Օրվա լրահոսը

Պետք են նաեւ մտածող մարդիկ

Ընկերներիցս մեկը երեկ նկատել է, որ ես անվճռական եմ եւ չափից դուրս շատ եմ մտածում: Այդ պնդումն արված էր միանգամայն դրական իմաստով՝ որպես իմ արժանիք: Բայց դա, իհարկե, ունի նաեւ իր բացասական կողմերը. ես չեմ կարողանում լուծել խաչբառերը, չափազանց վատ եմ լրացնում IQ թեստերը, ակտիվ չեմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում: Գումարած դրան՝ դանդաղ եմ կարդում՝

 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Հետո զանգեց ու պատվիրեց տաքսի: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Քեֆ անողին քեֆ չի պակսի:

Ավետիք Իշխանյան. ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համար կարեւոր չէ Հայաստանի ինքնիշխանության կորուստը

Ավետիք Իշխանյանը հուսով է` ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա

«Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիայի պաշտպանություն տեղի չի ունեցել»,- պատմում է ատենախոսության ղեկավարը

Պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը հերքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե նրա՝ «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության ընդդիմախոսն է եղել: Aravot.am-ին պարոն Գեւորգյանը պատմեց, որ ատենախոսության ղեկավարը սկզբում Մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչն էր՝ պրոֆեսոր Մհեր Կարապետյանը, բայց նրա մահից հետո ինքը ստանձնեց ատենախոսության ղեկավարի աշխատանքը: Ըստ նրա, պաշտպանությունը նախատեսված էր

Դատավորը հորդորեց Մետրոպոլիտենի ներկայացուցիչներին հաշտության եզրեր գտնել երեք նախկին աշխատակիցների հետ

Սամվել Մնացականյանը նշեց, որ աշխատակիցները, չկատարելով աշխատանքը, մատյանում նշել են, որ այն արդեն կատարված է

Արթուր Սաքունց. «Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց հիմնադիր և առաջին նախագահի տիտղոսից»

«Եթե երկու-երեք տասնյակ հոգու գործողություններին Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ է համարում անդրադառնալ ըստ իրենց ներկայացրած բացմահազարանոց հանրահավաքի ժամանակ, դա նշանակում է, որ մենք, այդ թվում նաև ես, կարողանում ենք պղտորել և թելադրել քաղաքական օրակարգում այդ հարցը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած

Ընդունելություն` «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած պատվիրակությունների անդամների համար

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո և առիթն օգտագործելով՝

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի,Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին: Այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների իրականացումն է և նպատակ ունի

Կոմկուս. «Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ     Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը հանրապետության բոլոր կոմունիստների անունից ողջունում է 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը: Այսօր կայացավ հիրավի պատմական իրադարձություն, որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման վրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած

«Մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի փոքր կենտրոնի բարձրահարկ շենքերի անիմաստությունը». նկարիչ

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Էրեբունի քաղաքի հիմնադրման 2796-ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում հայ դասականների (Վարդգես Սուրենյանց, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Հովհաննես Տեր-Թադևոսյան, Հակոբ Հակոբյան, Սեդրակ Առաքելյան, Էդուարդ Իսաբեկյան և ուրիշներ) կողքին ներկայացված են նաև երիտասարդ նկարիչներ: «Յուրաքանչյուր ցուցահանդես իր նպատակը, առանցքն ու հիմնախնդիրներն ունի,- ասում է արվեստաբան Մարինե Հակոբյանը,- այս ցուցահանդեսն այդ

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում

Սիրելի հայրենակիցներ, Բոլորս հպարտ ենք եւ ոգեւորված, տեսնելով մարդկային այս ծովը: Սա մեր նոր պայքարի հրաշալի մեկնարկն է: Ուստի, թույլ տվեք Ազատության այս հրապարակում հավաքված ժողովրդի անունից մի երկու խոսք ուղղել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյան, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները եւ մարտիմեկյան արյան մեջ ճնշելով ժողովրդի բողոքը: Որպես երկրի գործող նախագահ, դու վեցուկես տարի

