Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորները վիճաբանեցին արդարադատության փոխնախարարի հետ (Տեսանյութ) . «Ա1+»

Հունվար 22,2014 15:07

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն:

Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Հովսեփյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի հեղինակած նախագիծը: Ըստ այդմ` Գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, ու արդյունքում ներկայացվի եզրակացություն:

Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին հնչող գնահատականներից ու կարծիքներից, եւ նա հայտարարեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել Կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է` ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար` դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»:

Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը միջամտեց նրան` հայտարարելով. «Ի՞նչն է ծիծաղելի, սա լուրջ քննարկում է, հորդորում եմ ձեզ` կոռեկտության մեջ մնալ»: «Պարոն Մարգարյան, ձեր միջամտությունն ակնկալվում էր ավելի վաղ, ու ես պահում եմ կոռեկտությունը, եւ, ի դեպ, ես ինքս կարող եմ այստեղ իրավական ու Սահմանադրության դասեր տալ»:

Այս խոսքերը վիրավորեցին պատգամավորներին. ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանն ու Դավիթ Հարությունյանը բուռն արձագանքեցին. «Դուք հիմա վիրավորում եք բոլորիս, սա ինչ բան է: Ես կոչ եմ անում նիստը վարողին դադարեցնել նիստը, եթե այսպես է շարունակվելու»:

Այնուհետեւ Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ ի պատասխան ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»:

Գրիգոր Մուրադյանը ռեպլիկի կարգով ելույթների ավարտին հայտարարեց, թե ԱԺ Կառավարության ղեկավարն ում կուղարկի՝ ինքն է որոշում. «Սա էթիկայի խնդիր է, այստեղ սուտ տեղեկատվություն չի տարածվել իմ կողմից ու ընդհանրապես այստեղ բացահայտ մեղադրանք հնչեցվեց իմ հասցեին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031