Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Հայաստանի ինքնիշխանությունը Կրեմլի ոտքերի տակ գցելու իրավունք չունի». (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյանին բազմիցս ասել են՝ այ ընկեր վեր կաց, գնա տուն, դու կապ չունես Հայաստանը ղեկավարելու հետ, մաքսայինի գործակատարները չեն կարող լինել Հայաստանի նախագահի պաշտոնակատար: Բայց ինքը հասարակությունից մեկուսացած է եւ հանրության կարծիքն իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ»,- այսօր Մաքսային միության դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքով,

Հայ-արգենտինյան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինյան կողմից` Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձան ՀՀ Նախագահ

Ազատամարտիկ. «Մենք հիմա խաղաղ պայմաններում կորցնում ենք մեր հաղթանակը». (Տեսանյութ)

Աշտարակ քաղաքում այսօր տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինքի» հերթական հանդիպումը, որի ընթացքում տեղի ազատամարտիկներին ներկայացվեցին դաշինքի ծրագրերը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ապարանի ռազմական ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն իր խոսքում նշեց, թե արտագաղթն իր ազդեցությունն է թողել եւ, որ ազատամարտիկների մեծ մասը, նրանց որդիները արտագնա աշխատանքի են մեկնել, այդ պատճառով էլ չորս հարյուր հոգանոց դահլիճի

Աշոտյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին. «ՀՀԿ-ն կպաշտպանի այն թեկնածուին, որին կորոշի ինքը»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, ՀՀԿ-ն կպաշտպանի՞ նախկին նախագահին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն իր ղեկավարով պահպանելու է իր որոշիչ դերակատարությունը ՀՀ քաղաքական անցուդարձի մեջ, այդ թվում նաեւ զարգացնելով կուսակցական ժողովրդավարության մեխանիզմներ, այդ թվում նաեւ ներկայացնելով ժողովրդին 2017-ի խորհրդարանական ընտրություններին նոր ծրագիր եւ ապավինելով ժողովրդի վստահությանը՝ միաժամանակ թույլ տալով

Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ: Մասնավորապես քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների

Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի նախագահին

Սեպտեմբերի 3-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին։ Հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում դեսպանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթությունները Իրաքի նախագահին և ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Իրաքի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և Հայաստանի իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր

Հայրիկյանը կգնա վանք՝ հացադուլի

Այսօր նախագահական նստավայրի դիմաց ԱԻՄ առաջնորդը հինգ օր ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին՝ ինքնակամ նախագահի պաշտոնից հրաժարվելու համար: Հետո ասաց, որ հինգ օրից, եթե իր պահանջը չբավարարվի, ինքը նույն պահանջով հացադուլ է սկսելու: «Տասնյակ մարդիկ ասում են, որ պատրաստվում են ինձ հետ մասնակցել այդ հրաժարականի պահանջով հացադուլին, բայց ես հրաժարվում եմ, չեմ պատրաստվում այդ օրն այստեղ

Փոխվարչապետն Աշտարակում ծանոթացավ ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ընթացքին

Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Ծաղկահովիտ համայնք, մարզպետի, համայնքապետի եւ Քաղաքաշինության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով վերակառուցված բազմաբնակարան շենքի պայմաններին: Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20

Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ օգոստոսի դեպքերի հետ կապված Հայաստանին դատապարտելու համար. АПА

Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային օգոստոսին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած գործողությունների մեջ Հայաստանին մեղադրելու պահանջով, այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ Ադրբեջանի պատվիրակության փոխնախագահ Բահարա Մուրադովան: Ադրբեջանցիներն իրենց հայցին ի պատասխան սպասում են, որ կազմակերպությունը Հայաստանին կմեղադրի դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ: «Բացի նամակից, մենք նաև հեռախոսազրույց ենք

Արթուր Օսիկյանը նշանակել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:   Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին. «Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարևան և գործընկեր երկրների համար: Մենք շահագրգիռ

«Վառ երևակայություն պիտի ունենալ` գուշակելու համար, թե ով կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին». ՀՀԿ-ական

Այսօր Aravot.am-ը հին հանրապետականներից մեկից` ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կունենա՞ համակիրներ կոնկրետ  Շիրակի մարզում: «Հետաքրքիր հարց եք տալիս, բայց վառ երևակայություն պիտի ունենալ գուշակելու համար, թե ով կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Ընդհանրապես ցանկացած նախագահ, որը ակտիվ հանգստի մեջ է, կարող

Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ից. «Ադրբեջանցի գործընկերների համար ներվային իրավիճակ ստեղծվեց»

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները հունից դուրս են եկել ՀՀ-ի մասին զեկուցման ժամանակ

Աշոտյանը՝ Գալուստ Սահակյանի առջեւ խոնարհվելու մասին. «Ի՞նչ ստրկամտության մասին է խոսքը»

Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ 185 դպրոցի ուսուցչուհին խոնարհվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առջեւ: Սա հասարակության լայն շերտերի մոտ դժգոհության առիթ դարձավ, որ ստրկամիտներ են դասավանդում մեր դպրոցներում: Նախարարը պատասխանեց. «Այն ջանքերը, որ գործադրեցին որոշ ԶԼՄ-ներ դրանից սկանդալ սարքելու՝ ապարդյուն են ուղղակի: Ինչ-որ նեղ

Ոստիկանության աշխատակիցներն անգործություն են ցուցաբերել հանցագործության բացահայտման ուղղությամբ

Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին: Ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը. Panorama.am

Հայաստանի Մարդու իրավունքների գրասենյակը, ուսումնասիրելով ՌԴ օրենսդրությունը, պարզել է, որ այդ երկրում գործում է իրավական ակտ, որը սահմանում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում ցանկալի է, որ ազատազրկվածը չգտնվի կալանավայրում՝ հաշվի առնելով հիվանդության ծանրությունը: Հայ գործարար Լևոն Հայրապետյանի բժշկական պատմագրում կան հիվանդություններ, որոնք նշված են նաև այդ ցանկում: Panorama.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների

Արմեն Աշոտյան. «Եթե նույնիսկ ԵՏՄ-ն չձեւավորվի, մենք կլինենք Ռուսաստանի հետ»

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձավ ուղիղ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտարարած որոշմանը՝ մտնելու Մաքսային միություն: Հարցին՝ արդարացվա՞ծ էր այդ որոշումը՝ նա պատասխանեց. «Համաշխարհային քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հեռատես եւ իմաստուն քաղաքական գործչի հայտարարություն էր: Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, միջազգային քաղաքական դաշտում, ցույց

«Ռուսաստանում էշեր չեն մնացել». քաղաքագետ. «Ա1+»

Առանց Լեռնային Ղարաբաղի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չի զարմացնում եւ չի մտահոգում մոսկվայաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Գուցե մեկնումեկը կարող է ինձ ցույց տալ մի թուղթ, որի վրա գրված է. որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Ոչ մենք համարում ենք, որ նա Հայաստանի մասն է, ոչ էլ ճանաչում ենք, որպես անկախ պետություն»,- ասաց քաղաքագետը։

Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին. «Մանկապարտեզները ձրի արեցիք, դարձավ պատուհաս, հիմա էլ սա՞ եք անում»

«Մասնագիտական կրթությունը չի կարող պարտադիր լինել: Հանրակրթությունը կարող է պարտադիր լինել՝ քաղաքացիներին կրթելու համար: Իսկ օրենքի առաջին կետում ասվում է, որ պարտադիր է: Սա օրենք, չի, ժողովուրդ, ես մշտապես ասել եմ՝ կրթության, առողջապահական ոլորտում ես չեմ ընդունում դիմություն-ընդդիմություն, բայց էս ձեւի բան հանեք, էլի: Այս օրենքը դառնալու է պատուհաս կրթության համակարգի համար, խի՞ եք ըտենց

Հին ու «նոր» արժեքներ

Երբ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը, Իտալիայի իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով, Վենետիկում 1512 թվականին հիմնադրեց իր տպարանը, մտքով անգամ չէր անցկացնի, որ այսօր` 500 տարի հետո, իր անունով կոչված պոլիգրաֆիական կոմբինատի մուտքի ճակատը «կզարդարի» EUROFOOTBALL լատինատառ գովազդային վահանակը` ստվերելով աջ ու ձախ կողմերում երկրորդ պլան մղված «Նաիրի» եւ «Արեւիկ» հրատարակչությունների համեստ ցուցանակները: Լուսանկարը՝

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է նանոանվտանգության վերաբերյալ սեմինար

Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է <<Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագիրը>>: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 3-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ներածական սեմինար, որում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը: Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից

Լարա Ահարոնյան. «Պոռնոգրաֆիայի տեսարաններ են երևում մեկ այլ տղամարդու՝ պարոն Ստամբոլցյանի աչքին»

Aravot.am-ը անդրադարձել էր «Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի այն մտահոգություններին, թե Կանանց ռեսուրսային կենտրոնի տպագրած «Եկեք խոսենք սեքսի մասին» բրոշյուրը «պոռնոգրաֆիա է պարունակում», դրանով «հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում»: Aravot.am-ն այս մասին պարզաբանումներ ստացավ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանից: Մեզ ուղարկված գրավոր պատասխանում Լարա

410.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: NASDAQ OMX Armenia  

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային

Արմենիկումի սինդրոմը

1998 թվական: ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, չգիտես ինչու, պաշտպանության նախարարը ազդարարեց «Արմենիկում» կոչվող դեղամիջոցի մասին: Ոչ թե հասարակ դեղամիջոց, այլ մի իսկական բալասան, որը պարզապես արմատախիլ է անում ՁԻԱՀ-ՄԻԱՀ-ը եւ ձեռքի հետ մնացած բոլոր ԱՀ-երը: Ու պաշտոնական եթերը ողողվեց մեզ սպասող մոտակա «պայծառ ապագայի» պատկերներով: Հատուկ հիվանդանոց ենք կառուցում, չէ՞, մի ամբողջ հիվանդանոցային քաղաք,

Բիշարյանը զարմացած է. Հասմիկ Պողոսյանի եւ իր տեղակալի գնահատականներն իրար չեն բռնում

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին օրենքի նախագիծը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ դա լավ մշակված նախագիծ է, ասելիք այլեւս չկա: Հանձնաժողովը պետք է դրական եզրակացություն տա: Սակայն մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ի զարմանս տիկին Բիշարյանի, բացասական արտահայտվեց այդ նախագծի հետ կապված:

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներն ամեն օր ստանում են տասնյակ հեռախոսազանգեր

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներն ամեն օր ստանում են տասնյակ հեռախոսազանգեր: Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի երեք՝ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, որոնք գործում են աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը

Իջեւանի ոսկու խանութը թալանողից կբռնագանձվի 66 միլիոն դրամ

Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031