Օրվա լրահոսը
ՀԱԿ պատգամավորներ. «Սա պայմանավորված պարտք էր, իսկ համաձայնագիրը՝ պետական դավաճանություն»
Այսօր ավելի քան ութ ժամ, առանց ընդմիջման Ազգային ժողովը քննարկում էր Հայռուսգազարդի հետ կապված համաձայնագրերը: Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին ոչ միայն ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի վաճառքին, այլեւ այդ համաձայնագրում ամրագրված այն կետին, որի համաձայն Հայաստանը առաջիկա երեսուն տարում իրավունք չունի որեւէ օրենք, որեւէ հրամանագիր, որեւէ որոշում ընդունել, որը Հայռուսգազարդի շահերին կդիպչի: Այս մասին
Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը. (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, ամանորյա ծախսերը կազմում են 16 միլիոն դրամ, որը հաստատվել է ավագանու նիստով, եղևնին մոտ 30 մետր բարձրությամբ է, վերջինիս ճյուղերը ձեռք են բերվել Շիրակի մարզի անտառներից` բնական էտման եղանակով: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Коммерсант. ՀԱՊԿ-ը կզբաղվի ԱՊՀ երկրներում Արևմուտքի կազմակերպած «գունավոր հեղափոխությունների» հակազդեցությամբ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կզբաղվի ԱՊՀ երկրներում Արևմուտքի կազմակերպած «գունավոր հեղափոխությունների» հակազդեցությամբ: Դեկտեմբերի 19-ին հայտնել են ՀԱՊԿ կլոր սեղանի մասնակիցները: Հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: Կլոր սեղանի մասնակիցները եզրակացրել են, որ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները» միջազգային կառույցների միջոցով շահարկում են ընտրությունների դիտարկումը, ակտիվորեն ազդում են համացանցից օգտվողների վրա, հ/կ-ների և ԶԼՄ-ների միջոցով հանրային տրամադրության խեղաթյուրված պատկեր
Գյումրիում կտեղադրվի Քըրք Քրքորյանի արձանը
Այս մասին այսօր Գյումրու 2104 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Քրքորյանի արձանը դնելու ենք Գյումրիում, մի քիչ թարմություն բերենք քաղաքին», -ոգևորված ասաց քաղաքապետը: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հսկայաքանակ`մոտ 3000 բնակարաններ կառուցվեցին Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների համար, այնպես որ բարերար, հայրենասեր Քրքորյանի արձանը Գյումրիում տեղադրելն անգամ քիչ է նրան երախտագիտություն հայտնելու համար:
Երևանում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ հիվանդանոց կառուցել
Երևանում բազմաֆունկցիոնալ հիվանդանոց կառուցելու ծրագրի նախնական հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և նախաձեռնության հեղինակներ՝ Հռոմի Տոր Վերգատա համալսարանի ռեկտոր, նույնանուն հիմնադրամի նախագահ Ռենատո Լաուրոն, «Անաբասիս» հիմնադրամի նախագահ Ռիկարդո Ակվիլան և հիմնադրամի անդամ Անտոնելլա Կատանին։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ տարածաշրջանում նախատիպը չունեցող նման առողջապահական կառույցի հիմնումը հենց Երևանում
«Փաստինֆո»․ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրե«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն այսօր բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Գրիգորյանը, բողոքում ինքը միջնորդում է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով անփոփոխ է թողնվել Միսակ Մարտիրոսյանին երկու ամսով կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանը միջնորդում
Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել:
ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը
Ժամը 18:00-ին խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին չկարողացան բերման ենթարկել՝ քվեարկությունը կազմակերպելու համար: Հետաքրքիր է, որ օլիգարխ պատգամավորները` Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը եկել էին, հետո ստիպված եղան հեռանալ: Ընդդիմադիր
Ռուս-հայկական խորհրդատվություններ անվտանգության խնդիրների շուրջ
Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը: Քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման
Վերականգնվեց Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0 000–կմ8 650 հատվածը
