Օրվա լրահոսը

Ոստիկանները պնդել են, որ Շանթ Հարությունյանը մահացել է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստում այսօր սկսվել է ամբաստանյալների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվեց Շահեն Հարությունյանը: Նա պատմեց, որ նոյեմբերի հինգին իմացել է, որ երթ է լինելու, տեղյակ չի եղել երթի ուղղությանը, գնացել է Ազատության հրապարակ, երթը սկսվել է. «Խառնաշփոթ էր,պայթյուններ են եղել: Տեսել եմ՝ ոստիկանները հորս խփել են, ես էլ եմ

Մարի Մելիքյանի անբացատրելի ու աներևույթ կողմը

Զրույց միստիկ ստեղծագործությունների հեղինակ Մարի Վոլտերայի հետ Մարի Մելիքյանը, որն ընթերցողներին ավելի հայտնի է որպես Մարի Վոլտերա, «վոլտերական մինոր» (сопор этернус) անվանումը կրող բլոգը ստեղծել է 2012 թվականին: Մարին եզակիներից է, որ ստեղծագործում է միստիկայի ժանրում. «վախկոտների» մուտքն այս բլոգ ուղղակի արգելված է: Ինչպես նշեց հեղինակը, կեղծանունը ծնվել է «Վոլտերե անվան, աղջկական» տարբերակից: Միստիկ բլոգի

«Առաջարկությունների արկղեր»-ի տվյալների ամփոփման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են «Առաջարկությունների արկղեր»: Դրանք հնարավորություն են տալիս երևանցիներին մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել քաղաքապետարանին։ Այդ առաջարկներից շատերը, թեև ընդգրկվել են քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում, այդուհանդերձ, առանձին դեպքերում, օրինակ, բակերի բարեկարգման մասով, կյանքի են կոչվում` հաշվի առնելով առաջարկներում նշված բաղադրիչները: Արդեն

Շահեր, խաղաքարտեր եւ զենքեր

Տարածաշրջանի վերջին իրադարձությունները շաղկապված են միմյանց հետ 21-րդ դարի քաղաքականության մեջ գաղտնի դավադրություններ չկան: Չկան մեզ անհայտ «ուժի կենտրոններ»: Չկան նաեւ «արդար» եւ «անարդար» պետություններ: Կան խաղաքարտեր, եւ կան շահեր, որոնք այդ քարտերի միջոցով պետությունները փորձում են առաջ տանել: Այդ տարրական կանխադրույթից ելնելով՝ պարզ է, որ բոլոր իրադարձությունները շաղկապված են իրար հետ: Այդ թվում՝ վերջին

Ծաղկաձորից Թեղենիս սարը բարձրացող ճանապարհին կվադրոցիկլից 20-ամյա երիտասարդ է ընկել

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքից Թեղենիս սարը բարձրացող դաշտամիջյան ճանապարհին 20-ամյա երիտասարդ է ընկել իր վարած կվադրոցիկլից և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հայաստանը ՌԴ-ի շուկայի համար գոյություն չունի

Ռուսաստանում արդեն գյուղմթերքների գնաճ է նկատվում

Հովհաննես Մանուկյանը լրագրողների շարքում տեղ զբաղեցրեց

Եվ ունկնդրեց փոխնախարարների հաշվետվությունը

Ագրարային համալսարանը բողոքի ակցիա էր նախաձեռնել՝ ընդդեմ ՕԵԿ-ի (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Տարիների պատմություն ունեցող տարածքային վիճաբանությունը ՕԵԿ-ի եւ ագրարային համալսարանի միջեւ, այսօր հերթական դրսեւորումը ստացավ: Ագրարային համալսարանի աշխատակիցները եւ ուսանողները ցույց էին անում իրենց համալսարանի բակում՝ բողոքելով «Օրինաց երկիր» կուսակցության կողմից համալսարանի բակում կառուցվող շինության դեմ: ՕԵԿ-ն իր հերթին մի քանի անգամ հայտարարել է, որ դա ոչ թե համալսարանի տարածքն է, այլ՝ իրենց: Համալսարանի պրոռեկտորներ Յուրի

Ոստիկանը իր զենքը հանձնել է ուրիշին

ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, այս մասին հաղորդել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն

Մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ. Թուրքիայի գլխավոր շտաբի պետ. АПА

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզալը անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերին և ցավակցել ադրբեջանցի զոհված զինվորներին: «Մենք ամբողջությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է բանակի գեներալ Օզալը «ԱՊԱ»-ի հետ զրույցում: Անդրադառնալով շփման գծում զոհված տասնյակ ադրբեջանցիներին` թուրք զինվորականն ասել է. «Մեր սիրտը

Հայ շախմատիստուհիները հաղթեցին Խորվաթիայի թիմին

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 10-րդ՝ նախավերջին, տուրում թիմային հաղթանակ (2,5:1,5) տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ եւ 15,0 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական: 1-ական միավոր վաստակեցին Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց: Վաղը մեր աղջիկների մրցակիցը իսպանուհիներն են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի

Համանախագահները մոտ ապագայում մտադիր են այցելել տարածաշրջան. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, սակայն կոնկրետ ամսաթիվը որոշված չէ», – ասել է Ուորլիքը «ԱՊԱ»-ի հետ զրույցում: «Հակամարտության խաղաղ կարգավորման Սոչիի բանակցությունները շարունակելու նպատակով նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են էական աջակցություն

Ինչպե՞ս է Պուտինը հանդիպման ժամանակ սեղմել Ալիեւի արյունոտ ձեռքը

Նա ջանք և միջոցներ չխնայեց քստմնելի մարդասպան՝ Ռամիլ Սաֆարովին (այս նողկալի վախկոտ ադրբեջանցին Բուդապեշտում 2004թ փետրվարի 19-ին քնած վիճակում 16 անգամ կացնահարելով սպանեց հայ լեյտենանտ՝ Գուրգեն Մարգարյանին) Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու համար, իսկ այնուհետև արդարացրեց նրան, բարձրացրեց նրա կոչումը և հերոսի կոչում տվեց: Այսքանից հետո ինչպե՞ս անվանենք նրան, եթե ոչ մարդասպան: Հաճախելով խորհրդային դպրոց, Մոսկվայի Միջազգային

Նաիրա Զոհրաբյանը Կարեն Պետրոսյանի դեպքի հետ կապված պաշտոնական նամակ է հղել Եվրոպական կառույցներ

Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դեպքի հետ կապված ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր պաշտոնական նամակ է հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։ Նամակում ասված է՝ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին

Գվինեայից Հայաստան բերված կապիկը մահացել է, պատճառը պարզված չէ. Azatutyun.am

Չինական Epoch Times պարբերականը օրերս մի հոդված է հրապարակել` քննարկելով վայրի կենդանիների թրաֆիքինգի միջոցով էբոլա վիրուսի տարածման վտանգները, և կենդանիների տեղափոխության երթուղիներում հիշատակվում է նաև Հայաստանը: Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի եզակի նմուշների վաճառքի կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը 2011 թվականին Գվինեայում հետազոտել է այստեղ արձանագրված վայրի կենդանիների վաճառքի անսովոր ակտիվությունը: Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ

Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։ Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և

Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը. «Ժողովուրդ»

Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել, թե ով է դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ներկուլիսային այդ խմորումներն ակներեւ դարձան հատկապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում: Ակնհայտ է, որ կաղ բադիկի սինդրոմը Սերժ Սարգսյանի մոտ ժամանակից շուտ է սկսվել, եւ այն գնալով ավելի է խորանում։ Նախագահական ընտրություններից մեկ ու կես տարի է անցել, բայց իշխանության ներսում Ս.

