Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռած մարդուն ԱՊՊԱ են անում, իսկ դեղին պետհամարանիշով ավտոմեքենան` ոչ

Փետրվար 17,2014 12:49

Այսօր «Նոյյան Տապանում» Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ տարբեր կազմակերպություններից ավտովարորդներ դեմ արտահայտվեցին տեսախցիկներին::

Բանախոսներն անդրադարձան նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններին։

Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝ հունվարի 1-ից օրենքում փոփոխություն եղավ, ըստ որի` ավտոմեքենաներն անշարժ վիճակում էլ են տուգանվելու, անկախ նրանից, այն վարում ես, թե ոչ, գոյություն ունի, թե ոչ: Ու այս առնչությամբ` իրենք արդեն ունեն մի շարք նամակներ. «Խնդիրն այն է, որ ավտոմեքենաները, որոնք հաշվառված են, բայց գոյություն չունեն ու դրա մասին որեւէ տվյալ ձեռք բերել հնարավոր չէ, միեւնույն է՝ հունվարի 1-ից սկսած` տուգանվում են, նույնիսկ այն պարագայում, երբ նրանք վաճառվել են 25-30 տարի առաջ»:

Ավտովարորդ Սարգիս Մաչկարյանը տեղեկացրեց, որ օրինակ ինքը 1995 թվականին «դավերնստով» վաճառել է «05» մակնիշի ավտոմեքենան ու այսօր, որի վերաբերյալ փաստաթուղթ գտնելն անհնար է` ինքը տուգանվում է. «Ոչ փաստաթուղթը կա, ոչ էլ ավտոմեքենան, նրա սեփականատիրոջը չեմ կարողանում գտնել ու դրա պատճառով տուգանվել եմ: Իսկ տուգանքի չափը հետեւյալն է` առաջին անգամ այն կազմում է 5000 դրամ, ապա 10 000 հազար, հետո 100 000 դրամ տուգանք է գալիս»:

Վարորդները դիմելով վարչապետին, խնդրեցին, որ հարցը կարգավորի ու այս անհեթեթ տուգանքների հարցը լուծվի, քանի որ ճանապարհային ոստիկանությունը կտրուկ է խոսում, ու կարելի է ասել, որ ձեռքերը լվացել է այս գործում: Վարորդները ելքը տեսնում են, ու համոզված են, որ հարցը հեշտությամբ կարող է լուծվել, եթե լինի վարչապետի հրահանգ:

Օրենքի փոփոխությունից տուժած, անտեղի տուգանված վարորդները նաեւ նշեցին, որ իրենք դիմել են ճանապարհային ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ այնտեղից իրենց պատասխանել են`«գնացեք, որտեղից ուզում եք փաստաթղթերը գտեք բերեք, դա մեր գործը չէ…»:

Անհատ ձեռներեց ներկայացած վարորդներից մեկն էլ ներկայացրեց մեկ այլ խնդիր, ըստ որի` դեղին պետհամարանիշներով ավտոմեքենաներին չեն ապահովագրում. «Արդեն քանի շաբաթ է՝ ընկած եմ, այս ապահովագրական ընկերությունից, այն մեկը` ոչ մեկ չի ապահովագրում: Դիմում եմ, որ ԱՊՊԱ անեն, չեն անում, ինչ է թե դեղին պետհամարանիշ է, բայց չգիտես ինչու, կամ ինչպես, մեռած մարդուն ԱՊՊԱ են անում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728