Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի Ամանորյա ուղերձը

Թանկագին հայրենակիցներ, Եվս մի քանի օր, եւ 2014 թվականը՝ Կապույտ Փայտե ձիու տարին, անկասելիորեն կմտնի իր իրավունքների մեջ՝ բերելով մեզ նոր հույզեր ու տրամադրություններ, անուրջներ ու սպասումներ: Անցնող 2013-ը՝ նշանավորվելով որպես Արցախյան շարժման եւ Մեծ երկրաշարժի 25-ամյակների տարի, անջնջելի հետագիծ թողեց մեր գործերի ու արարումների վրա, առանձնացավ ինչպես հաղթական ընտրություններով, այնպես էլ քաղաքացիների իրավունքների, արդարության

Արամ Հարությունյան. «Ամուլսարը աշխարհում լավագույն նախագիծն է լինելու» (Տեսանյութ)

Այս տարի բնապահպանության ոլորտում տարին բուռն էր բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիաներով՝ հատկապես Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվության եւ տարբեր մարզերում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարներով: Այսօր  Aravot.am-ը բնապահպանության նախարարից, իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց թե ինչ դիտարկում ունի նախարարը՝ բնապահպանների բարձրացրած այն խնդիրների վերաբերյալ, ըստ որի փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությամբ մի շարք գետեր եւ

ԲՀԿ լրատվական ծառայության շնորհավորանքը ԶԼՄ-ներին

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, նոր ձեռքբերումներ ու մեծ բարիքներ: Շնորհակալություն եմ հայտնում անցնող տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար, վստահ եմ, որ եկող 2014 և հաջորդող բոլոր տարիներին մեր համագործակցությունը կշարունակվի փոխադարձ հարգանքի և փոխվստահության մթնոլորտում, կլինի արդյունավետ ու կապահովի լայնածավալ և օբյեկտիվ տեղեկատվություն

Քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գործարար շրջանակների, զբոսաշրջային ու գովազդային ոլորտի, ինչպես նաև քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված  համագործակցությունը, ընդգծել է, որ անցնող տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված ձեռքբերումներում շոշափելի ներդրում է ունեցել նաև

Տիգրան Սարգսյանը՝ գազի գնի եւ «Հայռուսգազարդի» մասին

Այսօր ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը չէր կարողանում անցած տարիներին հայտարարել, թե գազի սակագինն ինչպիսին էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարզ պատճառով. «Գազպրոմի» առաջարկած սակագինն անընդունելի էր. «Մեր տնտեսության համար դա կլիներ ուղղակի կործանարար: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար»: Ըստ նրա՝ ներկայիս սակագինը՝ «մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է, դրա

Զարուհի Փոստանջյանը`Տարոն Մարգարյանին. «Թող պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի»

Այսօր, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում երեկ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: Նա նշեց, որ ի դեմս խայտառակ վարքագիծ դրսևորած երիտասարդների, ունենք մի փոքր խմբակ, որը դասալիք է: Զարուհի Փոստանջյանը այդ երիտասարդներին նմանեցրեց հանրապետական կուսակցության երիտթևի հետ, նրանք էլ դասալիք են, աշխատանքի չեն

Արարատ Աղասյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 27-ի նիստում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Արարատ Աղասյանը գլխավորում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը 2003թ-ից: Արարատ Աղասյանի գիտական գործունեությունը կապված է Արվեստի ինստիտուտի հետ սկսած 1978թ-ից` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը ավարտելուց անմիջապես հետո: Հետազոտությունների հիմնական ոլորտը

Զարուհի Փոստանջյան. «Եթե ընդդիմությունը մեկ տարի առաջ միավորվեր, այսօր այլ իրավիճակ կլիներ»

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօրվա տարեվերջյան ասուլիսում, ասաց, որ եթե ապրիլի 9-ին մենք ունենայինք այնպիսի քաղաքացիական, ինչպես նաև քաղաքական համակարգի հզոր ընդվզում, ապա այս իշխանություններն այլևս կդադարեին գործել: Նա նկատի ուներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի եւ «գազային» համաձայնագրերի առիթով ծավալված համատեղ պայքարը: Նա նշեց, որ այս իրավիճակում խորհրդարանում նախադեպ

Վարչապետ. «Իրավիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացնում են զանգվածային լրատվական միջոցները»

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այսօր ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրեց Սերժ Սարգսյանը հայտարարությունը, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը հրաժարական կտա: «Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջեւ դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ»,- ի պատասխան ասաց վարչապետը՝ խոստանալով, թե վերլուծվելու են այն պատճառները, որոնք խանգարում են հասնել ավելի բարձր ցուցանիշների: Քիչ անց պատասխանելով մեկ այլ

Տիկին Սուսաննայի Ամանորը ոչնչով չի տարբերվում տարվա մյուս օրերից

57-ամյա Սուսաննա Աբովյանը Ամանորի գիշերն անցկացնում է այնպես, ինչպես տարվա մյուս 364 օրերը՝ առանց որեւէ յուրօրինակության: «Դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նստում եմ բազմոցի անկյունում, հեռուստացույց նայում, հիշում անցկացրած լավ օրերս ու ավելի ոչինչ»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան: Այդ օրը նա ոչ միայն չի զգում ընտանեկան ջերմություն տան պատերի ներսում, այլեւ իրապես ջերմություն՝

