Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ը և Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Հունվար 30,2014 10:10
skori

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ Մեծավան գյուղի սկզբնամասում, բախվել են Մեծավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիշա Մխոյանի վարած BMW մակնիշի 31 ՏԼ 670 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ահարոն Սուքիասյանի վարած Opel Vectra մակնիշի 28 ՏՏ 269 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ shamshyan.com– ի,  վթարի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի վարորդ Ա. Սուքիասյանը և BMW- ի ուղևորներ, Մեծավան գյուղի բնակիչներ, 50-ամյա Ռուզաննա Դիլբարյանը, 27-ամյա Արայիկ Դիլբարյանը և 20-ամյա Վարսենիկ Անախասյանը: Հիվանդանոցում Opel-ի վարորդը մահացել է: Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների օգնությամբ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031