Օրվա լրահոսը

Մեքենաները Երեւանի փոխարեն սահմանամերձ Բարեկամավան են հասնում

Անուշադիր վարորդներն իզուր 40 կմ ճանապարհ են անցնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակում ծանոթացել է արոտների ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար: «Ավանդաբար մեր արտահանումների 70

Կարեն Վրթանեսյան. «Սահմանամերձ գյուղերի բնակիչները խաղաղություն են ուզում»

Կարեն Վրթանեսյանը համարում է, որ ամենաշատը Այգեպարն է տուժել

«Երեւի Ադրբեջանի պաշտոնատար անձինք վախից մահանում են». Արմեն Մարտիրոսյան

«Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ ադրբեջանցիների կրակոցներն արդեն նվազել էին, բայց տեղի ունեցավ Կարեն Պետրոսյանի սպանությունը: Դա միանշանակ ուղղակի սահմռկեցուցիչ էր, երբ հիվանդ անձնավորության նկատմամբ նմանատիպ քայլի են դիմել: Ըստ էության չունենալով այլ քայլ, չկարողանալով հաջողության հասնել  ճակատային գծում, նմանատիպ քայլի դիմեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մեր

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. հյուրեր ԱՄՆ Կանզաս նահանգից

Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադիրյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատարի ադյուտանտ-գեներալ տեղակալ, բրիգադային գեներալ Բրադ Լինքին և Կանզաս նահանգի Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ջեյմս Բրաունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի

Հավի «վերանորոգված» միս մեր մանուկներին. «Լավագույնը»` երեխաներին շարքից

Ոստիկանության խնդիրը քաղաքացու իրավունքների, նաև՝ կյանքի և առողջության պաշտպանությունն է հանցավոր ոտնձգություններից: Եվ այդ առաքելության մեջ պետք է հետևողական լինել ամեն օր, ամեն ժամ: Քանզի, ինչպես վկայում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված գործողություններով օրերս բացահայտված դեպքը, ամեն ինչից փող սարքելու մոլուցքով բռնվածները ոչ միայն օրենքը, այլև բարոյականության տարրական կանոններն են խախտում՝ սպառնալով նույնիսկ ամենաթանկի՝ մեր

ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Նույն տնտեսությունում առկա են ևս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին: Վերոհիշյալ համայնքի տարածքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հյուընկալել էր երիտասարդական Հ/Կ-ների ներկայացուցիչներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` օգոստոսի13-ին, հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա շնորհակալություն է հայտնել երիտասարդներին հրավերն ընդունելու համար և կրկին անգամ շնորհավորել է նրանց՝ օգոստոսի 12-ին նշվող երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Նախարարը տեղեկացրել է հյուրերին, որ ինքն անձամբ ներկա է գտնվել երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

ԱԳՆ մամլո խոսնակ. Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Հարց. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան իբր թե մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան. Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն

Թուրքիան, Ադրբեջանն ու Բելառուսը Հայաստանից շուտ կգրավեն ռուսական շուկան

«Ռուսաստանի հետ պետք է զգույշ լինել. հիմա լավ են հարաբերությունները, պետք է օգտվել դրանից»,-ասում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը

Թումոն ներողություն է հայցում

Ստորև ներկայացնում ենք Թումոյի պաշտոնական հաղորդագրությունը Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատված «Ավելի հզոր մի ուժ» Ֆիլմի վերաբերյալ հետագա շահարկումներից, ենթադրություններից և անհիմն մեղադրանքներից զերծ մնալու համար: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար: Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատվեց «Ավելի հզոր մի ուժ» Ֆիլմի հանրային դիտումը կազմակերպիչների և Թումոյի միջև թյուրըմբռնման պատճառով, ինչը կինոդիտման վերաբերյալ Թումոյին ներկայացված ոչ լիարժեք

Լևոն Հայրապետյան. «Քննիչ Բեսեդինը քննությունը վերածել է մի իսկական առևտրի»

Այսօր, առավոտյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ տեսակապի միջոցով: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում:

Գինեգործները պատրաստվում են գինու տոնին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Արենի» փառատոն» հիմնադրամի, Վայոց ձորի մարզպետարանի և աջակցող այլ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, հոկտեմբերի 1-5-ը Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Արենի» գինու փառատոնը: Օգոստոսի 17-ին կօրհնվի խաղողը, և հենց այդ օրն էլ կտրվի փառատոնի մեկնարկը, սակայն բուն փառատոնը կանցկացվի հոկտեմբերի առաջին հինգ օրերին՝ յուրաքանչյուր օրը մարզի մի գյուղում: Ինչպես այսօր

Ազատամարտիկ. «Եթե չենք ուզում կործանվել, ապա պետք է ազգային սահմանադրություն ունենանք»

Ըստ Խաչատուր Խաչատրյանի` ազգային սահմանադրությունը պետք է իր մեջ ներառի սոցիալական բոլոր շերտերին վերաբերող դրույթներ