Սարքած գործը փուլ է եկել

Անդրադարձ հրապարակմանը Դատական երեք ատյաններում ավարտվեց ավելի քան երկու տարի տեւող մի գործի քննություն, որն ապացուցեց, թե մեր օրերում Գագիկ Աթասյան ազգանունով մի արկածախնդիր ինչպես է կարողանում աճպարարի հմտությամբ իրավապահներին մատների վրա խաղացնել եւ անպատիժ մնալ: Ասենք, որ հորինելու եւ մարդկանց մոլորեցնելու տաղանդով օժտված այս անձին մինչ այդ հաջողվել էր մի ամբողջ տարի տեղեկություններ տարածել

Վանաձորցի վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

ՀՀ գլխավոր դատախազը ընթացք է տվել փաստաբանի դիմումին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում է կայացրել վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Վանաձորցու փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը բողոք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի բաժանմունքի

Հայաստանյան հասարակության 30% -ի վիճակը շատ ծանր է

Հոգևոր սննդի համար գումար չի բավականացնում Հայաստանում գործում է տնտեսական զարգացման ծրագիր, ըստ որի թանկացումները կարող են լինել մինչև 4,5%–ի սահմանում։ Սակայն այսօր առկա են 50%–ի թանկացումներ, որի օրինակն էր տրանսպորտի գնի թանկացումը։ Այս մասին հայտնեց « Սպառողների միության » նախագահ Արմեն Պողոսյանը՝ «Ֆորում» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Ա. Պողոսյանի պնդմամբ Հայաստանում այնքան

Տիգրան Սարգսյանը խոստանում է այսուհետ ավելի ուշադիր լինել մայրենի լեզվի հանդեպ (Տեսանյութ)

«Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Այս դրույթը հիշեցնելով՝ «Առավոտն» այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նա, հատկապես Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո, այն միջոցառումների ընթացքում, որտեղ ներկա է ռուսական կողմ՝ լինի հուշարձանի բացում կամ մամուլի ասուլիս՝ զանց առնում մեր օրենքի այդ

Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին «գլխիվայր» աքլոր կնվիրի (Տեսանյութ)

Այսօր, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամանորյա նվերներ է պատրաստել Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Ընդդիմադիր պատգամավորի նվերները բացիկներ են, որոնք նա բերել է Իսպանիայի Պրադո թանգարանից: Փոստանջյանից ամանորյա նվերներ ստանալու են այն իշխանավորները, ովքեր հայ ժողովրդին

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանին և բոլոր բարի կամքի մարդկանց Դիմում`   Հարգելի պարոն Անդրեասյան՝ Դուք գիտեք, որ 2002 թվականից Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան (միությունը) պաշտոնապես գրանցված է իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքում՝ Մոսկովյան 33ա շենքում: 2012 թվականի մարտի մեկին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ Հայհիդրոնախագիծ ՓԲԸ սեփականատեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բիզնես-գործընկեր Սենիկ

Տիգրան Սարգսյանը՝ աղքատության մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսում պատասխանելով աղքատության աճի վերաբերյալ հարցին՝ ասաց, որ իրենց կարեւորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարման խնդիրն է: Եվ այդ խնդիրն, ըստ նրա,  առաջացել է իննսունականերին, երբ առաջացավ սոցիալ տնտեսական կոլապս: Նշեց նաեւ, որ անցած տարիների ընթացքում չի հաջողվել ձեւավորել միջին խավ: Վարչապետը խոսեց նաեւ այն մասին, թե աղքատությունը հաղթահարելու համար պիտի

Սամբոյի աշխարհի գավաթի արդյունքները

Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան /FIAS/ ամփոփել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, որոնցում հաշվի են առնվում տարվա ընթացքում կայացած չորս փուլերում՝ մարզիկների հավաքած միավորները: 90 կգ քաշային կարգում պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել և արծաթե մեդալի արժանացել Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Դավիթ Գրիգորյանը: Ընդ որում, մեր մարզիկը

Նախախորհրդարանը հրավիրում է ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան,

Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման: Դրա  մասին է վկայում իրավասուբյեկտության չորս հիմնական հատկանիշների՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, յուրային կառավարության և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողության առումներով նրա ներկայիս վիճակը: Ապացուցման կարիք այլևս չունի այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում մշտական բնակչությունն աղետալի արտագաղթի հետևանքով սպառվում է, տարածքը՝ Արցախի մասով, կարող է

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ԵՀՄՖ հայաստանյան ներկայացուցիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։ Ամփոփելով տարին` Արամ Հարությունյանն առանձնացրեց այս տարվա սկանդալային իրադարձությունները՝ առաջինը նշելով հայտնի «օֆշորային» սկանդալը։ Հաջորդը բանախոսը նշեց «Նաիրիտի» շուրջ խոշորագույն սկանդալի մասին։  <<Հսկայական գումարներ են փոշիացվել: 

