Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Մարդիկ 1000-1500 դոլարի քիմիայի դեղ են գնել, պարզվել է՝ կեղծ է»

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովում քննարկվեցին առողջապահության նախարարության 2015-ի բյուջեի նախագծով սահմանված ծախսերն ու եկամուտները: Քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց. «Սուր անկյունով» ներկայացվեց, որ կոնկրետ բուժաշխատողները, բժիշկը, որը հաշմանդամության կարգ է տալիս, համապատասխան հանձնաժողովը հերքում է: Մեկ-երկու դեպք չի: Խոսքը ազատամարտիկի է վերաբերվում, որը ոտքի հետ կապված հաշմանդամություն է ունեցել:

Մայրության նպաստի փոփոխված նախագիծն էլ հղի կանանցից պահումներ կանի (Տեսանյութ) 

Իրավաբան-հոգեբանը գտնում է, որ մայրության նպաստ նախագիծը մարտահրավեր է մեր ընտանիքներին

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի և հարակից տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ  

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կանադա ավարտվել է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։ Հոկտեմբերի 30-ին Կարեն Միրզոյանն այցելել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց Թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցիները, Սուրբ Հակոբ և Ալեք Մանուկյան վարժարանները, հանդիպումներ է ունեցել համայնքային

Արմեն Մուրադյան. «Պոլիկլինիկաները ուռճացված հաստիքացուցակ են ներկայացնում»

«Մոտ 590 աշխատակից է կրճատվել՝ սանիտարներից, ի՞նչն է պատճառը, այլեւս անհրաժեշտություն չկա՞ բժշկական սանիտարական ծառայությունների, որովհետեւ խոսքը մոտ 600 աշխատակցի մասին է»,- ԱԺ-ում առողջապահական ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ նախարար Արմեն Մուրադյանին այսպիսի հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նախարարն ասաց, որ պոլիկլինիկաները ուռճացված հաստիքացուցակ են ներկայացնում. «Իրականում անհրաժեշտությունը կա կրճատումների: Երբ ասում ենք պետք

Գողացած ոչխարները չհասցրեց վաճառել

Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արշալույս գյուղի արոտավայրից գողացել է երկու ոչխար` Նորապատ գյուղում վաճառելու նպատակով: Ֆայզո Խ.-ն խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավված է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոչխարները պատկանում են

Խաղող գողացողները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 31-ին Արգավանդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող տնամերձ հողամասից գողացել են մոտ 2.000 կգ խաղող` պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոման Մ.-ին և 1988 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Պարզվել է, որ նրանք

Նախարարը հերքեց Կարեն Անդրեասյանին, որ իրենց աշխատանքները չեն ստացվում

«Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ-ում նշեց, որ առողջապահության համակարգի հետ կապված աշխատանքները չեն ստացվում, թեեւ կարմիր թելի նման մնում է ժամկետանց դեղերի խնդիրը: Ինչո՞ւ են ժամկետանց դեղերը մնում հիվանդանոցներում, եթե մնում են, դրանք, բնականաբար, օգտագործվում են, եւ նոր ստացված դեղերը կարող են այլ ճանապարհով օգտագործվել: Ինչո՞ւ դրանք հետ չեն վերադարձվում»,-այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտում բյուջեի նախագծի քննարկման

Ոստիկանության աշխատակիցը խոշտանգումների է ենթարկել քաղաքացուն և կեղծել արձանագրությունները

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է

Դեյվիդ Լիդինգթոն. «Մտահոգության աղբյուր է, որ մարդկային կորուստներ են լինում շփման գծում»

«Մեծ մտահոգության աղբյուր է, որ մարդիկ են կյանքեր կորցնում, հատկապես վերջին տարվա ընթացքում շփման գծում»,-այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այնուհետև շեշտեց, թե միջազգային հանրությունը պետք է կրկնակի աջակցություն ցուցաբերի Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ կարգավորման և մարդկային

Ա. Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն

Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա

Վենետիկի հանձնաժողովականները Երեւանում սահմանադրական բարեփոխումների նախագիծն են քննարկում

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր եւ վաղը Երեւանում միջազգային համաժողով կանցկացվի «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով: Համաժողովին ներկա են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումները համարեց հրատապ ու ասաց, որ «Սահմանադրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է: Սահմանադրական բարեփոխումների տրամաբանությունը վերափոխվող

Անապահով անպտուղ զույգերի բուժումը դառնում է անվճար՝ բյուջեի հաշվին

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նոր ծրագիր են իրականացնելու անհետաձգելի սրտի վիրահատությունների համար, որի համար նախատեսել են շուրջ կես մլն դրամ: Նախարարն ասաց, որ մոր եւ մանկան առողջության պահպանումը կմնա գերակա ուղղություն, ֆինանսների 20 տոկոսը կտան դրան: Մոտ 700

Բարքերի ազատության իմաստասիրությունը

Խիստ բարքերով արևելյան և հարավային երկրներում ազատություն չկա, մարդկանց արգելված է դուրս գալ հասարակության կողմից սահմանված բարքերի կանոնների սահմաններից և անել իրենց ուզածը: Իսկ արևմտյան և հյուսիսային՝ եվրոպական, ամերիկյան երկրներում և մեր երկրում այդ առումով ազատություն է: Ամեն ոք կարող է անել իր ուզածը. հագնել ինչ ուզի, դեմքի և մարմնի հետ վարվել ինչպես ուզի, հասարակության

Խոսրով Հարությունյանը բժշկական ապահովագրություն է ուզում. «Մեր կարիքներն էլ են բարձրանում»

Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի եկամուտների եւ ծախսերի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դեղերի հայտնի, աղմուկ հանած խնդրի հետ կապված մի հարց ուղղեց. «Դեղերի վրա սահմանվեցին նոր ակցիզային դրոշմանիշներ, որի արդյունքում հիմա դեղերի ներկրմամբ զբաղվող շատ տնտեսվարողներ աղմուկ են բարձրացրել, որ գների աճ է տեղի ունենալու: Ֆինանսավորման հաշվարկման

ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ. ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց բեռնափոխադրումների ոլորտում գործող ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը

Մեկնարկում է աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտը

Նոյեմբերի 7-ին Սոչիում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի հանդիսավոր բացումը, իսկ հաջորդ օրը գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ թագի հավակնորդ, հնդիկ Վիշվանաթան Անանդը կխաղան առաջին պարտիան: Մրցամարտի կանոնակարգով նախատեսված է 12 պարտիա: Ոչ-ոքի հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեք: Մրցամարտի մրցանակային գումարը 1 միլիոն եվրո է, որի 60%-ը բաժին կհասնի հաղթողին, 40%-ը՝ պարտվողին: Մրցամարտը

Բաբլոյանն առաջարկում է անապահովների ստոմատոլոգիական ծառայությունն էլ ձրի անել

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին առողջապահության ոլորտում 2015-ի բյուջեի նախագծով հաշվարկված եկամուտներն եւ ծախսերը: Ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ առողջապահության նախարարության բյուջեն կազմելու է 83 մլրդ 468 մլն դրամ: 3.3 տոկոս աճ կա՝ նախորդ տարվա համեմատ: Նա ասաց, որ ընթացիկ ծախսերը 2014-ի համեմատ ավելացել են 12 տոկոսով: Կապիտալ

Թեժ աշուն, ջան աշուն

Ոչ իշխանական եռյակն ու էլի ուրիշներ շարունակում են պնդել թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ – ն որոշել են փոփոխության ենթարկել գործող Սահմանադրությունը, որպեսզի այդ կերպ երկարաձգեն և նույնիսկ հավերժացնեն իրենց իշխանությունը: Ոչ ոք ավելի մանրամասն ու մանրակրկիտ ոչինչ չգիտի: Միայն այն գիտենք, որ ոչ իշխանական եռյակն ու ոչ իշխանական մյուսները սահմանադրական փոփոխությունների դեմն առնելու միանգամայն

Սերժ Սարգսյանը՝ Մոսկվայում մեկնարկող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահ

Վաղը Մոսկվայում մեկնարկում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատային գերմրցաշարը, որին մասնակցելու են Լեւոն Արոնյանը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինացի Դին Լիրենը եւ հունգարացի Պետեր Լեկոն: Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, վճռաբեկ հանձնաժողովի նախագահը՝ գրոսմայստեր Ռաֆայել

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում: Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով

Ռոբերտ Հովհաննիսյանը առաջին տեղը զիջեց լրացուցիչ գործակիցներով

Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ-Վիզե քաղաքում անցկացված ներկայացուցչական օփենում ամերիկացի Ալեքսանդր Լենդերմանի եւ խորվաթ Անտե Շարիչի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով հաղթողի կոչումը զիջեց ամերիկացուն՝ նույն պայմաններով գերազանցելով խորվաթ շախմատիստին: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 7,0 միավորով պայքարն ավարտեց ութերորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տափօղակը սպանել է 8-ամյա տղային

Դյունկերկ քաղաքում շաբաթ օրը կայացած տափօղակով հոկեյի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության համանուն թիմի եւ «Ռեյմսի» միջեւ կայացած հանդիպման ժամանակ խաղադաշտից տրիբունա սուրացած տափօղակը դիպել է ութամյա մի տղայի: Տղան ծանրագույն վիճակով շտապ տեղափոխվել է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, այնտեղից էլ՝ Լիլի հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել պատանի մարզասերի կյանքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fb.ru-ի  

Հրդեհ է բռնկվել «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 2-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով կանչի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ՃԿԿ ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պորոշենկոն կոչ է արել Մոսկվային չընդունել ընտրությունների արդյունքները

Դոնեցկի Ազգային Հանրապետությունում փակվել են ընտրական տեղամասերը, որտեղ տեղի են ունեցել հանրապետության ղեկավարի եւ Գերագույն խորհրդի անդամների ընտրությունները: Այս մասին հայտնում է Newsru.com-ը՝ նշելով, որ Լուգանսկում ծրագրել են աշխատել մինչեւ 22:00, քանի որ քվեարկողները շատ են: «Русская служба новостей»-ը հայտնում է, որ արդյունքները կհայտարարեն կեսգիշերին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Մոսկվային չընդունել ընտրությունների

Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին պայթյունի հետեւանքով 45 մարդ է մահացել

Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին՝ Վագահի անցակետի մոտ, պայթյունի հետեւանքով 45 մարդ է մահացել: Գրել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Միեւնույն ժամանակ բժիշկները առայժմ հաստատում են 35 մարդու մահվան մասին լուրը: Մոտ 70 տուժածի էլ տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունը եղել է Վագահի կայանատեղիներից մեկում: Նախնական վարկածով՝ պատահարի պատճառ է համարվում գազի տարրայի պայթյունը, սակայն այժմ չի

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 2-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Նիսսան Պատվանդեր» մակնիշի 16 LS 008 պ/հ (վարորդ` Գ. Խ., ծնվ.

«Կիեւը պետք է ճանաչի Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցող ընտրությունները»

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Հասարակայնության հետ կապերի եւ կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Մարկելովը, որը «Единая Россия» կուսակցությունից է, հայտարարել է՝ Կիեւր պետք է ճանաչի Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցող ընտրությունները: Գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ТАСС-ը: «Կիեւը պետք է ճանաչի ընտրությունների արդյունքը: Եւ եթե Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքացիների կամարտահայտության հետ կապված շատ հարցեր կան՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031