Լրահոս
Օրվա լրահոսը

Bloomberg. Խոդորկովսկուն ներում շնորհելու պատճառները

Դեկտեմբեր 20,2013 18:07

Միխայիլ Խոդորկովսկուն ազատելով՝ Ռուսաստանը կարող է մեղմացնել իր նկատմամբ միջազգային հանրության զայրույթը, ինչպես նաև շեղել միասեռականների դեմ վարած քաղաքականության պատճառով Սոչիի օլիմպիական խաղերից հրաժարվելու ծրագրերը: Գրում է «Բլումբերգ» թերթը:

Պուտինի քայլը «ամենաշատը մեկնաբանվում է որպես Սոչիի օլիմպիադայից առաջ ներսին ու դրսին ուղղված ցուցադրական քայլ», – ասում են «Եվրասիա խմբի» քաղաքագետներ Ալեքսանդր Կլիմենտը և Յաել Լեվինը, – Այն քաղաքական տնտեսության կամ գործարար միջավայրի բարեփոխումների նախադրյալ չէ իրականում»:

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Մաշա Լիպմանը՝ նշելով Սիրիայի նախագահին աջակցելու, Ուկրաինային Եվրոպայից հետ պահելու, Էդվարդ Սնոուդենին Ամերիկային չհանձնելու Ռուսաստանի որոշումները, ասում է, որ Պուտինը ցույց է տվել, որ ամենևին միջազգային հանրության ցանկություններով չի շարժվում:

«Ոչ մի պատճառ չկա կարծելու, թե նա Խոդորկովսուն ազատել է ճնշումների պատճառով», – ասում է Լիպմանը, – Պուտինը գլխիվայր շրջեց իրեն բացասական լույսի ներքո ներկայացնող լուրերը»:

Խոդորկովսկու ղեկավարած «Յուկոս» նավթային ընկերության նախկին գլխավոր փաստաբան Դմիտրի Գոլոլոբովը ասում է, որ Պուտինն այլ բան չէր կարող անել, քանի որ Խոդորկովսկու մայրը քաղցկեղով է հիվանդ. «Ազատվելուց հետո նա կկենտրոնանա իր ընտանիքի և մոր մասին հոգ տանելու վրա: Նա այլևս չի երևա հանրության առաջ: Նա չի խոսա Պուտինի դեմ»:

Նախկին միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկին փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանքներով ավելի քան 10 տարի ազատարկված էր: Դեկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ Խոդորկովսկու խնդրագրի հիման վրա նրան ներում կշնորհի, քանի որ նրա մայրը հիվանդ է: Դեկտեմբերի 20-ին ստորագրված ներման խնդրագրում ասված է, որ Խոդորկովսկու ներումը մարդասիրական նկատառումներով է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031