Օրվա լրահոսը
Ջողազի ջրամբարի կողքին կանգնած անջուր Բերքաբերը` սահմանների և իրականության արանքում․ Medialab.am
Ջողազի ջրամբարով բաժանված հայ և ադրբեջանական գյուղերի բնակիչներին ջրից բացի բաժանում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, մինչդեռ նախապատերազմյան շրջանում նրանք ջերմ հարաբերություններ են ունեցել իրար հետ. քավոր-սանիկ եղել ու մտերմություն արել: «Մենք ատելությամբ լցված չէինք նրանց հանդեպ. ժողովուրդն ինչ պիտի անե՞ր,- «Մեդիալաբին» ասում է բերքաբերցի 78-ամյա Ամալյա Մադաթյանը,- եթե հիմա հնարավորություն լիներ՝ էլի բարեկամություն ու հարևանություն կանեինք»:
Կդիմի ՀՔԾ՝ մամուլի խոսնակի կատարածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում տալու
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրեր շարունակ հացադուլ հայտարարած դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով, այսօր դուրս է եկել հացադուլից՝ իր օրինական պահանջները բավարարված համարելով: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը՝ Մանախը, Aravot.am-ին պատմեց, որ հացադուլ էր հայտարարել իր անձնական գործից իր պահանջած փաստաթղթերը ստանալու համար, որոնք պետք է ներկայացներ ՄԻՊ-ին. «Ամբողջ խնդիրն այն էր, որ
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Սա այն գինն է, որը մենք տալիս ենք մեր լռության, մեր անտարբերության համար». Տիգրան Խզմալյան․ Medialab.am
Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ «Մեդիալաբը» զրուցել է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: -Պարոն Խզմալյան, հասարակության շրջանում դժգոհության նոր ալիք է բարձրացել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ, քանի որ ձմռան ամիսներին մարդիկ ստիպված են ավելի շատ վճարել: Ինչպե՞ս եք սա գնահատում: -Սա այն գինն է, որը ժողովուրդը վճարում է կեղծված ընտրությունների
Դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայի նախագահի ամանօրյա ընդունելությանը
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց ունեցան: ՀՀ ԱԳՆ
Ժոզե Մոուրինյոն հոսպիտալացվել է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արմունկը կոտրել է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին տեղեկատվությունն իր թվիթերում տարածել է բրիտանական Sky Sport-ը: Ըստ աղբյուրի, պորտուգալացի մասնագետի մտերիմների խոսքերով, հնարավոր է, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Eurosport.ru-ի
ՌԴ տարածքում կարելի է մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում. ՌԴ-ում մնալու կարգը փոխվել է
2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի, 2014թ. հունվարի 1-ից սկսած, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա
Թուրքիայում բազմամարդ երթերով են նշել Դինքի սպանության տարելիցը․ «Ազատություն»
Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը Թուրքիայի տարբեր քաղաքներում նշվել է բազմահազարանոց երթերով: Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ արդար դատաստան ակնկալել մի պետությունից, որը կազմակերպել էր Դինքի սպանությունը: «Դատավարությունը, մենք բոլորս համոզված ենք,
ՀՀ ֆինանսների նախարարության` հունվարի 20-ի հաղորդագրության առնչությամբ
Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները: Դեռևս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում 2013թ. ուժի
Ազատանցիների գազի վարձը 150-200 հազար դրամ է կազմել, շատերը դռները կողպել ու հեռացել են
Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Նշենք, որ հանրապետության երբեմնի հարուստ այս գյուղում մարդիկ առանձնատներում են բնակվում, մեծ մասինը երկհարկանի է, որը և կոմունալ վճարների թանկացման պայմաններում պատուհաս է դարձել գյուղացիների գլխին: Մեր զրուցակցի ասելով, իր տունը մեկհարկանի է` 225 քառ.մետր, որից ջեռուցվում է ընդամենը 145
Интерфакс. ԵՄ-ն Ուկրաինայի Իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել վիճահարույց օրենքները
Եվրոմիությունն Ուկրաինայի հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ իր անհանգստությունն է հայտնել հունվարի 16-ին ընդունված օրենքների մասին և իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել այն: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Հիշեցնելով Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հունվարի 17-ի հայտարարությունը (նա Յանուկովչին հորդորել էր նշված օրենքները համապատասխանեցնել միջազգային պարտավորություններին)՝ ԵՄ-ն ընդգծում է, որ ընդունված օրենքները
Դատական կարգադրիչները բարեխիղճ աշխատանքի արդյունքում խրախուսվել են
Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով այն, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին: Այնուհետև, օգնության եկած մյուս
Փոխվարչապետն սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցություններն անցկացվելու են հետեւյալ օրակարգով. Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում 2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր 2013թ. իրականացված եւ 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին առնչվող հարցեր 2013թ.
