Օրվա լրահոսը
Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձն անցել է պաշտոնեական լիազորությունները
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում: Կատարվում է
ՌԴ միգրացիոն օրենքը խախտած 170 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրն անհայտ է. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքէջի տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, քանի որ արդեն խախտել է այս երկրի միգրացիոն օրենքները։ Հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ
ՀԱԿ-ի իրազեկումը խոչընդոտած երիտասարդը հունվարին գողացել էր ազատամարտիկի պաստառը. Еpress.am
Սերժ Սարգսյանի նկարով և «Կրիմինալ» գրությամբ պաստառը հունվարի 18-ին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանից գողացած անձը ՀԱԿ-ի իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից մեկն է։ Այս մասին այսօր Еpress.am-ին պատմել է Մարգարյանը։ Նա նշել է, որ ճանաչել է երիտասարդին այն բանից հետո, երբ համացանցում տարածել են ՀԱԿ ակտիվիստների իրազեկումը խոչընդոտած ՀՀԿ-ական երիտասարդների նկարները։ Մարգարյանի խոսքով՝ այդ երիտասարդը Դանիել Հայրապետյանն
Ոչ հաճելի զուգադիպություն. դրամապանակի գողը մեկ այլ գողության համար բերման ենթարվածն էր
Փետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է
Հայկ Ալումյան. «Բուդաղյանների գործով առնվազն երեք հոգի պիտի հայտնվի ճաղերի հետևում» (Տեսանյութ)
«Դատարանը որոշեց, որ ինքը մեր բողոքը կքննի միայն այն ժամանակ, երբ քննիչը ցանկություն հայտնի դատարան ներկայացնել գործի քննության նյութերը: Ուստի դատարանը մեր գործի քննությունը կասեցնելու մասին որոշում ընդունեց»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա այս առիթով մտահոգություն հայտնեց ու ասաց. «Դժվար է ակնկալել արդարադատություն, եթե գործը վերաբերում է անձանց, ովքեր
Интерфакс. Յացենյուկը հրաժարվեց Ուկրաինայի վարչապետի պաշտոնից. նա այլ կառավարություն կձևավորի
Ուկրաինայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ հրաժարվում է իշխանության առաջարկած վարչապետի պաշտոնից: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Դուք լսել եք, թե ինչպես Վիկտոր Յանուկովիչը ինձ առաջարկեց ստանձնել վարչապետի պաշտոնը: Յանուկովիչին իմ պատասխանն է՝ պարոն նախագահ, ես պաշտոնների համար չեմ ծախվում: Առեք ձեր կողմնակիցներին», – ասել է Յացենյուկը Կիրակի օրը Կիևի Անկախության հրապարակում
«Մուրացկանների գործով» կալանավորվածն իր ծննդյան օրը «հարմար» չի համարում նիստի գալ
Ամբաստանյալ Արման Գիվարգիզովը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին ասաց, թե մարտի 11-ին իր ծննդյան օրն է եւ չի կարող դատարան գալ: Երբ դատավորը հարցրեց, թե «ինչ եք պլանավորում», ամբաստանյալն ասաց, թե չի ուզում գալ, հարմար չի: Տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանն էլ երբ ասաց, թե «միջոցառումներ» են լինելու, կալանավորն ասաց.
