Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. «Ի սեր Աստծո, ինչո՞ւ չեք ձայն հանում, երբ եզդիներին կոտորում են» (ֆոտոշարք և տեսանյութ)

1915 թ. մեղադրում էինք, որ ոչ ոք ձայն չհանեց, երբ հայերին էին կոտորում, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը ձայն չի հանում, ինչո՞ւ մեր հայ մեծ գրողները ձայն չեն հանում, ինչո՞ւ հայ ժողովուրդը, մեր բարեկամ ժողովուրդը ձայն չի հանում, չէ՞ որ եզդիներին կոտորում են, սպանում են:

Ստամոքսներին տիրություն արեք, որսագողերի ջրաղացին ջուր մի լցրեք (Տեսանյութ)

«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը հորդորում է շուկայից սիգ չգնել, որպեսզի որսագողությունը պակասի

«Արցախյան վիկինգները եւ երրորդ հանրապետության քաղաքական վախճանը»

Դավիթ Հակոբյանը վարչական տուգանք է նշանակում Սերժ Սարգսյանին

Յուդիթ Պոլգարը հրաժեշտ է տալիս ակտիվ շախմատին

Վերջին 25 տարիներին աշխարհի լավագույն կին շախմատիստ, հունգարացի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի ավարտին «The Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է ակտիվ շախմատին հրաժեշտ տալու մասին: Յուդիթ Պոլգարը մասնակցում է բացառապես տղամարդկանց մրցաշարերին, որոնք, ինչպես հայտնի է, խաղամակարդակով զգալիորեն բարձր են կանանց մրցաշարերից: Տրոմսյոյում նույնպես Յուդիթն ընդգրկված է Հունգարիայի ազգային հավաքականի կազմում

Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի. Գալուստ Սահակյանի բացառիկ հարցազրույցը. Արմենպրեսս

Երևան, 14 օգոստոսի, Արմենպրեսս: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շահեկան է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, որդեգրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ուղին: Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Ադրբեջանը վերջ կտա իր սադրիչ քաղաքականությանը և փաստում, որ այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում

Տղամարդկանց հավաքականը վայր է դրել համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը

Այսօր Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Եզրափակիչ՝ 11-րդ, տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Չեխիայի Հանրապետության ընտրանու հետ: Ըստ խաղատախտակների հերթականության զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Դավիդ Նավարան, Գաբրիել Սարգսյանն ու Վիկտոր Լազնիչկան, Սերգեյ Մովսիսյանն ու Զբինեկ Հրաչեկը, Վլադիմիր Հակոբյանն ու Վլաստիմիլ Բաբուլան: Անկախ այս տուրում գրանցվելիք արդյունքից, Հայաստանի տղամարդկանց

Հովիկ Աբրահամյան. «Մարզպետարաններին եք տալիս, որ ինչ անեք»

Վարչապետը թույլ չտվեց, որ Սերգո Կարապետյանը սերմացուն տա մարզպետներին

Մեդվեդևը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող որոշումը. Azatutyun.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին և հանձնարարել է նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկություն ներկայացնել Ռուսաստանի նախագահին: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Թող Արմեն Մովսիսյանն ու գործարանի գաղտնի սեփականատերը գան, իրենց թույները պահեն»

Եթե աշխատավարձի հարցը չլուծվի, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները համընդհանուր գործադուլ կանեն:

Մայրաքաղաքում իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգում

Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: 2014 թվականին նախատեսված է վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները

Վիրավորված են աշխատավարձի 3 դրամի բարձրացումից. «Ժողովուրդ»

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ից ավելացնել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի աշխատավարձերը։ «Ժողովուրդ»-ը Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի մի շարք տեղամասային բուժքույրերից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց աշխատավարձն այս նոր հրամանով մեկ անձի սպասարկման հաշվով բարձրացել է ընդամենը երեք դրամով։ «Ժողովուրդ»-ին դժգոհած բուժքույրերից մեկը՝ Նառա Չիլինգարյանը, վրդովված ասաց, որ

ԴԱՀԿ-ն կարող է արգելանք դնել միայն տուգանքի չափով գումարի վրա

Վարորդների հաշիվները կարգելափակվեն մասամբ

«6 օր Սևանի շուրջ». Երիտասարդները՝ սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը, մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։ Ծրագիրը

Ո՞վ է Հայաստանի դրոշը տանելու պատանեկան օլիմպիական խաղերի բացման շքերթում

Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն այսօր Aravot.am-ի հետ Չինաստանից ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ Նանջինգում օգոստոսի 16-ին կայանալիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր շքերթում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը ամենայն հավանականությամբ կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԼՂՀ վարչապետ. Սոչիի հանդիպումն իր արդյունքը տվել է. «Ժողովուրդ»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակը հանգիստ է։ Ու անգամ այժմ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ լարվածություն չի էլ եղել։ – Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված մթնոլորտ է, որին Դուք անձամբ եք հետեւել սահմանային գծում։ Խնդրում եմ

Մարդասիրական օժանդակություն իրաքցիներին

Անցնող օրերին Իրաքից Լիբանան են տեղափոխվել շուրջ ութ հազար գաղթականներ: Գաղթականների մեծամասնությունը քրիստոնեայ համայնքներից են: Ըստ հաւաստի աղբյուրներ՝ի Լիբանանում գործող ասորի եկեղեցու պատասխանատուներ հատուկ կարգադրութեամբ որոշել են մարդասիրական նախնական օժանդակություն տրամադրել իսլամական «Իրաքի եւ շամի պետության» վտանգներից խույս տված իրաքցիներին: Սագօ Արեան

Եթե նույնիսկ փլուզվել է, չի նշանակում, որ սեյսմադիմացկուն չէ. «Հրապարակ»

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ եթե չգործող էստակադայի բազրիքները փլուզվել են, ուրեմն «Զվարթնոցի» հին շենքը սեյսմակայուն չէ եւ պիտանի չէ շահագործման։ «Եթե նույնիսկ փլուզվել է, ու վտանգավոր բաներ կան, դա դեռ չի նշանակում, որ ենթակա չէ վերականգնման, եւ բոլորովին չի նշանակում, որ սեյսմադիմացկուն չի։ Կարող է ժամանակի ընթացքում կոռոզիայի ենթարկված լինի ու

ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ` դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Նախարարի ասուլիսը՝ իր դուստրերի ակումբում. «Հրապարակ»

Երեկ լրատվամիջոցներին իր ստեղծագործական մտքի թռիչքով զվարճացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Վերջինս իր հարյուր օրվա սցենարը բեմադրեց իր սեփականություն հանդիսացող՝ «Լեո 52» կոչվող կլուբում։ Շենքն իր սեփականությունն է, այնտեղ տեղակայված ակումբը՝ դուստրերի բիզնեսը։ – Դուք կարող եք ստանդարտներից շեղվել Ձեր անձնական կյանքում, բայց Դուք արդարադատության նախարարն եք, որքանո՞վ է ճիշտ Ձեր պաշտոնավարմանը վերաբերող ասուլիսը կազմակերպել

Սերժ Սարգսյանը մի օր վիրավորում է, մյուս օրը շնորհավորում. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանին: Ուղերձը ընթերցելիս առաջին զգացումն այն է, որ Սերժ Սարգսյանի մոտ անձի երկվություն է սկսվել: Բանն այն է, որ ընդամենը երեք օր առաջ նա հայտարարում էր, որ եթե Էրդողանը հայ լիներ, ինքն իրեն վիրավորված կզգար։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը իրեն վիրավորված կզգար, եթե Էրդողանը հայ լիներ։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել

Առկա բախումների և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում եք դուք՝ «Օրինաց երկիր» կերտողներդ

Հարգարժան ՕԵԿ-ականներ «Օրինաց երկիր» եք քարոզում առանց օրենք իմանալու: Նախ` կարողացեք տարբերել անհատույց օգտագործման իրավունքը սեփականության իրավունքից, որ հետո ձեր իրավական անգիտությամբ ապատեղեկատվություն տարածելով ժողովրդին չգցեք մոլորության մեջ: Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ձեր գրասենյակին (Աբովյան 43) կից տարածքը (Աբովյան 43/1) ձեզ է հատկացված անհատույց օգտագործման իրավունքով, ապա դա ձեզ իրավունք չի վերապահում այդ տարածքում

Արտակ Զաքարյան. «Այս փուլում անգամ անհրաժեշտություն չի եղել, որ ներգրավված լինեն Կոլեկտիվ անվտանգության համակարգերը». «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ – Եթե Ադրբեջանը նորից փորձի արդեն ավելի լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել ՀՀ սահմաններին, ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն կօգնե՞ն մեր երկրին։ – Գոյություն ունի պայմանագիր, որտեղ գրված է այն, ինչ դուք ասացիք։ Եվ այդ պայմանագիրն ուժի մեջ է ու գործում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համար։