Թալանել են ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի տունը․ Tert.am
Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը մի քանի օր առաջ գողեր են մտել և տարել՝ ինչ հնարավոր է։ Պատգամավորը հաստատեց Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը։ «Երեք օր առաջ Գյումրու մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ,
Դադարեցվել է երկու փաստաբանների արտոնագրերի գործողությունը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 2014թ. հունվարի 17-ի որոշումներով, դադարեցվել են Կարինե Ավանեսյանի թիվ 256 և Հրայր Քիշմիրյանի թիվ 946 փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունները: Արա Զոհրաբյանի որոշումների համար հիմք են հանդիսացել այն փաստերը, որ վերոնշյալ փաստաբանները դատապարտվել են խարդախություն կատարելու համար: ՀՀ փաստաբանների պալատ
ԼՂՀ ԱԳՆ․ Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։ Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների
«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում
«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ»
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Խոսրով Հարությունյան եւ Արծվիկ Մինասյան
ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) միջեւ բանավեճը: Թեման՝ որքանո՞վ են այսօրվա արատները պայմանավորված անցյալի թերություններով: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ջութակահարուհի Վանեսա Մեյը Սոչիում հանդես կգա որպես լեռնադահուկորդ
Աշխարհահռչակ ջութակահարուհին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտում հանդես կգա Թաիլանդի դրոշի ներքո, տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով AFP- ն: Թաիլանդի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ Վարին Թանսուպասիրին հայտարարել է, թե երկուշաբթի օրը այդ երկրի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից պաշտոնական հավաստիացում է ստանալու այն մասին, որ Մեյը որակավորվել է Սոչիի օլիմպիական խաղերում: 35-ամյա ջութակահարուհին անցած հանգստյան օրերին Սլովենիայում
Վահագն Խաչատրյան. «ՀԲ-ն մի բան էլ մեղմ է ասել, ներդրումներն էլ կպակասեն, տրանսֆերտներն էլ»
«Հայաստանի տնտեսական վիճակը հասել է հատակին
Կալանավորվել են զինվորի ծեծի փաստով. «Ա1+»
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով ձերբակալված 3 անձանց էլ կալանավորվել են: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել էին 3 հոգի՝ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և բուժծառայության
Սոս Ջանիբեկյան. «Չեմ ցանկանում ոչ հեղափոխականի, ոչ էլ պայքարողի ճակատագիր ունենալ»
Դերասան Սոս Ջանիբեկյանի կարծիքով, նախքան պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը՝ Հայաստանի կառավարությունը շատ անելիքներ ուներ: «Նախ պետք է ապահովեր քաղաքացու համար քաղաքակիրթ ու առաջադեմ կյանք, հետո նոր միայն այդ զարգացած երկրների օրենքը ընդուներ: Եվրոպացին հաստատ չի ապրում այնպիսի պայմաններում, ինչպիսին Հայաստանում է: Երբ երիտասարդը ստանում է 80.000 կամ լավագույն դեպքում 200.000 դրամ, որով պահում է
Կոչ ՀՀ Սահմանադրական Դատարանին. Դ!ԵՄ ԵՄ
Բարձր դատարան, Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին: Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ,
ՀԲԸՄ կրթաթոշակի ծրագիրը 1.1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի 2013-14 ուստարվա համար
Կատարողական արվեստի, հոգևորականների պատրաստության և այլ մասնագիտությունների հարյուրավոր ուսանողներ ողջ աշխարհից կօգտվեն ՀԲԸՄ կրթաթոշակներից Աշնանային կիսամյակի ավարտի հետ մեկտեղ աշխարհի տարբեր ծայրերում համալսարանական ուսանողները վայելում են ՀԲԸՄ կրթաթոշակների ընձեռած հնարավորությունները, որոնք օգնում են նրանց շարունակել իրենց բարձրագույն կրթությունը: 2013-2014 ուսումնական տարում ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագիրը տրամադրել է ավելի քան 1,1 մլն ԱՄՆ դոլար, որից 400,000-ը շնորհվել
Հայկ Գևորգյան. «Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը լինի Հայաստանում»
«Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը, աշխատողը լինի Հայաստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` գազային համաձայնագրին վերաբերող հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը: Հիշեցնենք, որ նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում մի այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել. «Ինչ վերաբերվում է մինչև 2043 թվականը համաձայնագրի գործողության ժամկետին, ապա
Կանանց պայքարում մրցակցությունն առավել քան սուր է
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության` այսօր մեկնարկած նախավերջին տուրից առաջ միանգամից չորս շախմատիստներ հավակնում են չեմպիոնի կոչմանը: Յոթերորդ տուրից հետո կանանց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը եւ Շուշաննա Սարգսյանը 5,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ հորիզոնականները: Նրանց կես միավոր են զիջում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Ամենայն հավանականությամբ հենց այս չորս շախմատիստուհիներն
Բանակում մահացած զինվորը կրում էր սահմանում զոհված հորեղբոր անունը
Զինվորը մի շաբաթ առաջ էր զորակոչվել
Հմայակ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջում է տուգանք, համաներում եւ քրեական հետապնդման դադարեցում
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեմ է բռնությանը, քանի որ իր ականջում դեռ հնչում են Կարեն Դեմիրճյանի խոսքերը՝ «նման ձեւով հարցեր չեն լուծվում»:
Հայաստանի առաջնության մեդալներին հավակնում են չորս գրոսմայստերներ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր մեկնարկել է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնության նախավերջին` ութերորդ տուրը: Տասը գրոսմայստերներից մրցանակային տեղերին հավակնում են հիմնականում չորսը: Միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ հաղթողի գլխավոր հավակնորդն է: 2-րդ եւ 3-րդ տեղերում են 4,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն