Օրվա լրահոսը
Ջրամատակարարման դադար հունվարի 24-ին Էրեբունի վարչական շրջանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ.հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Գիտական աշխատանքն արժեք ունի, եթե այն կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլև հարևան պետություններում». Սամվել Հարությունյան
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին գոհացնում են կոմիտեի նախորդ տարվա ձեռքբերումները. «2013 թվականին շատ կարևոր օրենսդրական մի նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Խոսքը «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախագիծը կնպաստի ինչպես միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը,
Ադրբեջանական դիվերսիայի իրական պատճառները. ԱԳ նախարարների հանդիպում, կոնֆլիկտը սառած չէ
«Անշուշտ կապ կա: Առհասարակ, Ադրբեջանը կարծես թե շահագրգռված չէ արդյունքների հասնել բանակցություններում: Շահագրգռված չէ նաև հայկական կողմը»,-Aravot.am-ի հարցին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դիվերսիոն հարձակումը կարելի՞ է դիտարկել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվելիք հանդիպման համատեքստում, այսպես պատասխանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Շարունակելով թեման՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանը կորցրել է վստահությունն այն բանից
Հրայր Թովմասյան. Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ
«2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խումբ»: Ահավասիկ՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր… Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար:
Մանր ու միջին պաշտոնյաների անգործությունը կրկնվի` աշխատանքից կազատվեն
Ամեն տարի միլիոնների ասֆալտապատում անելը Կամո Արեյանն անհրաժեշտությունով է պայմանավորում
Պառավաքար եւ Վազաշեն համայնքները սպասարկող շրջանցիկ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հունիսին
«Նախորդ տարվա ընթացքում, Տավուշի մարզում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ, այն դեպքում, երբ մեր պատասխան կրակը եղել է գրեթե 2 անգամ քիչ: Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատասխան կրակ բացել, ուղղակի մենք աշխատում ենք կրակ բացել ծայրահեղ դեպքերում»,- հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարության Զինված
Մագիլի քարանձավի կենսաբազմազանությունը կվերանա տուրիզմը զարգացնելու հաշվին (Տեսանյութ)
Հայաստանի Վայոց Ձորի մարզի ամենամեծ՝ Մագիլի քարանձավը վտանգված է. այն մշակույթի նախարարությունը ցանկանում է վարձակալությամբ տրամադրել մասնավոր ընկերության`զբոսաշրջության նպատակով: Այսօր «Էկոլուր» ակումբում մասնագետները ահազանգեցին, որ եթե քարանձավը շահագործվի զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով, ապա այնտեղ առկա կենսաբազմազանությունը ոչնչացվելու առջեւ կկանգնի: Ասուլիսի մասնակից, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ասաց, որ մի քանի
Հայտնիները բողոքում են, որ կուսակցությունները հաճախ օգտագործում են իրենց
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությանը միացած հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն այսօր ասաց, որ այն ակցիաներից, որտեղ հնչում են քաղաքական կամ վիրավորական կարգախոսներ, ինքը միանգամից հեռանում է: «Կենսաթոշակային կուտակային օրենքին դեմ վերջին հանրահավաքից էլ հեռացա այն պահին, երբ սկսեցին քաղաքական, կուսակցական կարգախոսներ հնչել, թեկուզ մեղադրեն, որ մինչեւ վերջ չեմ մնում, բայց միշտ հեռանում եմ, երբ սկսում են քաղաքականացնել»,-
Նալբանդյանը` Դավութօղլուին. «Ես նրան ասացի, երեք տարի առաջ դու ասել ես նույնը, հիմա եկել ես, նո՞ւյնն ես ասում»
Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել Հայաստանին
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Ապարանի: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության
Ի գիտություն ոստիկանությանը` ակտիվիստները զգուշացնում են. «Ավտոերթ էլի է լինելու եւ այս անգամ…» (Տեսանյութ)
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանն այսօր հայտարարեց, որ առաջիկայում էլի են ավտոերթ անցկացնելու: «Որ չմտածեն, թե ոստիկաններն եկան մի քանի ավտոերթի մասնակիցների տուն, դա մեզ վախեցրեց: Հարգելի’ ոստիկաններ, այս անգամ համարներն էլ կգրենք ու ձեզ կտանք նախօրոք, որ էլ չչարչարվեք»: Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչով՞ է բացատրում ոստիկանության տարածած հերքումը, թե ոստիկանությունից ոչ ոք չի
Ըստ ԲՀԿ-ի՝ ուսանողների օր նշելը պլագիատի լավագույն դրսևորում է կառավարության կողմից
Հունվարի 16-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի կողմից եղավ առաջարկ մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու կապակցությամբ, որը ստացավ կառավարության և նրա ղեկավարի հավանությունը: Միանշանակ գաղափարը լավն է, սակայն այն իրականում կառավարությանը չի պատկանում… Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝
Ռիչարդ Կիրակոսյան. Եթե իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, երբեք չէի հանդիպի նրանց հետ. Yerkir.am
