Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նախատել է նախարարներին

Սպասվում են նաեւ պատիժներ Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքն անտեսած նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում` նախարարների ուղեկցությամբ: Տեղերում` համայնքների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, բավականին բաց խոսակցություններ են եղել առկա խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների եւ

Եզդիները սպանված երեխաների լուսանկարներով Ֆրանսիայի դեսպանատան առաջ են (տեսանյութ)

Կառավարության շենքի առաջ եզդիների ցույցի ընթացքում կրքերն այնքան շիկացան, որ ժամանեցին բարձրաստիճան ոստիկաններ։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եզդիների առաջնորդին հորդորեց ճանապարհն այլեւս չփակել եւ չխոչընդոտել այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։   Ապա բողոքի դուրս եկած եզդիներին լսելու համար կառավարության շենքից ընդառաջ եկավ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Գուրգեն Դումանյանը, որը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։ Նա ցուցարարներին

Անդրեյ Արեշեւ. «Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ճնշում ՌԴ դաշնակիցների վրա» (Տեսանյութ)

«Վերջին ամիսներին ամերիկյան պաշտոնյաների, մասնավորապես Ջեյմս Ուորլիքի սկանդալային հայտարարություններից հետո ականատեսն ենք եղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ համակարգային ճնշումների գործադրմանը»,- «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Բանախոսի կարծիքով,

Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ

Նոր սահմանափակում` «Հավաքների ազատության մասին» օրենքում. Pastinfo.am

Կառավարությունը հերթական կարգավորումն է առաջարկում «Հավաքների ազատության մասին» գործող օրենքում: Լրացման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Դրա համաձայն՝ առաջարկվում է գործող օրենքի 30-րդ հոդվածը, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները: Այս փոփոխությամբ նախատեսվում է դրանց ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները

Սոչիում Պուտինն ու Ալիեւը փորձեցին ապամիջազգայնացնել ԼՂ խնդրի կարգավորումը

Արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանն առաջարկում է, որ ԼՂ եւ ՀՀ իշխանությունները սկսեն կիրառել 1995թ. փետրվարի 4-ին պաշտպանության նախարարների ստորագրած` զինադադարի ամրապնդման եռակողմ պայմանագիրը – Պարոն Շահնազարյան, տեւական ժամանակ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի հրավերով Սարգսյան-Ալիեւ հանդիպման անցկացման հնարավորության մասին,

Ոստիկանությունը ուժ գործադրելով՝ ցուցարարներին դուրս բերեց փողոցից (տեսանյութ)

Այս պահին եզդիները փակել են Ամիրյան փողոցը։ Բողոքի ակցիայի ներկայացուցիչները չընդունելով կառավարության առաջարկը՝ հանդիպելու եւ բանակցելու շենքի ներսում, շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Սակայն ճանապարհին որոշեցին կանգնել եւ փակել Ամիրյան փողոցը՝ թույլ չտալով, որ երթեւեկությունը շարունակվի։ Փողոցի մեջտեղում կանգնած՝ նրանք վանկարկում են «Վար-չա-պե՛տ»: Ոստիկանները պատ են կազմել եւ չեն թողնում, որ ակցիայի մասնակիցները փողոցով առաջ շարժվեն։

Ոսկեձույլ արձաններով ու թանկարժեք «մետլախով» տուրիզմ չես զարգացնի

Այս տարի էլ հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստը կազմակերպում են Վրաստանում: Այս օրերին Վրաստան-Հայաստան մաքսակետում հայ զբոսաշրջիկների հերթեր են: Որքան էլ այդ երկրի հանգստավայրերում, նախորդ տարիների համեմատությամբ, գնաճ է եղել, եւ ծառայությունների, սննդամթերքի գները բարձրացել են, այդուհանդերձ՝ շարքային հայաստանցու համար հարեւան երկրում ամառային հանգիստը կազմակերպելն ավելի ձեռնտու է, քան մեր երկրում: «Առավոտի» հետ զրույցում այս մասին

Եզդիները միջազգային կազմակերպություններից խնդրում են զինել իրենց, ոչ թե Իրաքի ղեկավարությանը (Տեսանյութ)

Այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ցույցի հավաքված եզդիները կոչ էին անում հայ հասարակությանը եւ ողջ աշխարհին՝ ձայն բարձրացնել ընդդեմ Հյուսիսային Իրաքում մի քանի շաբաթ շարունակվող ոճրագործությունների: Հիշեցնենք, որ իսլամիստական ISIS կազմակերպությունը, Իսլամական խալիֆաթ ստեղծելու նպատակով, Հյուսիսային Իրաքն «ազատում է» այնտեղ բնակվող եզդիներից, ասորիներից, քրիստոնյա արաբներից եւ անգամ շիա մահմեդականներից: Ծայրահեղ իսլամիստներն այդ տարածքները զավթում են՝

