին կարկտահարություններից: «ՄԵր գյուղի ժողովուրդը հիմնականում ապրում է դրսի, Ռուսաստանի հաշվին, գնում են Մոսկվա Սվերդլովսկ, Նովոսիբիրսկ, Լենինգրադ», -թվարկում են գյուղացիները: Մեր

Հայաստան է այցելելու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Նոյեմբերի 3-5 Հայաստան և Ադրբեջան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նախարարի այցի նպատակն է ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայաստանում կլինի նոյեմբերի 3-4-ին, իսկ նոյեմբերի 4-5-ին կայցելի Ադրբեջան:  Այցը հնարավորություն կտա նախարարին արտահայտել Միացյալ Թագավորության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին,

Ամփոփվել են մայրաքաղաքի դպրոցներում անցկացված «Երևան՝ իմ տուն» շարադրության մրցույթի արդյունքները

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության համատեքստում երևանյան դպրոցներում հայտարարվել էր «Երևան՝ իմ տուն » խորագրով շարադրությունների մրցույթ, որին մասնակցել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 150 դպրոցների 4-րդից 12-րդ դասարանների 155 աշակերտ: Նրանցից 13-ն արժանացել են խրախուսանքի, իսկ հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր: Քաղաքապետի շնորհակալագրի

Հայաստանում խմելու ջրի խնդի՞ ր է հասունանում

Խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտահոգություններ հնչեցրեց Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի անխնա օգտագործման վերաբերյալ: Դիմելով բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ պատգամավորն ասաց, որ վերջին տարիներին անհաշիվ ջրօգտագործման արդյունքում հորիզոնի կտրուկ անկում կա 8 մետրով. «Սա արդեն սպառնալիք է, եթե ոչ ավելի: Այսօր բոլորին հետաքրքրում է՝ ինչ քայլեր պետք է անել,

«Կարո՞ղ է մտածում են շատրվանները շալախո պիտի պարեն». Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է` անցած շաբաթ օրը` Գյումրու տոնակատարության ժամանակ, փորձարկվեցին Վարդանանց հրապարակի նոր գուներանգային շատրվանները: Դրանք վերափոխելու համար քաղաքային բյուջեից 40 միլիոն դրամ էր հատկացվել և վստահվել էր քաղաքապետի դասընկերոջը: Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրեցին`մի՞թե Գյումրու Վարդանանց հրապարակում վերափոխված գուներանգային շատրվանները 40 միլիոն դրամանոց են: Լրագրողներից մեկը քաղաքապետին փոխանցեց

Հայաստանի բուհերը` խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպությունը` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու

«Հնարավոր է՝ «Doing Business»-ով դիրքերը բարելավել ենք, բայց այն չի արտացոլում մեր տնտեսությունում տիրող իրական վիճակը»

«Doing Business»-ով անգամ տնտեսական հետընթաց ապրող Ռուսաստանն է դիրքերը բարելավել

Շվեյցարացի լրագրողը ներողություն է խնդրել ՀՖՖ-ից և Բեռնար Շալանդից. ffa.am

ՀՖՖ. Օրեր առաջ շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (première ligue suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue)

Ե՞րբ պաշտոնյաները կերազեն գյուղում բնակվելու մասին

«Ե՞րբ կիրականանա, երբ մարդիկ կարդում են՝ ասում են գնանք գյուղ, այս ինչ հարմարավետ պայմաններ են ստեղծում»,-2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Նախարարը դեմ չէ, պատգամավորը ճիշտ է ասում: Նաեւ հավելեց, որ նոր կառավարության առաջիկա ծրագրի մեջ ներառված է գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագիր. «Առանց զարգացած գյուղի՝

Հրաչ Ջաբրայանը դեմ է «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությանը նշանակած 3.8 մլրդ դրամ տուգանքին, գործը դատարան է ուղարկվել (Տեսանյութ)

Վերջին շրջանում Կապանում տարբեր լուրեր էին շրջում, որ Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունում անցկացված հարկային ստուգումների արդյունքում` խոշոր չափի տուգանք է նշանակվել: Տարբեր վարկածներ էին շրջանառվում բնակիչների շրջանում, որ պետբյուջեում լուրջ ֆինանսական խնդիրներ կան, այդպիսով փորձ է արվում գումար մուտք արվել պետբյուջե կամ ինչ-որ մեկը փորձում է այս քայլով տիրանալ Կապանի կոմբինատին եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031