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ: «Այո, ես երեկ հանդիպել եմ թուրք դասախոսի եւ լրագրողի հետ: Նրանք մի քանի փորձագետների հետ էլ են հանդիպել Հայաստանում: Ես
ՀՀԿ-ական պատգամավորները վիճաբանեցին արդարադատության փոխնախարարի հետ (Տեսանյութ) . «Ա1+»
Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ ի պատասխան ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»:
«Փարքինգ սիթի սերվիսի»-ի կարմիր գծերը ձյունից ու սառույցից պետք է քաղաքապետարանը մաքրեր (Տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ միանգամայն արդարացված է մայրաքաղաքում դրոշներ տեղադրելու համար այս տարվա պետբյուջեով նախատեսված 80 միլիոն դրամը: Այսօր Երեւանի քաղաքապետարանում, պատասխանելով լրագրողների եւ Aravot.am-ի հարցին էլ, թե կարմիր գծանշումով վճարովի ավտոկայանատեղիները չմաքրվելու հետեւանքով մարդիկ անտեղի տուգանվել են, քանի որ ձյան ու սառույցի չմաքրվելու պատճառով այդ գծերը չեն երեւացել եւ որքան էլ
Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է. https://medialab.am/
«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ` թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա
Վլադիկավկազում մեքենա հարբած վարելու պատրվակով բերման են ենթարկել Արամ Խաչատրյանին
Հայազգի Արամ Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությունում դատարան կանչելու նպատակով ուղարկել են մի թուղթ, որը չի պարունակում ոչ մի իրավաբանական հիմք
Հմայակ Հովհաննիսյանն այսօր կրկին դատարանում էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը: Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել
Հունվարի 30-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ
«Բաղդասարովը թող իր սեփական գրպանից աշխատավարձերը վճարի»
«Արմավիայի» նախկին աշխատակիցները ավիաընկերության գույքի վաճառքից գումար ստանալու հույս չունեն Չնայած «Արմավիան» անցյալ տարի հայտարարեց, որ սնանկացման գործընթաց է սկսելու, գործերը վատ են, այլեւս չի կարողանում աշխատել, թռիչքներ իրականացնել, աշխատակիցների աշխատավարձերը վճարել, բայց այդպես էլ չդիմեց դատարան եւ եզրափակվեց միայն հայտարարություն անելով: Իսկ ավիաընկերության պարտքերը միլիարդների են հասնում, աշխատակիցներն էլ այլեւս հույս չունեն, որ ընկերությունը
Մադրիդյան սկզբունքների անգործությունը, Բաքվի խորամանկություններն ու սահմանային դիվերսիան
«Տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն ուղղակի խթանում են Ադրբեջանի նման ագրեսիվ, դիվերսիոն քաղաքականությանը»,-անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին` այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Փաստն այն է, որ իրենք հիմնվում են սեղանի վրա դրված, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Տարիներ շարունակ մենք` փորձագիտական համայնքի անդամներս, պնդում ենք, որ այն, ինչ պարունակում
Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կումուլատիվ աֆեկտի վիճակում»
Ըստ փաստաբանի, քննիչը եւ դատախազը «դիտավորյալ» նորից փորձում են լարվածություն եւ թշնամություն առաջացնել ամուսինների միջեւ Տիգրան Համբարձումյանը դանակահարել է կնոջը՝ Տ. Ն.-ին: Հետագայում կինը ոչ միայն հաշտվել է նրա հետ, այլ երեխաների հետ այցելել է մեկուսարան՝ ամուսնուն տեսնելու համար: Մեղադրյալ Տիգրան Համբարձումյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի (լուսանկարում) տեղեկացմամբ, անցյալ տարվա հունիսի 29-ին
Ինչու են մշակույթի գործիչները քաղաքականացվում
Ունենք արվեստագետների մեծ բանակ, որոնց գործունեությունը ժամանակին ճանաչելի էր զուտ հոգեւոր, մշակութային կյանքում: Վերջին շրջանում նրանք հանդես են գալիս որպես ակտիվ քաղաքացիներ: Մշակույթի ճանաչված 1-2 գործիչներից հետաքրքրվեցինք՝ ինչպես են համատեղում մշակույթն ու քաղաքականությունը: Կինովավերագրող Տիգրան Խզմալյան. – Չեմ կարծում, որ զբաղվում եմ քաղաքականությամբ. դրա համար կան մասնագետներ… Ինչ անում եմ, անում եմ ինքնապաշտպանության բնազդով, փորձում
Գարեգին Չուգասզյանը հանդիպեց Սեյեդ Ջաֆառ Աղաիի հետ
2014 թ. հունվարի 22-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը և հնարավորությունները տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների համատեքստում: Նախախորհրդարան
Տարաձայնություններ ԱԺ-ում. Ա1+
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ ունեցան «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ: Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք
Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է
Լրագրող, արվեստաբան Անահիտ Կորյունը դեկտեմբերի 9-ին նամակով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնված՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու եւ որմնանկարը տեղափոխելու համար համապատասխան վայր գտնելու խնդրանքով: Մշակույթի նախարարությունից, սակայն, պատասխանել են, որ Արծրունյանի միակ որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ
Արծրուն Հովհաննիսյան. «Այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել». «Փաստինֆո»
Հակառակորդ շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. «Փառք Աստծո զոհեր և վիրավորներ չունենք»: Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար