Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հոկտեմբերի 10-ին գա Ազատության հրապարակ

Եռյակը չի պատասխանել կարեւորագույն հարցին՝ ի՞նչ նկատի ունեն իշխանափոխություն ասելով Իշխանափոխություն բառը այս օրերին չի իջնում բազմաթիվ քաղաքական գործիչների շուրթերից, սակայն հասկանալի չէ, թե ինչ իմաստով են նրանք այդ՝ առաջին հայացքից հավակնոտ բառն օգտագործում: Հատկապես խոսքը ոչ իշխանական ուժերի մասին է, որոնք մեկ իշխանափոխության կոչեր են անում, մեկ հայտարարում, թե չեն պահանջելու ՀՀ նախագահ Սերժ

ՀԲԸ Միությունը 130 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Սիրիահայ ուսանողներին

2014-2015 ուսումնական տարեշրջանին 2013թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ու Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-14 տարեշրջանի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր էին իրականացրել: Այդ ծրագրով ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան հիմնարկությունն ու ՀՀ կառավարությունը փոխհատուցեցին 2013-14 տարեշրջանի ուսման վարձերը: Սիրիահայ 380 ուսանողներ օգտվեցին համատեղ

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ-ն բոլոր առումներով այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է». «Իրատես de facto»

ՀԿ-ն պայքարում է, ելնելով անձնական ու կուսակցական շահերից, ԲՀԿ-ն այդ շահերը ստորադասում է ազգային ու պետական շահերին։

«Իշխանության ներկայացուցիչներին իրենց կատարած սպանություններն ենք հիշեցրել». Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր Վարչական դատարանում քննվել է ոստիկանության հայցը: Հունվարի 28-ին` բանակի օրը, Վարդգես Գասպարին ու բանակում սպանված զինվորների մայրերը նախատեսել էին բողոքի ակցիա անցկացնել Ազատության հրապարակում, ինչը խոչընդոտել են ոստիկանները: «Կեսօրից հետո ոստիկանները փակել էին մեր առջև Ազատության հրապարակի մուտքը՝ Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի ներքև՝ Թումանյանի խաչմերուկ ընկած հատվածում:

Լիսկան դե յուրե մարզպետ չէ. «Հայկական ժամանակ»

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կառավարության որոշումն ընդունվել է «Կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» նախագահի հրամանագրի պահանջների խախտմամբ։ Հրամանագրի 49-րդ կետով սահմանվում է, որ կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ։ Որոշումը համարվում է ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցող կառավարության անդամների կեսից ավելին։ Քվեարկությունը կատարվում է «կողմ» եւ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցում

Լիլիթ Պիպոյան. «Ազնվությունը, աշխատանքը մերժված են եւ մղվել են երկրորդ պլան». «Ժողովուրդ»

Լիլիթ Պիպոյանն այսօրվա մեր երգարվեստի ամենաինքնատիպ կատարողներից է։ Ինքնատիպ են ոչ միայն նրա երգերն ու կատարումները, այլեւ՝ տեսաերիզները եւ ողջ այն հումքը, որից ստեղծվում է նրա երգարվեստը։ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ նրա երաժշտարվեստի յուրահատկության, կատարողական վարպետության եւ մի շարք այլ թեմաների շուրջ։ – Լիլիթ, ի՞նչ է երգն ու երաժշտությունը Ձեզ համար։ Ի՞նչը կարող է

Եռյակի ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ԲՀԿ-ի տարբերությունն այնքան մեծ է, որ… «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանը ոչ մի բառ չի ասում այն մասին, որ այդ ամենը հնարավոր է միայն իշխանափոխության շնորհիվ։

Սյունիքում նույն այն բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչ Հայաստանի մյուս մարզերում. «Հայկական ժամանակ»

«Կապան» քաղաքացիական շարժման համակարգող Գագիկ Ղահրամանյանը բացատրել է, թե ինչու սյունեցիները չընդվզեցին Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու որոշման դեմ, եւ ինչ մթնոլորտ է այժմ տիրում Սյունիքում։ – Ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտ է մարզում, մարդիկ ահաբեկվա՞ծ են, թե՞ համակերպված շարունակում են իրենց կյանքը: – Սյունիքում նույն այն բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչ Հայաստանի մյուս մարզերում։ Մարդիկ ոչ