Մետրոպոլիտենի աշխատակիցները պատրաստ են վեճն ավարտել հաշտությամբ

Պայմանով, որ երեք աշխատակիցն էլ կվերականգնեն իրենց աշխատանքը եւ Մետրոպոլիտենը հարկադիր պարապուրդի գումարը կվճարի

ՀՀԿ-ականը՝ Լևոն Զուրաբյանին. «Ո՞վ է նրան հնարավորություն տվել ուլտիմատում դնել իշխանության առջև»

«Ի՞նչ մեծ բեռ է վերցնում իր վրա, այդ ո՞վ է նրան այդ հնարավորությունն ընձեռել, որ այսպես ուլտիմատում է դնում իշխանության առջև, թե խաղաղ կերպով փոխանցեն իշխանությունն իրենց»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանն այսօր Ազատության

Շնորհանդես` վճռաբեկ դատարանում

Հոկտեմբերի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Սիս» սրահում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի հինգերորդ հատորի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,

«Բողոքի նոտա»՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցը մերժած դատավորներին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին Գորիսի նախկին քաղաքապետի ներկայացրած բողոքները մերժած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել: Նա այդ միջնորդությամբ դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով: Նշված դատավորները Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների

Էդուարդ Շարմազանով. ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը «քաղաքական հանգուցյալ» են

«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, հանրահավաքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին խոսել էր ավգյան ախոռները

«Չգիտեմ՝ ինչի դիմաց է Սուրիկ Խաչատրյանին միացել նրա նախկին սիրուհին». Նախկին քաղաքապետ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Դատարանն ընդամենը հայտարարեց, որ մերժում է դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ նախորդ դատական նիստին ներկայացրած նախկին քաղաքապետի միջնորդությունը: Ապա ասաց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ հայցվոր կողմերը՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Արեւիկ Միրզոյանի ներկայացուցիչները այս անգամ էլ դատարան չէին

Բորիս Նավասարդյան. Հայաստանը դեռ պետք է «լավության տակից դուրս գա»

Ի հեճուկս հայաստանյան քաղաքական դաշտի որոշակի հատվածի սպասելիքների, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը : Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները` Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը: Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրումը կասկածի տակ առնողները վկայակոչում էին այն իրողությունը, որ արդեն որերորդ անգամ, տարբեր պատճառներով Հայաստանի

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակցին. «Զսպեք դրան»

Այսօր Ազատության հրապարակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից մեկը ջանադրաբար անընդհատ գոռում էր՝ այո՜: Խոսքի ընդհատումներից մեկի ժամանակ, երբ նա նորից գոռաց՝ «Այո՜ »,- Լեւոն Տեր-Պետրոսյանը բարկացավ. «Ես գիտեմ, որ այո է, ես հո ոչ-ի բաներ չե՞մ ասում»: Երբ քաղաքացին նորից բղավեց՝ այո՜՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրահանգեց. «Չեղավ, զսպեք դրան»:   Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տիգրան Ավետիսյան. «Ինձ թվում էր, որ բոլորն ինձ վրա էին ծիծաղում»

«Ես, լինելով «Առավոտի» ներկայացուցիչ, Լոնդոնում մասնակցել էի «Ռոյթերսի» «Միջազգային լրագրություն» կոչվող կուրսերին, որոնք հիմնված էին 2003-2004թթ. Զամբիայի նախագահական ընտրությունների վրա: Երբ մենք ուսումնասիրում էինք այդ փորձը, զգում էի, տեսնում էի, որ Հայաստանի ժողովրդավարական իրականությունից Զամբիայի իրականությունը գրեթե ոչնչով չի տարբերվում: Միակ տարբերությունը երեւի աֆրիկյան երկրներին բնորոշ երգուպարերն էին, որոնք ուղեկցում էին ողջ ընտրական գործընթացը. ընտրակեղծիքները,

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում

Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Օրինաց երկիր կուսակցությունը այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն։

«Որ լավ լինեիք, ես այստեղ ի՞նչ գործ ունեի»,- Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին

«Ո՞նց եք, լա՞վ եք: Որ լավ լինեիք, ես այստեղ ի՞նչ գործ ունեի: Որ լավ լինեիք, տուն, տեղ, դաշտ ու այգի թողած՝ այստեղ չէիք լինի: Եկեք ճիշտը խոսենք, վատ եք»,-առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես սկսեց իր զրույցը՝ Ազատության հրապարակում հավաքվածների հետ: Նա իր ելույթում անդրադարձավ քառյակի գործունեությանը՝ ասելով, որ խորհրդարանական ուժերի համագործակցությունը  համաժողորդական շարժման է վերափոխվում.

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժիկ հեռացիր վանկարկումը Սերժին ուղղված բարեմաղթանք է»

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարեց. «Սարգսյանական վարչախմբից օր առաջ ազատվելու բազմաթիվ հիմնավորումներից կառանձնացնեի 4 գլխավորները՝ ոչ 2008-ի, ոչ  2013-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Նախագահական աթոռը զավթել է բռնությունների, 10 քաղաքացիների գնդակահարության գնով: Վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի գնով է ձեւավորվել նաեւ ԱԺ մեծամասնությունը: Թե՛ երկրի նախագահը, թե՛ խորհրդարանը, օրինակարգ, լեգիտիմ իշխանություններ չեն,

ԵՏՄ-ն անվտանգության տեսանկյունից ամբողջովին Հայաստանի դեմ է ուղղված. «Մեդիալաբ»

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում միայն անվտանգության սպառնալիքներն են ավելանալու: «Անվտանգության բարելավման հույս չկա, սա միայն սպառնալիք է, հույս չէ, սարսափներ պետք է սպասել»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն անցած մեկ տարվա ընթացքում հստակ ցույց տվեց իր դեմքը: Նախ

Քննարկվել են զինվորական բժշկության հիմնախնդիրները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները քննարկմանը, նոր լուծումների նախանշմանն ու կուտակած փորձի փոխանակմանը

Գագիկ Ծառուկյան. «Մենք պետք է գործենք հաշվարկված քայլերով»

«Հաջողությունը հենց այնպես չի տրվում: Հաջողությունը ճանապարհ է, դժվար ճանապարհ: Այսօր ուզում եմ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այս ճանապարհին այսօր: Ուրեմն ես էլ հայտարարում եմ, որ ես պատրաստ եմ ձեր կողքին եւ ձեզ հետ լինելու»- Ազատության հրապարակում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ այսօր ելույթ չի ունենալու, ելույթ կունենա հաջորդ հանրահավաքում, այսօր կլսի իր ընկերներին:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շնորհակալություն պիտի հայտնենք պարոն Սարգսյանին եւ ասենք բարի ճանապարհ»

Ազատության հրապարակում գոռում են Կոնգրեսի կարգախոսը՝ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նա խոսեց Սահմանադրական փոփոխությունների մասին, որ խոսում են այն մարդակենտրոն դարձնելու մասին, սակայն, ըստ նրա, այսօր սահմանադրական փոփոխությունների համար չկա հասարակական պահանջ. «Նախորդ վարչապետի հրաժարականը պահանջելիս մենք նշում էինք, որ միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի, անհրաժեշտ են համակարգային

ՀԲ առաքելությունը գոհացուցիչ է համարում ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությանը՝ բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունի գլխավորությամբ: Քննարկվեցին ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: 2014թ. սկզբից մեկնարկած քառամյա ծրագիրն ուղղված է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնավորապես Մեղրիի, Գեղարդալճի, Բաղրամյան-Նորակերտի եւ Քաղցրաշենի

Եռյակը Սերժ Սարգսյանին մի քանի օր ժամանակ է տալիս՝ սպառնալով ուղարկել «ջհանդամի ծոցը»

«Թույլ տվեք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց անունից մի երկու խոսք ասել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյան, դու եկել ես կեղծված ընտրություններով, Մարտի 1-ի թափած արյան վրա: Քո անարդար եւ անփառունակ իշխանավարության արդյունքում ՀՀ-ից արտագաղթել է 250 հազար մարդ, ձախողվել են քո բոլոր արտաքին քաղաքական քայլերը»,- Ազատության հրապարակում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031