Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է շուրջ 608 միլիոն դրամ

Սեպտեմբեր 27,2025 11:10 Share

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ:

Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը  2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:

2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել