Օրվա լրահոսը

Ազատամարտիկը ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով նամակ է թողել Բաղրամյան 26-ում

«Դուք Հայաստանը կործանում եք, մարդ եղեք» բովանդակությամբ նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր Բաղրամյան 26-ում թողեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: «Համենայնդեպս, քաղաքական ուժ է, իր գործառույթներն է կատարում, իսկ նախագահական նստավայրում հարյուրավոր նամակներ են հանձնվում, բայց բոլորն էլ անպատասխան են մնում: Էս երկիրն ընկել է մի երկու խուժանի ձեռքը, որոնք իրենց աչքաչափով են կառավարում, ոչ

«Սա եւս մեկ անորոշություն է, որ մտցված է օրենքում». Արտակ Զեյնալյանը՝ «Հավաքների ազատության մասին» օրենքում կատարված լրացման մասին

«Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարության հիման վրա արված նախագիծ է, որը հետեւեց «Դեմ եմ»-ի բողոքի ակցիաներին. բողոքի ակցիայի մասնակիցները տարադրամներ նետեցին պաշտոնատար մարդկանց ուղղությամբ»,-ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ նկատի ունենալով՝ «Հավաքների ազատության մասին» օրենքում կատարված փոփոխությունը: Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած

«Կոչումով բժիշկ» նախագծի նոր թողարկումը (տեսանյութ)

Այսօր հրապարակվեց ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը` նվիրված Անանիկյանների բժշկական ընտանիքին։ Նախագծի միջոցով հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը: Մինչ այդ ներկայացվել էին Ֆանարջյանների և Սարուխանյանների բժշկական գերդաստանները։ ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների`

Հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում՝ 14-15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-18-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:   Երևանում՝ 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին երեկոյան ժամերին սպասվում է

Գագիկ Գինոսյանը՝ Էրդողանին ուղղված շնորհավորանքի մասին. «Սերժ Սարգսյանը կարող էր ձեռնպահ մնալ»

ՀՀ նախագահի՝ շնորհավորական ուղերձը՝ ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քննադատության է արժանացել շատերի կողմից: «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ քայլը առաջին հայացքից նորմալ է, արարողակարգային է, մի կողմից էլ, նրա ձեւակերպմամբ. «Սերժ Սարգսյանը կարող էր ձեռնպահ մնալ, որովհետեւ մենք քաղաքական դիվանագիտական հարաբերություններ չունենք, իսկ իրենց սկսած գործընթացին եւ երկկողմանի համաձայնագրին ես դեմ եմ արտահայտվել

Խարդախության համար նախկինում երկու անգամ դատված կինը ազատազրկվեց վեցուկես տարով

Նա բնակիչներից խարդախությամբ գումարներ է հափշտակել

Կարինե Դանիելյան. «Հիմա Սեւանա լճի ջրի մակարդակն իջեցնելը շատ վտանգավոր է»

«Ես կտրականապես դեմ եմ դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացված որոշման մասին, ըստ որի՝ Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով ջրառն ավելացվելու է 25 մլն խորանարդ մետրով՝ Սեւանա լճի հաշվին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա մասնակցել էր կառավարության այսօրվա նիստին եւ հարցի վերաբերյալ իր անհանգստությունն

«Տոնուսի» բնակիչները մեծից փոքր կառավարության առաջ էին

Դավիթաշենի նրանց բնակարանները «Արցախ բանկ»-ում գրավ է դրված

Սերժ Սարգսյանի ցանկությունն այս տարի էլ չի իրականանա

Թեեւ պանրի «թափուր» տեղեր կան ռուսական շուկայում, բայց հայկական պանրագործներին խորհուրդ չի տրվում գայթակղվել

Իսկ կառավարության շենքի դիմաց այսօր ոչ առևտրային կրքեր էին (տեսանյութ). «Ա1+»

Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանը կանդամակցի Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների համաձայությունը ստանալուց հետո:Այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ ընդգծելով, որ դա է կարգը։ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության գործընթացից նախարարը որեւէ այլ բան չհայտնեց: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Սերժ Սարգսյանը «Դուք Հայաստանը կործանում եք, մարդ եղեք» բովանդակությամբ նամակ է ստանալու (Տեսանյութ)

Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ԱԻՄ-ականներն այդպես էլ չհավաքվեցին: Թեեւ ավելի վաղ հայտարարել էին, որ նախագահի հրաժարականի պահանջով հավաքվելու ու բողոքի ակցիա են անցկացնելու: Բայց իրենց նախատեսած ակցիան հետաձգել են` ՀՀ նախագահի ` Հայաստանից բացակայության պատճառով: ԱԻՄ-ականներից Բաղրամյան 26 էր եկել միայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ազգականը` Վրեժ Զատիկյանը ու

Դոլարի գինը կազմել է 409 դրամ

Օգոստոսի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,240,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ: Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և 255

Ուղիղ միացում. Ամատունի Վիրաբյան եւ Մերուժան Հովհաննիսյան

Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի եւ բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանի հետ: Թեման՝ հայացք դեպի անցյալը. այլախոհության եւ խորհրդային գաղափարախոսության բախումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Խաչիկյանի գործով ամբաստանյալը միլիարդների օգո՞ւտ է տվել պետբյուջեին

«Բարեխիղճ աշխատանքիս շնորհիվ մեծ գումարներ եմ խնայել բյուջեի համար: Պետբյուջեին յոթ միլիարդ դրամի ավելացումն իմ մասնակցությամբ է եղել, ինչը քննիչները նկատել չեն ցանկանում»,-Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում իր ցուցմունքում նշեց գործով ամբաստանյալ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության

Պատահար Երևանի Գայի պողոտայում. 10 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան, ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մեղրի և հատապտուղների փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Տավուշի մարզին

«Վերջին շրջանում Տավուշի մարզին վերաբերող լրատվությունը շատ գորշ է դարձել,- ասում է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը,- և այդ գորշությունն անհրաժեշտ է գոնե ինչ-որ չափով ցրել»: Դրան կնպաստի օգոստոսի 17-ին Բերդ քաղաքում կազմակերպվող Մեղրի և հատապտուղների փառատոնը, որն արդեն երրորդ անգամն է անցկացվում և նպատակներից մեկը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացումը խթանելն

Կոնյակի թագուհին հեռացավ

Հայ գինեգործների միությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 90-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո Երևանում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների հայ խոշորագույն կոնյակագործ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, խաղողի և գինու միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ծովինար Լևոնի Պետրոսյանը: Համաշխարհային գինու և կոնյակի երկնակամարում մի լուսավոր աստղ մարեց: Դեռևս 1970-ականներին ֆրանսիացիները նրան շնորհեցին «կոնյակի առաջին տիկին»

Եզդիները Ֆրանսիայի փոխդեսպանին` «Իրաքում երեխաներին մայրերի աչքի առաջ կոտորում են» (տեսանյութ)

Դեսպանի տեղակալն ասաց, որ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակն էլ են թարգմանել, ուղարկել իրենց կառավարությանը

Նրանք Հայաստանը կներկայացնեն Նանջինգում

Օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում կկայանա 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից պատանի մարզիկները, այդ թվում՝ նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, կսկսեն պայքարը: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հրապարակել է մեր պատանի օլիմպիականների անունները, մարզաձեւը, որ նրանք ներկայացնում են եւ մասնակցության ժամանակացույցը: Սպորտային մարմնամարզություն: Վիգեն Խաչատրյան, 17.08.2014 Ձյուդո: 66 կգ՝ Հարություն Դերմիշյան, 17.08 Հրաձգություն:

«Պատերազմից պետք է վախենալ, բայց պետք չէ հրաժարվել հաղթանակներից»

Ասում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: – Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե իրենց հրթիռները ուղղված են Հայաստանի վրա եւ պատրաստ են հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ Երեւանը: Հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ եւ կարող ենք «շատ կարճ ժամանակահատվածում ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել

Խաչիկյանի գործով ամբաստանյալ. «Երկու տարի ինչի՞ համար եմ բերդում նստած, քննիչը ոնց թելադրել ա, գրել եմ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարունակվում է Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Վազգեն Խաչիկյանը հրաժարվեց ցուցմունք տալ, ու հայտարարեց, թե հետո կասի՝ մեղավոր է, թե՝ ոչ: Դատարանում ընթերցվեց Խաչիկյանի նախաքննական ցուցմունքը, որը դժվարընթեռնելի էր. ձեռագիրը չէր հասկացվում, նախագահող դատավորն էլ նշեց, թե առանձնապես ցուցմունք չի էլ տվել:

Հայերին վիրավորելու համար Էրդողանին հնարավոր է դատի տան Թուրքիայում. Haqqin.az

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է Էրդողանի դեմ դատական հայց ներկայացնել հայերի նկատմամբ հրապարակայնորեն ռասիստական արտահայտություններ անելու համար, հայտնում է «Haqqin.az»-ը՝ հղում անելով «CNN Turk»-ին: Թուրքիայի նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Էրդողանը «NTV» հեռուստաալիքի եթերում ասել էր. «Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց դրանից ավելի վատ բան էլ են ասել. ինձ հայ են անվանել»:

Կալիումի պերմանգանատի ու քացախի մեջ մշակած հավի մսով չեն հասցրել կերակրել երեխաներին

Մանկապարտեզի տնօրենն անմիջապես «գլխի է ընկել», որ գնված հավի միսը պիտանի չէ

Արտագաղթից էլ են փող «քամում»

Եթե ժամանակին արտագաղթը արվեստին առատ նյութ էր տալիս, մեր օրերում այն բիզնես-շահագրգռություն է առաջացնում: Օրինակ՝ ըստ Արշակունյաց պողոտայում «հանգրվանած» այս պաստառի, գրասենյակը պատրաստ է արտագաղթի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել ու նույնիսկ դրան նպաստող համապատասխան փաստաթղթեր պատրաստել: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 13.08.2014 թ.

Բնության մոռացված արահետներ

Եղվարդի Օրհուս կենտրոնում մեկնարկեց «Բնության մոռացված արահետներ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ տեղեկացվածության մակարդակը և նպաստել Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրման աշխատանքներին: Ծրագրին մասնակցում են երիտասարդներ ոչ միայն Կոտայքի մարզից, այլև Երևանից և այլ մարզերից: Այն իր մեջ ներառում է երկօրյա սեմինար և արշավներ դեպի Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի,

Ռոլանդ Շառոյանը՝ ՀՀ նախագահի՝ էրդողանին հղած ուղերձի մասին. «Արարողակարգ է, էթիկա, որ պահպանվել է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Թուրքիայի ժողովրդին էլ մաղթել բարեկեցություն եւ առաջընթաց: Սերժ Սարգսյանի ուղերձը բուռն քննադատությունների տեղիք է տվել եւ քննարկվել տարբեր հարթակներում: ՀՀ մշակույթի նախկին նախարար, գրող Ռոլանդ Շառոյանը Аravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեքստին ծանոթ չէ, բայց նորմալ է վերաբերվում նախագահի

Անդրեյ Արեշեւ. ՌԴ-ն չի մտածում խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում

«Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել, այն էլ ուկրաինական ճգնաժամի պարագայում: Այդուհանդերձ Ռուսաստանը զերծ չմնաց որոշ ջանքեր գործադրելու, որպեսզի թեկուզ ժամանակավոր, բայց հաշտեցնի հակամարտող կողմերին: Բայց Ռուսաստանը միակ խաղացողը չէ Հարավային Կովկասում և միակ համանախագահողը չէ: Պարբերաբար շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանը միայն մտածում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում, ուղղակի աբսուրդային են: Թեև Ռուսաստանն

«Այսօրվա անարխիստական Հայաստանը պառլամենտարիզմի դաշնակցական սկզբունքներով ղեկավարելն անհնար է»

Դավիթ Հակոբյանը Սահմանադրության մեջ 3 փոփոխություն է առաջարկում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031