Մաքսային միությունը գործո՞ւմ է

Ի՞նչ է, ձեր կարծիքով, նշանակում «մաքսային միություն»: Ընդհանրապես, դա մի կառույց է, որը ենթադրում է միասնական տնտեսական տարածք՝ առանց մաքսակետերի: Զուտ տեսականորեն դա լավ բան է՝ երկրների միջեւ ապրանքների ազատ շրջանառության, համագործակցության առումով: Այս՝ «ռուսաստանյան» Մաքսային միությունում ամեն ինչ այլ երանգ է ստանում, որովհետեւ այդ միության նախաձեռնողի մոտ քաղաքական շարժառիթները գերակայում են տնտեսականներին: Ռուսաստանի եւ

Սահմաններու ապահովութեան միակ երաշխիքը հայկական հզօր եւ մարտունակ բանակի ներկայութիւնն է

Հարցազրոյց ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Ընկ Յակոբ Տիգրանեանի Հետ: – Ինչպէս կը գնահատէք վերջին շրջանին տեղի ունեցած բախումներն ու լարուածութիւնները: – Ատրպէյճան կը միտէր սահմանները թէժացնել եւ աստիճանաբար սրելով իրաւիճակը, Լեռնային Ղարաբաղի հարցին մէջ առաւելութիւններ եւ նախաձեռնողի դիրք ձեռք բերել: Պէտք է ընդունիլ, որ այս լարուածութիւններն ու բախումները ամիսներէ ի վեր կան, պարզապես վերջին շաբաթներուն

Մոսկվայի մետրոյում պայթյունի հետեւանքով տուժած Մերի Քոչարյանը մահացել է. News.am

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում այսօր ժամը 18:30-ին մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը՝ մերձմոսկովյան Օդինցովոյի բնակչուհին, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին: Մայրաքաղաքի բժշկական աղբյուրները «ԲալտԻնֆո»-ին տեղեկացրել են, որ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն աղետի ժամանակ ստացած վնասվածքները ծայրահեղ ծանր են եղել: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում 8 մարդ է մնում:   Մանրամասները կարող եք

«Թշնամին այսպես թե այնպես գազազած է, պիտի հարված հասցնես, որ հասկանա». ՀՀԿ պատգամավոր

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սպառնացել էր Ադրբեջանին, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ եւ կարող ենք ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամն է: Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ էր  ճիշտ Սերժ Սարգսյանի կողմից այդպես թշնամուն գազազեցնելը այս լարված իրավիճակում, որովհետեւ դրան հաջորդեց Ադրբեջանի

Վիկի Կիմ. «Դուք՝ հայերդ, խաղաղության համար շատ եք աշխատում»

Այսօր Երեւանում «Համաշխարհային խաղաղապահ կազմակերպության միջազգային խաղաղության երիտասարդական խմբի եւ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքերով կայացավ «Հայաստանյան խաղաղության 1-ին կոնֆերանսը, որի գլխավոր նպատակը խաղաղության համար պայքարն է խաղաղության գաղափարների տարածումը աշխարհի երիտասարդների շրջանում: Կոնֆերանսի մասնակիցները Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցի առաջարկով հոտնկայս հարգեցին վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների շփման գծերում խաղաղության եւ հայրենիքի

«Բասաեւը հայտարարել է, որ ադրբեջանցիները կռվող չեն, հիմա էլ թուրքերը կհամոզվեն»

«Թե ինչ կտա Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների հանդիպումը, հետագայում կերեւա: Ես չգիտեմ այդ հանդիպումը մեղմել է Ադրբեջանի պահվածքը սահմանի վրա, թե ոչ, ցանկացած պարագայում միանշանակ է, որ այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գնաց բավականին ուժեղ  դիրքերով, որովհետեւ դա ապահովել էին հայ զինվորները: Իշխանությունները դա չէին վաստակել իրենց գործերով, այլ հայ զինվորներն էին ապահովել՝ իրենց կյանքով»,- «Ժառանգություն»

Մեքենաները Երեւանի փոխարեն սահմանամերձ Բարեկամավան են հասնում

Անուշադիր վարորդներն իզուր 40 կմ ճանապարհ են անցնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031