2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ 0+000–կմ 8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։ Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և
Վազգեն Սաֆարյան. «Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի»
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ի՞նչ ուղղվածություն ունի 2014 թվականի պետական բյուջեն, եւ որոնք են նրանում առկա բացթողումները ասաց. «Նախ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է արդյունաբերության զարգացման եւ աջակցման համար միջոցներ են հատկացվում ու այս տարի ավելի շատ, քան նախորդ տարի էր: Սրանք դրական ձեռքբերումներն են, որ
Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է
«Հիմա շատ է խոսվում քաղաքացիական հասարակության մասին, բայց դա արմատներից ի վեր ստեղծվել է հենց ուսանողական կառույցների ստեղծման ժամանակ եւ այսօր պատահական չէ, որ ուսանողական կառույցներից ուժեղ երիտասարդական կառույցներ չկան,- դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը: Ուսանողական խորհրդի հիմնադիր նախագահ
Բրազիլիայում մրցավարները հատուկ սփրեյ կօգտագործեն
Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարները տուգանային հարվածների եւ «պատի» դասավորության ճիշտ տեղը նշելու համար հատուկ սփրեյ են օգտագործելու: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այս նորամուծության մասին ասել է. «Հոռետեսները պնդում են, որ դա բավականին ժամանակ կխլի խաղից: Սկզբում ես էլ էի այդպես մտածում: Սակայն Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունը սպասարկած մրցավարները գոհ են մնացել
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը
2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին Հանձնաժողովին մասնագիտական առաջարկություններ ներկայացրած անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրված հարցերի քննարկումներին մասնակցելու համար: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները: ՀՀ Արդարադատության նախարարություն
Bloomberg. Խոդորկովսկուն ներում շնորհելու պատճառները
Միխայիլ Խոդորկովսկուն ազատելով՝ Ռուսաստանը կարող է մեղմացնել իր նկատմամբ միջազգային հանրության զայրույթը, ինչպես նաև շեղել միասեռականների դեմ վարած քաղաքականության պատճառով Սոչիի օլիմպիական խաղերից հրաժարվելու ծրագրերը: Գրում է «Բլումբերգ» թերթը: Պուտինի քայլը «ամենաշատը մեկնաբանվում է որպես Սոչիի օլիմպիադայից առաջ ներսին ու դրսին ուղղված ցուցադրական քայլ», – ասում են «Եվրասիա խմբի» քաղաքագետներ Ալեքսանդր Կլիմենտը և Յաել Լեվինը,
Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ չընդունելու մասին որոշումը բողոքարկվել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Վարչական դատարանը մերժել էր վարույթ ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումը՝ «2013 թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու» պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան: Այստեղ կարող եք ծանոթանալ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի, փաստարկների և պահանջների հետ: Հելսինկյան Քաղաքացիական
Քիթը վնասած ակտիվիստը մանրամասնում է. «Ոստիկանն է բռունցքով հարվածել»
Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված բողոքի ակցիայի երկու մասնակից` Անտոն Իվչենկոն եւ Վարդգես Գասպարին: Անտոն Իվչենկոն Aravot.am-ին պատմեց, որ իր առողջական վիճակը լավ է, քիթը ցավում է, բայց չի կոտրվել. «Այդքան լուրջ չէ, թեթեւ ցավում է, վաղը անպայման կդիմեմ բժշկի: Ոստիկանն է բռունցքով հարվածել քթիս: Բանավոր տեղեկացրել եմ այդ
Արթուր Բաղդասարյանը ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորել է
Այսօր Ազգային Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ. <<Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ ևս, կշարունակեք
ԿԳ նախարարը չմեկնաբանեց թեկնածուի վկայականը վերադարձնելու քայլը
Aravot.am-ը այսօր Մատենադարանում կայացած ամփոփիչ ասուլիսից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի գիտությունների թեկնածուի վկայականը վերադարձնելու քայլը ՝ ի նշան բողոքի, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտական ատենախոսություն է պաշտպանելու:ԿԳ նախարարը հրաժարվեց մեկնաբանել, ասելով, որ իր գտնվելու վայրի խորհուրդը, թեման եւ հարցը համահունչ
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ Մասիսի և Արտաշատի տարածքում թույլ ձյուն է տեղում: Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության առաջին նիստը չկայացավ
Պատճառը գործով մեղադրողի աներոջ մահն է
Երեմ Սարգսյան. «Ձեւավորվել է պահանջ՝ անխտիր դատապարտել բոլոր ամբաստանյալներին»
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ես այսօր մի փոքր կշեղվեմ պաշտպանական ճառի ընդունված ձեւերից, կանդրադառնամ արդար որոշման կայացման համար ոչ պակաս կարեւորություն, այս պարագայում նույնիսկ կասեի՝ որոշիչ նշանակություն ունեցող հարցերի: Ինչու եմ հատուկ շեշտադրմամբ դիմում նաեւ սույն
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հանձնարարությամբ համակարգում շուտով կգործի «Թեժ գիծ»
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համակարգի ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունն անցկացնում էր Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Փոլադյանը: Հանդիպման ժամանակ Փոլադյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք շտապ լուծման կարիք ունեն: «Նախևառաջ պետք է ուշադրություն հրավիրել աշխատանքային կարգապահությանը. մեր առջև դրված է պահանջ` մշտապես աշխատել բաց, թափանցիկ և բոլորի համար հավասար պայմաններով:
28-ից 11-ը առաջատարների խմբում են
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներն ու աղջիկները, Հայաստանի 28 ներկայացուցիչներից 11-ը հարյուր տոկոսանոց արդյունքով իրենց տարիքային խմբերում առաջատարների մեջ են: Նրանք են: Ռոբերտ Մուրադյան` 8 տարեկան, Գոռ Մելքոնյան, Հակոբ Հակոբյան եւ Մամիկոն Ղարիբյան` 10, Շանթ Սարգսյան եւ Արամ Հակոբյան` 12, Անի Հարությունյան, Հրանտ Ալեքսանյան
ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում
Այսօր ուսանողները, լրագրողները, դիվանագետները և լայն հասարակությունը նշեցին արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի դերի ու ՄԱԿ-ի արժեքների խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից : Մշակութային ծրագրում ներկայացվեցին ավանդական
Վասալային համաձայնագիրը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ խոստացավ Նաիրա Զոհրաբյանը (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին սպառնաց, որ նրան եւ կառավարության մյուս ներկայացուցիչներին սպասվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը՝ քրեական պատասխանատվություն: Նա Արմեն Մովսիսյանին հարցրեց, արդյո՞ք հասկանում է վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունը, քանի որ այս՝ «ՀայՌուսգազարդի» 20%-ը Ռուսաստանին վաճառելու մասին համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ, որ
Տարվա վերջին մեկնարկը` Հոլանդիայում
Հայաստանցի շախմատիստներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Զավեն Անդրիասյանը կմասնակցեն վաղը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որը եզրագիծը հատելու է դեկտեմբերի 30-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանությունը խնդրում էր Արթուր Սաքունցին ակցիան անցկացնել Դատախազության դիմացի մայթում (Տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դատախազության շենքի դիմաց տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքում էին Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ մյուս ձերբակալվածների նկատմամբ կիրառված տեսակցության արգելքը հանելու դեմ: Հավաքվածները դա ոչ իրավաչափ էին համարում եւ պնդում էին, որ կպայքարեն մինչեւ արգելքը հանվի, ասում էին՝ իսկ իրենց վերջնական պահանջը ձերբակալվածներին ազատ արձակելն է: Դատախազության դիմաց կանգնածներին ոստիկաններից մեկը
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն: Այս ինֆորմացիան քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:
Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով: Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող