Օրվա լրահոսը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը հայ մամուլի օրվա առթիվ
Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլը սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ: Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի
Գորիսի բարբառով ասված խոսքերը փորձագետի համար ընկալելի չե՞ն եղել (Տեսանյութ)
Հոկտեմբերի 15-ին Գորիսի դատարանում շարունակվեց Բուդաղյանների գործով դատական նիստը: Նախորդ նիստին բացակա փորձագետ Արա Քամալյանը այս անգամ ներկայացել էր: Դատավոր Նապոլեոն Օհանյանը կողմերին առաջարկեց` կարդալ փորձագետի կատարած տեսաձայնագրային վերլուծությունը, որը կազմում է 46 էջ: Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն ասաց, որ դրա կարիքը չկա, իսկ Բուդաղյանների փաստաբանը` Հայկ Ալումյանը, հակառակը պնդեց: Վերլուծությունը լսելու ժամանակ 2
Երեք ընտանիք՝ մեկ ավտոտնակում. «Շիրակ կենտրոն»
Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում: Ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Այնտեղ առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների ու վաղաժամ ամուսնության դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ, դպրոցից հետո՝ ուսումը չեն շարունակում: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական
Ավետիք Իշխանյան. «Մենք կորցնում ենք ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլև Ղարաբաղը». «168 ժամ»
Բայց իշխանությունները վախենում են խոսել դրա մասին, ընդդիմությունը նույնպես լռում է, որովհետև չեն ուզում նեղացնել Ռուսաստանին:
Բարեկամավանցի դպրոցականները կրակոցների տակ դաս են անում
Ազերիները վերսկսել են գյուղի գնդակոծությունը
Իրացման գոտու բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան, սպառնալով հենց փողոցում նստացույց անել (Տեսանյութ)
Այս պահին Եկմալյան, Ֆիրդուսի, Բուզանդի փողոցների իրացման գոտիների բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտայի կառավարության դիմացի հատվածը՝ վարչապետից պահանջելով հետ տալ իրենց բնակարանները: Որքան էլ ոստիկանները փորձում են նրանց փողոցից հանել, բնակիչները հրամաններին չեն ենթարկվում՝ խոստանալով հենց փողոցի մեջտեղում նստացույց անել, եթե վարչապետն իրենց չընդունի: Ցուցարարներին լսելու է դուրս եկել կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր
Հայ ֆուտբոլասերները կարողանում են լիարժեք տոնի մթնոլորտ ստեղծել
«Եվրո 2016»-ի ընտրական փուլի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, առանց Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի եւ առանցքային եւս մի քանի խաղացողների, Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի արեց Սերբիայի ընտրանու հետ, որի կազմում էին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, «Չելսիի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ Բրանիսլավ Իվանովիչը եւ Նեմանյա Մատիչը, ռուսական ԲԿՄԱ-ի առաջատար Զորան
Ինչ է Միջազգային տեղեկատվական ակադեմիան. «168 ժամ»
Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը նպաստում է փուչիկների պայթեցման պատասխանատու գործին։
Կորյուն Նահապետյանը` Կասպից ծոցի ավազանի համագործակցության մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հերքեց խոսակցությունները, որ 2015-ին պաշտպանական ոլորտին հատկացված գումարները նվազել են: «Այլ բան է, որ շեշտակի ավելացման մասին չենք կարող խոսել»,- ասաց նա` հավելելով, որ ոլորտին հատկացվող գումարները իրականում բյուջեում տեսակարար կշիռ են կազմում, խնդիրն այն է, որ նկատի ունենալով
«Կարնեգի» հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ կրթական նախաձեռնություններին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է “Կարնեգի” հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծելով, որ միջազգային կապերի ընդլայնումը Հայաստանի կրթական քաղաքականության հիմնական ուղղություններից է, նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական ձեռքբերումները: Մասնավորապես, հայ դպրոցականներն
Վարչապետը Արմեն Գեւորգյանին ազատեց փոխվարչապետի պաշտոնից
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից: Վարչապետը պատճառաբանեց, որ Արմեն Գեւորգյանը դիմում էր ներկայացրել եւ հայտնել, որ ուզում է այսուհետ մասնավոր սեկտորում աշխատել: Արդեն նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար: Լուսինե Բուդաղյան
ԼՂՀ վարչապետը հորդորում է սկանդալ չփնտրել. «Ժողովուրդ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Արցախի եւ Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությունը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում նաեւ Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը։ – Դուք պնդում եք, որ մաքսակետ չի լինելու, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության
Սյունիքի մարզպետարանում պայմանավորվածություն ձեռքբերվեց դեղերի գների հնարավոր իջեցման շուրջ
Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կապանի դեղատների տնօրենների հետ: Քննարկվել են մարզի բնակչությանը հուզող հարցեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց դեղերի գների հնարավոր իջեցման շուրջ, որպեսզի սոցիալապես անապահով բնակիչները կարողանան օգտվել դեղատների ծառայությունից և հոգան առողջական խնդիրների մասին: Սյունիքի մարզպետարան
Զգեստապահարանից գողություն կատարողը տանու մարդ էր
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1986 թ. ծնված Լուիզա Ա.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից անհայտ պայմաններում կորել է 1.000 դոլար: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Լուիզա Ա.-ի ամուսնու եղբայրը` 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Դպրոցը՝ տնօրենի սեփականությունը չէ և երեխայի կրթության կազմակերպումն իր մենաշնորհը չէ
Հանրապետության շատ դպրոցներ իրենց փակ դռներով ու ծնողների նկատմամբ անսահման բացասական իշխանությամբ հիշեցնում են քրեակատարողական հիմնարկներ, որտեղ սահմանված են հարազատների հետ ընդունելության օրեր ու ժամեր: Ծնողն ի՞նչ իրավունք ունի դասերի ժամանակ մտնել դպրոց, հայտարարում են որոշ տնօրեններ, որը հովանավորվում է պաշտոնյաների կողմից: Շատ հաճախ է այս պատասխանը հնչում տնօրենների շուրթերից , երբ ծնողները բարձրաձայնում են
Ռուստամ Գասպարյան. «Դե թող փորձեն կպնեն ու տեսնեն, թե ով են փախչողները». «Հրապարակ»
Եղել է խորհրդակցություն, Ծառուկյանը հատ-հատ յուրաքանչյուրի կարծիքը, միտքը հարցրել ա՝ ովքեր են պատրաստ, ովքեր չեն վախենում կորցնելուց, բոլորն էլ մի մարդու պես պատրաստակամություն են հայտնել, եթե պետք լինի՝ նաեւ կորցնել:
Հանցագործությունն ավարտին չի հասցրել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի «Երգեն թալա» կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին: Նա հայտնել է, որ նշված տարածքի ջրատարից փորձել է գողանալ մետաղական ամրաններ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել: Ամրաններն առգրավվել են: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և պատճառված վնասի չափը պարզելու
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնություն
Վաղը Զագրեբ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Խորվաթիայում ռինգ կմտնեն 49 կգ՝ Ալեն Դանիելյանը, 52՝ Դավիթ Ասատրյանը, 56՝ Սպարտակ Թամարյանը, 60՝ Ժորա Համազարյանը, 64՝ Արարատ Գյուլբանգյանը, 69՝ Տիգրան Մելքոնյանը, 75՝ Արմեն Մինասյանը, 91՝ Սերյոժա Հակոբյանը, +91՝ Գնել Մուրադյանը: Մարզչական շտաբի եւ Հայաստանի բռնցքամարտի
Հայ որբերի գորգը կցուցադրվի Սպիտակ տանը նոյեմբերին
Սպիտակ տունը համաձայնել է ցուցադրության հանել հայ որբերի գործած պատմական գորգը: Այն հնարավոր կլինի տեսնել նոյեմբերի 18-23 ԱՄՆ նախագահի նստավայրի՝ այցելուների սրահում, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: 1920-ականներին գործած Ղազիր գորգը 1925թ. նվեր էր ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Գորգը ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ Սպիտակ Տունը մերժել
Ի գիտություն լրատվամիջոցների
Ս/թ. Նոյեմբերի 1-ին ժանը 11:00-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում («Սպարտակ») կմեկնարկի ՀԱՕԿ-ի՝ եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպվող ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադայի ծրագրով սեղանի թենիսի (տղամարդիկ եւ կանայք) մրցաշարը: Մասնակցել ցանկացողները հավատարմագրվեն մինչեւ հոկտեմբերի 26-ը ներառյալ: Հավատարմագրվել կարող են լրատվամիջոցների միայն հաստիքային աշխատողները: Յուրաքանչյուր լրատվամիջոցից մասնակցել մարող է մինչեւ 4 հոգի: Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային
Ըստ ադրբեջանցիների՝ «Ղարաբաղը բաժանեցին Հայաստանից մաքսային պատով». «Հայկական ժամանակ»
«Ալիեւը վերադարձնում է Ղարաբաղը առանց մի կրակոցի»,- Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումից հետո այսպիսի վերնագրով նյութ հրապարակեց ադրբեջանական haqqin.az կայքը։ Ըստ կայքի, պայմանագրի ստորագրումով Հայաստանն ամբողջությամբ կորցրեց քաղաքական եւ տնտեսական անկախության մնացորդները, ինչպես նաեւ վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, եւ տվյալ պարագայում խոսք է գնում Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական խոշոր հաջողության մասին։ «Ղարաբաղը բաժանեցին Հայաստանից
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն Աստանայում կայացած դասական երգեցողության մրցույթում արժանացել են առաջին և երկրորդ մրցանակների
2014 թվականի սեպտեմբերի 18-26-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը: Մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ
«Մեր արտգործնախարարությա՞նն եք հավատում, թե՞ ինչ-որ լրագրողի». «Հրապարակ»
Ռուս փորձագետ, «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, որում նա ասել էր, որ մաքսակետեր Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, այնուամենայնիվ, լինելու են, ալեկոծեց կրքերը։ Երեկ հայ պաշտոնյաները հերքում էին Կոլերովի ասածը, կրկնելով այն, ինչ ասում էին մինչեւ հոկտեմբերի 10-ը։: ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, որը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բանակցությունների ակունքում է եւ դրանց
Իսկ Սերժ Սարգսյանն ասում է. «Ժամանակ»
Երեկ հայտնի դարձած պաշտոնական վիճակագրության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին միայն օդային ճանապարհով՝ Երևանի և Գյումրիի օդանավակայաններով Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի բացասական տարբերությունը գերազանցում է 50 հազարը: Եվ սա միայն օդային ճանապարհով` այն դեպքում, երբ հսկայական քանակի մարդ Հայաստանից հեռանում է ավտոբուսներով՝ ինքնաթիռի տոմսի գումար չունենալու պատճառով: Միևնույն ժամանակ, երեկ հայտնի է դարձել
Ըստ քաղաքացու հաղորդման` քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք
Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել
Մի քիչ վատը եւ հարաբերականորեն լավը
Այսօր Հայկական մամուլի օրն է, եւ դա լավ առիթ է՝ մեր մեդիադաշտի մասին մի քանի նշում անելու: Սկզբում վատի մասին. լրագրողներ Անի Գեւորգյանի, Մարինե Խաչատրյանի եւ Թագուհի Հովհաննիսյանի դեմ բռնություններն անպատիժ են մնացել՝ իրավապահները ցանկանում են այս գործերը կոծկել: Երկու ատյանների դատարանները, խախտելով Հայաստանում գործող օրենքները, պահանջել են «Հրապարակից» եւ ilur-ից բացահայտել լրատվության աղբյուրները՝ դա
Խորհրդային տարիներին բոլոր շրջանները հրաձգարան ունեին
Խորհրդային տարիներին միայն Երեւանում 10 հրաձգարան կար, հանրապետության բոլոր շրջանները հրաձագարան ունեին եւ այնտեղ մարզվում էին: Բայց ներկա պահին Երեւանում կա նորմալ գործող մեկ հրաձգարան, ԴՕՍԱԱՖ-ի հրաձգարանը կիսով չափ է աշխատում, Վանաձորում՝ մեկ հատ խարխուլ ու փոքր չափերի, իսկ Գյումրիում, որտեղից միշտ ունեցել ենք լավ հրաձիգներ, ներկա պահին կա մեկը, որը պատկանում է անհատի: Այնտեղ
Արտակ Զաքարյան. «Այն ինչը լավ է Լեռնային Ղարաբաղի համար, լավ է նաև Եվրոպայի համար»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Արցախի 23-րդ տարեդարձի առթիվ Բելգիայում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Հարգարժան հյուրեր, Այս երեկո ես չեմ խոսելու որպես ՀՀ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կամ որպես Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ոչ Էլ նույնիսկ որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի անդամ: Այս


















