Եզդիների բաց նամակը Էդվարդ Նալբանդյանին և Զոհրապ Մնացականյանին

ՀՀ Արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին Բաց նամակ Հարգելի պարոնայք Նալբանդյան և Մնացականյան, Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին արեց

Նորվեգիայում վաղն ավարտվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Վիետնամի թիմի հետ եւ 13,0 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց 13-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին, Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց եւ միայն Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ ապահովելով թիմային ոչ-ոքին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի

Մեզ էլ ոգեւորում է Ուորլիքի ոգեւորությունը. «Հրապարակ»

Ինչպես տեսնում ենք, Ուորլիքին ոգեւորել է Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման բուն փաստը։ Իսկ այն, որ այդ հանդիպման ժամանակ փոխադարձ մեղադրանքներից բացի նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը ոչ մի գործնական առաջարկ չեն հնչեցրել, Ուորլիքին չի էլ հետաքրքրում։ Ուորլիքին չի հետաքրքրում նաեւ այն, որ օգոստոսի 10-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Մինսկի խումբն իր ձեւավորման օրվանից մեկ քայլ անգամ

Ինչ սպասենք Եվրասիական կոչվող միությունից

Անցյալ շաբաթ իմ պետերբուրգցի բարեկամ եւ գործընկեր, «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Իվան Պավլովը Ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որ ինձ ուղղակի զարմացրեց ու շշմեցրեց. Ռուսական հատուկ ծառայությունները Իվանի կնոջը՝ ամերիկյան քաղաքացի Ջենիֆեր Գասպարին Ռուսաստանից արտաքսելու հրաման էին տվել՝ այն պատճառաբանությամբ, թե նա՝ Ջենիֆերը, … «Հանդես է գալիս հանուն

Ուժի մե՞ջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը. «Հրապարակ»

Քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը։ Արդյո՞ք արդեն ուրվագծվում է գործողությունների այդ ծրագիրը, եւ ուժի մեջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը։ «Նոր պայմանավորվածություն չկա, որեւէ մեկը որեւէ բան չի փոխել, ինչ որ մենք ասել ենք մեր նախկին հայտարարությամբ՝ ոչ կետերի, պահանջների

ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ.Պետրոսյանը, լինելով խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ,

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են դրական անդրադառնալ հայկական խաղողի եւ գինու արտահանման վրա». «Ժամանակ»

«Եթե այս տարի կարկուտ չգար, եւ չլիներ վաղ գարնանային ցրտահարություն, ապա այս օրերին Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միանշանակ դրական կանդրադառնային Հայաստանի վրա խաղողի արտահանման մասով»,- «Ժամանակի» հետ գրույցում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ կարկուտն ու ցրտահարությունը վնասեցին հիմնականում սեղանի խաղողի բերքը, որը եւ մեծ մասամբ արտահանվում էր Ռուսաստան։

ԱՍԵԿՈՍԵ

Քանի դեռ ալիմենտ չես վճարել, չես կարող պատկերացնել, թե ինչքան կարճ են ամիսները: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

Սերժ Սարգսյանը չպետք է լքեր Ստեփանակերտը (տեսանյութ). «Ա1+»

Սերժ Սարգսյանն արտագաղթի բացառիկ խորհրդանշան է, նա չպիտի ընդդիմությանը խորհուրդ տա քիչ խոսել արտագաղթից: «Ինքը չպետք է լքեր Ստեփանակերտը, ինքը պետք է մնար եւ հզորացներ Ստեփանակերտ մայրաքաղաքը»,- ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Քարոզն ու քարոզչությունը

Լատինական propaganda բառն իր մեջ բազմաթիվ բացասական լիցքեր է պարունակում եւ այսօր գրեթե հավասարվում է «ուղեղի լվացում» արտահայտությանը: «Սերժը վատն է, Լեւոնը՝ լավը» կամ հակառակը, «Պուտինը աշխարհի փրկիչն է, Օբաման՝ չարիքի մարմնավորումը» կամ հակառակը, «կավերենք Երեւանը», «կավերենք Բաքուն», «խմեք Պեպսի, չխմեք Կոլա» կամ հակառակը՝ սրանք պրոպագանդայի օրինակներ են: Ամեն մեկն ասում է այն, ինչում շահագրգռված

Մուշեղ Սաղաթելյան. Սոչիի հանդիպումը գովազդի համար էր, հարց լուծելու համար չէր. «Ժամանակ»

Բայց հարցի լուծման ինչ-որ հայտարարություն արեցի՞ն: Հանդիպեցին զուտ հանդիպելու համար:

Դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը կեղծ են

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հերքեց Վայոց ձորի մարզում դիվերսանտների ներխուժման մասին տեղեկությունները: Նա գրել է. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031