Մայրաքաղաքում կազմակերպվող տաքսիների նոր ավտոկայանատեղիների մասին

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա-կարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահավորման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը

Օգոստոսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Մարվին Էլիսը, ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի վարչության փոխտնօրեն Ջեֆ Պարետչյանը և նույն վարչության նախագծերի կառավարման մասնագետ Դիանա Ավետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ

Ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա` ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը

Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից». Medialab.am

Ադրբեջանական կողմի համար բուռն քննարկումների եւ մտահոգությունների առիթ դարձած տեսահոլովակը, որը հավաստում էր Ստեփանակերտի օդանավակայանի կենսունակությունը, զբոսաշրջիկների եւ էքստրիմի սիրահարների համար բացահայտում է Արցախի գույներն ու գեղեցկությունը՝ երկնքից: Արդեն երկու ամիս է՝ Ստեփանակերտի օդանավակայանը փոքրիկ օդանավերով անցկացնում է ավիացիոն տուրեր: Սա հնարավորություն է ընձեռում թռիչքի սիրահարներին բարձունքից հիանալ Շուշիի, Գանձասարի, Տիրգրանակերտի, Ստեփանակերտի, Ամարասի, Դրմբոնի գեղեցկությամբ:

Շաշկիի այս պարտիան ԱՄՆ-ն պարտվե՞լ է

«Այս պարտիան ավարտվել է հօգուտ Պուտինի, շաշկիի այս պարտիան Ամերիկան պարտվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ տարածաշրջանում Ամերիկան դիրքերը զիջում է Ռուսաստանին և ինչ-որ առումով խուճապի մեջ է, այսպես պատասխանեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նկատեց, թե «ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին վառվող օղակի

Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Ինչպես փոխանցեցին դատարանից` մեղադրող կողմը արձակուրդում է գտնվում, ուստի որոշում կայացվեց նիստը հետաձգել եւ նշանակել օգոստոսի 26-ին: Հաջորդ դատական նիստի ժամանակ նախատեսվում է մեղադրական ճառի

Ադրբեջանցի ամուսինները ինքնահրկիզվել են նախագահի նստավայրի մոտ. Haqqin.az

Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ 39-ամյա Էլչին Ադիմիրադօղլին և նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալախովան ինքնահրկիզում են գործել, հայտնում է «Հաքքին.ազ»-ը: Էլչին Ադիմիրադօղլին Ղարաբաղի պատերազմի վետերան է, մասնակցել է Թարթառի մարտերին: Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ժալյա Սալախովայի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: Նախնական վարկածով ամուսիններն այդ քայլին են գնացել այն պատճառով,

«Վերջին պահին բան փոխվեց». Շանթ Հարությունյանը հարցաքննվում է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը Շանթ Հարությունյանի երկու ժամից ավելի տեւած ելույթից հետո այս պահին կրկին շարունակվում է: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հարցրեց, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ քայլելու ընթացքում քանի հոգի էին իրենց կողքին Մաշտոցի պողոտա դուրս գալու ճանապարհին: Պարոն Հարությունյանը դժվարացավ թվաքանակ ասել` հնարավոր է 200 կամ 150 կամ էլ

«Իջեւանատան» սեփականատիրոջը սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել

Նշենք, որ Անդրանիկ Խոջումյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմներից է:

Ինչպե՞ս էին 6 գառները հայտնվել տաքսու մեջ

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Վ.-ին և 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ին` վերջինիս պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, որի մեջ եղել է 6 գառ: Պարզվել է,

Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը: Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Տեղի են ունեցել նաև բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

Դոլարի գինը կազմել է 410 դրամ

Օգոստոսի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ: NASDAQ OMX Armenia

Ռուզաննա Կրպեյան. «Արցախում զինվորները մարտական էին տրամադրված»

Ռուզաննա Կրպեյանի խոսքերով` խուճապի մատնվելու կարիք չկա

Ճամփեզրից գլորված քարը քանդել է գերեզմանը

Բնակիչների վարկածով` ջրամբարը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ստեղծվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.08.2014թ. թիվ 294-Լ որոշմամբ հաստատվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կարգը։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝ – Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության՝ որպես արդարադատության համակարգի կարևորագույն ինստիտուտի զարգացման և մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորման համար կարևորագույն նախադրյալ է հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ

Սաակաշվիլիին երրորդ մեղադրանքն առաջադրվեց. azatutyun.am

Վրաստանի դատախազությունը այսօր նոր՝ արդեն երրորդ մեղադրանքն է առաջադրել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նկատմամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է Պետական պահպանության հատուկ ծառայության գաղտնի ֆոնդից 5 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Հիշեցնենք՝ առաջին մեղադրանքը նախկին նախագահին առաջադրվեց այս տարվա հունիսի 29-ին. Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին, շուրջ 80-հատորանոց քրեական գործով, մեղադրեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031