Ալավերդուց Բերդավան վերաբնակված ընտանիքի անդամները դատվել են

Դատավոր Զոյա Զաքինյանը Երվանդ Թորոսյանի արարքը վերաորակավորել է Ալավերդուց Նոյեմբերյանի սահմանամերձ Բերդավան գյուղում վերաբնակված, բերդավանցի 73-ամյա Հենրիկ Ռեւազյանի հետ ամուսնացած կնոջ հետ վերաբնակվել է նաեւ կնոջ որդին՝ Արթուր Թորոսյանը: Հետո նրանց է միացել, Բերդավանում վերաբնակվել Արթուրի հորեղբոր որդին՝ Երվանդը: Արթուր եւ Երվանդ Թորոսյանները մեղադրվում են բանում, որ 2013թ. հուլիսի 5-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյանքներ

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Ցանկամ տեսնել զիմ Անթալիա՝ Ծովափ, որ ինձ ետուր արեւ:

Զբաղվածության կենտրոններում գործազուրկների թիվը նվազել է. ինչո՞ւ. «Ա1+» (տեսանյութ)

Գործազուրկներին տրվող նպաստի վերացումից հետո նվազել է զբաղվածության կենտրոնի շահառուների թիվը։ Դիմողների թվի նվազումը նաեւ պայմանավորված է այլ հանգամանքով. «Այդ թվի նվազումը կապված է նաև արտագնա աշխատանքի հետ»,- ասում է «Էրեբունի-Նուբարաշենի» զբաղվածության կենտրոնի տնօրեն Սոնա Սողոմոնյանը։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Վանաձորի քաղաքապետի պատերազմն անկախության դեմ. civilnet.am

Վանաձորի քաղաքապետը տեղացի դպրոցականների վզին պիոներական վզկապ է կապել ու հանել փողոց: Նրա պաշտոնական բացատրությունն է՝ պիոներական վզկապը քաղաքի պատմության թատերական դրվագն է: Լավ, թատերական դրվագ է, բայց ո՞ւմ համար: Ինչո՞ւ եք կրթական որևէ նպատակ չհետապնդող պատմությունը հենց հիմա դարձրել թատերական դրվագ: Վզկապը կապեցին, հետո՞: Ձեր՝ պետություն չունեցած երախտագիտությունը ո՞ր պահից այդքան ազատ զգաց իրեն,

Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ: Մեր տեղեկությունների համաձայն` Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի եւ այլ դեսպաններ:

Սուրիկ Խաչատրյանը լավ էր պատասխանում, պաշտպանությունը անցել է աշխույժ. Տնօրեն. NEWS.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը անցել է բավականին աշխույժ մթնոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայի ղեկավար Ազատ Վարդանյանը: Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը 2 տարի սովորել է իրենց մոտ, համապատասխան կրեդիտներ է հավաքել, եղել է Մոնրեալում, Տորոնտոյում, մասնակցել դասընթացներին, ուսուցման մի մասն էլ արվել է օնլայն: Նյութի

Ընկնելու ենք «վատ շրջապատ»

Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետեւանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը: Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան

ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսաներորդ

Ոստիկանությունը արգելեց եռյակին տեղադրել բեմահարթակ

Եռյակը պատրաստվում է դա անել վաղը

«Ժառանգության» անդամը՝ Եռյակի մասին. «Պետք է երկխոսել իշխանության հետ, պորտֆել վերցնելը հաջորդ քայլն է» (Տեսանյութ)

Եռյակը 12 կետերի պահանջ դրեց իշխանության առաջ ու պարզեց, որ իշխանությունը չի ուզում դրանք կատարել: Ի՞նչ է հետեւելու դրան, լինելո՞ւ է իշխանափոխություն, թե՞ չի լինելու: Այսօր Aravot.am-ի այս հարցին Եռյակի ուժերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը հարաբերական հասկացողություն է: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ շատերն անվանում են, որ սա իշխանափոխություն

ՀԱԿ. Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը «եռյակում երբևէ չի քննարկվել». «Ազատություն»

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը, իսկ այնուհետև նաև եռյակը երբևէ չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը, այսօր Ազատություն TV-ի եթերում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ

«Իշխանության որակն ավելի շատ համընկնում է մաքսային միության կամ ԵՏՄ արժեքային համակարգին, քան՝ եվրոպականին»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քաղաքացիների անտեղյակությամբ է բացատրում Սիվիլիթաս հիմնադրամի անցկացրած հարցումների արդյունքները Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական միություն թեմայով:

«Էս ո՞ր թիվն է, որ գան մեզ ուտեն». Ավագանու անդամ

«Բարեւ Երեւան» Դաշինք խմբակցության ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի համոզմամբ, վաղը Մինսկում Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու պայմանագիր Հայաստանը չի ստորագրի:

Իսպանացիները անգլիացի չեն

Բայց, մյուս կողմից, ադրբեջանցի էլ չեն Չորս տարի առաջ Կատալոնիայի Բլանես քաղաքի (Բարսելոնայից 60 կիլոմետր հյուսիս-արեւելք) սրճարանում գարեջուր էինք պատվիրել: Մեզ բերեցին «Estrella» գարեջուրը, եւ երբ հարցրինք՝ արդյոք այն իսպանակա՞ն է՝ նկատի ունենալով, որ չեխական կամ գերմանական չի, մատուցողի դեմքը խոժոռվեց: «Իհարկե, ոչ,- պատասխանեց նա,- կատալոնական է»: Այստեղ կար մի նրբություն, որը մենք, բնականաբար, չգիտեինք.

Իմ երկրի պատմությունն ու կառավարումն եմ գրել. Սուրիկ Խաչատրյան. NEWS.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2014թ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, իսկ մինչ այդ 4 տարի աշխատել է իր ատենախոսության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա պարզաբանեց, որ ատենախոսությունը «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով էր, պաշտպանությունը երաշխավորել էր Գորիսի պետական համալսարանի գիտական խորհուրդը, ընդդիմախոսը՝

«Մինսկից հետ չգաս, բոլշեւիզմ». Կոչեր՝ ուղղված ՀՀ նախագահին

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) չմիանալու պահանջով այսօր կրկին բողոքի երթ անցկացվեց Ազատության հրապարակից մինչեւ Բաղրամյան 26: Երթի մասնակիցները այս անգամ հազիվ տասը հոգի լինեին: Հրապարակում նրանք մոտ կես ժամ սպասեցին իրենց համախոհներին, որոնք այդպես էլ չեկան: «Ազատ, անկախ Հայաստան» ասելով՝ նրանք հասան նախագահական նստավայր ու Սերժ Սարգսյանին դիմելով՝ մի քանի անգամ վանկարկեցին «Մինսկից հետ չգաս,

«Ականատես ենք լինում, թե ինչպես է առաջին նախագահն իջնում իր հպա՜րտ, վե՜հ բարձրությունից՝ ԲՀԿ-ի շուրջ»

«Վաղը կտեսնենք՝ դա աննախադե՞պ է, թե՞ աննախադեպ չի: Դա հայտարարողների մեջ կա անձնավորություն, որը ինչ ասես, որ չի ասել: Երեւի փորփրում է բառարանները, այդ բառարանների մեջ գտնում է նոր բառեր ու այդ հանրահավաքները այն աստիճան ինչ-որ բան է բնութագրում: Բայց թե ինչքանով է դա իրականությանը համապատասխանելու՝ կերեւա: Համենայնդեպս, ցանկացած բան, որի մեջ միավորում կա եւ

Տաղանդավոր երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ուղղված ծրագիր

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թվականից իրականացնում է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման նպատակային ծրագիր: «Մշակութային կրթությունը Մշակույթի նախարարության համար առաջնահերթ կարևորություն ունի,- ասում է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանը,- և այս համատեքստում նախարարության առջև դրված նպատակներից են միասնական դաշտի ձևավորումը, ոլորտի բնականոն գործունեության

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Ինչին է ծառայում լրագրությունը» ձեռնարկն առաջարկում է, որ մարդս մարդ լինի»

Ձեռնարկի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաեւ ադրբեջանական կազմակերպությունները

ԱԺ նախագահը և նրան ուղեկցող թիկնապահները կոպիտ կերպով խախտում են երթևեկության կանոնները. shamshyan.com

Ճանապարհային Ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը օրեր առաջ ՃՈ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր կլինեն պետական կառույցների, այդ թվում` օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ: Այսօր` հոկտեմբերի 9-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որում երևում է թե ինչպես են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող BMW

Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության հետքերով. Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 5-ին  Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանի և Ռ.Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի միջնորդությունը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031