Ագրարային կուսակցությունը կհամախմբվի ՕԵԿ-ի շուրջը

«Առավոտի» հարցերին պատասխանում է Ագրարային կուսակցության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արա Մելքոնյանը: – Պարոն Մելքոնյան, Ագրարային կուսակցությունը անցած մի քանի ամիսներին ակտիվ կազմակերպչական եւ քաղաքական գործունեություն ծավալեց: Սեպտեմբերից քաղաքական կյանքը կվերադառնա ակտիվ հուն: Ի՞նչ ծրագրեր եւ նպատակադրումներ ունի կուսակցությունը առաջիկայում: – Իսկապես, նախորդ ժամանակահատվածը Ագրարային կուսակցության համար նշանավորվեց մի քանի կարեւոր իրողություններով: Նախ՝ մենք ակտիվորեն

Ամբաստանյալ. «Ես Խաչիկյանի հանձնարարությամբ եմ դա արել, վախենում էի ինձ ազատեին աշխատանքից»

«Ես չեմ գիտակցել, որ տեղի են ունենում մասսայական հափշտակություններ, և իմ՝ այդ խմբի անդամ լինելու մասին: Ես պարտավոր եմ եղել վճարել վճարման ցուցակում նշված գումարները: Եղել են դեպքեր, երբ դեպոնենտ գումարը վճարել եմ կենսաթոշակառուների բարեկամներին, ես շատ դեպքերում չեմ ճանաչել նրանց, իմ ղեկավարությունն է հրահանգել վճարել նրանց, կենսաթոշակառուների կամքով»- Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ

Ինչպես հաղթահարել «Բելովեժյան բարդույթը»

Հետխորհրդային հակամարտություններն անմիջական հետևանքն են Բելովեժյան համաձայնագրերի (Беловежский синдром)։ Գորբաչովյան ջանքերը («Новоогоревский процесс»)՝ էվոլյուցիոն միջոցներով կործանման դատապարտված «Չարի կայսրությունը» վերափոխել «մարդկային դեմք»-ով կոնֆեդերացիայի՝ ձախողվեցին։ Կրեմլի պահպանողականների անհաջող հեղաշրջումը հանգեցրեց ԽՍՀՄ-ի «հեղափոխական» խորտակմանը, անկառավարելի փլուզմանը։ Վլադիմիր Պուտինի և իր համախոհների համար ԽՍՀՄ-ի կործանումը «կատաստրոֆա» էր։ Այն դեպքում, երբ դա Ազատ աշխարհի և կայսրության ժողովուրդների համար՝ փրկություն

«Թույլ չտանք, որ մեզ ղեկավարեն, հրահրեն, թշնամացնեն»

Տերտերյանական «Կրակե օղակ» օպերան այսօր էլ արդիական է

«Դեմ առ դեմ». Ամատունի Վիրաբյան եւ Մերուժան Հովհաննիսյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի եւ բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանի հետ: Թեման՝ հայացք դեպի անցյալը. այլախոհության եւ խորհրդային գաղափարախոսության բախումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը

Հայաստանի հավաքականը` 36-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում

ՀՀՖ կայքից տեղեկացանք, որ օգոստոսի 14-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 5 տեղով և զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Հոլանդիան է: 1. Գերմանիա – 1736 միավոր 2. Արգենտինա – 1604 3. Հոլանդիա – 1507 4. Կոլումբիա – 1495 5.

Պարարվեստի քոլեջից հետո՝ ուղիղ Գեւորգյան ճեմարան

Տիգրան Հակոբյանը համոզված է՝ Աստվածաբանական համալսարանն իրեն ավելին կտա

«Հայաստանում որսագողության վերահսկողությունն այդքան էլ իդեալական վիճակում չէ»

Հայաստանում շատացել է բեզոարյան այծերի պոպուլյացիան եւ պակասել թռչուններինը

Ռազմական փորձագետ. «ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի զինված ուժերի պատրաստվածությունը բարձ է»

«Ես բարձր եմ գնահատում ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի զինված ուժերի պատրաստվածության, գրագիտության աստիճանը: ՀՀ եւ ԼՂՀ բանակները պատրաստ էին կանխել առաջնային գծում լարվածությունը` նաեւ սեփական հերոսության արդյունքում»,- այսօր «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը` պատասխանելով լրագրողներից մեկի` Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական պատրաստվածության մասին հարցին: Վերլուծելով Ադրբեջանի կողմից

Վազգեն Խաչիկյան. «Այս պահին պատրաստ չեմ ցուցմունք տալ»

Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է ցուցմունք տար ամբաստանյալ, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Սակայն նա հայտարարեց. «Այս պահին պատրաստ չեմ ցուցմունք տալ, դեմ չեմ, որ հրապարակվի իմ նախաքննական ցուցմունքը»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Երքաղլույս» ընկերությունը կհիմնանորոգի 2014 թվականի ծրագրով հիմնանորոգվող փողոցների արտաքին լուսավորության ցանցը

Երևանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաև արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում: Զուգահեռաբար, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման և մասնագիտական այլ

«Չորացած արմատով կաղնին դատապարտված է չորացման»

Եթե արտասահմանյան բլոգները հիմնականում թեմատիկ են, ապա հայկական բլոգոլորտում նման բլոգներ շատ քիչ կան: Դրանցից մեկը «Հայ գենի հաղթանակ» անվանումը կրող բլոգն է (hay-geni-haxtanak.blogspot.com), որը շնչում է հայրենասիրությամբ, իսկ նրա «թթվածինն» ապահովում է Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում): -Գուրգեն, ինչպե՞ս ծնվեց բլոգ բացելու մտահղացումը: – Լինելով ընթերցասեր՝ ժամանակին ձեռք եմ բերել գրքեր և նյութեր ազգային արժեհամակարգի վերաբերյալ:

Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին

Օրերս, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին: Հանդիպման ընթացքում Ք. Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղությամբ, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, հավելելով, որ նախանշել

Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներից և Օզոնի շերտի պահպանության ծրագրի ազգային կենտրոնի ներկայացուցչից ձևավորված խումբը էկոկրթական դասընթացներ է անցկացրել ՀՀ կոտայքի մարզի Հանքավան քաղաքի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարներում: Միջոցառումը նպատակ է հետապնդել ուժեղացնել աշակերտների սերը հայրենի բնության հանդեպ, հարստացնել գիտելիքները շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների մասին: Ճամբարներում հանգստացող 300-ից ավել աշակերտներին մատչելի

Բարեմաղթանքներս «Առավոտին»

Թերթ, որը նորանկախ Հայաստանի լրատվամիջոցների շարքում իր ուրույն տեղն ու դիրքը, խոսքն ունի: Անցած երկու տասնամյակներում թերթի դեմքն ու հեղինակությունը ստեղծած հիմնադիր և այժմյան աշխատակազմի արհեստավարժ լրագրողներին ցանկանում եմ ձեռք բերած մասնագիտական հեղինակությունների էլ ավելի ամրապնդում ու բեղուն ստեղծագործական մթնոլորտ: Ընթերցողի ցանկությունս նաև այն է, որ «Առավոտը» 8 էջի փոխարեն տպագրվի 16 էջով եւ էլ

Հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի և Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի, վարչության անդամ և մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը` մասնավորապես շփման գծում վերջին օրերին տիրող վիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական և

Հայ շախմատիստուհիները համաշխարհային օլիմպիադան եզրափակում են Իսպանիայի հետ պայքարով

Հայաստանի կանանց հավաքականը, որ Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրից հետո թիմային 15,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում, այսօր պայքարը եզրափակում է Իսպանիայի հետ դիմակայությունով: Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը խաղալու է Սաբինա Վեգա Գուտիերեզի հետ: Մյուս զույգերն են. Լիլիթ Մկրտչյան-Օլգա Ալեքսանդրովա, Լիլիթ Գալոյան-Անա Մատնաձե, Մարիա Կուրսովա-Ամիլիա Արանեզ Մարիլլո: Հաղթելու եւ

Խաչիկյանի գործով վկա. «Չգիտեի՝ ո՞վ է Վազգենը, ի՞նչ է պատահել»

Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով վկա Գոհար Միքայելյանը: Նա իր ցուցմունքի սկզբում հայտարարեց. «Չգիտեի՝ ո՞վ է Վազգենը, ի՞նչ է պատահել»: Այնուհետև տեղեկացրեց, որ ինքը բնակվում է Ծերեթելի, այժմ Արտաշիսյան 39 շենքում: Գոհարի հարևանը՝ Գրիգոր Հովակիմյանը, 2007 թվականին, ըստ

Վլադիմիր Եվսեև. «Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի Լեռնային Ղարաբաղին»

«Վերջին իրադարձությունները լուրջ դինամիկա բերեցին ղարաբաղյան հակամարտության մեջ: Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, այլ դրանից դուրս»,- «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Բանախոսն ասաց, որ ուկրաինական իրադարձություններն իրենց ազդեցությունն ունենում են այն ամենի

Պատանի ծանրորդների մարտական ոգին բարձր է

Օգոստոսի 16-ին Նանջինգում մեկնարկող 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերում որոշակի սպասելիքներ ունենք մեր ծանրորդներից: Օգոստոսի 21-ին եւ 23-ին մրցահարթակում պայքարելու են Սոնա Պողոսյանը՝ 63 կգ քաշային կարգ, Հակոբ Մկրտչյանը՝ 77 կգ եւ գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: «Զվարթնոց» օդանավակայանում, Չինաստան մեկնելու օրը «Առավոտը» ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանից եւ մարզիկներից տեղեկացավ, թե ինչ նպատակներ են իրենց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031