Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնության մեդալներին հավակնում են չորս գրոսմայստերներ

Հունվար 20,2014 16:57 Share

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր մեկնարկել է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնության նախավերջին` ութերորդ տուրը:

Տասը գրոսմայստերներից մրցանակային տեղերին հավակնում են հիմնականում չորսը: Միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ հաղթողի գլխավոր հավակնորդն է: 2-րդ եւ 3-րդ տեղերում են 4,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը,  իսկ Ավետիք Գրիգորյանը 4,0 միավորով չորրորդն է:

Այսօր առավել հետաքրքրություն ներկայացնում են հենց նրանց մասնակցությամբ պարտիաները: Քոթանջյանը խաղում է Սամվել Տեր-Սահակյանի հետ, Հովհաննիսյանը` Կարեն Գրիգորյանի, Փաշիկյանը` Տիգրան Լ. Պետրոսյանի, Գրիգորյանը` Հրանտ Մելքումյանի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Chessfed.am–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել