Օրվա լրահոսը
Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի
Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին «գլխիվայր» աքլոր կնվիրի (Տեսանյութ)
Այսօր, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամանորյա նվերներ է պատրաստել Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Ընդդիմադիր պատգամավորի նվերները բացիկներ են, որոնք նա բերել է Իսպանիայի Պրադո թանգարանից: Փոստանջյանից ամանորյա նվերներ ստանալու են այն իշխանավորները, ովքեր հայ ժողովրդին
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանին և բոլոր բարի կամքի մարդկանց Դիմում` Հարգելի պարոն Անդրեասյան՝ Դուք գիտեք, որ 2002 թվականից Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան (միությունը) պաշտոնապես գրանցված է իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքում՝ Մոսկովյան 33ա շենքում: 2012 թվականի մարտի մեկին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ Հայհիդրոնախագիծ ՓԲԸ սեփականատեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բիզնես-գործընկեր Սենիկ
Տիգրան Սարգսյանը՝ աղքատության մասին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսում պատասխանելով աղքատության աճի վերաբերյալ հարցին՝ ասաց, որ իրենց կարեւորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարման խնդիրն է: Եվ այդ խնդիրն, ըստ նրա, առաջացել է իննսունականերին, երբ առաջացավ սոցիալ տնտեսական կոլապս: Նշեց նաեւ, որ անցած տարիների ընթացքում չի հաջողվել ձեւավորել միջին խավ: Վարչապետը խոսեց նաեւ այն մասին, թե աղքատությունը հաղթահարելու համար պիտի
Սամբոյի աշխարհի գավաթի արդյունքները
Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան /FIAS/ ամփոփել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, որոնցում հաշվի են առնվում տարվա ընթացքում կայացած չորս փուլերում՝ մարզիկների հավաքած միավորները: 90 կգ քաշային կարգում պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել և արծաթե մեդալի արժանացել Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Դավիթ Գրիգորյանը: Ընդ որում, մեր մարզիկը
Նախախորհրդարանը հրավիրում է ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան,
Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման: Դրա մասին է վկայում իրավասուբյեկտության չորս հիմնական հատկանիշների՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, յուրային կառավարության և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողության առումներով նրա ներկայիս վիճակը: Ապացուցման կարիք այլևս չունի այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում մշտական բնակչությունն աղետալի արտագաղթի հետևանքով սպառվում է, տարածքը՝ Արցախի մասով, կարող է
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ԵՀՄՖ հայաստանյան ներկայացուցիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։ Ամփոփելով տարին` Արամ Հարությունյանն առանձնացրեց այս տարվա սկանդալային իրադարձությունները՝ առաջինը նշելով հայտնի «օֆշորային» սկանդալը։ Հաջորդը բանախոսը նշեց «Նաիրիտի» շուրջ խոշորագույն սկանդալի մասին։ <<Հսկայական գումարներ են փոշիացվել:
Ուսանողները՝ վարչապետի ասուլիսին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկա են ոչ միայն լրատվամիջոցների խմբագիրները, այլ նաեւ Մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանց այստեղ էին բերել երկու ավտոբուսներով: Ներկա էին նաեւ լրագրության դասախոսներ, այդ թվում՝ նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ պրն Սարգսյանն այդ համալսարանի խորհրդի նախագահն է:
Վարդան Հակոբյան. «Իշխանության ուզածը Հայաստանը մեծ պոլիգոն սարքելն է»
«Պայքարի բոլոր ձևերը սպառված են իշխանական համակարգի ներսում, և համամիտ չեմ, որ պայքարի միակ ձևը արտագաղթն է»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքին, որ «կազյոլի» , «իմ դեմ խաղ չկա» լեզվով խոսող իշխանության դեմ պայքարի միակ տարբերակը մնացել է արտագաղթը , այսպես արձագանքեց Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Նախախորհրդարանի