Ուսանողները՝ վարչապետի ասուլիսին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկա են ոչ միայն լրատվամիջոցների խմբագիրները, այլ նաեւ Մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանց այստեղ էին բերել երկու ավտոբուսներով: Ներկա էին նաեւ լրագրության դասախոսներ, այդ թվում՝ նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ պրն Սարգսյանն այդ համալսարանի խորհրդի նախագահն է:

Վարդան Հակոբյան. «Իշխանության ուզածը Հայաստանը մեծ պոլիգոն սարքելն է»

«Պայքարի բոլոր ձևերը սպառված են իշխանական համակարգի ներսում, և համամիտ չեմ, որ պայքարի միակ ձևը արտագաղթն է»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքին, որ «կազյոլի» , «իմ դեմ խաղ չկա» լեզվով խոսող իշխանության դեմ պայքարի միակ տարբերակը մնացել է արտագաղթը ,  այսպես արձագանքեց  Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Նախախորհրդարանի

43 ապօրինի հորեր են լուծարվել

Այս պահի դրությամբ լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 46 խորքային հոր, հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման շնորհիվ մինչեւ հունվարի մեկը կխնայվի 3500-4000 լիտր վայրկյան ջուր: Այսօր այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս տարի իրականացվել է Արարատյան դաշտավայրում առկա խորքային հորերի հաշվառում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են 3314 խորքային հոր,

Մեզ անհրաժեշտ է քաղաքացուն, այլ ոչ թե օլիգարխին ծառայող համակարգ. ՍԴՀԿ

Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր Անցնող 2013 թ-ն իր բովանդակությամբ առանձնապես տարբեր չէր վերջին 20 տարիներին տիրող խայտառակ իրավիճակից: Շարունակելով մնալ շրջափակման մեջ ու չհայտարարված պատերազմի իրավիճակի պայմաններում՝ մեր երկրի իրար հաջորդող իշխանությունները չկարողացան իրենց քաղաքականությունն ուղղել դեպի ՀՀ քաղաքացին, այսկերպ էլ ավելի անկատար ու հակամարդկային դարձնելով գործող համակարգը: Շարունակական  մեծ թիվ է կազմում արտագաղթը, Հայրենիքը լքում

Մեր արվեստագետների ամանորյա բարեմաղթանքները

Ամանորյա բարեմաղթանքները նույնիմաստ, սակայն շա՜տ տարբեր են հնչում, մանավանդ՝ արվեստագետների շուրթերից: Համամարդկային լինելով հանդերձ՝ դրանցում միախառնվում են անձնական պատկերացումներն ու մասնագիտական ապրումները: «Առավոտը» խնդրեց մշակույթի որոշ անվանի գործիչներին Ամանորի՝ 2014-ի շեմին հնչեցնել իրենց «պատրաստած» բարեմաղթանքը: Դերասանուհի Նելլի Խերանյան. «Աշխարհում, հատկապես մեր երկրում, կարծես Կարմիր գրքում գրանցվելու հայտ են ներկայացրել համբերությունն ու ներողամտությունը: Մենք պետք է

«Մեկ պետությունը միայնակ չի կարող աստղագիտություն զարգացնել»

Ըստ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի, եկել է համատեղ աստղադիտարանների ու նախաձեռնությունների ժամանակը: Հայկական աստղագիտական ընկերության նախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գիտական համագործակցության ծրագրով երկու ամսով գործուղվել էր Գերմանիա՝ Պոտսդամի աստղաֆիզիկայի ինստիտուտ: Գիտնականը նշեց, որ այդ ընթացքում համատեղ գիտական աշխատանք է կատարել գերմանացի

Ցինիզմի նպատակը

Չնայած սա այս տարվա վերջին խմբագրականն է, բայց զուտ ամանորյա ոճի մեջ չեմ կարող տեղավորվել եւ ուզում եմ խոսել լայն տարածում գտած երեւույթի՝ լկտիության (զոռբայության, ցինիզմի) մասին: Ի՞նչն է պակասում Շմայսին այս կյանքում: Թվում է, թե ոչինչ. նստիր քո անկյունում եւ կեր քո բիզնեսների փողերը: Բայց՝ ոչ. նա ձգտում է ինչ-որ բան ապացուցել: Ի՞նչ: Որ

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՍՓՈՓԱՆՔ

Ինչպես Ֆիլադելֆիայի լավագույն տներում, մեր տներում նույնպես տոնածառներ ենք դնում:

«2014 թ-ի հունվարի 1-ին ժամը 15:00-ին դուրս գանք Ազատության հրապարակ». «Գալա»

Արդեն երկու օր է՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ մի խումբ երիտասարդներ իրազեկման թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքում: Անարգելով սաստիկ ցուրտն ու անբարենպաստ եղանակը՝ նրանք ոտքով շրջում են Երեւանի փողոցներով եւ բաժանում թերթիկները: «Մենք ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հենց հունվարի 1-ին դուրս գալ փողոց եւ կերտել Նժդեհի երազած Հայաստանը: Այդ օրը նաեւ Գարեգին Նժդեհի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930