Ըստ առողջապահության նախարարության՝ պատվաստումների արդյունավետությունն ակնհայտ է
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում: Հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս
Մեռած մարդուն ԱՊՊԱ են անում, իսկ դեղին պետհամարանիշով ավտոմեքենան` ոչ
Այսօր «Նոյյան Տապանում» Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ տարբեր կազմակերպություններից ավտովարորդներ դեմ արտահայտվեցին տեսախցիկներին:: Բանախոսներն անդրադարձան նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝ հունվարի 1-ից օրենքում փոփոխություն եղավ, ըստ որի` ավտոմեքենաներն անշարժ վիճակում էլ են տուգանվելու, անկախ նրանից, այն
Հերմինե Նաղդալյանը հակադարձում է Նաիրա Զոհրաբյանին. «Պարզապես անհիմն չարախոսություն է»
Կարծում եմ բացարձակ դեմագոգիա կարելի է որակել Նաիրա Զոհրաբյանի մտքերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը բաժանում է հանրությունը «մենք» – ի և «դուք»-ի, կամ բաժանարար գծեր է դնում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հայտարարում է, որ ամբողջովին սատարելու է Ծառուկյանի առաջարկին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության հաղորդագրություն ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարությանն ու բոլոր անդամներին` հիանալի համագումար կազմակերպելու և ստացված փայլուն արդյունքների կապակցությամբ: ԵՀՄՖ-ն գտնում է, որ ԲՀԿ-ի համագումարը կազմակերպվել էր ժամանակի ոգուն համապատասխան, առանց ավելորդությունների, անցկացվել է սրընթաց` վեր հանելով այսօր Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները և ճշգրտորեն արձագանքել է դրանց: Այս
Կրկին շտեմարանների թեման
Ինչքա՞ն կարելի է ամեն տարի բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և
«Չենք նվնվում, ասում ենք՝ էս գողության վերջը տալու ենք». ազատամարտիկ
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` վերլուծելով ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածները, ասաց. «Որ ասում եք նախագահ՝ իմ հեգնելը գալիս է: Նա ինչի՞ նախագահ է: Եթե Սերժ Սարգսյանը ընտրվել է նախագահ, ես ակադեմիկոս եմ, տիեզերագնաց: Ինչ վերաբերում է Վոլոդյա Ավետիսյանին կամ այն մարդկանց, ում մասին Սերժ Սարգսյանն ասաց` թոշակ են ուզում, նախ թոշակ ուզելու սադրանքը իրենցից
Մահվան ելքով պատահար Շիրակի մարզի Փանիկ գյուղում
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Արմինե Հովհաննիսյան. «Որոշ մարդիկ հրճվում են իրենց ադամանդներով, ես` իմ բարի գործերով»
Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն անդրադարձավ «Օրրանի» խնդիրներին ու նվաճումներին: Նա նշեց, որ շուտով լրանալու է «Օրրանի» 14 տարին, պատմեց կազմակերպության ստեղծման ընթացքն ու ճակատագիրը. «Մենք` ես եւ Րաֆֆին սկսեցինք 16 փողոցում հայտնված երեխաներով… Այսօր Երեւանում ունենք 100 երեխա, 50 ծեր, որոնց
ԼՂՀ-ում ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով
ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հայտարարություն Ի գիտություն հանրությանը՝ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իրազեկում է, որ շարունակվում են սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները: ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ`
Համակարգի «խորամանկությունը»
Հայաստանում վարչապետն ու կառավարությունը հարմար թիրախ են Հայաստանում ընդդիմությունը սովորաբար խուսափում է, կասեի նույնիսկ՝ ծուլանում է լուրջ քաղաքական օրակարգ ձեւավորել: Ինչի համար է պետք գլուխ կոտրել, եթե կարելի է ասել՝ «անհապաղ հրաժարական (նախագահի, վարչապետի կամ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի), եւ վերջ»: Բոլորը գոհ են, կուսակցությունները բավարարված են, ժողովուրդը հիանում է նրանց խիզախությամբ եւ միանգամայն համամիտ
Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց
Փետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր
Փորձագետ. «մեդիան մանկատան երեխաների շուրջ ստեղծում է ծուռ հայելիների իրականություն»՝ առավել խորացնելով կարծրատիպերը
Երբ 2010 թվականին ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի հետևանքով մահացավ երկկողմանի ծնողազուրկ, մանկատան սան Զարուհի Պետրոսյանը՝ որբ թողնելով երկամյա դստերը, փորձագետներն ահազանգեցին մանկատան սաների նկատմամբ հասարակական վերաբերմունքի բացասական տեղաշարժի մասին։ Զարուհին ոչ միայն ընտանեկան բռնության զոհ էր, այլ նաև կարծրատիպերի: Սա, չնայած բացառիկ դեպք էր, սակայն մանկատան սաների նկատմամբ անվստահությունը, խտրական վերաբերմունքը հաճախ օրինաչափ է
Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում հատկապես ձմռանը. «Շիրակ կենտրոն»
Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին: Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է: Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք
Հրդեհ Ոսկեհասկի տներից մեկում
Փետրվարի 17-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են քանդման և հովացման աշխատանքներ: Այրվել են Մ. Ք.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը` 10 քմ:
Իսկ դուք բարի գործ արե՞լ եք
Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնին ընդառաջ փորձեց ինք պարզել, թե մեր քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչ բարի գործեր են կատարել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: «Եղել է, որ ուսանողներիցս մեկը առողջական խնդիրների պատճառով դժվարացել է գալ քննության կամ պատրաստ չի եղել, ես փորձել եմ այնպես անել,
Ի՞նչ է սպասվում մեր կենդանաբանական այգուն. «Ա1+» (տեսանյութ)
Մոտ օրերս 1 տարի առաջ Երևանի կենդանաբանական այգի ներկրված զեբրը կմայրանա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքերով` կենդանուն ներկրելուց հետո են միայն իմացել, որ հղի է: Բացի զեբրի ձագից, շուտով այգին այլ նոր բնակիչներ էլ կունենա: «Շուտով Թբիլիսիի կենդանաբանական այգուց նաև կժամանեն հարավամերիկյան ընձառյուծը և մի քանի
Քաղաքացու հետ շփվելիս ճանապարհային տեսուչը ծխում էր, հետը խոսում էր առանց մեքենայից իջնելու (Տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:
Հայաստանը ArmFS-ի առաջատարն է տարածաշրջանում (ֆոտոշարք)
«Մաեստրո» ակումբում կայացավ պրոֆեսիոնալ ArmFS 12-րդ միջազգային մրցաշարը Հայաստանի եւ Իրանի մարտիկների մասնակցությամբ: Կայացած յոթ մենամարտերից վեցում հաղթեցին հայ ֆայթերները, մեկում՝ իրանցին: Բոլոր յոթ մենամարտերն էլ ավարտվեցին առաջին կամ երկրորդ ռաունդներում՝ կողմերից մեկի նոկաուտով կամ մարտը շարունակելուց հրաժարվելու պատճառով: Մեր տղաներից հաղթանակ տարան Վլադիմիր Սիմոնյանը, Ալբերտ Ղազարյանը, Նարեկ Ավագյանը, Վարդան Ասատրյանը, Վահե Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը
Եգիպտոսում ահաբեկչություն է տեղի ունեցել
Այսօր՝ կիրակի օրը, Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավային մասում՝ Իսրայելի հետ սահմանում տեղի է ունեցել ահաբեկչություն: Գրում է Rg.ru-ն: Ականի պայթյունից Իսրայելի սահմանին մահացել է 4 եւ վիրավորվել 14 Հարավային Կորեայի քաղաքացի, ովքեր ճանապարհորդում էին տուրիստիական ավտոբուսներով եւ հազիվ հասցրել էին լինել Սուրբ Եկատիրինայի վանքում: Ուսումնասիրվում են դեպքի հետ կապված մանրամասները: Եղածի մասին կան մի քանի
Փլուզվել էր տան սենյակներից մեկը
Meteo.am. Փետրվարի 16-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի սենյակներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են Լ. Խ.-ին պատկանող տան 4 կառուցատարրեր (սյուներ) և մեկ հենասյուն. առկա է տան առաստաղի փլուզման վտանգ: Քաղաքացուն առաջարկվել է
Հայաստանը լծվում է տնտեսապես խորտակվող նավին. 1in.am
1in.am. Ռուսաստանում «Հասարակական կարծիք» կենտրոնի իրականացրած սոցհարցումների մասնակիցների 31 տոկոսը պատասխանել է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, իսկ ևս 31 տոկոսն էլ պատասխանել է, որ երկիրը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ: Ռուսաստանում տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, ինչի մասին են վկայում ռուբլու կտրուկ անկումները: Կան տնտեսական ճգնաժամի այլ ցուցիչներ, որոնք վկայում են, որ այդ երկիրը