43 ապօրինի հորեր են լուծարվել
Այս պահի դրությամբ լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 46 խորքային հոր, հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման շնորհիվ մինչեւ հունվարի մեկը կխնայվի 3500-4000 լիտր վայրկյան ջուր: Այսօր այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս տարի իրականացվել է Արարատյան դաշտավայրում առկա խորքային հորերի հաշվառում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են 3314 խորքային հոր,
Մեզ անհրաժեշտ է քաղաքացուն, այլ ոչ թե օլիգարխին ծառայող համակարգ. ՍԴՀԿ
Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր Անցնող 2013 թ-ն իր բովանդակությամբ առանձնապես տարբեր չէր վերջին 20 տարիներին տիրող խայտառակ իրավիճակից: Շարունակելով մնալ շրջափակման մեջ ու չհայտարարված պատերազմի իրավիճակի պայմաններում՝ մեր երկրի իրար հաջորդող իշխանությունները չկարողացան իրենց քաղաքականությունն ուղղել դեպի ՀՀ քաղաքացին, այսկերպ էլ ավելի անկատար ու հակամարդկային դարձնելով գործող համակարգը: Շարունակական մեծ թիվ է կազմում արտագաղթը, Հայրենիքը լքում
Մեր արվեստագետների ամանորյա բարեմաղթանքները
Ամանորյա բարեմաղթանքները նույնիմաստ, սակայն շա՜տ տարբեր են հնչում, մանավանդ՝ արվեստագետների շուրթերից: Համամարդկային լինելով հանդերձ՝ դրանցում միախառնվում են անձնական պատկերացումներն ու մասնագիտական ապրումները: «Առավոտը» խնդրեց մշակույթի որոշ անվանի գործիչներին Ամանորի՝ 2014-ի շեմին հնչեցնել իրենց «պատրաստած» բարեմաղթանքը: Դերասանուհի Նելլի Խերանյան. «Աշխարհում, հատկապես մեր երկրում, կարծես Կարմիր գրքում գրանցվելու հայտ են ներկայացրել համբերությունն ու ներողամտությունը: Մենք պետք է
«Մեկ պետությունը միայնակ չի կարող աստղագիտություն զարգացնել»
Ըստ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի, եկել է համատեղ աստղադիտարանների ու նախաձեռնությունների ժամանակը: Հայկական աստղագիտական ընկերության նախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գիտական համագործակցության ծրագրով երկու ամսով գործուղվել էր Գերմանիա՝ Պոտսդամի աստղաֆիզիկայի ինստիտուտ: Գիտնականը նշեց, որ այդ ընթացքում համատեղ գիտական աշխատանք է կատարել գերմանացի
Ցինիզմի նպատակը
Չնայած սա այս տարվա վերջին խմբագրականն է, բայց զուտ ամանորյա ոճի մեջ չեմ կարող տեղավորվել եւ ուզում եմ խոսել լայն տարածում գտած երեւույթի՝ լկտիության (զոռբայության, ցինիզմի) մասին: Ի՞նչն է պակասում Շմայսին այս կյանքում: Թվում է, թե ոչինչ. նստիր քո անկյունում եւ կեր քո բիզնեսների փողերը: Բայց՝ ոչ. նա ձգտում է ինչ-որ բան ապացուցել: Ի՞նչ: Որ
«2014 թ-ի հունվարի 1-ին ժամը 15:00-ին դուրս գանք Ազատության հրապարակ». «Գալա»
Արդեն երկու օր է՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ մի խումբ երիտասարդներ իրազեկման թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքում: Անարգելով սաստիկ ցուրտն ու անբարենպաստ եղանակը՝ նրանք ոտքով շրջում են Երեւանի փողոցներով եւ բաժանում թերթիկները: «Մենք ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հենց հունվարի 1-ին դուրս գալ փողոց եւ կերտել Նժդեհի երազած Հայաստանը: Այդ օրը նաեւ Գարեգին Նժդեհի
Բազմակուսակցական Հայաստան – 4
Եթե Տեր-Պետրոսյանի ցանկությունը ՀԱԿ-ը երիտասարդացնելն էր, թվում է թե` ինքն էն գլխից կարող էր ՀԱԿ-ի երիտասարդներին բնակեցնել ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի ամենավերևներում, և էս պահի դրությամբ ԱԺ-ում գոյություն կունենար ՀԱԿ միանգամայն սերնդափոխված խմբակցություն, որն իսկապես նախկին ՀՀՇ-ի մասին անցանկալի հիշողություններ չէր արթնացնի:
Ռուսաստանի կողմից նույնաբովանդակ քայլեր ակնկալելը Արցախի հանդեպ, ինչ արվել ու արվում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուղղությամբ, միամտություն է. «Ազգ»
Սին են բոլոր այն ակնկալիքները, թե ինչպես մաքսատուրքները հանվել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ (թեեւ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում), այդպես էլ կլինի Լեռնային Ղարաբաղի պարագայում:
Ցուրտ է, բայց 2008-ին ավելի ցուրտ էր (Տեսանյութ). «Ա1+»
2008-ի դեկտեմբերին Երեւանում ավելի ցածր ջերմաստիճան է գրանցվել, քան հիմա է, հասել է մինչեւ -24,25 աստիճանի։ Ըստ մասնագետների՝ հունվարին ջերմաստիճանը նորմայից նույնիսկ բարձր կլինի։ Նյութն ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՔԾ-ն մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պահանջը. «Հրապարակ»
«Քրեական գործի հարուցումը ՀՔԾ վարույթում մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն. «Հույս ունեմ, որ 2014-ը ավելի մեծ ժողովրդավարություն կբերի հայ ժողովրդին» (Տեսանյութ)
«Ես եւ կինս շնորհավորում ենք»,- հայերեն ասում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ ամանորյա ուղերձում հույս հայտնելով, որ մեր երկիրը հաջորդ տարի կլինի ավելի ժողովրդավարական ու բարգավաճ: Մանրամասն՝ տեսանյութում
Կոնստանտին Զատուլին. «Դուք ՄՄ-ից, որին դեռևս չեք անդամակցել, պահանջում եք ավելին ԼՂ-ի վերաբերյալ, քան ինքնին Հայաստանի՞ց». «Առաջին լրատվական»
Ես կցանկանայի հարցնել՝ տարօրինակ չէ՞ արդյոք քննարկել Ղարաբաղի անդամակցությունը ՄՄ-ին, եթե Հայաստանն ինքը, հայտնի պատճառներով, Ղարաբաղը չի ճանաչել, որպես պետություն:
Կարելի է մեղադրել իշխանությանը ճկունության պակասի, պատեհ առիթները չօգտագործելու մեջ. «Ազգ»
Բայց միայն ա՞յս իշխանությանը, թե՞ մեր հաջորդական բոլո՛ր իշխանություններին, որոնց սխալների հանրագումար պարտքերի առաջ ենք կանգնած այսօր:
Աշոտյան. «Այդպիսի ասեկոսե լսելը բարձրացնում է տրամադրությունս». «Հրապարակ»
ԿԳ նախարար, համատեղությամբ ՀՀԿ արտաքին կապերով փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարցրինք. կարո՞ղ է պատրաստվում եք երգել՝ «ախ, երնեկ էս նոր տարին «զբաղեցնեմ» ես ԱԳ նախարարի պոստը»: «Հունվարի շեմին այդպիսի ասեկոսե լսելը բարձրացնում է տրամադրությունս, զվարճացնում ինձ, հատկապես հաշվի առնելով, որ մինչ այդ լրատվամիջոցները «կուլիսներից» ինձ դեսպան էին տանում, փաստորեն, պաշտոնի «բարձրացում» է «տեղի ունեցել»: Սակայն թույլ տվեք
Տարոն Մարգարյանի ատենախոսության ոչ հրապարակային պաշտպանությունը
Փաստորեն ժամանակն է, որ ՈւԽ-ներին այսուհետ կոչեն “Ռեկտորատին կից հատուկ ծառայությունների և ոստիկանության բաժին”:
Սերժ Սարգսյանը հենց այնպես չէր լուսանկարվի. «Ժամանակ»
Երեկ համացանցում տարածվեց մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանն է այն երիտասարդների մեջտեղում, որոնք երեկ տնտեսագիտական համալսարանում հայհոյում և լկտի վարքով արգելում էին լրագրողներին աշխատել: Եվ ահա Սերժ Սարգսյանը ժամանակին լուսանկարվել է այդ երիտասարդների հետ, և պետք չէ նույնիսկ բացառել, որ այդ լուսանկարները նրանք պահում են իրենց ծոցագրպանում որպես անցաթուղթ, որը ցանկացած դուռ կբացի, և որը
Դատավորներն ու փաստաբանները ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները
վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը
վերացնելու համար ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ հաշվի
առնելով ՀՀ վճռաբեկ դատարանում առկա դատավորների և բողոքարկվող գործերի
քանակը։
Անհավանական արդարացում` թրաֆիքինգի գործով
Դատարանը երկու անգամ մերժել է արդարացման դատավճռի դեմ գլխավոր դատախազի տեղակալների բողոքները:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Դեմքիս են խփել, ուշագնաց եմ եղել. «32 ատամ» ակումբի դերասանը հայտնվել է անվասայլակին. News.am
«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետեւանքով հայտնվել է անվասայլակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Կարեն Մկրտչյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրեն նորմալ է զգում, սակայն ոտքերը չեն աշխատում: «Իմ դեմքին են խփել, բայց այնտեղ